23:25 29.11.2024
Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի, հայտնում է Goal-ը:
31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Ֆուլհեմը»: Պոգբայի ներկայացուցիչներն առաջարկը գրավիչ են համարում, քանի որ ցանկանում են, որպեսզի նա վերադառնա Անգլիա:
Ավելի վաղ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ խզում է Պոգբայի հետ պայմանագիրը: Որոշումն ընդունվել էր կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղն ազատ գործակալ կդառնա այսօր՝ նոյեմբերի 30-ին։
Պոգբան նախկինում հակադոպինգային կանոնները խախտելու համար չորս տարով որակազրկվել էր։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել էր որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի: ԱԱ-2018-ի չեմպիոնը կկարողանա մարզումները վերսկսել 2025 թվականի հունվարին։
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...
18:09 20.05.2025
ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...