16:44 29.03.2018
Իսպանիայի հավաքականը ընկերական խաղում 6-1 հաշվով ջախջախել էր Արգենտինայի ընտրանուն: Իսպանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն: Արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով սեփական թիմի պարտությանը հետևել էր տրիբունայից:
16:25 29.03.2018
Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Թվիթեր»-ի էջում նոր մարզակոշիկով լուսանկարներ է հրապարակել:
15:08 29.03.2018
Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար է նախատեսված Իսպանիայի հավաքականի համար 2018 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ:
Եթե թիմը դառնա աշխարհի չեմպիոն, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 800 հազար եվրո:
Պարգևավճարների մասին համապատասխան փաստաթուղթը կստորագրվի, երբ կընտրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը: Այս մասին հայտնում է Marca-ն:
14:53 29.03.2018
Բազկամարտի մրցույթն անցկացվել է բացարձակ քաշային կարգում: Դրան մասնակցել է 10 ուսանող:
19:35 28.03.2018
Նոր մրցաշրջանից ՈՒԵՖԱ-ն մի շարք փոփոխություններ կմտցնի Չեմպինների լիգայի և Եվրոպա լիգայի կանոնակարգերում.
18:03 28.03.2018
Երևանում հուլիսի 8-ին տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղերի մասնակցությամբ հանդիպում՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների միջև: Հանդիպումը կկազմակերպի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
11:43 28.03.2018
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի կյանքը իր աղջկա ծնվելուց հետո միանգամից փոխվեց: Լեգենդար թենիսիստուհու կյանքի հենց այդ դրվագի մասին էլ HBO հեռուստաալիքը նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ «Լինել Սերենա» (Being Serena) վերնագրով և այսօր արդեն հրապարակվել է այդ ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես հղությունը և երեխայի ծնունդը փոխեցին Սերենայի կյանքը, և նա ինչպես ժամանակավորապես լքեց իր […]
11:00 28.03.2018
Լիոնել Մեսսիի նյարդերը տեղի են տվել Արգենտինա-Իսպանիա խաղի ժամանակ, երբ հաշիվը դարձել է 6-1՝ հոգուտ իսպանացիների:
17:33 27.03.2018
Հայաստան-Լիտվա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում. խաղի մեկնարկը 19;00-ին է:
17:20 27.03.2018
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը բոյկոտող երկրների թիվն ավելանում է: Խոսքը դիվանագիտական բոյկոտի մասին է, որի մասին առաջինը հայտարարեց Մեծ Բրիտանիան, ապա միացան Իսլանդիան, Լեհաստանը, Դանիան, Շվեդիան, Ավստրալիան և Ճապոնիան:
14:59 27.03.2018
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային ընտրանու դեմ:
Մինչ այս, երկու թիմերը իրար հետ հանդիպել են երեք անգամ, բոլորն էլ ընկերական հանդիպումներ են եղել: Խաղերից երկուսում հաղթել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մեկում հաջողության է հասել Լիտվայի թիմը:
13:29 27.03.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստան – Էստոնիա ընկերական հանդիպումից առաջ կատարված իրադարձությունների տեսանյութ: Ըստ հայտարարության ֆեդերացիան այսուհետ ցույց կտա խաղից առաջ կատարվող իրադարձությունները:
09:42 27.03.2018
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա ամռանը: Բրիտանական պարբերականների տեղեկություններով ֆուտբոլիստը մտադիր չէ «զինագործներ»-ի հետ նոր պայմանագիր կնքել և ազատ գործակալի կարգավիճակով կարող է հեռանալ ակումբից:
18:22 26.03.2018
Պրեմիեր լիգայի այս խաղաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Թոմաս Տուշելը:
14:29 26.03.2018
Իրակլի Կվիրիկաշվիլին կսպասարկի Հայաստան-Լիտվա հանդիպումը
Մարտի 27-ին կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները: Գլխավոր մրցավարն է Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներն են Լևան Վարամիշվիլին և Լևան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
11:12 26.03.2018
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով կխաղա շվեդական «Յուրգորդրենում»:
19:08 24.03.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Էստոնիայի հավաքականին:
16:23 24.03.2018
Ասօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Էստոնիայի ազգային հավաքականին:
15:19 24.03.2018
Հայաստանի ազգային հավաքականը Էստոնիայի դեմ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:
14:24 24.03.2018
Հայաստանի ազգային հավաքականը այսօր ընկերական խաղում ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ: Մինչ այս Հայաստանի ազգային հավաքականը Էստոնացիների հետ հանդիպել է 4 անգամ։ Մեկ հանդիպում ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով, երկու անգամ հաղթել են էստոնացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
13:20 24.03.2018
«Առավոտ» օրաթեթրի այսօրվա խմբագրականն անդրադառնում է Հենրիխ Մխիթարյանի վերջերս տված հարցազրույցին, որի ժամանակ լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանը կտրուկ պատասխան էր տվել լրագրողի հարցին:
13:12 24.03.2018
Այսօր Համբուրգում Գերմանիան ներկայացնող Կարո Մուրատը IBO վարկածով չեմպիոնական գոտու համար կմենամարտի ամերիկացի Թրեվիս Ռիվեսի հետ:
Մինչ այս 34-ամյա հայ բռնցքամարտիկ 3 անգամ հնարավորություն է ունեցել գոտու տիրանալ, սակայն զիջել է Բեռնարդ Հոփկինսին ու Նեյթեն Կլեվերլիին, իսկ Գաբրիել Կամպիլիոյի հետ մենամարտը ոչ-ոքի է ավարտվել: