18:05 16.12.2024
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։
Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը 205 կգ (85+120) արդյունքով արժանացել էր բրոնզե մեդալի։
Մեդալային հաշվարկը 9 ոսկե, 5 արծաթե ու 2 բրոնզե մեդալով հաղթել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, որին հաջորդել են Չինաստանը (4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ) և Ղազախստանը (2 ոսկի, 1 արծաթ)։
Առանձին վարժություններում նվաճած մեդալները ներառյալ՝ Հայաստանի թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը` 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Այդ ցուցանիշով հյուսիսկորեացիները նույնպես հավասարը չունեին և 26 ոսկե, 13 արծաթե ու 6 բրոնզե մեդալով կրկին գրավել են առաջին տեղը։
Բացի Վարազդատ Լալայանից ու Ալեքսանդրա Գրիգորյանից, Հայաստանից մրցահարթակում եղել են նաև Գառնիկ Չոլակյանը (61 կգ, փոքր բրոնզե մեդալ), Գոռ Սահակյանը (73 կգ, 8-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Արա Աղանյանը (102 կգ, երկամարտի արդյունք չի գրանցել), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ, փոքր արծաթե մեդալ) և Տաթև Հակոբյանը (87 կգ, 13-րդ տեղ)։ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...