Արսենալ-Տոտենհեմ. անգլիական ֆուտբոլի մեծ հակամարտության պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արսենալ-Տոտենհեմ. անգլիական ֆուտբոլի մեծ հակամարտության պատմությունը

21:15 09.02.2018

Հյուսիսլոնդոնյան դերբի՝ ահա այսպես է ֆուտբոլային աշխարհում հայտնի Լոնդոնի հյուսիսային մասի «Արսենալ» և «Տոտենհեմ Հոթսփուր» ակումբների միջև առկա հակամարտությունը: Այս դիմակայության ականատեսը կլինենք նաև վաղը: Բայց այս անգամ այս հանդիպումը մեզ համար առավել կարևոր ու սպասելի է: Սպասվում է, որ հենց մեկնարկային առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուստի, սա, թերևս, ամենաճիշտ պահն է երկու ակումբների ֆուտբոլային հակամարտությանն անդրադառնալու համար:

Այսպիսով, այս ակումբների միջև առաջին հանդիպումը կայացել է 1887 թվականի նոյեմբերի 19-ին և կրել է ընկերական բնույթ: Հանդիպումը չի շարունակվել մթության պատճառով: Այն դադարեցրել են, երբ  հանդիպմանը մնալիս է եղել 15 րոպե: Այդ պահի դրությամբ «Տոտենհեմ Հոթսփուրը» հաղթելիս է եղել 2:1 հաշվով:

Ոչ ընկերական առաջին խաղը թիմերի միջև Առաջին դիվիզիոնում է կայացել՝ 1909 թվականի դեկտեմբերի 4-ին: «Արսենալը» հաղթել է 1:0 հաշվով:

Իրական հակամարտությունը այդ երկու թիմերի միջև սկսվել է 1913 թվականից: Այն բանից հետո, երբ «Արսենալը» տեղափոխվում է նոր մարզադաշտ, որը «Ուայթ Հարթ Լեյնից» գտնվում էր 4 մղոն հեռավորության վրա: Լոնդոնյան ակումբները դառնում են մոտ հարևաններ, և, այդկերպ, սկսվում է իսկական հակամարտությունը:

Ըստ որոշ աղբյուրների՝ երկու ակումբների միջև լարվածությունը սրվել է 1919 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Առաջին դիվիզիոնը ընդլայնվել է երկու թիմով:

Այս պահի դրությամբ երկու ակումբների միջև 262 հանդիպում է տեղի ունեցել: 106-ն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով: «Զինագործները» պարտվել են 93 անգամ, 63 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ «Արսենալը» ավելի շատ գոլեր է գրանցել՝ 414-ը՝ ընդունելով 381 գնդակ: 

Հուսանք, որ 263-րդ հանդիպումը մեզ համար կնշանավորվի Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերով ու գոլային փոխանցումները և այդ կերպ Միկին, ինչպես սիրում են անվանել նրան եվրոպացի երկրպագուները, ավելի կմեծացնի «Արսենալի» առավելությունը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ «Արսենալը» 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։  Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին, Երևանի ժամանակով 00.05-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP