18:35 11.11.2024
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Թասոս Սիդիրոպուլոսը, որին եզրերում կօգնեն Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիադիսը։ Չորրորդ պաշտոնյան լինելու է Յոանիս Պապադոպուլոսը։ Հիշեցնենք, որ Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին։
18:11 11.11.2024
«Լիվերպուլը» հոլանդացի Արնե Սլոթի գլխավորությամբ Պրեմիեր լիգայի 11 խաղերից 9-ում հաղթել է: Opta-ի տվյալներով` Սլոթը կրկնել է Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիի ռեկորդը: Իտալացին 2009 թվականին Լոնդոնի «Չելսիի» ղեկին Պրեմիեր լիգայում մեկնարկել էր նույն արդյունքով` 11 խաղ, 9 հաղթանակ: Ընդհանուր առմամբ` բոլոր մրցաշարերում «Լիվերպուլը» Սլոթի գլխավորությամբ անցկացրել է 17 հանդիպում, տարել 15 հաղթանակ, կրել […]
17:32 11.11.2024
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի տնային խաղում «Բոլոնիային» 2-3 հաշվով պարտվելուց հետո «Ռոման» Իվան Յուրիչին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Խորվաթ մասնագետը հռոմեական ակումբը գլխավորել էր այս տարվա սեպտեմբերի 18-ին։ Թիմը նրա գլխավորությամբ 12 խաղում տարել է 4 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։ 2024/25 մրցաշրջանում «Ռոման» մրցաշրջանը սկսել էր Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ, […]
17:06 11.11.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի` 1-1 է խաղացել Կազանի «Ռուբինի» հետ։ Հյուրերին 53-րդ րոպեին պարտությունից փրկել է Ալեքսանդր Չերնիկովը։ «Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմի հայտացուցակում էր նաև հայ պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը մնացել է պահեստայինների նստարանին։ «Ռուբինից» հանդիպմանն […]
16:50 11.11.2024
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադին»։ Գոլը 33-րդ րոպեին խփել է սուրինամցի հարձակվող Շերալդո Բեքերը։ «Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ պարտությունը կրեց, բայց 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Բասկյան ակումբը 18 միավորով 8-րդն է։ Նշենք, որ Արսեն Զախարյանը դեռ ապաքինման փուլում է և […]
16:38 11.11.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարում։ Իտալացին A խմբում 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 8-րդ ռակետ) նկատմամբ։ A խմբի մյուս խաղում Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 6-րդ ռակետ) 6-4, 6-3 հաշվով պարտության է մատնել Դանիլ Մեդվեդևին (Ռուսաստան, չորրորդ ռակետ)։ […]
16:20 11.11.2024
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 ներկայացուցչով։ Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին և ունի 3 միավոր։ Արամ Հակոբյանը վաստակել է 2,5 միավոր։ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը հավաքել […]
16:00 11.11.2024
Արգենտինայի ազգային հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում հատել է 850 գոլի շեմը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 672 գոլ խփել է կատալոնական «Բարսելոնայում», 33 գոլ` «Ինտերում», 32 գոլ` ֆրանսիական ՊՍԺ-ում, 112 գոլ` Արգենտինայի հավաքականում: 37-ամյա ֆուտբոլիստի գոլը չէր օգնել «Ինտերին» դուրս գալ MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ: Կանոնավոր առաջնության չեմպիոնը 1/8 եզրափակչի երրորդ […]
15:40 11.11.2024
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերն» ու «Նապոլին» չեն պարզել հաղթողին։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ 23-րդ րոպեին «Նապոլիից» աչքի է ընկել շոտլանդացի Սքոթ Մաքթոմինեյը, իսկ «Ինտերից» 43-րդ րոպեին պատասխանել է թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հեռահար գեղեցիկ հարվածով։ 74-րդ րոպեին Չալհանօղլուն կարող էր նաև հաղթանակ պարգևել Սիմոնե Ինձագիի թիմին, բայց դիպուկ չի […]
15:11 11.11.2024
Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյում 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը։ Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական […]
14:50 11.11.2024
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչով դիմել է երկրպագուներին։ «Հարգելի երկրպագուներ, առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ: Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների […]
12:18 11.11.2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Նոյեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի դեմ:
10:27 11.11.2024
«Ռեալի» 38-ամյա նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերին։ Փոխանցում է Armsport-ը։ Մասնավորապես, իսպանացին հավանել է ակումբի մեկ այլ լեգենդի՝ Գուտիի մեկնաբանությունն այս թեմայով: «Օսասունայի» հետ խաղից հետո (4:0) տված հարցազրույցում, որում մադրիդցիները վնասվածքի պատճառով կորցրին Էդեր Միլիտաոյին, Գուտին բառացիորեն ասել է հետևյալը. «Ես կդիտարկեի Սերխիո Ռամոսին «Ռեալ» վերադարձնելու […]
23:55 10.11.2024
Սաուդյան Արաբիայի առաջնությունը դեռ փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում ցանկանում են, որ 24-ամյա ֆուտբոլիստը խաղա տեղի առաջնությունում և փոխարինի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, որը Պրոֆեսիոնալ լիգայում հանդես գալու տարիներին չէր կարողացել խաղադաշտում ցուցադրել իր աստղային կարգավիճակը՝ ստացած վնասվածքների պատճառով։ Արդյունքում «Ալ-Հիլալը» […]
23:20 10.11.2024
Հայաստանի ներկայացնող շախմատիստներն ավարտել են ելույթները Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կայացած շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը։ Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա […]
21:57 10.11.2024
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս մեկ մեդալ: 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Հայ մարզիկը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Անտոն Կոնովալովի հետ: Ավելի վաղ մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել էին աշխարհի […]
18:40 10.11.2024
Հայաստանը ներկայացնող լրագրող Սուրեն Բաղդասարյանը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ առաջին տեղում նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Երկրորդ տեղում նա նշել է «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռոդրիին, իսկ 3-րդ տեղում՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին: Ռոդրին 41 միավորով է գերազանցել երկրորդ հորիզոնականում գտնվող Վինսիուսին և արժանացել «Ոսկե գնդակին»:
17:00 10.11.2024
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։
16:00 10.11.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է իր կարիերայի ամենամեծ սխալի մասին հարցին։ ««Ռեալում» իմ առաջին մրցաշրջանից հետո ակումբը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրս, բայց ես չափից շատ էի կենտրոնացած աշխատավարձս բարձրացնելու վրա, և ակումբը դադարեցրեց բանակցությունները: Դա իմ երբևէ թույլ տված վատագույն սխալն էր, բայց դա ինձ թույլ տվեց դասեր քաղել»,- Անչելոտիի խոսքերն է […]
13:46 10.11.2024
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղի առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստ՝ Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն և Լուկաս Վասկեսը վնասվածք են ստացել և դուրս եկել շարքից։ Բացի նրանցից, վնասվածքներ ունեն նաև Դավիդ Ալաբան, Տիբո Կուրտուան, Օրելիեն Չուամենին և Դանի Կարվախալը։ Միլիտաոն վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, իսկ Ռոդրիգոյից և Վասկեսից ապաքինման […]
11:44 10.11.2024
«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ամենայն հավանականությամբ չի լինի կատալոնական ակումբի մեկնարկային կազմում Լա լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հանգստի հնարավորություն տալ երիտասարդ աստղին։ Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է […]
22:56 09.11.2024
Ավարտին մոտեցավ «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շրջանային մրցաշարի արագ շախմատի հատվածը։ Արագ շախմատի մրցաշարում հաղթող դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով 7 հնարավորից վաստակեց 5 միավոր: Ռաֆայել Վահանյանը և Ուլֆ Անդերսոնը 4 միավորով կիսեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նոյեմբերի 9-ին և 10-ին տեղի կունենա մրցաշարի երկրորդ հատվածը, որտեղ մասնակիցները կմրցեն կայծակնային […]
21:50 09.11.2024
Շախմատի աշխարհի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 6-13-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 6.5 միավոր և կիսում է 11-13-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 6 միավոր: Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի […]
20:35 09.11.2024
Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ առաջիկա հանդիպումներին ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Օգնյեն […]
18:50 09.11.2024
Ղազախստանի մայրաքաղաք Աստնայում անցկացվող Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում մարտական սամբոյում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
15:41 09.11.2024
Լատվիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա՝ Հայաստանի և Հս․Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումների համար։ Մեր ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում, նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Լատվիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին։ Լատվիայի հավաքականի հայտացուցակը․
14:54 09.11.2024
«Նոայի» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի հանդիպումներին։ Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գոռ Մանվելյանը հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մեր ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում, նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների […]
13:23 09.11.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կորցրել է թիմի որոշ ֆուտբոլիստների վստահությունը՝ վերջին հանդիպումներում թիմի վատ արդյունքների ֆոնին, հայտնում է El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը: Ինչպես նշում է աղբյուրը, «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստ կողմ է մարզչի հրաժարականին, այդ թվում՝ Ֆեդերիկո Վալվերդեն, Կիլիան Մբապեն, Ֆերլան Մենդին, Օրելիեն Չուամենին և Էդուարդո Կամավինգան։ Իր հերթին Անչելոտիին աջակցում […]
12:43 09.11.2024
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հոգեբանական խնդիրների է բախվել այն բանից հետո, երբ հնչել են բռնաբարության մասին մեղադրանքներ նրա՝ Շվեդիա կատարած այցից հետո։ Այս մասին գրում է Get French Football News -ը։ Մադրիդի «Ռեալին» մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ֆրանսիացին «պայքարում է հոգեբանական խնդիրների դեմ»: Ֆրանսիացի խաղացողը քննադատության էր ենթարկվել նաև իսպանական թիմում […]
09:20 09.11.2024
Լոնդոնի «Չելսին» ծրագրել է նոր աղմկահարույց տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Փոխանցում է Armsport-ը։ Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» իրենց հայցքնն են ուղղել Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ուղղությամբ։ Նշվում է, որ «կապույտները» պատրաստ են պայքարել խաղացողի համար, որին հավակնում են նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Բավարիան»: Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում […]