TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Հոգնել եմ լռելուց․ «Միլան»-ի գլխավոր մարզիչը սկանդալային հայտարարություն է արել

14:52 07.12.2024

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան քննադատել է մրցավարությունն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում: «Ես միշտ լռում եմ մրցավարության վերաբերյալ, մինչդեռ ուրիշները խոսում են։ Բայց այսօր ես հոգնել եմ լռելուց։ Առաջին գոլը խփվեց ակնհայտ կանոնների խախտմամբ, և այստեղ կասկած չկա։ Մրցավարությունն այս խաղում ուղղված էր «Միլանի» դեմ։ Այս ամենը մեկ օրվա բան չէ։ Հասկանում […]

̰
Դոհայում շարունակվում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը

11:04 07.12.2024

Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ 4 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 1-6-րդ հորիզոնականները: Հայկ Մարտիրոսյանը ունի 3 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 2.5 միավոր և Մանուէլ Պետրոսյանը՝ 2 միավոր:

̰
Քանի Մեսսիի առողջությունը թույլ է տալիս, նրան տեսնելու ենք մեր ակումբի համազգեստով. «Ինտեր Մայամիի» համասեփականատեր

18:25 06.12.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը խոսել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ապագայի մասին: «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Մեսսին կբացի մեր նոր արենան 2026 թվականին: Մինչմրցաշրջանային հատվածում ես խոսել եմ Լեոյի հետ: Քանի Մեսսիի առողջությունը թույլ է տալիս, նրան տեսնելու ենք մեր ակումբի համազգեստով: Լավատես եմ նրա ապագայի հարցում»,- 61-ամյա Խորխե […]

̰
Հերթական ոչ-ոքին աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում

18:09 06.12.2024

Չինացի Դին Լիրենն ու հնդիկ Դոմարաջու Գուկեշը հերթական ոչ-ոքին են գրանցել Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում։ 9-րդ պարտիան ավարտվել է 54-րդ քայլին։ 18-ամյա Գուկեշը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով։ Մրցամարտի հաշիվը դարձել է 4,5-4,5։ 9 տուրում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ։ Այսօր շախմատիստները հանգստանում են, իսկ վաղը կանցկացնեն 10-րդ պարտիան։ Հիշեցնենք, որ […]

̰
Եթե սկսենք վիճել, հետագայում ավելի վատ կլինի․ Էդուարդ Սպերցյան

15:10 06.12.2024

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ թիմը պետք է միասնական ուժերով հաղթահարի խաղում նկատվող անկումը: Հայտնում է Armsport-ը։ «Կրասնոդարը» ՌՊԼ-ի շրջանակում երեք տուր շարունակ չի հաղթել և կորցրել է առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը։ Դեկտեմբերի 8-ին «Ցուլերը» 18-րդ տուրի շրջանակում կմրցեն «Լոկոմոտիվի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։ «Ոչ մի արտառոց բան չի պատահել։ Սա […]

̰
Մեսսին դիմել է «Բարսելոնայի» երկրպագուներին

11:41 06.12.2024

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է իսպանական «Բարսելոնայի» երկրպագուներին, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Նրա խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ «Իմ ուղերձը «Բարսելոնայի» երկրպագուներին՝ ես ձեզ շատ եմ կարոտում և հուսով եմ, որ շուտով նորից կտեսնվենք։ Դուք պետք է հպարտ լինեք, որ աշխարհի լավագույն ակումբի մի մասն եք»,- ասել է […]

̰
Արսեն Զախարյանը չի դիտարկում  վերադարձը  Ռուսաստան

23:44 05.12.2024

«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը չի դիտարկում վերադարձը Ռուսաստան: «Արսենն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ։ Նա խաղում է «Ռեալ Սոսյեդադում» և վնասվածքից հետո կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Զախարյանի գործակալը: Ավելի վաղ Մոսկվայի «Դինամոյից» հայտարարել էին, որ դեմ չեն լինի Ռուսաստանի […]

̰
Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոնին» դուրս գալ Լեհաստանի գավաթի քառորդ եզրափակիչ

22:36 05.12.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի մրցավեճում: Շչեցինի «Պոգոնը» տանը 4-3 հաշվով հաղթել է Լյուբլինի «Զագլեմբեին»: Գյումրեցի ֆուտբոլիստը 24-րդ րոպեին սկսել է «Պոգոնի» գրոհը, վերջում էլ մրցակցի տուգանային հրապարակում ստացել գնդակը և այն ուղարկել դարպասը: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Բիչախչյանը լեհական թիմի կազմում մասնակցել է 19 խաղի, […]

̰
Հայաստանը 12 մասնակից կունենա արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

21:40 05.12.2024

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 12 մասնակից։ Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։ Կանանց մրցաշարին կմասնակցեն Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 26-28-ը Նյու Յորքում։

̰
Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» խոշոր հաշվով հաղթանակը

21:08 05.12.2024

Սլովակիայի առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 6-0 հաշվով հաղթել է «Կոմարնոյին»։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նա 14 գոլով գլխավորում է Սլովակիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Վլադիմիր Վայսի թիմը 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Կոմարնոն» ունի 13 միավոր և նախավերջին` 11-րդ […]

̰
Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ՊՍԺ

17:56 05.12.2024

Ռուսական «Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է РБ Спорт-ը: Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զրկվել թիմի առաջատարից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական […]

̰
Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության մրցանակակիրները

17:24 05.12.2024

Ավարտվել է շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջին խմբի 85-րդ առաջնությունը։ Առաջին տեղը 8,5 միավորով զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։ 7,5 միավորով երկրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը՝ 6,5 միավորով։

̰
Կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

16:00 05.12.2024

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B լիգայի B2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի և Սան Մարինոյի ընտրանիները: Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

̰
Կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2025/26 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

15:34 05.12.2024

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նորվեգիայի, Գերմանիայի և Կոսովոյի հավաքականները: Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

̰
Կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2025/26 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

15:10 05.12.2024

Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները: Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

̰
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը

12:53 05.12.2024

Դեկտեմբերի 6-15 Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները: Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

11:30 05.12.2024

Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի իրավունքը՝ կազմակերպելու Աշխարհի առաջնությունը և երկկողմ պարտավորությունները 2027 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ: Իր խոսքում աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի […]

̰
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում

19:06 04.12.2024

Դեկտեմբերի 3-12-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը:

̰
Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների մարզական կոչումներ են շնորհվել

18:06 04.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, […]

̰
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

14:19 04.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական […]

̰
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

11:35 04.12.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։

̰
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

16:22 03.12.2024

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարին Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով: Հայաստանի հավաքականը հանդես կգա 9 մարզիկով:

̰
Լուկաս Սելարայանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի խորհրդանշական հավաքականում

19:55 02.12.2024

«Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը SofaScore վիճակագրական հարթակի կողմից ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը «Ալ Ռիյադի» դեմ խաղում (1-2) SofaScore-ից ստացել է 8,2 գնահատականը։ Սելարայանն այդ խաղում մրցակիցներին շրջանցել է 3 անգամ, կատարել 4 առանցքային փոխանցում, գնդակի 2 խլում, 13 մենապայքարից հաղթել 9-ում, նրա […]

̰
Մարզական միջոցառումներ՝ «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներում

17:34 02.12.2024

Ազատությունից զրկված անձանց շրջանում դրական վարքագծի ձևավորման, հաղորդակցման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են մարզական միջոցառումներ։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ, որոնց ավարտին հաղթող ազատազրկված անձինք խրախուսվել են պատվոգրերով։ «Գորիս» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում […]

̰
Տիգրան Բարսեղյանի 12-րդ գոլը Սլովակիայի առաջնությունում

16:47 02.12.2024

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել։ Հայ ֆուտբոլիստը 16-րդ տուրի «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում եղել է մեկնարկային կազմում, 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը և հաշիվը դարձրել 1-1։ «Սլովանը» հաղթել է 3-1 հաշվով։ Բարսեղյանի թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բանսկա Բիստրիցան» 17 միավորով 8-րդն է։  

̰
Գարիկ Մելքոնյանը՝ պարադահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր

16:29 02.12.2024

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Գարիկ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցել […]

̰
Մեդալներ՝ Դելփյան խաղերից

14:00 02.12.2024

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […]

̰
Գվինեայում ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 100 մարդ է զոհվել

12:35 02.12.2024

Միջադեպը տեղի է ունեցել 11 մետրանոց նշանակելուց հետո, որը Նզերեկորեի (Գվինեա) երկրպագուները վիճահարույց են համարել: Երկրպագուները վազել են խաղադաշտ և սկսել քարեր նետել։ Մոտ 100 մարդ զոհվել է զանգվածային ծեծկռտուքի ժամանակ, որը երկրպագուները կազմակերպել են հենց խաղադաշտում՝ Նզերեկորե քաղաքում (Գվինեա) ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը ։ Տեղի հիվանդանոցի բժիշկը AFP-ին ասել […]

̰
«Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվել է

00:00 02.12.2024

Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվել է։ Հայտնում է Armsport-ը։ Հանդիպումը մեկնարկել էր 21։00-ին։ 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։ Դրանից հետո Բովեին պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին […]

̰
Մտածում ենք 2025 թվականին Հրազդանի կիրճի մարզական հատվածը բերել շատ ավելի լավ տեսքի․ Փաշինյան

15:45 01.12.2024

ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակելու հայտնել․ «Մտածում ենք 2025 թվականին Հրազդանի կիրճի մարզական հատվածը բերել շատ ավելի լավ տեսքի»։

̰
BACK_TO_TOP