12:17 30.01.2018
Ռուս չմշկորդուհի Օլգա Գրաֆը առաջինն է, ով հրաժարվել է մասնակցել Փհենչանում անցկացվելիք Օլիմպիական խաղերին և դուրս է եղել «Ռուսաստանի օլիմպիական մարզիկները» թիմից, որը մասնակցելու է Օլիմպիադային չեզոք դրոշի տակ: Նախորդ Օլիմպիական խաղերում Գրաֆը առաջինն էր, ով մեդալ բերեց Ռուսաստանի հավաքականին: Մարզասերները նրան հիշում են հատկապես այն բանից հետո, երբ վերջնագիծը հատելուց հետո իջեցրել էր մարզահագուստի շղթան, որից հետո պարզվել էր, որ մարզահագուստը մերկ մարմնի վրայից է հագել:
«Ես ուրախ եմ, որ հանձնաժողովը ինձ հետ կապված որևէ խնդիր ու առարկություն չի ունեցել: Սակայն շատ վիրավորական է, որ Ռուսաստանի չմշկավազքի հավաքականի կեսից ավելին չի կարող մասնակցել Օլիմպիադային: Այդ մարզիկների մաքրության վրա ես չեմ կասկածում: Իսկ նրանց բացակայությունը բացառում է նաև իմ մասնակցությունը խաղերին: Փաստորեն, մենք զրկված ենք մրցանակային տեղեր գրավելու հնարավորությունից, էլ չեմ ասում այն նսեմացնող պահանջների ու պայմանների մասին, որ առաջարկվել են Ռուսաստանի Դաշնության հավաքականին: Այնպիսի համաշխարհային անունների բացակայությունը, ինչպիսիք են Կուլիժնիկովը, Յուսկովը, ինձ համար աննախադեպ երևույթ է»,– Ինստագրամի իր էջում գրել է Օլգան:
Նրա հրաժարվելուց հետո ընդամենը երեք ռուս չմշկորդ կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին՝ Սերգեյ Տրոֆիմովը, Նատալյա Վորոնինան, Անգելինա Գոլիկովան:
Մեկնաբանելով Գրաֆի որոշումը՝ շատերը արդարացրել են նրան: Կան, սակայն, ոչ միանշանակ կարծիքներ: Ոմանք կարծում են, որ Գրաֆը Օլիմպիադային չի ցանկանում մասնակցել ընդամենը այն պատճառով, որ հույս չունի մեդալ նվաճելու:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...