TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Ես մեր մենամարտը մի քանի անգամ դիտել եմ և արդեն գիտեմ ինչպես պետք է պայքարեմ Իսլամի դեմ․ Արման Ծառուկյան

20:20 11.12.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ 2019 թ. մենամարտում թույլ տված գլխավոր սխալը։ «Ես մեր մենամարտը մի քանի անգամ դիտել եմ և արդեն գիտեմ ինչպես պետք է պայքարեմ Իսլամի դեմ։ Առաջին մենամարտում մի քանի սխալ եմ թույլ տվել։ Շատ էներգիա ծախսեցի` փորձելով նրան փոխադրել։ Պետք […]

̰
Ռոդրին խոստովանել է, որ երբեք «Ոսկե գնդակի» մասին չի երազել

19:55 11.12.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Ոսկե գնդակի» մասին։ «Ես երջանիկ եմ, բայց դեռ 100 տոկոսով չեմ գիտակցում, թե ինչ է սա նշանակում։ Այդ մասին կմտածեմ միայն կարիերայիս ավարտից հետո։ Երբեք «Ոսկե գնդակի» մասին չեմ երազել, բայց երբ նպատակներ ես ունենում, աշխատում ես և հետևողական ես, կարող ես հասնել բարձունքների»,- […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդում» անհանգստացած են Ռեշֆորդի ապրելակերպով

19:33 11.12.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ ակումբից։ TEAMtalk-ի փոխանցմամբ` անգլիական ակումբում անհանգստացած են 27-ամյա ֆուտբոլիստի ապրելակերպով։ Դա կարող է պատճառ դառնալ, որ թիմը որոշի բաժանվել անգլիացի եզրային հարձակվողից։ «Մանչեսթեր Յունայթեդում» մտավախություն ունեն, որ Ռեշֆորդն այլևս նախկինի պես հետաքրքրված չէ ֆուտբոլով։ Ակումբին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ նա այժմ ավելի հետաքրքրված է ոչ […]

̰
Մբապեի վնասվածքը լուրջ չէ, գերծանրաբեռնվածության հետևանքով է․ Անչելոտի

19:10 11.12.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Կիլիան Մբապեի վնասվածքին։ Իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում ֆրանսիացի հարձակվողը հարկադրված փոխարինվել էր 36-րդ րոպեին։ «Մբապեի վնասվածքը հավանաբար լուրջ չէ, գերծանրաբեռնվածության հետևանքով է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Espana-ն։ «Ատալանտայի» դեմ խաղում Մբապեն դարձել էր գոլի հեղինակ։

̰
Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

18:46 11.12.2024

Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Փորձառու մասնագետը հաջողությամբ աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ։ 2017 թվականին նա գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։ 2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը դարձել է […]

̰
Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

18:30 11.12.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։ Մխիթարյանը 15-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում (3-1) երկու գոլային փոխանցում էր կատարել։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերը» վաստակել է 31 միավոր ու երրորդ տեղում է։

̰
Հայտնի են «Նոա» – ԱՊՕԵԼ հանդիպման մրցավարները

18:14 11.12.2024

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են սերբ մրցավարները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Միլոշ Միլանովիչը, որին եզրերում կօգնեն Միլան Պաշայլիչը և Նովակ Նովակովիչը, չորրորդ պաշտոնյան լինելու է Միլան Իլիչը, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Մոմչիլո Մարկովիչն ու Նովակ […]

̰
Գործակալս ասաց, որ «Սևիլիան» դեռ հետաքրքրված է․ Թիկնիզյան

17:56 11.12.2024

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»: Ամռանը ակումբների միջև բանակցությունները դրական չեն ավարտվել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը հաստատել է, որ իսպանական թիմը դեռ հետաքրքրված է նրա տեղափոխությամբ: «Գործակալս ասաց, որ «Սևիլիան» դեռ հետաքրքրված է: Որքան այդ հետաքրքրությունը հեռուն կգնա, դեռ կտեսնենք»,- «Матч ТВ»-ի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը: Իսպանիայում […]

̰
«Ինտերը» ձգտում է թրեբլ նվաճել․ Հենրիխ Մխիթարյան

17:35 11.12.2024

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հարցրել են միլանյան թիմի թրեբլ նվաճելու նպատակների մասին: «Թրեբլն այն է, ինչին ձգտում ենք: Մենք փորձում ենք խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Բայց նվաճումներին պետք է գնալ քայլ առ քայլ: Այժմ մենք մտածում ենք «Բայերի» դեմ խաղի մասին, իսկ հետո արդեն՝ «Լացիոյի» հետ դիմակայության: «Բայերը» շատ ուժեղ է, ինչը […]

̰
Տոլյատիի «Ակրոնի» մարզական տնօրեն Արամ Զադոյանն ամփոփել է թիմի ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածում

17:14 11.12.2024

Տոլյատիի «Ակրոնի» մարզական տնօրեն Արամ Զադոյանն ամփոփել է թիմի ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածում։ «Ասօրվա դրությամբ ունենք 22 միավոր, ինչը, անկասկած, ուրախացնում է և մոտեցնում մեզ մրցաշրջանում մեր նպատակին։ Իհարկե որոշ խաղերում կարող էինք ավելի լավ հանդես գալ»,- Զադոյանի խոսքերը մեջբերում է «ВсеПроСпорт»-ը։ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրից հետո «Ակրոնը» 9-րդ տեղում է։

̰
Պատրաստ եմ լինել Ծառուկյան-Մախաչև մենամարտի ապահովագրողը․ Օլիվեյրա

17:00 11.12.2024

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան հայտարարել է, որ պատրաստ է լինել այդ դիվիզիոնում չեմպիոն Իսլամ Մախաչևի ու հավակնորդ Արման Ծառուկյանի ռևանշ մենամարտի ապահովագրողը: «Ես այնտեղ եմ լինելու, նստելու եմ վանդակի մոտ: Եվ եթե UFC-ին ցանկանա, որ ես ապահովագրեմ այդ մենամարտը, ապա ինչո՞ւ ոչ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում TNT Sports: Ծառուկյանի ու Մախաչևի […]

̰
Այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը․ ծանրամարտի ԱԱ

16:20 11.12.2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։ 89 կգ քաշային կարգում կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա […]

̰
Եթե Փարիզում նվաճեի ոսկե մեդալ, գուցե հանգստանայի ու չպատրաստվեի հաջորդ Օլիմպիական խաղերին․ Արթուր Դավթյան

16:00 11.12.2024

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը գնահատել է Լոս Անջելես-2028-ին մասնակցելու հավանականությունը։ «Իհարկե, կա մեծ ափսոսանք, որ չկարողացա ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում։ Շատ ցավալի էր։ Սա սպորտ է, և մրցավարներն են որոշում, թե ում, ինչ գնահատական տան։ Ես այն տարիքում […]

̰
Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել  Էրիգաիսիի  հետ և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը․ Qatar Masters

15:38 11.12.2024

Դոհայում ընթացող Qatar Masters միջազգային մրցաշարի 7-րդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակի չորրորդ տեղը զբաղեցնող, հնդիկ Արջուն Էրիգաիսիի (2801) հետ։ Սարգսյանը միավորների քանակը հասցրել է 6-ի և ռուս Անդրեյ Եսիպենկոյի հետ կիսում է 1-2 տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով Շանթը առաջինն է։ Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով բաժանում է 31-59-րդ, […]

̰
Հայտնի են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի հաղթողները

15:13 11.12.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով անցկացվել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որին մասնակցել են 20 բուհերի ավելի քան 1000 ուսանողներ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Գարնանային և աշնանային փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել են 11 մարզաձևերի 14 առաջնություններ, այդ […]

̰
«Ռեալը» պատրաստվում է հերթական աղմկահարույց գործարքին

08:51 11.12.2024

«Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի ծառայություններով, հայտնում է TEAMtalk-ը։ Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և մարզական ղեկավարությունը գնահատում են Պալմերի և՛ ֆուտբոլային որակները, և՛ համաշխարհային մակարդակի խաղացող դառնալու նրա ներուժը: «Ռեալում» ցանկանում են անգլիացու միջոցով սկիզբ դնել թիմը երիտասարդացնելու նոր ռազմավարությանը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը «Չելսիի» կազմում մասնակցել է 17 […]

̰
Ես պատրաստ էի հրաժարվել «Ռեալ» տեղափոխվելու իմ երազանքից հանուն եղբորս․ Մբապե

21:00 10.12.2024

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ պատրաստ էր երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ՝ հանուն իր կրտսեր եղբոր՝ Իթան Մբապեի։ «Իմ եղբոր համար ՊՍԺ-ն երազանք էր, ինչպես «Ռեալը» ինձ համար։ Մի օր ես նրան ասացի, որ երազում եմ «Ռեալի» մասին, բայց կարող եմ հրաժարվել ակումբից, եթե դա փչացնի քո կարիերան ՊՍԺ-ում: Նա իմ եղբայրն […]

̰
Մոուրինյուն մեկ տարվա ընթացքում կարող է երկրորդ անգամ հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից

20:30 10.12.2024

Ժոզե Մոուրինյուն շուտով կարող է հեռացվել «Ֆեներբախչեից»։ Հիշեցնենք, որ նա ընդամենը անցած ամռանն էր տեղափոխվել թուրքական ակքումբ, իսկ այս տարվա հանվարին հեռացվել էր «Ռոմայից»։ Այս մասին հայտնում է Diario As-ը։ Աղբյուրի համաձայն՝ Եվրոպա լիգայում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա խաղը կարող է լինել վերջինը պորտուգալացու համար, եթե նրա գլխավորած թիմը չկրողանա հաղթանակի հասնել։ Թիմերի միջև հանդիպումը […]

̰
Մեսսիից կարելի է ամեն ինչ սովորել․ Մբապե

20:07 10.12.2024

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է հիշողություններով ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի հետ խաղից։ «Մեսսին հրաշալի է խաղում։ Այդպիսի ֆուտբոլիստից կարելի է ամեն ինչ սովորել։ Ես մոտենում էի նրան և անդադար հարցեր տալիս․ «Ինչպես ես դու սա անո՞ւմ, իսկ սա՞․․․»,- Մբապեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ Մեսսին 2023թ․ ամռանն է ՊՍԺ-ից ազատ […]

̰
Գաբրիել Սարգսյանը բավարարվեց համեստ ցուցանիշով․ կայծակնային շախմատի ԵԱ

19:44 10.12.2024

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 13 հնարավորից վաստակեց 8 միավոր և բաժանեց 56-84-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով 61-րդն է։ Առաջին տեղը 11-ական միավորով կիսեցին հոլանդացի Ջորդեն Վան Ֆորեստը և Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սարանան։

̰
Անգլիացի մրցավարը հեռացվել է Պրեմիեր լիգայից

19:20 10.12.2024

Մրցավար Դևիդ Կուտը մի շարք սկանդալներից հետո հեռացվել է աշխատանքից: Անգլիացի մրցավարը ժամանակավորապես չէր աշխատում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում նա «Լիվերպուլի» ու Յուրգեն Կլոպի մասին վիրավորական խոսքեր էր ասել: Ավելի ուշ հրապարակվել է տեսանյութ, որում մրցավարը սպիտակ փոշի է շնչում: Անգլիայում մրցավարների աշխատանքի համար պատասխանատու կազմակերպությունը հայտարարել է, որ հետաքննությունից […]

̰
Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

18:57 10.12.2024

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPRO) ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը: Քվեարկությանը մասնակցել է 21 266 ֆուտբոլիստ։ 26 հավակնորդներից ամենաշատ ձայն ստացած 11 ֆուտբոլիստները հայտնվել են խորհրդանշական հավաքականում: Տարվա խորհրդանշական հավաքականը․ Դարպասապահ. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա): Պաշտպաններ. Դանիել Կարվախալ («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդերլանդներ), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ», Գերմանիա): Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ («Ռեալ», Անգլիա), […]

̰
Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունն «Ատալանտայի» դեմ խաղին հարցականի տակ է

18:29 10.12.2024

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղեկացրել է, որ մադրիդյան թիմի բրազիլացի հարձակվողներ Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա խաղին հարցականի տակ է: «Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է: Ամեն ինչ կախված է առաջիկա մարզումից»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն: Երկու ֆուտբոլիստներն էլ […]

̰
Համաշխարհային սպորտի պատմության ամենախոշոր պայմանագիրն է ստորագրվել

17:55 10.12.2024

«Նյու Յորք Մետսի» բեյսբոլիստ Խուան Սոտոն ակումբի հետ համաշխարհային սպորտի պատմության ամենախոշոր պայմանագիրն է ստորագրել, հայտնում է ESPN-ը: Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող 26-ամյա խաղացողի և ամերիկյան ակումբի միջև 765 միլիոն դոլար աշխատավարձով 15 տարվա պայմանագիր է ստորագրվել (տարեկան 51 միլիոն դոլար): Սոտոն կարիերայի ընթացքում մինչև այժմ վաստակել է 82,3 միլիոն դոլար: Նախորդ ռեկորդը սահմանել էր բեյսբոլի […]

̰
Մենք հասկանում ենք այս խաղի կարևորությունը․ Ինձագին՝ «Բայեր»-«Ինտեր» հանդիպման մասին

17:26 10.12.2024

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա խաղից առաջ խոսել է ակումբի կադրային խնդիրների մասին: «Մենք հասկանում ենք այս խաղի կարևորությունը: Մեզ դիմակայելու է թիմ, որը պարծենում է ամենաբարձր խաղամակարդակով, նրանք հաղթել են իրենց վերջին 5 հանդիպումներում և վերջին մեկուկես տարում պարտվել միայն 3 անգամ: Նրանք հիանալի մարզավիճակում են, բայց մենք լավ ենք […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» դեմ ներկայացված 115 մեղադրանքի վերաբերյալ լսումներ են եղել

17:00 10.12.2024

Ավարտվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի`«Մանչեսթեր Սիթիի» դեմ ներկայացված 115 մեղադրանքի վերաբերյալ լսումները, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մեղավոր ճանաչվելու դեպքում «Մանչեսթեր Սիթին» կարող է տուգանվել և նույնիսկ հեռացվել Պրեմիեր լիգայից և տեղափոխվել Չեմպիոնշիփ: Պրեմիեր լիգան Անգլիայի գործող չեմպիոնին մեղադրում է ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների և հետագա հետաքննության ընթացքում չգործակցելու համար: Գործով եզրափակիչ ճառերը ներկայացվել […]

̰
Ալեգրին առաջարկ է ստացել անգլիական ակումբից

16:41 10.12.2024

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել անգլիկան «Վեսթ Հեմը»: TalkSPORT-ը գրում է, որ լոնդոնյան ակումբն առաջարկ է կատարել իտալացուն, որը դեմ չէ, սակայն մրցաշրջանի ավարտից հետո է համաձայն գլխավորել թիմը: «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպոտեգին պաշտոնանկության վտանգի տակ էր, սակայն երեկ թիմը հաղթեց «Վուլվերհեմփթոնին» և իսպանացին կարողացավ պահպանել պաշտոնը: Այդուհանդերձ, եթե […]

̰
Հովհաննես Բաչկովի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

16:14 10.12.2024

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը Դուբայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տեխնիկական նոկաուտով հաղթել է Տանզանիան ներկայացնող Սվահիբու Ռամազանիին։ Մենամարտն ավարտվել է 5-րդ ռաունդում։ 32-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և նույնքան էլ հաղթանակ տարել:  

̰
Մեկնարկում է ՉԼ 6-րդ տուրը

15:55 10.12.2024

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 6-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլը» Կատալոնիայում կմրցի «Ժիրոնայի» հետ, Միլանի «Ինտերը» կխաղա Լևերկուզենի «Բայերի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալն» Իտալիայում ուժերը կչափի «Ատալանտայի» հետ: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա) «Շախտյոր» (Ուկրաինա) – «Բավարիա» (Գերմանիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – ՊՍԺ (Ֆրանսիա) «Բրեստ» (Ֆրանսիա) – ՊՍՎ […]

̰
Ռուսաստանի և Հայաստանի վետերանների թիմերն ընկերական խաղ են անցկացրել Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին

15:05 10.12.2024

Երևանում կայացել է անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշտակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի ու Ռուսաստանի վետերանների հավաքականների միջև: Ռուսաստանի թիմը հաղթել է 4-2 հաշվով։ Հայաստանի վետերանների հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արթուր Քոչարյանը։ Ռուսաստանի վետերաններից խաղին մասնակցել են անվանի ֆուտբոլիստներ Եգոր Տիտովը, Դմիտրի Ալենիչևը, դարպասապահ Ռենատ Դասաևը և այլ խաղացողներ, իսկ գլխավոր մարզիչը […]

̰
BACK_TO_TOP