13:40 03.04.2018
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի դոպինգ թեսթերից մեկը դրական արդյունք է տվել:
18:41 02.04.2018
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին հանդիպումը։ «Զինագործների» դարպասապահը վնասվածքի պատճառով բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սթոք սիթիի» հետ հանդիպումը։ Ըստ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` Չեխը դժվար կարողանա մասնակցել ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը։
13:33 02.04.2018
Սոչիում անցկացվող BoogelWoogel փառատոնին մասնակցող սնոուբորդիստները լողազգեստով իջել են բարձր լեռից և համաշխարհային ռեկորդ են սահմանել:
13:16 02.04.2018
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»:
Whoscored կայքը ներկայացրել «Արսենալ» – «Սթոք Սիթի» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականները:
11:52 02.04.2018
Թենիսի միջազգային ֆեդերացիան՝ ATP-ին, հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Իսպանացի Ռաֆաել Նադալը շրջանցել է Շվեյցարիան ներկայացնող Ռոջեր Ֆեդերերին և բարձրացել առաջին հորիզոնական:
11:28 02.04.2018
Ռուսական «Զենիթ»-ի պատվերով ճապոնական ընկերությունը նոր խոտի տեսակ է աճեցրել «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտի համար: Խոտը սպիտակ գույնի է, և դրանով կկատարեն դաշտի գծանշումները` նախկինի պես ներկելու փոխարեն:
20:20 01.04.2018
«Արսենալ» – «Սթոք սիթի» խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է «զինագործների» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը։
Մխիթարյանը երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում առաջ է անցել Աարոն Ռեմսիից, Մեսութ Օզիլից և Գրանիտ Ջակայից:
19:44 01.04.2018
Լոնդոնյան «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել իր սաների «թիմային ոգին», որը դրսեւորվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի «Արսենալ»-«Սթոք սիթի» խաղի երկրորդ կեսում:
17:26 01.04.2018
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին:
17:25 01.04.2018
Անգլիայի «Պրեմյեր լիգայի» հերթական խաղում, որտեղ հանդիպում էին Լոնդոնի «Արսենալը» եւ «Սթոք Սիթին», 85-րդ րոպեին «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հաշիվը դարձրեց 2:0, իսկ 3 րոպե անց՝ Ալեքսանդր Լակազետը իրացրեց 11-մետրանոցը: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով: Հիշեցնենք, որ 76-րդ րոպեին խաղադաշտ էր մտել Հենրիխ Մխիթարյանը:
17:03 01.04.2018
Անգլիայի Պրեմյեր լիգայի «Արսենալ» – «Սթոք սիթի» խաղի 74-րդ րոպեին հաշիվը բացվեց: 11-մետրանոցից գոլ խփեց Օբամեյանգը, որից հետո Հենրիխ Մխիթարյանը մտավ խաղադաշտ:
16:10 01.04.2018
Անգլիայի «Պրեմյեր լիգայի» հերթական խաղում, որտեղ հանդիպում են Լոնդոնի «Արսենալը» եւ«Սթոք Սիթին», առաջին խաղակեսում գրանցվել է 0:0 հաշիվը:
14:35 01.04.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Սթոք Սիթիին»:
«Արսենալ» – «Սթոք Սիթի» հանդիպումից առաջ լոնդոնյան ակումբը հրապարակել է մեկնարկային կազմը.
Օսպինա, Մոնրեալ, Չեմբերս, Մուստաֆի, Բելիերին, Էլնենի, Ուիլշեր, Օզիլ, Ռեմսի, Օբամեյանգ, Ուելբեկ:
13:29 01.04.2018
«Լոս Անջելես Գելեքսի»-ն MLS-ի շրջանակներում սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսին»:
Այդ խաղում Զլատան Իբրահիմովիչն իր նորամուտն է նշել «Լոս Անջելես Գելեքսի»-ի կազմում: Շվեդեդիայի հավաքականի հարձակվողը, դուրս գալով փոխարինման, 77-րդ րոպեին 40 մետրից կատարած ֆանտաստիկ հարվածով հավասարացրել է հանդիպման հաշիվ, իսկ խաղավերջում հաղթանակ պարգևել իր նոր թիմին:
19:01 31.03.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սթոք Սիթի»-ի հետ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել: «Զինագործների» պաշտոնական կայքը լուսանկարներ է հրապարակել թիմի մարզումից:
16:06 31.03.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Սթոք Սիթի»-ին:
15:50 31.03.2018
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն օտարերկրյա քաղաքական գործիչներին կոչ է արել բոյկոտել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կկայանա Ռուսաստանում:
12:37 31.03.2018
Հենրիխ Մխիթարյանը անգլիական COPA90 ֆուտբոլին նվիրված Youtube-յան ալիքին հարցազրույց է տվել և հարցազրույցից մի հատ հաված տեղադրել է Instagram-ի իր էջում:
12:13 31.03.2018
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ամենայն հավանականությամբ այս ամռանը կփոխարինի ակումբը:
Իսպանական Marca-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել է ուելսցու հետ և համոզել, որ տեղափոխվի իր թիմ:
Սպասվում է, որ կողմերը գործարքն կիրականացնեն 2017/18 մրցաշրջանի վերջում:
16:56 30.03.2018
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի» ակումբը ձեռք է բերել օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այն կանվանափոխվի «Կոտայք»-ի և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Բարձրագույն խմբի առաջնությունում:
«Կոտայք» ֆուտբոլային ակումբը արդեն սկսել է վերաբրենդավորումը, և ներկայացրել է նոր տարբերանշանը:
10:35 30.03.2018
Ռեգբիի Եվրոպայի առաջնության ժամանակ, որն անցկացվում է գերմանական Քյոլն քաղաքում, սխալմամբ միացվել է ԽՍՀՄ հիմնը՝ Ռուսաստանի հիմնի փոխարեն: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստան-Գերմանիա թիմերի խաղից առաջ:
16:44 29.03.2018
Իսպանիայի հավաքականը ընկերական խաղում 6-1 հաշվով ջախջախել էր Արգենտինայի ընտրանուն: Իսպանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն: Արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով սեփական թիմի պարտությանը հետևել էր տրիբունայից:
16:25 29.03.2018
Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Թվիթեր»-ի էջում նոր մարզակոշիկով լուսանկարներ է հրապարակել: