TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Սիրիայի պետական դրոշի փոփոխությունից հետո փոխվել է նաև ֆուտբոլային ասոցիացիայի տարբերանշանը

14:45 10.12.2024

Սիրիայի պետական դրոշի փոփոխությունից հետո փոխվել է նաև ֆուտբոլային ասոցիացիայի տարբերանշանը: Ինչպես դրոշի վրա, այնպես էլ ֆուտբոլային կառույցի տարբերանշանի վրա կարմիրը փոխարինվել է կանաչով: Այժմ կանաչի, սևի և ճերմակի համադրություն է: Կանաչը Սիրիայի ընդդիմադիր ուժերի գույնն է: Հիշեցնենք, որ Սիրիայում դեկտեմբերի 8-ին ընդդիմության զինված խմբավորումները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը և հայտարարել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի […]

̰
Լիրենը հաղթել է Գուկեշին և հավասարեցրել հաշիվը

14:30 10.12.2024

Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ պարտիայում չինացի Դին Լիրենը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել հնդիկ Դոմարաջու Գուկեշին։ Գործող չեմպիոնը 18-ամյա մրցակցին ստիպել է հանձնվել 39-րդ քայլին։ Դիմակայության հաշիվը կրկին հավասար է` 6-6։ Նախորդ 11 մրցափուլերում Գուկեշը տարել էր երկու, Լիրենը` մեկ հաղթանակ, մյուս պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած […]

̰
Անչելոտին  հումորով է պատասխանել  Կիլիան Մբապեի մասին հարցին

14:12 10.12.2024

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղից առաջ հումորով է պատասխանել լրագրողի՝ Կիլիան Մբապեի մասին հարցին: Լրագրողը հարցրել է, թե հնարավո՞ր է Մբապեի նախորդ օրվա հարցազրույցը վերջ դնի նրա շուրջ աղմուկին: «Այսօրվա մամուլի ասուլիսը պետք է առաջինը լիներ առանց Մբապեի մասին հարցերի, բայց դուք հայտնվեցիք և… Կիլիանի հետ ամեն ինչ […]

̰
Հայ մարմնամարզիկները 11 մեդալ են նվաճել Միխայիլ Վորոնինի գավաթում

13:45 10.12.2024

Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկները 11 մեդալ են նվաճել։ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է երկու ոսկե և երեք արծաթե մեդալի։ 32-ամյա մարմնամարզիկը հաղթել է բազմամարտի և հենացատկի մրցաձևերում, իսկ նժույգ թափերի, օղակների և ազատ վարժություններում գրավել է երկրորդ տեղը։ […]

̰
Արինա Սաբալենկան` տարվա լավագույն թենիսիստուհի

13:26 10.12.2024

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի, հայտնում է WTA-ի մամուլի ծառայությունը: Հաղթողը որոշվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկությամբ։ Մրցանակին հավակնում էին նաև լեհուհի Իգա Շվյոնտեկը, ամերիկուհի Կորի Գաուֆը, իտալուհի Յասմին Պաոլինին և չինուհի Չժեն Ցինվենը: Բելառուս Սաբալենկան ավարտվող տարում հաղթել է «Մեծ սաղավարտի» 2 մրցաշարերում՝ Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում, Ցինցինատիի և […]

̰
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում

11:41 10.12.2024

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Շանթից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։ Այսօր Շանթը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

̰
Սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից․ Արթուր Դավթյան

09:22 10.12.2024

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խոսել է այն մասին, թե ինչպես է ռուսաստանցի մարզիկների բացակայությունն ազդում միջազգային մրցաշարերի մակարդակի վրա։ «Ինչպես ցանկացած մարզիկ, ես կարծում եմ, որ սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից։ Ճիշտն ասած` առանց ռուսաստանցի մարմնամարզիկների ավելի հեշտ դարձավ մրցաշարերում բարձր տեղեր […]

̰
«Բոտաֆոգոն» պատմության մեջ երրորդ անգամ դարձել է ֆուտբոլի Բրազիլիայի չեմպիոն

08:15 10.12.2024

«Բոտաֆոգոն» պատմության մեջ երրորդ անգամ դարձել է ֆուտբոլի Բրազիլիայի չեմպիոն։ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում, սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության է հասել «Սան Պաուլուի» նկատմամբ և 79 միավորով զբաղեցրել առաջին տեղը։ 73 միավորով երկրորդն է «Պալմեյրասը», «Ֆլամենգոն» վաստակել է 70 միավոր ու եզրափակել լավագույն եռյակը։ «Բոտաֆոգոն» նախորդ անգամ երկրի չեմպիոն […]

̰
Ալեշանդրե Պանտոժան հաղթել է  խեղդող հնարքով և պաշտպանել տիտղոսը․ UFC

20:51 09.12.2024

Բրազիլացի մարտիկ Ալեշանդրե Պանտոժան UFC 310-ի գլխավոր մենամարտում հաղթել է ճապոնացի Ասակուրա Կային և պաշտպանել թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունը: Երկրորդ ռաունդում 34-ամյա մարտիկը խեղդող հնարքով վաղաժամ հաղթանակի է հասել: Սա բրազիլացու 29-րդ հաղթանակն է, նա նաև ունի 5 պարտություն: Կայիի համար էլ 5-րդ պարտությունն է, նա ունի 21 հաղթանակ:

̰
«Սևիլիայից» արձագանքել են Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերին

20:23 09.12.2024

Իսպանական «Սևիլիայի» հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ալվարո Ռամիրեսը մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հետ կապված շրջանառվող լուրը։ «Այս պահին հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստի ծառայություններով»,- Ռամիրեսի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ Ավելի վաղ «Спорт Эксперсс»-ը հայտնել էր, որ իսպանական ակումբը շարունակում է հետևել 25-ամյա ֆուտբոլիստի խաղին։ «Սևիլիան» ամառային տրանսֆերային […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրո-2026-ին

19:55 09.12.2024

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի այս օրերին մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈւԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի առաջին և երկրորդ տուրերի խաղերին: Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի ազգային թիմին, իսկ չորս օր անց հյուրընկալվի Ղազախստանին։ Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 6-րդ խմբում, որտեղ կմրցի նաև Ալբանիայի թիմի […]

̰
Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում է

19:04 09.12.2024

Opta վիճակագրական հարթակը ներկայացրել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության ձմեռային հատվածի լավագույն ֆուտբոլիստներին։ «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 385,2 միավորով 8-րդ տեղում է։ Լավագույնը Մոսկվայի «Սպարտակի» արգենտինացի կիսապաշտպան Էզեկիել Բարկոն է, որը հավաքել է 548,6 միավոր։ Ըստ Opta-ի չափանիշների` ֆուտբոլիստները 10 միավոր ստացել են խփած գոլի, 6` գոլային փոխանցման, 0,2 `յուրաքանչյուր փոխանցման, […]

̰
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարն է

18:21 09.12.2024

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում է «Qatar Masters Open» միջազգային մրցաշարը։ Կայացած 5 խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 4,5 միավորով առաջատարն է։ Նույնքան միավորով երկրորդ տեղում է հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյան։ Հայ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով բաժանում են 9-29-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը 2 միավոր ունի։ Մրցաշարում կայանալու է 9 տուր։

̰
Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»

17:54 09.12.2024

Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Cadena Ser-ի հաղորդմամբ` ֆրանսիացի մասնագետը միայն մեկ դեպքում կվերադառնա ակումբ, եթե վստահ լինի, որ մշտական հիմունքներով կգլխավորի մադրիդյան գրանդը, այլ ոչ թե կլինի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ռեալն» անհաջող մրցելույթների դեպքում մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնից ազատել իտալացի Կառլո Անչելոտիին ու թիմի խաղը մինչև մրցաշրջանի ավարտը վստահել Զիդանին, […]

̰
Ինձ չհրավիրելը մարզչի որոշումն էր․ Մբապե

17:12 09.12.2024

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Ֆրանսիայի ազգային հավաքականից հրավեր չստանալու մասին։ «Նոյեմբերին ցանկանում էի միանալ հավաքականին, ինձ չհրավիրելը մարզչի որոշումն էր։ Ներեցեք, չեմ կարող ասել` ինչն է խնդիրը։ Եթե նա ցանկանա, ապա կասի։ Ես չեմ կարող պատասխանել հարցին»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։ Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում նախորդ անգամ հանդիպման մասնակցել է սեպտեմբերի 9-ին, […]

̰
Չեմ զարմանա, եթե Արմանը հաղթի․ Ադրիան Յանեզ

16:46 09.12.2024

UFC-ի ամերիկացի մարտիկ Ադրիան Յանեզն անդրադարձել է թեթև քաշային կարգում սպասվող տիտղոսային մենամարտին, որում կմրցեն դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն ու գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը: «Սա այն մենամարտերից է, որն ուղղակի ուզում եմ նստել դիտել և չմեկնաբանել: Չգիտես, թե ինչ կլինի: Խաղադրույք եմ կատարում Մախաչևի հաղթանակի վրա, բայց չեմ զարմանա, եթե Արմանը հաղթի։ Սա ինձ համար […]

̰
Թիկնիզյանն ամփոփել է Ռուսաստանի առաջնության առաջին շրջանը

16:32 09.12.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Կրասնոդարի» դեմ հանդիպումից հետո ամփոփել է առաջնության առաջին հատվածը։ «Կրասնոդարի» դեմ խաղը ցույց տվեց, որ, նույնիսկ, անհաջող հանդիպումների շարքից հետո չենք հաձնվում և շարունակում ենք պայքարել հաղթանակների համար։ Չէի ասի, թե մրցաշրջանի առաջին հատվածը վատ ենք անցկացրել։ Հաշվի առնելով, թե ինչ […]

̰
Ծառուկյանը փորձ է հավաքել․ Մախաչև

16:14 09.12.2024

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառումյանի հետ հայացքների մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր մրցակցի մասին։ «Առաջին ասպեկտը, որում Արմանը բարելավել է, փորձն է։ Նա արդեն բավականին շատ մենամարտեր է անցկացրել UFC-ում։ Փորձը գումարով չես ձեռք բերի։ Ծառուկյանը փորձ է հավաքել, բայց նրա տեխնիկան, […]

̰
Մխիթարյանը կատարել է կարիերայում 150-րդ գոլային փոխանցումը

15:58 09.12.2024

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում երկու արդյունավետ փոխանցում կատարելով ակումբային մակարդակում գոլային փոխանցումների քանակը հասցրել է 150-ի, հայտնում է Transfermarkt-ը։ Մխիթարյանը ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Դորտմունդի «Բորուսիայում»` 49։ «Ռոմայում» նա՝ 28, Դոնեցկի «Շախտյորում»` 23, «Ինտերում»` 16, Լոնդոնի «Արսենալում»` 13, Դոնեցկի «Մետալուրգում»` 11, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում»` […]

̰
Գուկեշը 11-րդ պարտիայում հաղթել է Լիրենին և հաշվի մեջ առաջ անցել

15:38 09.12.2024

Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կայացել է 11-րդ պարտիան: Հավակնորդների մրցաաշարի հաղթող, հնդիկ Դոմարաջու Գուկեշը 29-րդ քայլում առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի նկատմամբ: Նախորդ 7 անընդմեջ մրցափուլերն ավարտվել էին ոչ-ոքի: Գուկեշն այս հաղթանակից հետո հաշվի մեջ առաջ է անցել` 6-5: Հիշեցնենք, որ 14 պարտիայից բաղկացած չեմպիոնական մրցամարտում կհաղթի […]

̰
Արամ Հակոբյանը կիսել է 3-8-րդ տեղերը․ Saint Louis Masters

15:15 09.12.2024

ԱՄՆ-ում ավարտվել է Saint Louis Masters մրցաշարը, որին մանսակցում էր Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ։ Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը։ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը նույնպես հավաքել է 6 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ Հակոբյանը լրացուցիչ գործակիցներով 6-րդն է։ Արման Միքայելյանն ու Աննա Սարգսյանը 4,5 միավորով […]

̰
«Լիվերպուլն» առաջարկ է արել Սալահին

14:55 09.12.2024

«Լիվերպուլը» պայմանագրի երկարաձգման հարցում առաջարկ է արել ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահին, հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի` կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուն։ Անգլիական ակումբը վստահ չէ, որ եգիպտոսցի ֆուտբոլիստը մրցելույթները կշարունակի ակումբում։ Այդուհանդերձ, 32-ամյա հարձակվողն արդեն հայտարարել է, որ ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։ Օրեր առաջ նա հայտարարել էր, թե հիասթափված է, որ ակումբը պայմանագրի […]

̰
Զախարյանի «Ռեալ Սոսիեդադը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել

14:35 09.12.2024

Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով առավելության է հասել «Լեգանեսի» նկատմամբ։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում հերթական հանդիպումն է բաց թողել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օգոստոսից ապաքինվում է վնասվածքից։ Բասկյան ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել, միավորների քանակը հասցրել 24-ի և բարձրացել 6-րդ տեղ։ «Լեգանեսը» 15 միավորով 15-րդն է։

̰
Գաբրիել Սարգսյանը 8-րդն է․ արագ շախմատի ԵԱ

14:10 09.12.2024

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը կիսել է 4-11-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով ճանաչվել 8-րդը։ 41-ամյա շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սլովենիան ներկայացնող ռուս Վլադիմիր Ֆեդոսեևը, որը հավաքել է 9,5 միավոր։ Սարգսյանը կմասնակցի նաև կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը:

̰
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը․ WTA

13:47 09.12.2024

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9416 միավոր), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8295), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6530), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5344), Ցինվեն Չժենը (Չինաստան, 5340), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5171), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 4705), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 3589), Դարյա […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը․ ծանրամարտի ԱԱ

13:28 09.12.2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ 21-ամյա Սահակյանը, ով հաջողություններ է գրանցել 67 կգ քաշային կարգում, այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ քաշայինների մրցմանը։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։ Հիշեցնենք, որ մրցումային […]

̰
Սա իմ աշխատանքն է․ Մբապեն պատասխանել է իրեն քննադատողներին

23:59 08.12.2024

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Լա Լիգայի 16-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում իր տպավորությամբ։ Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով (3:0), իսկ Մբապեն դարձել է իր թիմի երրորդ գոլի հեղինակը: «Գոլ խփել ձախողված խաղերից հետո՞: Դա իմ աշխատանքի մասն է: Ես օգնում եմ թիմին և փորձում եմ դա անել յուրաքանչյուր խաղում՝ […]

̰
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

22:57 08.12.2024

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ): Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ […]

̰
Արագ շախմատի ԵԱ-ում Գաբրիել Սարգսյանը հաջողությամբ է մեկնարկել

15:36 08.12.2024

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 6 տուրերը: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 5,5 միավոր և առաջատարներին զիջում է  կես միավոր: Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում դեկտեմբերի 10-ին կկայանա ևս 5 տուր: Դեկտեմբերի 9-ին […]

̰
«Ռոման» հաղթեց «Լեչեին»՝ առաջին հաղթանակը տոնելով Ռանիերիի գլխավորությամբ

12:30 08.12.2024

Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Լեչեին»։ Տանտերերի կազմում աչքի ընկան Սաելմակերսը, Մանչինին, Պիսիլին ու Կոնեն, հյուրերի կազմում՝ Կրստովիչը։

̰
BACK_TO_TOP