20:53 16.12.2024
Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի պատվին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հանդիպումը։ Լեգենդների «Էլ կլասիոյում» 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»: 31-րդ րոպեին Խավիեր Սավիոլան հաշվի մեջ առաջ է մղել «Բարսելոնային»: 78-րդ րոպեին Խավիեր Բալբոան 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Ավելացված ժամանակում Ֆերնանդո Սանսը գրավել է սեփական դարպասը: «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան […]
20:28 16.12.2024
Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […]
19:44 16.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 4-ին Նեյմարը «Էստեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) ստացել էր ծնկի վնասվածք։ Դրանից առաջ նա մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման, մեկ տարի խաղադաշտ դուրս չգալուց հետո։ Անցած տարի Նեյմարը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ […]
19:20 16.12.2024
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թ. հանդիպումը կայանալու է Իտալիայի Ուդինե քաղաքում։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստում որոշվել է, որ հանդիպումն ընդունելու է Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ուդինեզե» ակումբի «Ֆրիուլի» ստադիոնը։ Այն տեղավորում է 25144 հանդիսական։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալն» է։
19:03 16.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բետիսն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Հյուրերը 34-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է արգենտինացի Չիմի Ավիլյան։ «Բետիսը» 24 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը» 26 միավորով 6-րդ տեղում է։
18:46 16.12.2024
Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությանը պատրաստվող Սաուդյան Արաբիայում 200 մետր բարձության վրա` ժայռի եզրին, խոշոր ստադիոն կկառուցեն: Մարզադաշտը կկառուցվի Էր-Ռիադի ծայրամասում գտնվող Քիդիա արվարձանում: Կառուցման համար կծախսվի 1 միլիարդ դոլար: Հայտնի ճարտարապետական Populous ընկերությունը տեղեկացրել է, որ նոր ստադիոնի արտաքին տեսքը կձևավորվի մոդուլային խորանարդիկների հավաքածուով: From dream to reality… right before our eyes. Prince Mohammed […]
18:26 16.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Լեգանեսից»։ «Բարսելոնան» չորրորդ րոպեից պարտվողի դերում էր։ Կատալոնական ակումբը հանդիպման մնացած ժամանակահատվածում ստեղծել է բազմաթիվ գոլային պահեր, սակայն չի կարողացել գրավել դարպասը։ «Բարսելոնան» Լա լիգայում երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել սեփական դաշտում, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 38 միավորով։ «Լեգանեսն» […]
18:05 16.12.2024
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։ Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը […]
17:40 16.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է կարիերան ավարտելու հնարավորությունները։ Relevon-ն գրում է, որ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց Սաուդյան Արաբիայում 1,5 տարի հանդես գալուց հետո ցանկանում է փոխել առօրյան։ Նրան, հատկապես, դուր չի գալիս, որ եղանակային պայմանների պատճառով մարզումներն անցկացվում են երեկոյան։ Չնայած այժմ «Ալ Իթիհադը» դրական արդյունքներ է գրանցում, […]
17:21 16.12.2024
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչի համար նախատեսված հայտացուցակը։ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։ Պաշտպաններ. Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Յուսեֆ Էնրիկես, Ռաուլ Ասենսիո, Լորենսո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելյեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի […]
16:49 16.12.2024
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում հրապարակում է արել Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ։ «Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ […]
23:59 15.12.2024
«Ուրարտուն» շնորհավորել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանին աշխարհի չեմպիոնության առթիվ. «Մեր ակումբի լավ բարեկամ, ծանրորդ Վարազդատ Լալայանը` ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Հայ մարզիկը երկամարտի 467 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Շնորհավորում ենք ծանրորդին այս նվաճման կապակցությամբ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
20:41 15.12.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր բրոնզե: […]
16:57 15.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ թիմը պաշտպանության պակաս ունի, հայտնում է Euro-Futbol.Ru-ն՝ One Football-ին հղումով։ «Մենք պաշտպանություն չունենք։ Թիմն արդեն շատ հանդիպումներ է պարտվել։ Երբ դա տեղի է ունենում, բոլոր քննադատությունները միանգամայն արժանի են: Մեր խաղը բարելավելու համար մենք պետք է քրտնաջան աշխատենք»,- ասել է Գվարդիոլան: Դեկտեմբերի 11-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների […]
20:20 14.12.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հայտնում է Armsport-ը։ Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում […]
19:33 14.12.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայտնում է Armsport-ը։ Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը […]
18:52 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։ 25-ամյա հարձակվողն ընդհանուր առմամբ չորս անգամ է արժանացել այս մրցանակին։ «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Միլանի» դարպասապահ Միք Մենյանը։ Նախորդ մրցաշրջանում Մբապեն խաղում էր ՊՍԺ-ում: Նա բոլոր […]
17:00 14.12.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից երկխաղյա որակազրկումը չեղարկելու մասին բողոքարկումը մերժվել է, հայտնում է իսպանական Mundo Deportivo -ն: Այսպիսով, գերմանացի մասնագետը բաց կթողնի Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ երկու հանդիպումները՝ «Լեգանեսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որոնք կկայանան դեկտեմբերի 16-ին և 22-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է «Բարսելոնայի» մարզիչ […]
15:54 14.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ չի պատրաստվում աշխատել այլ ակումբներում։ «Ես չեմ պատրաստվում մարզել այլ ակումբ։ Չեմ ուզում շատ հեռու մտածել, բայց առայժմ չեմ պատրաստվում լքել «Մանչեսթեր Սիթին» և գնալ այլ տեղ։ Ես չունեմ բավարար էներգիա նոր նախագծի համար։ Միգուցե կլինի հավաքական, բայց դա այլ բան է»,- ասել է Գվարդիոլան։ Հիշեցնենք, […]
15:22 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Վինիսիուս Ժունիորի մասին։ «Մեզ համար Վինիսիուսը շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Նա միշտ մեծ խոնարհություն ունի, ինչը բնորոշ չէ իր մակարդակի խաղացողին։ Բայց այդ մակարդակը մեզ չի զարմացնում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 13 […]
14:26 14.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», Միլանի «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատասխանել է իր ֆինանսական վիճակի մասին հարցին: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հարկային մարմինները կգնահատեն իմ կարողությունը: Ես ունեմ ավելի շատ գումար, քան դուք պատկերացնում եք և ավելի քիչ, քան ցանկանում եմ: Մոտավորապես 20-50 միլիոն եվրո»,- 52-ամյա լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը […]
12:40 14.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 11-ին ՖԻՖԱ-ն հաստատեց 2034 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը՝ ընտրելով Սաուդյան Արաբիան: Այս երկիրը մնացել էր միակ թեկնածուն և Սաուդյան Արաբիայի հաղթանակը դարձավ ձևականություն: Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել սպորտում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր միջազգային հեղինակությունը: Չնայած երկրի հաջողություններին՝ աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնելու որոշումը քննադատվել է մարդու իրավունքների խախտումների […]
12:16 14.12.2024
Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի շուկայական արժեքները։ Այժմ 39-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո (նախկինում՝ 15 միլիոն եվրո): «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ 25-ից դառնալով 20 միլիոն։ 37-ամյա […]
11:50 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի մայրաքաղաքում հանդիպել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ նրանք քննարկել են Kings League մեդիա ֆուտբոլային լիգայի հետ կապված հարցեր։ Վինիսիուսը Ժերարի հետ քննարկել է Բրազիլիայում առաջնության հնարավոր մեկնարկը: Բրազիլիայի Kings League-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի լեգենդար Կական, իսկ […]
11:30 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վերջին հանդիպումներում գրանցած վատ արդյունքների մասին։ Բոլոր մրցաշարերում վերջին 10 խաղերում մանչեսթերցիները ընդամենը 1 հաղթանակ են տարել, կրել 7 պարտություն։ «Ես Պեպին ոչ մի խորհուրդ չեմ տալիս, ոչ: Իմ կարծիքը նրա մասին չի փոխվում վերջին արդյունքների պատճառով, նա նորարար է։ Մենք կարող ենք վերահսկել […]
11:15 14.12.2024
«Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուսուֆա Մուկոկոն միշտ ուշադրություն է գրավել իր տարիքին ոչ համապատասխան արդյունավետությամբ: Սակայն, ինչպես պարզվել է, դա պայմանավորված էր նրանով, որ նա իրականում ավելի մեծ է, քան ներկայանում է։ Ինչպես հայտնում է BILD-ը, Յուսուֆայի հայրը՝ Ջոզեֆը խոստովանել է, որ նա ֆուտբոլիստի կենսաբանական հայրը չէ, և նրա տարիքը կեղծվել է ծննդյան վկայականում։ Իրականում, ֆուտբոլիստը ծնվել […]
10:56 14.12.2024
«Ռեյնջերսի», «Միլանի» և «Սիոնի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 22 տարվա մեջ առաջին անգամ սափրել է մորուքը։ Իտալացին դա արել է բարեգործության համար՝ մասնակցելով այսպես կոչված «Մորուքների աճուրդին»: 46-ամյա Գատուզոն խորվաթական «Հայդուկը» գլխավորել է 2024 թվականի հուլիսից։
10:37 14.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» բժիշկ Դեյվիդ Մակնելին, որն ակումբում աշխատում է 15 տարի, խոստովանել է, որ իրեր է գողացել թիմի հանդերձարանից, հայտնում է sport.es-ը։ Այժմ նրան ազատազրկում է սպառնում. դատավարությունը տեղի կունենա 2025 թվականի փետրվարին։ Մակնալին գողացել է մերսման սարքավորումներ, ֆուտբոլիստների մարզման կոստյումներ, խաղակոշիկներ, դեղամիջոցներ։ Նրա գողոնի թվում են նաև 8 ինքնագիր մարզաշապիկներ՝ 9700 եվրո արժողությամբ, ինչպես […]
10:15 14.12.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Նախորդ ամիս 32-ամյա ֆուտբոլիստը 3 հանդիպում է անցկացրել և դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Լավագույնի կոչման համար պայքարում Սալահը շրջանցել է Բրունու Ֆերնանդեշին («Մանչեսթեր Յունայթեդ», 2 գոլ, 1 գոլային փոխանցում), Ռայան Գրավենբերխին («Լիվերպուլ», […]
09:50 14.12.2024
Legalbet-ի տեղեկություններով՝ Ուրալի մետալուրգիական ընկերություններից մեկը մոտ է Երևանի «Փյունիկը» ձեռք բերելուն: Սեպտեմբերին Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել էր ակումբը վաճառելու մտադրության մասին: Նա հայտնել էր, որ միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի: Սողոմոնյանը երևանյան ակումբը ձեռք է բերել 2017 թվականին։ […]