23:28 12.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել, հայտնում է Opta-ն: Գվարդիոլայի թիմը նոյեմբերի սկզբից մինչև այժմ բոլոր մրցաշարերում 21 գոլ է բաց թողել: Այս ցուցանիշով ակումբը վատագույնն է թոփ-5 առաջնությունների թիմերի շարքում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 10 խաղում կրել է 7 պարտություն, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ […]
23:04 12.12.2024
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Անգլիացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» դեմ խաղում դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 1st: Bukayo Saka 2nd: Antoine Griezmann 3rd: Michael Olise 4th: Marco Bizot 🌶️ Saka takes Player of the Week! @PlayStationEU | […]
22:42 12.12.2024
Չեմպիոնների լիգայի հանդիպումների գնդակների պաշտոնական մատակարար Adidas-ը ներկայացրել է նոր Fired Up գնդակը, որը շրջանառության մեջ է մտնելու լիգայի փուլի 7-րդ և 8-րդ տուրերից սկսած, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Fired Up գնդակը մի փոքր փոփոխված դիզայնով է, բայց պահպանում է լիգայի փուլի համար նախատեսված գնդակի դասական դիզայնը՝ կարմիր, սպիտակ, դեղին ալիքներով և սպիտակ աստղերով: […]
22:26 12.12.2024
UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին: «Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել […]
22:08 12.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մունդիալ-2034-ն այդ երկրում անցկացնելու հայտարարությանը: «2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ: Ստադիոնները, ենթակառուցվածքները, երկրպագուների համար ստեղծված պայմանները: Մենք պետք է աճ գրանցենք ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 […]
21:40 12.12.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը (22-0, 14 նոկաուտ) բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) հետ ռևանշ մենամարտից առաջ ավարտել է մարզական հավաքը: 37-ամյա ուկրաինացին սեպտեմբերից ակտիվորեն նախապատրաստվում էր գլխավոր մենամարտին Իսպանիայում, իսկ հավաքի ավարտից հետո մեկնելու է մրցավայր: «Մարզական հավաքն ավարտված է: Մեր թիմն ուղևորվում […]
21:16 12.12.2024
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ը խզել էր նրա հետ պայմանագիրը: MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ […]
20:56 12.12.2024
Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ է և ինքնավստահ: Նա տիտղոսներ է կորցրել, որովհետև ցանկացել է ապացուցել, որ դրանք ինքն է նվաճում, այլ ոչ թե խաղացողները: Հենց դա էր պատճառը, որ կարևոր խաղերում Պեպը հաճախ պահեստային նստարանին է թողնում […]
20:28 12.12.2024
Իտալական «Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիան ներկայացնող ակումբին առաջարկել են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել»,- ասել է Գալիանին ռուսական «Евро-Футбол»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» […]
19:54 12.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը գլխավորել է չինական «Բեյցզին Գոան» թիմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պեկինը ներկայացնող թիմը Չինաստանի ավարտված առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը: Սետյենն ազատ գործակալ էր 2023 թվականի սեպտեմբերից, երբ հեռացել էր «Վիլյառեալից»: 66-ամյա մասնագետն աշխատել է նաև իսպանական «Բետիսում», «Լաս Պալմասում», «Լուգոյում» և այլ թիմերում։
19:40 12.12.2024
18-ամյա Դոմարաջու Գուկեշը դարձավ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը շախմատի պատմության մեջ։ Սինգապուրում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիայում հնդիկ գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց չինացի Դին Լիրենին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Աշխարհի 18-րդ չեմպիոնը մրցամարտում հաղթեց 7.5-6.5 հաշվով և դարձավ Հնդկաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվում է հասնել այսպիսի արդյունքի: Հիշեցնենք, որ մրցամարտի մրցանակային հիմնադրամը […]
19:28 12.12.2024
Բրատիսլավայի «Սլովանն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ խաղում անընդմեջ պարտությունն է կրել: Սլովակիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», որի կազմում դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկ գոլ էլ խփել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Աթլետիկոն»` 12 […]
18:56 12.12.2024
TKO Group Holdings-ի գլխավոր տնօրեն, UFC-ի սեփականատեր Մարկ Շապիրոն խոսել է փրոմոուշենի հնարավոր ընդլայնման մասին: «Ինչ-որ բան կսկենք, անպայման Մերձավոր Արևելքից կընտրենք գործընկեր, որը կլինի ներդրող: Այժմ տարբեր վարկածներ ենք քննարկում»,- 55-ամյա մեդիամագնատի խոսքերը մեջբերում է MMA Fighting-ը: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է ընդունել նաև բռնցքամարտը:
18:28 12.12.2024
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Հոն Անդեր Մունդուատեն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա: «Երկար դադարից հետո այսօր նրա առաջին մարզումն էր ընդհանուր խմբում: Մեզ համար տարվա վերջին խաղին մնացել է ընդամենը 10 օր։ Դժվար կլինի պատկերացնել, թե ինչպես նա կկարողանա խաղալ մինչև 2024 թվականի ավարտը»,- Մունդուատեի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։ […]
17:54 12.12.2024
Տեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համագումարը, որին պաշտոնապես հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի 2030 և 2034 թվականների առաջնությունների անցկացման վայրերը։ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը համատեղ կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան: Եվս երեք խաղ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը տեղի կունենա ձմռանը՝ պայմանավորված տարածաշրջանի […]
17:42 12.12.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան և նրա հայրենակից, հարձակվող Էլդեր Ֆերեյրան Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ հանդես են եկել նախախաղային ասուլիսով: «Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուսումնասիրել ենք մրցակցին, ԱՊՕԵԼ-ը հարձակողական ֆուտբոլ է խաղում: Ճանաչում են մրցակցին, որոշ ֆուտբոլիստներ նախկինում խաղացել են իմ գլխավորությամբ: Ես […]
17:30 12.12.2024
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ով կարող է լինել Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Նրա կարծիքով՝ Կառլո Անչելոտին է աշխարհի լավագույն մարզիչը։ «Ես միշտ կլինեմ «Ռեալի» մեծ երկրպագու։ Հիմա նրանց մարզիչը լավագույնն է աշխարհում, խոսքն իմ ընկեր Կառլոյի մասին է։ Նա հրաշալի է կատարում աշխատանքը։ Ակումբի ապագան կախված է նրանից, […]
16:44 12.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպել 70 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման […]
14:16 12.12.2024
Լոնդոնում մարտիկների մի խումբ հարձակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։ Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի […]
13:28 12.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է կարիերան շարունակի Արգենտինայում, հայտնում է AS-ը: 38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»: Արգենտինական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմում միավորել երկու լեգենդներին՝ Էդինսոն Կավանիին և Սերխիո Ռամոսին: Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն հունվարին: Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է և նախորդ մրցաշրջանում վերադարձել […]
12:58 12.12.2024
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլում ավարտվել է 6-րդ տուրը: Օրվա կենտրոնական խաղերից մեկում Թուրինի «Յուվենտուսը» տանը 2-0 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Գոլի հեղինակ են դարձել սերբ հարձակվող Դուշան Վլախովիչն ու ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին: Լոնդոնի «Արսենալն» էլ 3-0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մոնակոյի» դեմ խաղում: Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ […]
12:36 12.12.2024
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլում ավարտվել է 6-րդ տուրը: Երկրորդ խաղային օրվա կենտրոնական խաղերից մեկում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: 52-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է Ռաֆինյան, սակայն 8 րոպե անց 11-մետրանոցից պատասխան գոլ է խփել գվինեացի Սերու Գիրասին, 15 րոպե անց փոխարինման դուրս եկած իսպանացի Ֆերան Տորեսը կրկին […]
11:43 12.12.2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեականներ ոճի դասակարգման աղյուսակները` ըստ քաշային կարգերի: Մանվել Խաչատրյանը 55 կգ քաշային կարգում չորրորդն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը երրորդն է 63 կգ քաշային կարգում, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երրորդն է, Օլիմպիական […]
11:15 12.12.2024
Սինգապուրում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար անցկացվող մրցամարտի նախավերջին` 13-րդ պարտիայում չինացի գրոսմայստեր Դին Լիրենը և հնդիկ Դոմարաջու Գուկեշը ոչ-ոքի են գրանցել։ Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Գուկեշը չի կարողացել իրացնել սկզբնական առավելությունը, պարտիան ավարտվել է 69-րդ քայլին: Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 6,5-6,5։ Եթե վերջին մրցափուլում ևս ոչ-ոքի գրանցվի, աշխարհի գործող չեմպիոն Լիրենն ու հավակնորդների մրցաշարի […]
22:49 11.12.2024
Ռուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ «Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։ 2022 […]
22:28 11.12.2024
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ ինքն ու թևթևագույն քաշային կարգում (61 կգ) UFC չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կհաղթեն հունվարի 18-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 311 մրցաշարում։ 28-ամյա Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի UFC ռուսաստանցի չեմպիոն, 33-ամյա Իսլամ Մախաչևը։ «Ես զգում […]
22:05 11.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական չորս թոփ ակումբներ: Transfer News Live-ը, հղում անելով El Nacional-ին, հայտնում է, որ «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն կարող են դիտարկել Հոլանդի տրանսֆերը հեռանկարում: Նշվում է, որ Էրլինգ Հոլանդը ցանկանում է «Մանչեսթեր Սիթիի» հետ իր նոր պայմանագրում ներառել 100 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերի փոխհատուցման տարբերակը: Transfermarkt-ը […]
21:30 11.12.2024
Սիմոնե Ինձագիին չի անհանգստացնում «Ինտերի» պարտությունը Լևերկուզենի «Բայերից»: Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Ինտերը», գնդակ բաց թողնելով 90-րդ րոպեին, պարտվել էր 0-1 հաշվով։ «Պարտությունը չի ազդում Չեմպիոնների լիգայում մեր ուղու վրա, այսօր մենք դեռ կլինենք լավագույն ութնյակում։ Հաջորդ փուլ դուրս գալը մեր ձեռքերումն է։ Ակնհայտ է, որ ոչ-ոքին կարևոր կլիներ, սակայն ոչ որոշիչ: Բայց մենք պետք […]
21:08 11.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որակազրկվել է Լա լիգայում երկու խաղով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը կարմիր քարտ էր ստացել «Բետիսի» դեմ խաղում (2-2)։ Նա բուռն էր արձագանքել «Բարսելոնայի» դարպասին նշանակված 11-մետրանոցին ու դուրս էր եկել տեխնիկական գոտուց։ «Բարսելոնան» կբողոքարկի որոշումը։ Եթե բողոքարկումը չբավարարվի, Ֆլիկը բաց կթողնի «Լեգանեսի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղերը։
20:44 11.12.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամռանը կարող էր հայտնվել իտալական «Կոմոյում»։ Legalbet-ի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիայի ներկայացուցիչը դիտարկել էր 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ «Կոմոն» հրաժարվել էր այդ մտքից, քանի որ Թիկնիզյանը լեգեոնականի կարգավիճակ կունենար Ա սերիայում։ Հայ պաշտպանը 2021 թվականից է խաղում «Լոկոմոտիվում»։ Transfermarkt-ը 6,5 միլիոն եվրո […]