13:12 24.03.2018
Այսօր Համբուրգում Գերմանիան ներկայացնող Կարո Մուրատը IBO վարկածով չեմպիոնական գոտու համար կմենամարտի ամերիկացի Թրեվիս Ռիվեսի հետ:
Մինչ այս 34-ամյա հայ բռնցքամարտիկ 3 անգամ հնարավորություն է ունեցել գոտու տիրանալ, սակայն զիջել է Բեռնարդ Հոփկինսին ու Նեյթեն Կլեվերլիին, իսկ Գաբրիել Կամպիլիոյի հետ մենամարտը ոչ-ոքի է ավարտվել:
12:44 24.03.2018
ՈՒԵՖԱ-ն որոշել է համերաշխության և բոնուսային վճարները 55 ֆեդերացիաների համար, որոնք հանդես կգան Ազգերի լիգայում:
11:27 24.03.2018
Մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար աշնանը մրցել գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
16:08 23.03.2018
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել մարտի 24-ին և 27-ին կայանալիք Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ ընկերական խաղերին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի մարզումային երրորդ օրվա տեսությունը:
14:15 23.03.2018
SHANTNEWS-ի լրագրողը փորձել է զրուցել նրանց հետ, ֆուտբլիստները հրաժարվել են՝ նշելով, որ իրենց այս պահին չի թույլատրվում որևէ լրատվամիջոցի հետ շփվել:
13:25 23.03.2018
Մեր մարզիկներից առավել հաջող են հանդես գալիս Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 6 հնարավորից վաստակել են 4,5 միավոր և տեղ են զբաղեցնում աղյուսակի առաջնամասում:
21:18 22.03.2018
Անգլիական ակումբի կայքը հաստատել է շվեդ ֆուտբոլիստի հետ պայմանագրի վաղաժամ խզումը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհակալություն է հայտնել Իբրահիմովիչին և հաջողություն մաղթել ապագայում։ Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ Իբրահիմովիչը այլևս հանդես չի գա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և կարող է տեղափոխվել MLS (ԱՄՆ-ի առաջնություն): Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին՝ ՊՍԺ-ից և անցկացրած 53 խաղերում դարձել էր […]
20:45 22.03.2018
Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է նաև ՀՀ հավաքականի նորեկների մասին:
19:06 22.03.2018
Այսօր հարցազրույցի ժամանակ լրագրողներից մեկը փորձել է Հենրիխ Մխիթարյանից ճշտել, թե արդյո՞ք նա չի պատրաստվում ներդրումներ անել որևէ տեղ և գումարներն աշխատացնել բիզնեսում: Մինչ այդ լրագրողը նշել էր, թե տեղյակ է նրա բարձր աշխատավարձի մասին:
18:35 22.03.2018
«Օդի միջից միանգամից երկու կամ մի ակումբ չի կարող գալ ու մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Հնարավոր է սակայն գործադիր կոմիտեն որոշում կայացնի և միանգամից չորս թիմ գա բարձրագույն խումբ»,- նշել է ՀՖ ֆեդերացիայի նախագահը:
17:49 22.03.2018
Երևանի ժամանակով 18։00-ին մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ փուլը։ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է ռուսաստանցի շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ. այս շախմատիստների նախորդ հանդիպումը ավարտվել էր Կրամնիկի հաղթանակով։ Արդյո՞ք Արոնյանին կհաջողվի ռևանշի հասնել. հարցի պատասխանը կարող եք իմանալ՝ հետևելով պարտիայի ընթացքին ուղիղ հեռարձակմամբ:
17:15 22.03.2018
ESPN-ի տեղեկություններով շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այլևս դաշտ դուրս չի գա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաշապիկով: Իբրահիմովիչն առաջիկայում կարող է տեղափոխվել MLS (ԱՄՆ-ի առաջնություն):
14:05 22.03.2018
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է, որոշ երկրների կողմից 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելը, որն անցկացվելու է Ռուսաստանում:
13:57 22.03.2018
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությունից հետո Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
13:36 22.03.2018
Իսպանական Diario Sport-ի հաղորդմամբ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն միացել է Բրազիլիայի Հանրապետական կուսակցությանը: Քաղաքական այս ուժը ծայրահեղ պահպանողական է: Նրանք մասնավորապես պայքարում են նույնասեռականներին պարտադրողաբար բուժման և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության համար:
12:48 22.03.2018
Ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսի նախկին կինը՝ Բարբարա Տուլերը հայտարարել է, որ իրեն ծանուցում է եկել տունը լքելու մասին: Նա նաև նշել է, որ իր նախկին ամուսինը այդկերպ իր երեխաներին նաև անտուն է թողնում:
11:27 22.03.2018
նդհանուր առմամբ 8-րդ անգամ և 7-րդ անգամն անընդմեջ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ՀՀ տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը վաղուց էր կատարվել, իսկ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր
14:15 21.03.2018
Բաթումում անցկացվող Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը առաջնության 4-րդ տուրի միանձնյա առաջատարն է դարձել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
17:37 20.03.2018
Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ:
15:43 20.03.2018
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այս օրերին նախապատրաստվում է Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին, այսօր ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է մինչև 17 և 19 տարեկանների հավաքականների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: