TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

ՍՊՈՐՏ

Ստեֆանո Պիոլին կգլխավորի Ռոնալդուի «Ալ Նասրը»

21:11 13.09.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրում» մարզչական փոփոխություն կլինի: Ըստ շրջանառվող լուրերի թիմը կգլխավորի իտալացի հայտնի մասնագետ Ստեֆանո Պիոլին: Հաղորդվում է, որ արաբական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ, պորտուգալացի Լուիշ Կաշտրուի աշխատանքից: 58-ամյա Պիոլին հունիսին Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո դեռևս ազատ է: Նախկինում իտալացին գլխավորել է նաև Միլանի «Ինտերը», […]

̰
Բեն Յեդերը դարձյալ մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

20:27 13.09.2024

Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Վիսամ Բեն Յեդերը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ, հայտնում է L’Equipe-ը։ 34-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 7-ի գիշերը սեփական մեքենայում սեռական ոտնձգություն է կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ, որի տվյալները չեն հրապարակվել: Քրեական վարույթ է նախաձեռնվել, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առջև: Մեկ տարի առաջ […]

̰
Այդ մարդը բացասական ազդեցություն ունի իր շրջապատի վրա. լրագրողը՝ Մբապեի մասին

19:54 13.09.2024

Լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» նորեկ, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին: «Այդ մարդը բացասական ազդեցություն ունի իր շրջապատի վրա։ Նա կա՛մ ստում է, կա՛մ, իրոք, հիմար է։ Նա իրավունք չունի ասել, որ անտեսում է քննադատությունները։ Եթե Մբապեն այդպես է մտածում, նա պետք է դադարի ֆուտբոլ խաղալը։ Չէ՞ որ մարզադաշտում հավաքվում են հազարավոր […]

̰
Ավանեսյանը՝ առաջին անգամ թոփ-50-ում է, Խաչանովը նահանջել է. АТР և WTA

18:59 13.09.2024

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության ավարտից հետո Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են եղել։ Աղյուսակը 11180 միավորով շարունակում է գլխավորել US Open-ի նոր հաղթող, իտալացի Յանիկ Սիները։ Երկրորդ տեղ է բարձրացել Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7075), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6690) երրորդն է, իսկ «Մեծ […]

̰
Ժյուլ Կունդեն` իր ոճի մասին

18:36 13.09.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է հագուստի իր ոճի մասին։ «Ես այդպես եմ հագնվում, քանի որ, առաջին հերթին, ինձ դուր է գալիս։ Հագնում եմ այն, ինչը հարմարավետ է։ Ես կարող եմ ազդել նաև շատ մարդկանց տեսակետի վրա։ Օրինակ՝ ճտքավոր կոշիկներ տղամարդիկ միշտ հագել են։ Միայն գիտելիքների պակասի պատճառով մարդը կարող […]

̰
Կոսովոյի հավաքականի երեք ֆուտբոլիստ պարտությունից հետո գիշերային ակումբ այցելելու համար հեռացվել է ազգային թիմից

17:48 13.09.2024

Կոսովոյի հավաքականում աղմկահարույց սկանդալ է ծագել, հայտնում է Daily Mail-ը։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում տանը 0-3 հաշվով Ռումինի թիմին պարտվելուց հետո Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆլորենտ Մուսլիային, Էդոն Ժեգրովային և Արիյանետ Մուրիչին տեսել են գիշերային ակումբում։ Կոսովոյի ֆուտբոլային միությունն անմիջապես արձագանքել է և երեք խաղացողներին էլ հեռացրել է ազգային հավաքականից։ Այդ ֆուտբոլիստները չեն […]

̰
Թիմի համար շատ դժվար է կախված չլինել Մեսսիից. Սկալոնի

16:45 13.09.2024

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ազգային թիմի ավագ և առաջատար, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ազդեցության մասին: «Թիմի համար շատ դժվար է կախված չլինել Մեսսիից։ Ցանկացած ակումբ, որտեղ նա կխաղա, մեծապես կախված է լինելու նրա խաղից: Մեսսին եզակի խաղացող է, և դա տրամաբանական է: Բայց լավն այն է, որ […]

̰
Վինիսիուսն արժանի է «Ոսկե գնդակին». Լա լիգայի նախագահ

16:22 13.09.2024

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին։ Տեբասը նաև արձագանքել է Վինիսիուսի այն հայտարարությանը, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը չպետք է անցկացվի Իսպանիայում, եթե այնտեղ ռասիստական դրսևորումները շարունակվեն: «Վինիսուսը հիանալի խաղացող է, անշուշտ, արժանի է «Ոսկե գնդակին»: Եթե ​​այս տարի չկարողանա հաղթել […]

̰
Նոկաուտի կենթարկեմ Քոնորին, երբ ցանկանամ. Ալվարես

16:00 13.09.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը հայտարարել է UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի դեմ մենամարտելու պատրաստակամության մասին: «Կարելի է մենամարտել Մաքգրեգորի դեմ, ինչո՞ւ ոչ։ Ցույց կտամ, որ բռնցքամարտն ավելի լավն է։ Նոկաուտի կենթարկեմ Քոնորին, երբ ցանկանամ: Առաջին, երկրորդ կամ երրորդ ռաունդում, էական նշանակություն չունի»,- Ալվարեսի խոսքը մեջբերում է Mundo […]

̰
Տարբեր ակումբներ առաջարկներ արեցին, սակայն դրանք բավարար չէին «Լոկոմոտիվի» համար. Թիկնիզյան

14:26 13.09.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը Metaratings-ի հետ զրույցում խոսել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրվածության մասին։ «Ինչպես բազմիցս ասել եմ, իսկապես ցանկություն ունեմ Եվրոպա տեղափոխվելու։ Այո, եղել են առաջարկներ եվրոպական ակումբներից, բայց այստեղ շատ կարևոր է ոչ թե որպես զբոսաշրջիկ գնալ Եվրոպայի առաջատար առաջնություններից որևէ մեկը, այլ այնտեղ մրցակցություն պարտադրել։ Տարբեր […]

̰
Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու

14:08 13.09.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է նախկին ակումբակցի` Ռիո Ֆերդինանդի այն հարցին, թե ինչպես է արձագանքում հեռուստատեսային փորձագետների քննադատությանը։ «Մարդիկ միշտ քո մեջ նկատում են ամենավատն ու ամենալավը: Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս: Աշխարհը սիրում է ինձ, երկրպագուները սիրում են ինձ։ Մարդիկ սիրում են ինձ։ […]

̰
ՊՍԺ-ն պարտավոր է 55 միլիոն եվրո վճարել Մբապեին

13:45 13.09.2024

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի իրավաբանական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է 55 միլիոն եվրո վճարել թիմից հեռացած Կիլիան Մբապեին, հայտնում է L’equipe-ը: Փարիզյան ակումբը չի վճարել նրա երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները: ՊՍԺ-ն այդ գումարն 8 օրում պետք է փոխանցի հարձակվողին: Մբապեն 2018 թվականից էր հանդես գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն մրցաշրջանի ավարտից հետո […]

̰
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կկայանա 2025 թվականի սկզբին

13:23 13.09.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն ու չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևն այս տարի չեն հանդիպի օկտագոնում: Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի մարտիկի մարզիչ Խավիեր Մենդեսը հայտարարել է, որ Ծառուկյանի դեմ մենամարտը կկայանա 2025 թվականի սկզբին: Նրա խոսքերով` Մախաչևը ձեռքի վնասվածք ունի: Հայ մարտիկն արձագանքել է գործող չեմպիոնի մարզչի հայտարարությանը: «Ես գիտեի այդ մասին։ […]

̰
Նեյմարը դեռ չի կարող վերադառնալ խաղադաշտ

12:52 13.09.2024

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի անցել անհրաժեշտ բժշկական և ֆիզիկական թեստերը, ինչի պատճառով ավելի երկար ժամանակ կպահանջվի խաղադաշտ վերադառնալու համար, հայտնում է Thamer-ը: 32-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել: Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ […]

̰
Առնվազն պետք է տեղ գտնենք եվրագավաթային գոտում. Զախարյան

12:30 13.09.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին: «Բոլորը հասկանում են, որ մրցաշրջանը վատ է սկսվել, բայց խուճապ կամ հիասթափություն չկա: Բոլորը գիտեն, որ պետք է միավորներ վաստակել։ Առնվազն պետք է տեղ գտնենք եվրագավաթային գոտում: Սովոր եմ խաղալ կենտրոնում։ Բայց եզրում խաղալու խնդիր չունեմ: Նախորդ մրցաշրջանում եղել են խաղեր, որոնցում […]

̰
Իսահակ Դուլգարյանի երկրորդ հաղթանակը UFC-ում

12:10 13.09.2024

ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Իսահակ Դուլգարյանը երկրորդ հաղթանակն է տարել UFC-ում: 28-ամյա մարտիկը UFC Vegas 97-ում մենամարտել է Բրենդոն Մարոտայի հետ և վաղաժամ հաղթանակի հասել: 27-ամյա ամերիկացին երկրորդ ռաունդում հանձնվել է: Ընդհանուր առմամբ, սա Դուլգարյանի 7-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև մեկ պարտություն ունի: Մարոտան 8 հաղթանակ և երեք պարտություն ունի:

̰
Հայաստան-Մեքսիկա՝ 4-0. հայ շախմատիստուհիների երկրորդ վստահ հաղթանակը համաշխարհային օլիմպիադայում

11:52 13.09.2024

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում երկրորդ հաղթանակն է տարել: Հայ շախմատիստուհիները երկրորդ տուրում 4-0 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հանդես են եկել սպիտակ խաղաքարերով, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը՝ սևերով։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիադ և Տոբագոյիթիմին: Երկու տուրից […]

̰
Ժորա Այվազյանը նորամուտը նշել է հաղանակով. Bellator Champions Series

11:35 13.09.2024

Հայ մարտիկ Ժորա Այվազյանը Bellator Champions Series խառը մենամարտերի հեղինակավոր մրցաշարում նորամուտը նշել է հաղթանակով: Այվազյանը ԱՄՆ-ի Սան Դիեգոյում կայացած մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Յանսի Մեդեյրոսին` 30-27, 30-27, 30-27: Սա Այվազյանի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև մեկ պարտություն ունի: Մեդեյրոսն էլ 12 հաղթանակ և 9 պարտություն ունի:

̰
Հայ բռնցքամարտիկները  4 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

11:20 13.09.2024

Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում և նվաճել են 11 մեդալ։ ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ոսկե մեդալ են նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ)։ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), […]

̰
Սամբոյի ՀՀ առաջնության չեմպիոնները

10:58 13.09.2024

Երևանում անցկացվել է սամբոյի դեռահասների և երիտասարդների Հայաստանի առաջնությունը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Առաջնության չեմպիոններ են դարձել հետևյալ մարզիկները: Դեռահասներ/տղաներ. Սևակ Դավոյան` 46կգ Դավիթ Սարգսյան` 49կգ Սերյոժա Մելքոնյան` 53կգ Նարեկ Բարխուդարյան` 58կգ Գոռ Մուրադյան` 64կգ Գոռ Շատվերյան` 71կգ Միշա Հովսեփյան` 79կգ Ավետիք Արզոյան` 88կգ Մերուժան Մանուկյան` +88կգ Դեռահասներ/աղջիկներ. Վիկտորյա Մելքումյան` 41կգ Վիկտորյա Լիպարիտյան` 44կգ […]

̰
Հայատան-Անդորա՝ 3-1. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

10:28 13.09.2024

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով, իսկ Կարեն Գրիգորյանը` սևերով հաղթեցին մրցակիցներին, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին: Երկու […]

̰
Կարծում եմ` լավագույնը Մայքլ Ջորդանն է. Մեսսի

20:41 12.09.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է սպորտի պատմության լավագույն մարզիկին: «Կարծում եմ` լավագույնը Մայքլ Ջորդանն է։ Նայելով «Վերջին պարը» հեռուստասերիալը` ես ոգեշնչվեցի և ավելին իմացա, թե ով է նա»,- աշխարհի չեմպիոնի խոսքերը մեջբերում է SPORF-ը։ Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը հանդես է եկել «Չիկագո Բուլզի» ու «Վաշինգտոն Ուիզարդսի» կազմում, 6 անգամ դարձել է […]

̰
Սաուլ Ալվարեսը կարող է ռևանշ մենամարտ անցկացնել անպարտելի Դմիտրի Բիվոլի դեմ

20:18 12.09.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը խոսել է ռուսաստանցի Դմիտրի Բիվոլի դեմ հնարավոր ռևանշ մենամարտի մասին։ «Երբեք չգիտես, թե ինչ է սպասում քեզ, եթե Բիվոլը հաղթի հաջորդ մենամարտում, կցանկանամ օգտվել հնարավորությունից»,- Ալվարեսի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ն: 2022 թվականին անպարտելի Բիվոլը միավորներով հաղթել էր 34-ամյա Ալվարեսին։ Մեքսիկացին 61 հաղթանակ ունի […]

̰
«Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ ապագայում կարող է իրականացնել Հոլանդի տրանսֆերը

19:51 12.09.2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շուտով կարող է նոր պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Հաղորդվում է նաև, որ Հոլանդի ներկայացուցիչները խնդրել են պայմանագրի մեջ ներառել հետագայում Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին կետ։ «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ ապագայում կարող է իրականացնել Նորվեգիայի հավաքականի առաջատարի […]

̰
US Open-ը հաճախելիության ռեկորդ է սահմանել

19:11 12.09.2024

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաճախելիության ռեկորդ է սահմանել մրցաշարի պատմության մեջ։ «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարին այս տարի ներկա է եղել 1 048 669 հանդիսական։ Դա 8 տոկոսով ավելի է, քան US Open-2023-ում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ US Open-ի հիմնական փուլի մրցախաղերին ներկա է եղել 832 640 հանդիսական։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաճախելիության ռեկորդը գրանցվել […]

̰
ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ռոմային»

18:39 12.09.2024

ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը (CFCB) իտալական «Ռոմային» տուգանել է 2 միլիոն եվրոյով: Հռոմեական ակումբը խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը։ «Ռոման» այս տարի գերազանցել է 2023 թվականի միջանկյալ ֆինանսական ցուցանիշը։ Իտալական ակումբը գտնվում էր վերահսկողության մարմնի հաշվառման տակ: ՈւԵՖԱ-ն պատժել է նաև թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»։ Ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով և չի կարող նոր […]

̰
Ինչո՞ւ էր չեղարկվել Ռուսաստան-Թաիլանդ հանդիպումը

18:12 12.09.2024

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հայտարարել էր Ռուսաստանի և Թաիլանդի հավաքականների ընկերական հանդիպումը չեղարկելու մասին: Նշենք, որ այդ հանդիպումը պետք է կայանար Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ Պարզվել է չեղարկման պատճառը քաղաքին մոտեցող «Յագի» թայֆունն է եղել։ Տեղի իշխանությունները Հանոյի բնակիչներին և այցելուներին խորհուրդ են տվել մնալ տանը։ Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը մինչ այդ ընկերական խաղում […]

̰
«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 17-ամյա կիսապաշտպանին

17:50 12.09.2024

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալին։ Marca-ի համաձայն` հաջորդ շաբաթ կատալոնական ակումբի ղեկավարությունը հերթական ժողովն է ունենալու, որի ընթացքում քննարկվելու է նաև 17-ամյա ֆուտբոլիստի հարցը։ Այս տարվա հուլիսին «Բարսելոնան» «2+3» ձևաչափով արդեն երկարաձգել է Բերնալի պայմանագիրը։ Գործարքում ներառված է նաև 20 միլիոն եվրո հրաժարագնի հատուկ կետ։ Իսպանացու անչափահաս լինելու պատճառով կատալոնական […]

̰
Բրազիլիայի հավաքականի տխուր վիճակագրությունը

17:10 12.09.2024

CBS-ը գրում է, որ Բրազիլիայի հավաքականը պարտությունների անսովոր շարք ունի Մունդիալների որակավորման փուլում: Ընթացիկ ընտրական փուլում աշխարհի հնգակի չեմպիոնները 8 խաղում արդեն 4 պարտություն են կրել: Մինչև այդ Բրազիլիայի հավաքականի պարտությունը որակավորման փուլում հազվադեպ երևույթ էր: 2003-2022 թվականների ընթացքում աշխարհի հնգակի չեմպիոնները 71 խաղ են անցկացրել ու ընդամենը 5 պարտություն կրել: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի 2026թ․ […]

̰
Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել. Վինիսիուս

16:38 12.09.2024

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է թիմի անհաջողություններն ԱԱ-2026-ի ընտրական փուլում: Բրազիլացիները 8 խաղում ընդամենը 3 հաղթանակ են տարել և 10 միավոր վաստակել, իսկ սեպտեմբերի 10-ին 0-1 հաշվով պարտվել էին Պարագվայի հավաքականին: «Ես գիտեմ, որ կարող եմ օգնել Բրազիլիայի հավաքականին: Երբեմն դժվար է, որովհետև, եթե չկա վստահություն, չկան նաև գոլեր: Ես երկրպագուներից ներողություն եմ […]

̰
BACK_TO_TOP