TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի նախագահից հատուկ մրցանակ է ստացել

13:15 30.08.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությանը, իսկ մինչև այդ հատուկ մրցանակ է ստացել: ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նրան պարգևատրել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակով: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գլխավոր եվրագավաթում մասնակցել էր 183 հանդիպման և դարձել 140 գոլի հեղինակ:

̰
Հայ հրաձիգները ևս երկու մեդալ են նվաճել ԵԱ-ում

12:54 30.08.2024

Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունունում։ Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավելի […]

̰
Զախարյանի «Ռեալ Սոսիեդադը» անսպասելի պարտություն է կրել

12:35 30.08.2024

Իսպանական Լա լիգայի երրորդ տուրում Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը» բասկյան դերբիում 1-2 հաշվով տնային պարտություն է կրել «Ալավեսից»։ «Ռեալ Սոսիեդադը» 29-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիոտով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել է թիմի ավագ, ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։ Չնայած դրան` Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմն ընդամենը երեք րոպե անց իսպանացի կիսապաշտպան Բրաիս Մենդեսի […]

̰
ՉԼ-ի վիճակահանության զամբյուղները

12:14 30.08.2024

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո հայտնի դարձան մրցաշարի հիմնական փուլի վիճակահանության զամբյուղները։ Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա)։ Երկրորդ զամբյուղ. «Բայեր» (Գերմանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Ատալանտա» (Իտալիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Արսենալ» (Անգլիա), «Բրյուգե» (Բելգիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), […]

̰
Ջոկովիչը պատմական նվաճման է հասել. US Open

12:05 30.08.2024

ԱՄՆ-ում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ի երկրորդ շրջանում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է հայրենակից Լասլո Դյերեին: Աշխարհի երկրորդ ռակետն առաջին ու երկրորդ սեթում հաղթել է նույն՝ 6-4 հաշվով, իսկ երրորդում Դյերեն 0-2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը: 37-ամյա Ջոկովիչը 90-րդ հաղթանակն է գրանցել US Open-ում և դարձել է […]

̰
Իմ նպատակը 1000  գոլին հասնելն է. Ռոնալդու

11:50 30.08.2024

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր տեսանյութ է հրապարակել YouTube-ում և պատմել առաջիկա նպատակների մասին: «Մոտեցել եմ 900-րդ գոլին, իսկ հետո կանցնեմ 1000-ի շեմը: Հենց դա է իմ նպատակը: Եթե վնասվածքները չխանգարեն, ապա անպայման կիրագործեմ նպատակս: Դա լավագույն արդյունքը կլինի ինձ համար ֆուտբոլում: Ի տարբերություն շատերի, իմ բոլոր գոլերը […]

̰
Զագրեբի «Դինամոն» կրկին հաղթել է ադրբեջանական թիմին և դուրս եկել ՉԼ հիմնական փուլ

11:09 30.08.2024

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Զագրեբի «Դինամոն» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Կարաբախին» և դուրս եկել մրցաշարի հիմնական փուլ։ Խորվաթիայի չեմպիոնը դիմակայության առաջին խաղում էլ առավելության էր հասել 3-0 հաշվով։

̰
Տիգրան Բարսեղյանի շքեղ գոլի շնորհիվ «Սլովանը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ՉԼ հիմնական փուլի ուղեգիր

10:47 30.08.2024

Տիգրան Բարսեղյանի գոլը Բրատիսլավայի «Սլովանին» օգնել է պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը 3-2 հաշվով հաղթել էդ դանիական «Միդյուլանին», որի հետ առաջին մրցավեճում գրանցվել էր 1-1 հաշիվը։ «Սլովանը» 33-րդ րոպեին առաջ է անցելհաշվի մեջ, սակայն մրցակիցը կարողացել է պատասխանել երկու գոլով […]

̰
Էդուարդ Սպերցյանը և Գեորգի Հարությունյանը մասնակցել են «Կրասնոդարի» հաղթական հանդիպմանը

10:30 30.08.2024

Ռուսաստանի գավաթի խաղարկության երրորդ տուրում «Կրանսոդարը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփել է 19-ամյա Դանիլա Կոզլովը։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը 69-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։ Իսկ Էդուարդ Սպերցյանը եղել է «Կրասնոդարի» հայտացուցակում և փոխարինման […]

̰
«Փյունիկը» պարտվեց Սլովենիայում և չկարողացավ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ

10:10 30.08.2024

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել սլովենական «Ցելյեի» արգելքը և դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1-0 հաշվով հաղթանակից հետո պատասխան մրցավեճում հյուրընկալվելիս պարտվեց 1-4: Սլովենիայում կայացած խաղի մեկնարկից 11 րոպե անց «Փյունիկը» մնաց 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ […]

̰
«Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ

09:51 30.08.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պատմության մեջ առաջին գամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: Ռուի Մոտայի գլխավորած թիմը Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթելուց հետո հյուրընկալվելիս պարտվում էր նույն հաշվով, սակայն 88-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած բրազիլացի […]

̰
Ես երբեք վախկոտ չեմ եղել, եթե ձախողվեմ, կփորձեմ 2-րդ, 3-րդ անգամ․ Ռոնալդու

19:54 29.08.2024

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի վախենում սխալվելուց։ «Ես երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, և ես այդպիսին եմ եղել մանկուց: Ես վախկոտ չեմ: Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ չեն ցանկանում 11 մետրանոց իրացնել, քանի որ վստահ չեն, և դա նորմալ է: Ես հարգում եմ դա, բայց Կրիշտիանուն երբեք դա չէր անի: Երբեք: Եթե ​​անգամ առաջին […]

̰
Նոյեմբերին Երևանում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

17:00 29.08.2024

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝ նոյեմբերի 18-24-ը Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով: ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է մարզական հավաքը

14:30 29.08.2024

Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 3-5-ը մարզական հավաքներ կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լիտվա: Այնտեղ նախատեսվում է երկու ընկերական հանդիպում Լիտվայի Մ-19 ընտրանու հետսեպտեմբերի 7-ին և 9-ին։ Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը օգոստոսի 29-31-ը կայանալիք հավաքին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – ԲԿՄԱ-2 Էդգար Ֆիթլիջյան […]

̰
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրին

14:23 29.08.2024

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերության աննախադեպ ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել աշխարհահռչակ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ակադեմիա, հայտնում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը: Ակադեմիան գործելու է Ավան Աճառյան 20/4 և Ծիծառնակաբերդի խճուղի 2/3 հասցեներում: Կկառուցվի նաև բարձրակարգ հյուրանոց իր ֆուտբոլային ենթակառուցվածքներով, որը կլինի առաջինը […]

̰
Փարիզում կայացել է Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանի դրոշակակիրը եղել է Գրետա Վարդանյանը

11:52 29.08.2024

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել […]

̰
Էդգար Սևիկյանի հայրը հայտնել է, որ որդին շարունակում է մարզվել «Ֆերենցվարոշի» կազմում

11:24 29.08.2024

Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը հերքել է լուրերը, թե իր որդին տեղափոխվելու է Ռուսաստան։ Մարտիրոս Սևիկյանը նշել է, որ 23-ամյա ֆուտբոլիստը մարզվում է հունգարական ակումբի կազմում և շարունակելու է մնալ թիմում, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։ «5 րոպե առաջ Էդգարը մասնակցում էր «Ֆերենցվարոշի» մարզմանը։ Կլինի մարզում նաև վաղը, հաջորդ օրը և այդպես […]

̰
Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ «Ասթոն Վիլան» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

11:08 29.08.2024

«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ Ունայ Էմերիի գլխավորած բիրմինգհեմյան թիմը կարող է 2024/2025 մրցաշրջանում դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Հաշվի առնելով, թե ինչպիսի մարզիչ ունենք, այո: Նա «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում էր։ Նա չորս անգամ հաղթել է Եվրոպայի լիգան։ Ինչ վերաբերում է «Աստոն Վիլլային», ապա մենք առաջին անգամ […]

̰
Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ. Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

10:50 29.08.2024

Լեհաստանի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: «2006 թվականին ես լքեցի իմ հարազատ Վարշավան, որպեսզի միանամ «Արսենալին» և կատարեմ առաջին երազանքս՝ ապրուստի գումար վաստակել ֆուտբոլ խաղալով: Ես չգիտեի, որ դա ճանապարհորդություն է ամբողջ կյանքի երկարությամբ: Չգիտեի, որ խաղալու եմ աշխարհի ուժեղագույն թիմերում և 84 անգամ ներկայացնելու եմ իմ […]

̰
Պիմենտան անում է ամեն ինչ, որպեսզի գտնի լավագույն լուծումը Սպերցյանի համար

10:19 29.08.2024

Ռուսական «Կրասնոդարի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ, գրում է Спорт Экспресс-ը։ Ըստ աղբյուրի` 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան անում է ամեն ինչ, որպեսզի գտնի լավագույն լուծումը, ինչպես Սպերցյանի, այնպես էլ «Կրասնոդարի» համար։ Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև […]

̰
«Բավարիան» փարձում է խառնել «Ռեալի» ծրագրերը

10:05 29.08.2024

Մյունխենի «Բավարիան» 2025 թ. ամռանը ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։ Relevo-ն գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն մյունխենյան ակումբը մտադիր է խառնել իսպանական գրանդի ծրագրերը։ «Բավարիան» պատրաստ է Վիրցի համար լուրջ պայքար մղել «Ռեալի» հետ։ Ի տարբերություն գերմանական ակումբի` «Ռեալը» չի ցանկանում գերմանացի ֆուտբոլիստի համար […]

̰
«Բավարիայի» մի մասը դառնալը կյանքիս լավագույն որոշումն էր. Հարի Քեյն

22:13 28.08.2024

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ գերմանական ակումբ տեղափոխության որոշումը լավագույնն էր իր կյանքում։ ««Բավարիայի» մի մասը դառնալը կյանքիս լավագույն որոշումն էր։ Վայելում եմ յուրաքանչյուր պահն այստեղ։ Մեզ անհրաժեշտ է հաղթել որպես թիմ»,- ասել է Անգլիայի հավաքականի ավագը։ Հիշեցնենք, որ Հարի Քեյնը 2023թ․ ամռանն էր Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որը չկարողացավ տիտղոս […]

̰
Երբեմն որևէ նոր բանը կարող է լավը լինել. Անչելոտին՝ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին

21:42 28.08.2024

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին։ «Առայժմ կարծիք չունեմ, քանի որ մենք դեռ չենք խաղացել նոր ձևաչափով։ Զինվեք համբերությամբ, մեկ տարվա ընթացքում կլինի գնահատական։ Երբեմն որևէ նոր բանը կարող է լավը լինել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։ Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան անցկացվելու է նոր ձևաչափով՝ […]

̰
Կարլո Անչելոտիին չի անհանգստացնում Կիլիան Մբապեի՝ Լա Լիգայում գոլերի բացակայությունը

21:12 28.08.2024

Կարլո Անչելոտիին չի անհանգստացնում Կիլիան Մբապեի՝ Լա Լիգայում գոլերի բացակայությունը։ Ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել առաջնության մեկնարկային երկու տուրերի «Մալյորկայի» ու «Վալյադոլիդի» դեմ հանդիպումներում։ «Նա խոնարհաբար աշխատում և առաջադիմում է: Նրա ադապտացիան լավ է ընթանում։ Վերջին անգամ նա գոլ է խփել օգոստոսի 14-ին, Եվրոպայի սուպերգավաթի համար «Ատալանտայի» հետ խաղում: Ընդամենը երկու շաբաթ է անցել։ Հիմա […]

̰
Ռոնալդուն ցանկանում է «Ալ Նասրի» ղեկին տեսնել Զիդանին

20:46 28.08.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է սաուդյան ակումբի ղեկավարությանը` Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու խնդրանքով, հաղորդում է OK Diario-ն։ Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը կարծում է, որ թիմը խնդիրներ ունի գլխավոր մարզչի հետ։ Նրա կարծիքով՝ այս պաշտոնի լավագույն թեկնածուն կլիներ Զիդանը, ում գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան։ Սաուդյան թիմը գլխավորում […]

̰
Ի՞նչ մականուն է ստացել Էնդրիկը «Ռեալում»

20:23 28.08.2024

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մականուն է ստացել «Ռեալի» խաղընկերների կողմից։ 18-ամյա խաղացողին մադրիդյան ակումբում այժմ շատերը Բոբի են անվանում: Բրազիլացին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Բոբի Չարլթոնը իր բոլոր ժամանակների ամենասիրելի խաղացողներից մեկն է։ Լեգենդար հարձակվողն Անգլիայի հավաքականի հետ 1966-ին դարձել է աշխարհի չեմպիոն և նույն տարում արժանացել է […]

̰
Ժոաու Կանսելուն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Ալ Հիլյալ»

19:55 28.08.2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն տեղափոխվել է «Ալ Հիլյալ»։ Այդ մասին հայտնել Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Աաուդյան ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 միլիոն եվրո և նրա հետ կնքել 3 տարվա պայմանագիր։ Պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից և 154 խաղում խփել է 9 […]

̰
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը

19:40 28.08.2024

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի պաշտոնական գնդակը, որով կխաղան տղամարդկանց ու կանանց թիմերը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Adidas ընկերության պատրաստած գնդակը վերադարձել է դասական տեսքին, բայց թարմացված տեխնոլոգիաներով է։ Գլխավոր եվրագավաթի գնդակի վրա պատկերված են աստղեր։ Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան անցկացվելու է նոր ձևաչափով՝ շվեյցարական համակարգով։

̰
Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

19:14 28.08.2024

Հրաձիգ Գոհար Հարությունյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է 10 մետր վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։ Հայ մարզուհին կիսաեզրափակչում 6-2 հաշվով, իսկ եզրափակչում 6-1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակիցների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով գրավել է […]

̰
Սպերցյանը Եվրոպայում խաղալու ներուժ ունի. Կևին Լենինի

18:52 28.08.2024

«Կրասնոդարի» կիսապաշտպան Կևին Լենինին արձագանքել է այն լուրերին, թե իր թիմակից, Հայաստանի հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ թիմից։ «Սպերցյանը Եվրոպայում խաղալու ներուժ ունի։ Նա բարձր որակներով ֆուտբոլիստ է։ Ընդհանուր առմամբ մենք լավ թիմ ունենք։ Թիմի բոլոր խաղացողները շատ որակավորված են»,- Լենինիի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։ Armenie Football-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպերցյանը […]

̰
BACK_TO_TOP