TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Օբամեյանգ-Մխիթարյան տանդեմը վերամիավորվեց

15:10 31.01.2018

Ըստ Bild-ի՝ արդեն հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա ֆուտբոլիստի խաղային համարը «Արսենալ»-ի կազմում:

̰
Արոնյանը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ առաջատարներից հետ է մնում կես միավորով

11:00 31.01.2018

«Ջիբրալթար Մասթերս» մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը ունի 6 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Եվս 8 մասնակից ունի նույնքան միավոր, իսկ առաջին տեղը 6.5 միավորով կիսում են չորս շախմատիստներ:

̰
Թուրք ֆուտբոլիստին գնել են բիթքոինով

10:47 31.01.2018

Մի հետաքրքրաշարժ ֆուտբոլային տրանսֆեր է տեղի ունեցել վերջին օրերին։ Թուրքական «Հարունասթասպոր» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել 22-ամյա թուրք ֆուտբոլիստ Օմար Ֆարուկի տրանսֆերը։ Բանն այն է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը վճարել է 2500 լիրա գումար, իսկ գումարի մյուս մասը՝ շուրջ 440 եվրո, վճարել է կրիպտոարժույթով՝ փոխանցելով 0,0524 բիթքոին։

̰
Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէ

21:47 30.01.2018

Երևանի ժամանակով 23.45-ին կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 25-րդ տուրի «Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումը։ Մանչեսթերից լոնդոնյան ակումբ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը Արսենալի մեկնարկային կազմում չէ:

Զինագործները դաշտ դուրս կգան այսպիսի կազմով.

Չեխ, Բելերին, Մուստաֆի,Կոսիելնի, Էլնենի, Մոնրեալ, Ժակա, Ռեմսի, Իվոբի, Օզիլ, Լաքազետ:

̰
Արոնյանի հերթական ոչ-ոքին

18:56 30.01.2018

Gibraltar Masters շախմատային միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցում էր ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով։ Պարտիան ավարտվել է 18-րդ քայլում ոչ ոքի արդյունքով:

̰
«Արսենալի» լեգենդար դարպասապահը Մխիթարյանի մասին

18:22 30.01.2018

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար չեխ դարպասապահ Պետեր Չեխը վստահեցրել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կգտնի իր տեղը լոնդոնյան ակումբում:

̰
Օբամեյանգը մեկնել է Լոնդոն՝ միանալու Մխիթարյանին

17:59 30.01.2018

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մասնավոր ինքնաթիռով Դորտմունդից մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը և միանա «Արսենալ»-ին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Արդյունքում Մխիթարյան-Օբամեյանգ երբեմնի տանդեմը նորից կմիավորվի: Լոնդոնյան ակումբը Դորտմունդի «Բորուսիային» իր համար ռեկորդային՝ 63 մլն եվրո կվճարի գաբոնացի հարձակվողի համար:

̰
Ուսեյն Բոլտը մարզվում է ֆուտբոլային թիմում

17:33 30.01.2018

Ճամայկացի արագավազորդ՝ աշխարհի ռեկորդակիր, Ուսեյն Բոլտը հայտարարել էր, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Բոլտը երեկ մասնակցել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզ» ակումբի մարզմանը, և իր գիտելիքները փոխանցել ֆուտբոլիստներին, թե ինչպես հասնել առավելագույն արագության: Պարապմունքից հետո Բոլտը խոսել է Դորտմունդի «Բորուսիայում» փորձաշրջանի և իր մարզավիճակի մասին:

̰
Անժելա Սահակյանը դոպինգ սպա կաշխատի  Փհենչհանի Օլիմպիադայում

15:02 30.01.2018

Դոպինգ սպա Անժելա Սահակյանը հաղթել է հակադոպինգային կազմակերպության կողմից հայտարարված մրցույթում և պատրաստվում է Փհենչհանի Օլիմպիական խաղերին աշխարհի մյուս երկրներից ընտրված 45 դոպինգ սպաների հետ իրականացնել մարզիկների դոպինգ ստուգումները:

̰
Մխիթարյանը խոսել է «Արսենալ» տեղափոխվելու պատճառներից մեկի մասին

14:13 30.01.2018

Նա նշել է, որ վաղուց է ծանոթ Արսեն Վենգերի հետ և մեծ հաճույքով է տեղափոխվել նոր ակումբ:

̰
Մոուրինյոն չի խոչընդոտի, եթե Իբրահիմովիչը ցանկանա հեռանալ ակումբից

14:04 30.01.2018

Նշենք, որ մամուլը գրել էր, թե «Լոս Անջելես Գալաքսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով:

̰
Տարվա ֆուտբոլային վրիպումը

13:27 30.01.2018

Հետաքրքիր պահ է գրանցվել Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային առաջնության «Սելթիկ»-«Հեյբերնիան» հանդիպմանը:

̰
Առաջին ռուս մարզուհին, ով հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերին

12:17 30.01.2018

Ռուս չմշկորդուհի Օլգա Գրաֆը առաջինն է, ով հրաժարվել է մասնակցել Փհենչանում անցկացվելիք Օլիմպիական խաղերին և դուրս է եղել «Ռուսաստանի օլիմպիական մարզիկները» թիմից, որը մասնակցելու է Օլիմպիադային չեզոք դրոշի տակ:

̰
«Արսենալի» թվիթերյան էջում ակնարկվում է՝ Մխիթարյանի նորամուտն այսօր է լինելու

11:12 30.01.2018

Լոնդոնի «Արսենալի»-ի թվիթերյան էջում րոպեներ առաջ Մխիթարյանի մասնակցությամբ հրապարակում է հայտնվել՝ «Այսօր խաղի օր է» վերտառությամբ:

̰
Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Լևոն Արոնյանը 7-րդն է

09:24 30.01.2018

Gibraltar Masters մրցաշարի 7-րդ տուրում տարած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը կտրուկ բարելավեց իր դիրքը մրցաշարայի աղյուսակում: Հիշեցնենք, 7-րդ տուրում Լևոնը հաղթել էր անգլիացի գրոսմաստեր Նայջլ Շորթին: Այժմ հայ շախմատիստը 7-րդն է իր ցուացնիշով և ունի 5.5 միավոր: Նույքան միավոր ունեն ևս 7 շախմատիստներ: Իսկ առաջատարները 6-ական միավորով Հիկարու Նակամուրան և Դևիդ Հոուելն են: Լիլիթ Մկրտչյան ունի 4 միավոր և 274 շախմատիստների թվում առայժմ 88-րդն է: Այսօր հանգիստ է տրված մասնակիցներին: Վաղը՝ հունվարի 31-ին, կկայանան 8-րդ տուրի հանդիպումները:

̰
Մխիթարյանը պատրաստվում է «Սուոնսի»-ի դեմ խաղին

07:35 30.01.2018

Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 30-ին, հյուրընկալվելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում գտնվող «Սուոնսի»-ին։ Անգլիացի մարզական լրագրողներն ու փորձագետները կարծում են, որ հենց այս հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը կնշի իր նորամուտը լոնդոնցիների կազմում

̰
Օլիմպիական ռեկորդ` մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը

14:33 29.01.2018

Ռեկորդային թվով մարզիկներ կմասնակցեն մի քանի օրից Հարավային Կորեայում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերին: Իրենց մասնակցությունը արդեն հաստատել են 2925 մարզիկներ 92 երկրներից:  Նախորդ ձմեռային օլիպիադային, որը կայացավ Սոչիում մասնակցել է 2858 մարզիկ 88 երկրից: Ամենամեծ թվով մարզիկներ ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է՝ 242 մարզիկ: Կանադան ներկայացված կլինի 226 մարզիկներով: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 102 կոմպլեկտ մեդալ, խաղերը […]

̰
Արոնյանը բարելավեց դիրքը

11:15 29.01.2018

Ջիբրալթարում շարունակվում է GIBRALTAR MASTERS մրցաշարը: Վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Շարդուլ Գագարեին:

̰
Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին կարող են դառնալ թիմակիցներ

10:22 29.01.2018

Goal.com կայքի հաղորդմամբ Լոնդոնի «Արսենալն» ու Դորտմունդի «Բորուսիան» մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո համաձայնության են եկել գերմանական ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության հետ կապված: Այս տրանսֆերն «Արսենալի»համար կարող է ռեկորդային լինել. Օբամեյանգի տեղափոխության արժեքը կարող է կազմել 60 մլն ֆունտ ստեռլինգ (շուրջ 85 մլն դոլար): Մինչ այս դորտմունդյան ակումբը պահանջում էր 70 մլն ֆունտ: Գործարքում ներառված չի լինի «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի վարձակալությունը գերմանական ակումբի կողմից։

̰
Բուքմեյքերները հավատում են, որ Մխիթարյանը կխաղա հունվարի 30-ին

20:26 28.01.2018

Այդ հանդիպմանը «Արսենալի» հաղթանակը գնահատված է 1․5, ոչ-ոքին 4․2, իսկ դաշտի տերերի հաղթանակը 6․7 գործակցով։

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ քսակով ոսկի «Արսենալ»-ի համար

17:59 27.01.2018

Նրա խոսքով՝ Վենգերը կկենտրոնանա Մխիթարյանի վրա, իսկ վերջինս շատ բան կունենա ապացուցելու.«Սա գուցե կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը»,- Մարտին Քեոունի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

̰
Վրաստանի հավաքականի խաղացող Լևան Գորգաձեն նվաճել է Կայսրության գավաթի մրցաշարը

17:45 27.01.2018

Սումոյի վրացական հավաքականի խաղացող Լևան Գորգաձեն`Թոթինոսին, Կայսրության գավաթը շահել է վաղաժամկետ`14 մոտեցումներից հաղթելով 13-ը: Նա 3-րդ եվրոպացին է, որը հաղթել է Կայսրության Գավաթը:

̰
Կրունկով խփված լավագույն գոլերը

17:33 27.01.2018

Յութուբյան Real Football ալիքը նեկայացրել է տեսահոլովակ, որտեղ ընդգրկված են կրնկով խփված լավագույն գոլերը: Հենրիխ Մխիթարյանի կարիճ հարվածով խփած գոլը լավագույնների մեջ է:

̰
UFC մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման մասին

14:52 27.01.2018

UFC խառը մենամարտերի մարզիկ՝ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ շփվում է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Այո, մենք ծանոթացել ենք Instagram-ում, և շփվում ենք: Երեք օր առաջ եմ խոսել նրա հետ, իսկ երեկ «Ռեալի» պաշտոնական էջից էին գրել, նրանք ցանկանում են ինձ հրավիրել Մադրիդ, փետրվարի 10-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղին»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հաբիբը հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման հետ կապված հարցին:
«Ավելի լավ է անցնենք մեկ այլ հարցի: Դու արդեն տհաճ էս ինձ համար»,- պատասխանել է լրագրողին մարտիկը:
Ապրիլի 7-ին Հաբիբը Նուրմագոմեդովը մենամարտելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

̰
Ռոման Աբրամովիչը չի ցանկանում բացահայտել «Չելսիի» ներքին խոհանոցը

14:40 27.01.2018

Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը մերժել է ակումբի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու ամերիկյան կինոարտադրող ընկերության բազմամիլիոնանոց առաջարկը:

̰
Miki Taryan. Մխիթարյանի արսենալյան ռեբրենդինգը

13:11 27.01.2018

Ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարում պատկերված է հայկական եռագույնը՝ Միկի Տարյան գրությամբ (miki_taryan):

̰
Լևոն Արոնյանը կիսել է միավորը Ջիբրալթարի մրցաշարի 4-րդ տուրում

12:32 27.01.2018

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, ևս կիսել է միավորը:

̰
Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ. Կրիշտիանու Ռոնալդու

11:21 27.01.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է այն տեղեկությունը, որ «Դեպորտիվոյի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպման ժամանակ ստացած դեմքի վնասվածքը չի խանգարի նրան այսօր խաղալ Վալենսիայի դեմ:
«Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ: Տեսողությունս գերազանց է, ինչպես նախկինում: Այնպես որ, խնդիրներ չկան»,- ասել է Ռոնալդուն:

̰
CNN-ի լրագրողը Դոնալդ Թրամփին «Արսենալի» մարզաշապիկ է նվիրել

10:55 27.01.2018

CNN-ի լրագրող Պիրս Մորգանը, ով Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է, ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրել է «Արսենալի» մարզաշապիկ 45 համարով:
Նշենք, որ Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է, իսկ նրա որդին՝ 11 ամյա Բարրոն Թրամփը, զինագործների երկրպագու է:

̰
Արսեն Վենգերն ուզում է, որ Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը դաշտում համագործակցեն

18:02 26.01.2018

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արսեն Վենգերը իր վերջին հարցազրույցում խոսել է Մեսութ Օզիլի և Հենրիխ Մխիթարյանի միասին խաղալու և համագործակցության մասին:

̰
BACK_TO_TOP