Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.23 oC

Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը

19:07 29.11.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պարզաբանել է նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղից հետո իր ասածը։ Կատալոնացի մասնագետը հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել էր դեմքի վնասվածքներով և պատմել, որ ցանկացել է ցավ պատճառել իրեն և ճանկռել է դեմքը։

«Ինձ անակնկալի բերեցին ասուլիսի վերջում, երբ հարցրեցին դեմքիս վնասվածքների մասին։ Ես ասացի, որ պատահմամբ եմ արել դա իմ եղունգով։ Այդ պատասխանով չէի ցանկանում նվազեցնել ինքնավնասման խնդրի լրջությունը։ Ես գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ ամեն օր բախվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների»,- սոցցանցերում գրել է Գվարդիոլան՝ կիսվելով նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար թեժ գծի հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» մինչև 75-րդ րոպեն հաղթելիս է եղել 3-0 հաշվով, սակայն կորցրել է առավելությունը և գրանցվել է ոչ-ոքի՝ 3-3։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

20:15 20.05.2025

Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 […] ...

Գիտաժողով` նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

20:10 20.05.2025

Գիտաժողով` նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում […] ...

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ

20:05 20.05.2025

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ

Մայիսի 20-ին, ժամը 18:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել […] ...

SHANTNEWS

20:00 20.05.2025

SHANTNEWS

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

19:52 20.05.2025

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: «Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին

19:46 20.05.2025

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են ՀՀ և ԻԻՀ […] ...

BACK_TO_TOP