TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Արոնյանը 3-րդ տուրում հաղթեց

15:42 26.01.2018

Ջիբրալթարում շարունակվում է GIBRALTAR MASTERS մրցաշարը, որին մասնակցում են նաև երկու հայ առաջատար շախմատիստներ: Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են համապատասխանաբար 2.5 և 2 միավոր: Արոնյանը սպիտակներով հաղթել է գերմանուհի Սարա Հուլթին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով միավորը կիսել է Ֆրանսիան ներկայացնող Ֆաբիեն Լիբիժևսկիի հետ:

̰
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հետ

15:37 26.01.2018

Սեպտեմբերին կմեկնարկի Ազգերի լիգայի խմբային փուլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկից առաջ մարտին և հունիսին երկուական ընկերական հանդիպումներ է անցկացնելու:

̰
Հայ դահուկորդները կմեկնեն Օլիմպիական խաղերի

14:42 26.01.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երեք դահուկորդ: Նրանցից երկուսը՝   Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը Շիրակի մարզից են և հանդես կգան դահուկավազքի մրցումներում, իսկ  Աշոտ Կարապետյանը, ով Կոտայքի մարզից է, կմասնակցի լեռնադահուկորդների մրցումներին: Նշենք, որ Հայաստանն ունի ընդամենը մեկ օլիմպիական ուղեգիր, իսկ մյուս երկու տեղերը հատկացվել են սպիտակ քարտով:    29-րդ […]

̰
«Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել». Մոուրինյոն Մխիթարյանի մասին

21:28 25.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ֆանտաստիկ գործարք են կատարել: Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել, Վենգերը նույնպես: Սա հրաշալի գործարք էր բոլորի համար»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը:

̰
Գերմանիայի հավաքականը 2018-ի ԱԱ ֆավորիտն է

20:37 25.01.2018

Բուքմեյքերները անվանել են 2018 թվականի ֆոտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին: Մրցաշարի գլխավոր ֆավորիտ է համարվում Գերմանիայի հավաքականը, նրանց հաղթանակը գնահատվում է 5,5 գործակցով: Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է 6 գործակցով, երորդը Ֆրանսիան 6,5 գործակցով: Բուքմեյքերները ամենաքիչն հավատում են Սաուդյան Արաբիայի և Պանամայի հավաքականների հաղթանակներին, նրանց հաղթանակի համար սահմանվել է 1001 գործակից:

̰
«Մխիթարյանը վարպետության բարձր մակարդակ ունի». Յան Ռայթ

19:36 25.01.2018

Sky Sports-ին հետ հարցազրույցի ժամանկ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը, խոսել է զինագործների նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասի:
«Մխիթարյանը թոփ-խաղացող է: Ցավոք, մենք նրա լավագույն խաղը չտեսանք «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա դեռ փորձում է գտնել իրեն ԱՊԼ-ում:

̰
Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ներկայացումը կուլիսներից

18:35 25.01.2018

Լոնդոնի «Արսենալի» ֆեյսբուքյան էջը հրապարակել է դեռևս չհրապարակված տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ներկայացման ֆոտոնկարահանումից:

̰
Արսենալի լեգենդը գովել է Մխիթարյանին

17:40 25.01.2018

«Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է լոնդոնյան ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ես Հենրիխի մեծ երկրպագուն էի, երբ նա դեռ խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին։ Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին: Ժամանակը ցույց կտա, թե գործարքից ով ավելի շատ շահեց: Համենայն դեպս, Մխիթարյանը շարունակում է հիանալի ֆուտբոլիստ մնալ»,- Անրիի խոսքերն է մեջբերում «Express»-ը:

̰
Սամուր Ագամագոմեդովը նախընտրեց «Արցախը»` հրաժարվելով Ադրբեջանի հավաքականից

16:44 25.01.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը, ակումբի մամուլի ծառայությանը պատմել է,թէ ինչպես է մերժել Ադրբեջանի Մ21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»

«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի Մ21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավ են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» ամբիցիոզ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- ասել է Սամուր Ագամագոմեդովը:

̰
Զվարճալի միջադեպ. հայ տատիկի նյարդերը չեն դիմացել՝ տեսնելով թոռան պարտությունը

14:03 25.01.2018

Այս արտասովոր ու զվարճալի միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Ռոստովի մարզում: Ինչպես հայտնի է, հայեր այստեղ շատ կան, նաև հայկական ավանդական մարզաձևերի մրցաշարեր են հաճախակի անցկացվում: Միջադեպն էլ տեղի է ունեցել հենց այդպիսի մի մրցաշարի ժամանակ: Մրցաշարը կոչվել է «Հայկական գյուլաշ ըմբշամարտ»:

̰
Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը՝  GIBRALTAR MASTERS-ում

13:19 25.01.2018

Ջիբրալթարում շարունակվում է GIBRALTAR MASTERS մրցաշարը, որին, հիշեցնենք, մասնակցում են նաև երկու հայ առաջատար շախմատիստներ: Երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 1.5-ական միավոր:

̰
«Արցախ» բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

08:48 25.01.2018

Հաշվի առնելով վերջին շրջանում «Արցախ» ակումբի անհաջող ելույթները, ակումբի ղեկավարության կողմից որոշում է կայացվել մինչև 2017/2018 մրցաշրջանի ավարտը Անդրեյ Սարումյանի փոխարեն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Գևորգ Շահնազարյանին:

̰
Ֆուտբոլի աշխարհի գավաթը Երևանում կլինի փետրվարի 7-ին

17:34 24.01.2018

Գավաթի Երևան այցելության ժամանակ պաշտոնական միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀՀ նախագահի կողմից Գավաթի ընդունման արարողությունը:

̰
Վրաստանը կարող է հյուրընկալել 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը

17:13 24.01.2018

Ամենայն հավանականությամբ, Վրաստանը կընդունի 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Թբիլիսիում անցկացնելու առաջարկը:

̰
Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները

16:56 24.01.2018

Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որից պարզ է դարձել, թե որ երկրների ազգային հավաքականների հետ է մրցելու Հայաստանի հավաքականը:

̰
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ սպորտ

15:27 24.01.2018

Reddit սոցիալական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ԱՄՆ-ի հավաքականի կազմում կմասնակցի Դաշնության գավաթի համաշխարհային խմբի առաջին փուլին:

̰
Մխիթարյանը չէր խաղում Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելո՞ւ պատճառով

14:30 24.01.2018

Ժոզե Մոուրինյոյին լավագույն մարզիչ չճանաչելն ազդել է Մխիթարյանի ու մարզչի հարաբերությունների վատթարացման վրա, վստահ է «Մեդիամաք Սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

̰ ̰
Մոուրինյոն համարում է, որ թիմում գլխավոր աստղն ինքն է. Դավիթ Ալավերդյան

12:20 24.01.2018

Ժոզե Մոուրինյոն թիմի ֆուտբոլիստներին պարտադրում է խաղալ այն ֆուտբոլը, որ ինքն է նախընտրում։

̰
Մխիթարյանն ընկել է հոգեհարազատ միջավայր. Դավիթ Ալավերդյան

10:50 24.01.2018

Մթնոլորտի տեսանկյունից նույնպես այս ակումբները խիստ տարբեր են, ըստ Ալավերդյանի։

̰
Էդգար Մալաքյանը պայմանագիրը է կնքել ղազախական «Ժետիսուի» հետ, Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում

19:48 23.01.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը պայմանագիրը է կնքել ղազախական «Ժետիսու» ակումբի հետ: Կողմերը ստորագրել են 1 տարվա պայմանագիր:
Մալաքյանը «Ժետիսու» է տեղափոխվել ուկրաինական «Ստալից», որի կազմում Ուկրաինայի առաջնության 2017/18 մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:
«Ժետիսուի» կազմում փորցաշրջան է անցնում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել է «Ժետիսուի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:

̰
«Իմ մարտահրավերն է ստիպել Մխիթարյանին առավելագույնս դրսևորել իրեն». Արսեն Վենգեր

19:22 23.01.2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մամլո ասուլիսում խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես լավ չեմ պատկերացնում, թե «Մանչեսթեր Յունայթեդում» մրցելույթներն ինչպես են ազդել Մխիթարյանի վրա: Առաջիկա երկու-երեք շաբաթում ես կստանամ բոլոր հարցերի պատասխանները: Մխիթարյանը գիտի, թե ինչ է պայքարը ամենբարձր մակարդակում: Հույս ունեմ, որ կկարողանամ նրանից կորզել առավելագույնը: Իմ խնդիրը հենց դա է լինելու: Չեմ կասկածում, որ նա մեծ ձգտումով և նվիրվածությամբ կխաղա: Իմ մարտահրավերն է ստիպել նրան առավելագույնը դրսևորել իր տաղանդները: Կարծում եմ՝ նա շատ բազմակողմանի է և կարող է շատ օգտակար լինել մեր թիմին»,- ասել է Արսեն Վենգերը:

̰
Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր մրցակիցներն Ազգերի Լիգայում

18:27 23.01.2018

Վաղը, Երևանի ժամանակով 15:00-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Ազգերի լիգայում հավաքականները կբաժանվեն 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

̰
Հենրիխ Մխիթարյանի բլից հարցազրույցը

17:41 23.01.2018

«Արսենալ»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի հետ բլից հարցազրույց, որտեղ ֆուտբոլիստը արագ-արագ պատասխանում է սուր հարցերին:

̰
Հենրիխ Մխիթարյանը իր առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալի» կազմում

17:16 23.01.2018

Հենրիխ Մխիթարյանը իր առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալ»-ում։ Վաղը Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «զինագործներն» ընդունելու են «Չելսի»-ին, սակայն առայժմ հայտնի չէ, հայ կիսապաշտպանը կմասնակցի այդ խաղին, թե ստիպված կլինի սպասել մինչև հաջորդ երեքշաբթի կայանալիք «Սուոնսի»-«Արսենալ» խաղին։

̰
Հայտնի է, թե որ համարով է խաղալու Մխիթարյանն «Արսենալ»-ում

16:23 23.01.2018

«Արսենալի» պաշտոնական կայքը հերթական հրապարակումն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին և վերնագրել «Ներկայացնում ենք մեր նոր 7 համարին»։

̰
Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» հետ վաղը կայանալիք խաղին

16:01 23.01.2018

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ ֆուտբոլի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են՝ կխաղա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում:

̰
«Պարզապես վայելիր խաղդ». Իբրահիմովիչի մաղթանքը Մխիթարյանին

13:40 23.01.2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում ու հրաժեշտ է տվել հայ կիսապաշտպանին՝ Լոնդոնյան «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ:

̰
Մխիթարյանի ու Օբամեյանգի՝ թիմակիցներ դառնալը կասկածի տակ է

13:20 23.01.2018

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցում անորոշությունն առայժմ մնում է։ Գերմանական Kicker-ի տեղեկություններով Լոնդոնի «Արսենալը» երկրորդ առաջարկն է արել Դորտմունդի «Բորուսիային». 50 միլիոն եվրոյից հետո անգլիական ակումբը առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն դարձյալ մերժում է ստացել։

̰
Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերները շնորհավորել են հայ ֆուտբոլիստին «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ

12:16 23.01.2018

Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագրի ստորագրումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկերները հայ ֆուտբոլիստին ուղղված շնորհավորական ուղերձներ են հրապարակել սոցիալական ցանցերում:

̰
BACK_TO_TOP