09:35 23.01.2018
Ինչպես հայտնել է SHANTNEWS-ը, Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես արդեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր առաջին հարցազրույց է տվել Լոնդոնյան ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին։
09:17 23.01.2018
«Արսենալ»-ի ֆան-ակումբի անդամները աստիճանաբար փորձում են սովորել ճիշտ արտաբերել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի անունը և նշել գրության ձևը։ Այս մարտահրավերը հաղթահարած երկրպագուն արժանացել է դրամական պարգևի։
21:14 22.01.2018
«Արսենալ»-ի պաշտոնական կայքը քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։ Կայքը գրում է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ Սանչեսի հետ փոխանակության գործարքի շրջանակներում։ Մխիթարյանն արդեն առաջին հարցազրույցն է տվել և նշել, որ շատ երջանիկ է «Արսենալ» տեղափոխության համար։
18:50 22.01.2018
Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել:
15:54 22.01.2018
«Չելսին» միակ անգլիական թոփ ակումբն է, որը դեռևս խաղում է անցյալ դարի մարզադաշտում: «Մանչեսթեր Սիթին» (2003թ.) և «Արսենալը» (2006թ.) արդեն տեղափոխվել են նոր մարզադաշտեր, «Տոտենհեմը» շուտով դա կանի (2018թ), «Մանչեսթեր Յունայթեդը» (2006թ.) և «Լիվերպուլը» (2016թ.) վերանորոգել են իրենց մարզադաշտերը: Միայն «Սթեմֆորդ բրիջում» ոչինչ չի փոխվել 90-ական թվականներից ի վեր:
14:31 22.01.2018
Նշվում է, որ այս հարցը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախատեսում է քննարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ:
13:44 22.01.2018
Ինչպե՞ս է պատկերացնում «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի խաղը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Այս հարցը հետաքրքրում է նաև Մխիթարյանի բազմահազար երկրպագուներին: Նրանցից շատերը զուգահեռներ են տանում Մխիթարյանի և Մեսուտ Օզիլի միջև, ակնկալելով, որ Վենգերը հատուկ մոտեցում կունենա հենց այս երկու ֆուտբոլիստների համագործակցությանը: «Մենք այնպիսի կազմ ունենք, որը կախում չունի մի խաղացողից: Իրականում մենք ֆուտբոլիստ չենք […]
09:10 22.01.2018
Իսպանիայի առաջնության Ռեալ-Դեպորտիվո խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 7:1, գոլերից մեկը գլխով խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց գոլից ակնթարթ առաջ մրցակից թիմի պաշտպանը վնասվածք հասցրեց պորտուգալացուն: Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն բժշկից հեռախոս ուզեց՝ իր դեմքի վիճակը տեսնելու համար և շատ տխրեց, երբ արյուն տեսավ:
06:23 22.01.2018
Լոնդոն տեղափոխված հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր 29-ամյակը նշել է ոչ միայն հարազատների, այլև ընկերների հետ: Լուսանկարում՝ Մխիթարյանի ծնունդն են նշում «Մանչեսթեր յունայթեդի» կիսապաշտպան, գվինեական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան և իտալական ծագումով հոլանդացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը, մասնավորապես, Մխիթարյանի և Պոգբայի գործակալն է:
14:49 21.01.2018
Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է միանալ «Արսենալին», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդին»
12:18 21.01.2018
Mirror-ը տեղեկություններ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության ֆինանսական կողմի մասին:Ըստ պարբերականի հայ ֆուտբոլիստի աշխատավարձը լոնդոնյան «Արսենալում» զգալիորեն ավելի բարձր կլինի, քան նախապես հայտարարվել էր. շաբաթական ոչ թե 130, այլ 200 հազար ֆունտ ստերլինգ: Այդպիսով Մխիթարյանը ոչ միայն զգալիորեն ավելի շատ կվաստակի, քան «Յունայթեդում» էր, այլև կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
22:32 20.01.2018
Լոնդոնի «Արսենալ» թիմի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակված, ըստ որի թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Քրիսթալ Փելեսի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում անդրադրձել է Մխիթարյան-Սանչես փախանակման խնդրին:
19:51 20.01.2018
Մի շարք ԶԼՄ-ներ վերջին օրերին հայտնել էին, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, ամռանը կատալոնական ակումբ տեղափոխվելու շուրջ: Ինչի կապակցությամբ «Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել:
«Բարսելոնան» խստորեն հերքում է այն տեղեկատվությունը, որը վերջին շրջանում հրապարակում են տարատեսակ ԶԼՄ-ներ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և նրա` մեր ակումբ հավանական տեղափոխության մասին:
«Բարսելոնան» դեմ է ԶԼՄ-ների այս գործողություններին և հերթական անգամ հիշեցնում է, որ միանգամայն հարգում է «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
17:50 20.01.2018
Անգլիայի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում հաղթել է «Բրայթոնին» 4-0 հաշվով:
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը, մեկական անգամ աչքի են ընկել Վիլիանը և Վիկտոր Մոզեսը:
17:04 20.01.2018
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում, ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:
«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը, Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեայի մարզիկները հանդես կգան նույն թիմում:
Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքկանը:
14:19 20.01.2018
Քոնոր Մակգրեգորը զրկվել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտուց, քանի որ 2016թ. նոյեմբերից չի մասնակցել գոտու պաշտպանությանը:
«Կոնորը չի որոշել, թե երբ է վերադառնալու: Դա արդեն շարունակվում է երկու տարի, սակայն քաշային կարգը պետք է առաջ գնա»,- ասել է UFC-ի նախագահ Դեյն Ուայթը:
Չեմպիոնական գոտու համար կմենամարտեն Խաբիբ Նուրմագոմեդովը և Տոնի Ֆերգյուսոնը, մենամարտը կկայանա ապրիլի 7-ին:
13:56 20.01.2018
Manchestereveningnews-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է չհեռանալ թիմից:
13:35 20.01.2018
Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը և Ալեքսիս Սանչեսն արդեն հրաժեշտ են տվել իրենց թիմակիցներին:
18:55 19.01.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
16:17 19.01.2018
Հայտնի են դարձել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մանրամասները: Մանչեսթերյան ակումբում չիլիացու աշխատավարձը շաբաթական կկազմի 350 հազար ֆունտ, իսկ նրա գործակալը «Մանչեսթեր Յունայթեդից» կստանա մոտ 12 միլիոն ֆունտ հավելավճար:
14:52 19.01.2018
Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքի հաղորդմաբ՝ ակումբը պայմանագիր է կնքել «Շալկե-04»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ: Գերմանացի ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել, և 4 տարվա պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, որը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից:
14:37 19.01.2018
Արսեն Վենգերն իր հայտարարությունում ասել է, որ կարծում է՝ Մխիթարյանը Ալեքսիս Սանչեսի արժանի փոխարինողը կլինի «Արսենալում»: