09:36 21.11.2024
Իտալական «Նապոլին» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։ «Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը, որպեսզի արժանին մատուցենք Կվարացխելիային։ Դեռ բանակցային գործընթացում ենք։ Եթե հիմա չկարողանանք հասնել համաձայնության, կքննարկենք հարցը հաջորդ տարվա ամռանը»,- «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննայի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կվարացխելիան «Նապոլիում» է հանդես գալիս 2022 թվականից։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող […]
09:11 21.11.2024
Միլանի «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հնարավոր է որակազրկվի 2-3 խաղով, հայտնում է Tuttosport-ը: 30-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ անտեսել է ղեկավարության պահանջը և շփումներ է ունեցել ակումբի երկրպագուների ուլտրաս թևի հետ: Թուրքիայի հավաքականի առաջատարը խախտել է մարզական արդարադատության սահմանադրության 25-րդ հոդվածը, որը ֆուտբոլիստներին արգելում է հարաբերություններ ունենալ ասոցիացիայից դուրս գործող երկրպագուական շարժումների հետ: Չալհանօղլուն […]
08:45 21.11.2024
Հանրահայտ Netflix ընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նախագիծը մանրամասնորեն ներկայացնում է 24-ամյա ֆուտբոլիստի կյանքը: Netflix-ը ֆիլմը ներկայացրել է Վինիսիուսի սև-սպիտակ լուսանկարով, որի վրա գրված է «Դու դեռ պատրաստ չես»: Ֆիլմը կինոհարթակում կհայտնվի 2025 թվականին, սակայն կոնկրետ ժամկետն առայժմ հայտնի չէ:
08:25 21.11.2024
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել թուրինյան ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես նրա մեջ մեծ ուժ և միաժամանակ խոցելիություն էի տեսնում՝ կապված նրա հոր բացակայության հետ, ինչպես նաև այն ծանր ճանապարհի, որով նա ստիպված է եղել անցնել»,- իտալացու խոսքերն է մեջբերում AS-ը։ Ռոնալդուի հայրը մահացել է, […]
08:05 21.11.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» նախկին պաշտպան Վենսան Կանդելան РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ընտրանու նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև իր կարծիքը հայտնել, թե ով է Հայաստանի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ «Մխիթարյանը շատ խելացի և ինտելիգենտ ֆուտբոլիստ է։ Ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է նա խաղում «Ռոմայի» կազմում։ […]
23:55 20.11.2024
Մոսկովայի Լոկոմոտիվի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան և ազգային թիմում իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի մասին: «Ես Սպերցյանին կհրավիրեի «Լոկոմոտիվ», բայց գիտեմ, որ դա հնարավոր չէ: Մենք հրաշալի ենք հասկանում միմյանց: Հույս ունեմ, որ Էդուարդը կարիերան կշարունակի եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում: Մենք հաճախ ենք հանդիպում, Էդիկը հրաշալի որակներ ունի»,- 25-ամյա ֆուտբոլիստի […]
23:43 20.11.2024
65 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: 65 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հնչել է ՀՀ պետական օրհներգը:
23:32 20.11.2024
61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանն այս քաշային կարգում նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ։ 61 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը։
23:20 20.11.2024
65 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
23:00 20.11.2024
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ 77 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրեն Յան վան դեն Դուլը։
22:40 20.11.2024
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
22:20 20.11.2024
67 կգ քաշային կարգում Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսակիրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանն է, ով եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի նկատմամբ: 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հնչել է ՀՀ պետական օրհներգը:
21:50 20.11.2024
60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հնչել է ՀՀ պետական օրհներգը:
21:33 20.11.2024
77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
20:54 20.11.2024
Երևանում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը կկայանա կանանց Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի և Իսրայելի ընտրանիները: Հայաստանի թիմը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Կանանց Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ խաղացողներին․ Դարպասապահներ․ […]
20:33 20.11.2024
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե երբ է մտադիր ավարտել կարիերան: «Հաշվի առնելով իմ տարիքը՝ գիտեմ, որ այդ օրը շուտով գալու է: Միգուցե առաջիկա 2-3 տարվա ընթացքում իմ կարիերան կավարտվի: Երբ մի օր արթնանամ և զգամ, որ չեմ ցանկանում մարզման գնալ, կհասկանամ, որ առաջին արզդանշանը ստացել եմ: Իսկ առայժմ զգում եմ, որ […]
20:15 20.11.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարն անշարժ գույք է գնել Դուբայում, հայտնում է Mansion Global-ը: 54 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուսն ունի ավտոմեքենաների համար նախատեսված վերելակ և հսկայական լողավազան: Առանձնատնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Դուբայի կենտրոն: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս 26 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն էր գնել նաև Մայամիում:
20:05 20.11.2024
63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
19:53 20.11.2024
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
19:26 20.11.2024
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում պատմական ռեկորդը: Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած […]
19:11 20.11.2024
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […]
18:51 20.11.2024
MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ամերիկյան ակումբը գլխավորող Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով հրաժարական է տալու։ Արգենտինացի մասնագետը «Ինտեր Մայամին» մարզում է 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 67 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, դարձել Լիգայի գավաթակիր։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն այս տարի ռեկորդային` 74 միավորով […]
18:35 20.11.2024
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել։ Հայ շախմատիստներից ամենաբարձր դիրքը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա վաստակել է 8 միավոր և կիսել 3-13 տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 8-րդ տեղը։ Արամ Հակոբյանը 7,5 միավորով գրավել է 24-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյան ու Շանթ Սարգսյանը 7-ական […]
18:19 20.11.2024
Իսպանիայի Մալագա քաղաքում մեկնարկել է Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցում է Նիդերլանդների դեմ։ Դիմակայության առաջին մրցավեճում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը 4-6, 4-6 հաշվով պարտվել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին։ Աշխարհի 80-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 54 րոպեում և առաջին միավորը վաստակել Նիդերլանդների համար։ 38-ամյա Նադալը […]
18:04 20.11.2024
Ռուսաստանի ազգային հավաքականը Վոլգոգրադում ընկերական հանդիպում է անցկացրել Սիրիայի թիմի հետ և հաղթել 4-0 հաշվով։ Կարպինի հավաքականից դուբլ է գրանցել «Ռոստովի» պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն, մեկական գոլ էլ խփել են MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Իլյա Սամոշնիկովը։ ՌԴ հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ընկերական խաղերում` ընդհանուր 34-0 հաշվով։ […]
17:42 20.11.2024
Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը: Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն […]
17:33 20.11.2024
«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Թուրքիայի հավաքականի հարձակվող Արդա Գյուլերի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձակալել 19-ամյա ֆուտբոլիստին այն խոսակցությունների ֆոնին, որ Գյուլերը դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր դիրքից: «Արսենալը» ակնկալում է Գյուլերի հետ կրկնել Մարտին Էդեգորի տեղափոխության սցենարը, որը ժամանակին նույնպես վարձավճարով հանդես էր […]
17:20 20.11.2024
Սուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։