TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է քանդել «Օլդ Տրաֆորդը» և նոր ստադիոն կառուցել

13:30 31.07.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է կառուցել նոր ստադիոն, որը կունենա 100 հազար հանդիսական ընդունելու հնարավորություն։ Անգլիական ակումբի ղեկավարությունն ավելի նպատակահարմար է գտնում չվերակառուցել «Օլդ Տրաֆորդը», այլ քանդել այն և նորը կառուցել, հաղորդում է The Telegraph-ը։ Շինարարությունը կտևի 6 տարի։ Նախագծի արժեքը գնահատվում է 2,4 միլիարդ եվրո։ Նոր ստադիոնը կլինի «Օլդ Տրաֆորդի» հարևանությամբ։ Ակումբին է պատկանում մեծ […]

̰
Քոնոր Մաքգրեգորը հանդիպել է Սնուփ Դոգի հետ

13:09 31.07.2024

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հանդիպել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ։ «Երբ Քոնոր Մաքգրեգորն ու Սնուփ Դոգը միավորվեցին»,- գրել է իռլանդացի մարտիկը։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած UFC 303-ում Քոնոր Մակգրեգորը պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, […]

̰
Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է մարզական կարիերան

12:51 31.07.2024

Լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ելույթ ունենալուց հետո ինստագրամյան էջում կատարած գրառմամբ հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Վաղը հրաժեշտ տալու ժամանակն է, շնորհակալություն Փարիզ-2024: Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացա այս 19 տարվա մարզումներից: Ցանկանում եմ երկար ժամանակ հանգստանալ և տեսնել, թե ինչ կարող եմ անել մարզական կյանքից դուրս: Խնդրում […]

̰
BMW-ն մեքենա է նվիրել Մբապեին, սակայն պարզվել է, որ ֆուտբոլիստը վարորդական իրավունք չունի

12:30 31.07.2024

Գերմանական BMW-n, որը Մադրիդի «Ռեալի» հովանավորն է, թիմի նորեկ Կիլիան Մբապեին նվիրել է i7 M70 xDrive էլեկտրական մեքենա։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Սակայն, ինչպես ընդգծում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստը չունի վարորդական իրավունք, ինչի պատճառով նա ստիպված կլինի նստել ոչ թե ղեկին, այլ ուղևորի նստարանին։

̰
«Բարսելոնան» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»

12:05 31.07.2024

ԱՄՆ-ում շարունակվող Soccer Champions Tour ընկերական մրցաշարի հերթական խաղում ուժերը չափել են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունն ուղեկցել է «Բարսելոնային»: «Մանչեսթեր Սիթիից» 11-մետրանոց նշակետից վրիպել են Կալվին Ֆիլիպսն ու 18-ամյա Ջեյքոբ Ռայթը: Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին Մադրիդի «Ռեալի» հետ: […]

̰
Մբապեն կդառանա եվրոպական ֆուտբոլի ամենաերիտասարդ սեփականատերերից մեկը

11:46 31.07.2024

Կիլիան Մբապեն որոշել է 20 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Ֆրանսիայի Լիգա-2-ում հանդես եկող «Կանի» բաժնետոմսերի 80 տոկոսը, տեղեկացնում է Le Parisien-ը: Լիգա-2-ի կրկնակի հաղթող «Կանի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Oaktree ընկերությանը: «Ռեալի» նորեկի և ամերիկյան ընկերության ներկայացուցիչների բանակցություները լավ են ընթացել ու շուտով 25-ամյա Մբապեն կդառանա եվրոպական ֆուտբոլի ամենաերիտասարդ սեփականատերերից մեկը: Լիգա-2-ի 2023/24 […]

̰
Ջորջ Ռասելը որակազրկվել է, Բելգիայի Գրան պրիի հաղթանակը շնորհվել է Հեմիլթոնին

11:30 31.07.2024

Ֆորմուլա 1-ի Բելգիայի Գրան պրիում գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը որակազրկվել է, իսկ նրա հաղթանակը չեղարկվել է։ 26-ամյա Ռասելի բոլիդը մրցավազքի ավարտից հետո կշռման ժամանակ 1,5 կիլոգրամով թեթև է եղել նվազագույն թույլատրելի քաշից (798 կգ): «Մերսեդեսի» ներկայացուցիչները լսումների ժամանակ խոստովանել են, որ դա թիմի սխալն է եղել, սակայն մինչև Գրան պրիի մեկնարկը բոլիդի քաշը […]

̰
Հաղթանակը պատահական չէր, որովհետև շատ լավ էինք պատրաստվել. Եղիշե Մելիքյան

11:15 31.07.2024

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում տարած հաղթանակը․ «Հաղթանակը պատահական չէր, որովհետև շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը: Կարողացանք օգտագործել մրցակցի թույլ կոզմերը, նրանց էլ հնարավորություն չտվեցինք օգտագործել իրենց ուժեղ կողմերը: Խաղի համար նախատեսած մեր ծրագիրն իրականություն դարձավ, ես չէի էլ կասկածում: Ճիշտ վերլուծություն […]

̰
Սուարեսը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին

11:00 31.07.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ակումբակից Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ «Բոլորը գիտեն՝ որքան նվիրված է Մեսսին այս ակումբին, իր ազգային հավաքականին ու ցանկանում է լինել խաղադաշտում։  Մենք սպասում ենք նրան»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը հուլիսի 14-ին վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի […]

̰
Արթուր Բարսեղյանը չի կարողացել նվաճել եզրափակչի ուղեգիր. Փարիզ-2024

10:16 31.07.2024

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ էր մտել Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը։ 22-ամյա մարզիկը մասնակցել է 100 մետր ազատ ոճի որակավորման փուլին և գրանցել 51.54 վայրկյան արդյունք: 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 8 մասնակիցների մեջ 7-րդն էր: Նա չկարողացավ նվաճել եզրափակչի ուղեգիր։ 79 լողորդների պայքարում Արթուրը գրավեց 53-րդ տեղը։ Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաև […]

̰
«Փյունիկը» դուրս եկավ հաջորդ փուլ. Կոնֆերենցիաների լիգա

10:03 31.07.2024

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» ընդունել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգային»։ Առաջին կեսից հետո «Փյունիկը» հաղթում էր 2-1 հաշվով։ Այս հաշիվը պահպանվել է մինչև խաղի ավելացված 6-րդ րոպեն: 90+6 րոպեին հաղթական գնդակը խփել է Միխայիլ Կովալենկոն: Նա նաև աչքի էր ընկել 44-րդ րոպեին: 16-րդ րոպեին մեր թիմի կազմում հաշիվը բացել էր Դեբլեն։ Հիշեցնենք՝ […]

̰
Արգենտինայի հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն և դուրս եկել փլեյ-օֆֆ. Փարիզ-2024

22:14 30.07.2024

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը նվաճել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի ուղեգիր: Արգենտինացիները B խմբի երրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել են Ուկրաինայի հավաքականին: Գոլի հեղինակ են դարձել Տիագո Ալմադան և Կլաուդիո Էչևերին: Արգենտինայի հավաքականը 6 միավորով խմբից երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նույնքան միավորով առաջին տեղը գրավեց Մարոկկոյի հավաքականը, որը մեկնարկային տուրում սկանդալային […]

̰
Իսպանիայի Մ-19 հավաքականը նվաճել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

21:55 30.07.2024

Ֆուտբոլի Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հաղթանակով է ավարտվել Հյուսիսային Իռլանդիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը։ Եզրափակչում Իսպանիայի Մ-19 թիմը 2:0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացիներին։ 41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Բայերի» հարձակվող Իկեր Բրավոն։ 69-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է «Բետիսի» հարձակվող Ասանե Դիաոն։ Ֆրանսիայի թիմը 77-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվել է «Հավրի» պաշտպան […]

̰
ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել Օլիմպիական խաղերի մեկնող հունահռոմեական ոճի ըմբիշներին

21:37 30.07.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում հավաք անցկացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ: Մելիքբեկյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ) և Արթուր Ալեքսանյանին (97 կգ), որոնք օրեր անց կմեկնեն Փարիզ և կմասնակցեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Օգոստոսի 6-ին գորգ […]

̰
Արսեն Զախարյանը կվիրահատվի

21:12 30.07.2024

Ռուսաստանի ազգային հավաքականի ու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կվիրահատվի, հայտնում է Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի կայքը: Զախարյանն աջ ոտքի վնասվածք է ստացել հուլիսի 17-ի մարզմանը: Առաջիկա օրերին նա կվիրահատվի Բարսելոնայում: Արսեն Զախարյանն օրեր առաջ բաց էր թողել ճապոնական «Գամբա Օսակայի» դեմ խաղը: «Ռեալ Սոսյեդադը» հաղթել էր 1-0 հաշվով: 21-ամյա ֆուտբոլիստը բասկյան ակումբի խաղացող է […]

̰
Տրիատլոնի մրցումները հետաձգվել են Սեն գետի աղտոտվածության պատճառով. Փարիզ-2024

20:52 30.07.2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի մրցումները հետաձգվել են Սեն գետի ջրի որակի պատճառով: Միջազգային օլիմպիական կոմիտեն, Փարիզ-2024-ի կազմկոմիտեն, Տրիատլոնի միջազգային ֆեդերացիան ու բժշկական պատվիրակություններն փորձանմուշ են վերցրել գետի ջրից: «Անալիզները ցույց տվեցին, որ Սեն գետի ջրի որակը բավարար երաշխիքներ չի տալիս միջոցառման անցկացման համար: Մենք նորից հայտարարում ենք, որ մեզ համար առաջնայինը մարզիկների […]

̰
Բրայան Գուրջյանի գլխավորած Ավստրալիայի հավաքականը պարտվել է երկրորդ տուրում. Փարիզ-2024

20:30 30.07.2024

Ամերիկահայ մասնագետ Բրայան Գուրջյանի գլխավորած բասկետբոլի տղամարդկանց Ավստրալիայի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի խմբային փուլի երկրորդ տուրում 83-93 հաշվով պարտվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կանադայի թիմին: Կանադացիները երկու հաղթանակից հետո A խմբում ապահովել են առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Ավստրալիան ու Իսպանիան բաժանում են 2-3-րդ տեղերը, հույներն էլ երկու պարտությունից հետո վերջին տեղում […]

̰
Գործող Օլիմպիական չեմպիոնը երկրորդ հաղթանակն է տարել. Փարիզ-2024

20:10 30.07.2024

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում դուրս է եկել երրորդ շրջան: Աշխարհի չորրորդ ռակետը երկրորդ շրջանում 6-3, 7-5 հաշվով հաղթել է չեխ Տոմաշ Մախաչին, որը 39-րդ ռակետն է: Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում կմրցի Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի հետ:

̰
Կանգնեցնում եմ ինձ հանդիպած յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում. Ալեքսիս Օհանյան

19:58 30.07.2024

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է 33-րդ ամաառային Օլիմպիական խաղերին: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը լուսանկար և տեսանյութ է հրապարակել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի և աթլետ Երվանդ Մկրտչյանի հետ: «Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ ինձ հանդիպած յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում»,- գրել է Օհանյանը իր միկրոբլոգում: I’m out here […]

̰
Աշխարհի չեմպիոնը համալրել է Ա սերիայի նորեկի կազմը

19:40 30.07.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Ա սերիայի նորեկի պաշտպոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ֆրանսիացին նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Վարանը 2011-2021 թթ. հանդես է եկել «Ռեալում», որի հետ նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները, […]

̰
«Բարսելոնայի» հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել «Ալ-Հիլալ»

19:23 30.07.2024

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» տրանսֆերային առաջարկը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից»: Կատալոնական ակումբի հետ խաղացողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: Transfermarkt-ը Ռոկեի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Աղբյուրի համաձայն՝ արաբական ակումբի ղեկավարությունը […]

̰
Խաչանովը բարելավել է դիրքը. ATP

18:58 30.07.2024

ATP-ն ներկայացրել է թենիսիտների դասակարգման թարմացված աղյուսակը։ Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն կա։ Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը (3885 միավոր) շրջանցել է Կասպեր Ռուդին (Նորվեգիա, 3880) և վերադարձել 8-րդ տեղ։ Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները (9570), որին հաջորդում են Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 8460), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8130), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6485) և Դանիլ Մեդվեդևը […]

̰
Հայտնի են հայկական թիմերի պատասխան հանդիպումների մրցավարները. ԿԼ

18:34 30.07.2024

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» պատասխան խաղը կսպասարկի նորվեգացի Սիգուրդ Կրինգսթադի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Ռունար Լոնգսեթը և Օլե Անդրեասը, չորրորդ պաշտոնյան կլինի Դանիել Հիգրաֆը (բոլորը՝ Նորվեգիա): Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը հաղթել էր 2-1 հաշվով, պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր […]

̰
Այսպես շարունակվել չի կարող. Սպերցյան

18:08 30.07.2024

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Մախաչկալայի «Դինամոյի» հետ գոլազուրկ ոչ-ոքին։ «Ծանր հանդիպում էր։ Անհրաժեշտ է ավելի լավ վերլուծել ու պատրաստվել հաջորդ խաղերին։ Այսպես շարունակվել չի կարող։ Այժմ չկան այնպիսի մրցակիցներ, որոնց դեմ խաղալը հեշտ է։ Մեր խաղում, իրոք, շատ թերություններ կային, բայց […]

̰
Հայաստանի ծանրորդների մարզումը Փարիզում

17:41 30.07.2024

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները Փարիզում պաատրաստվում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներին: Հայաստանի ծանրորդների հերթական մարզումից տեսանյութեր է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մեր ծանրորդները պայքարը կսկսեն օգոստոսի 9-ից, առաջինը հարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), հաջորդ օրը մեդալների համար կպայքարեն նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային, Եվրոպայի գործող […]

̰
Եռակի օլիմպիական չեմպիոնը Փարիզում վարակվել է կորոնավիրուսով

17:18 30.07.2024

Լողի եռակի օլիմպիական չեմպիոն Ադամ Փիթին Փարիզում վարակվել է կորոնավիրուսով։ Նրա թեստի պատասխանը դրական է, հաղորդում է The Times-ը։ 29-ամյա բրիտանացին Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ 100 մետր բրաս լողաոճում։ Ադամ Փիթին երեք օլիմպիական ոսկե մեդալները նվաճել է Ռիո-2016-ում և Տոկիո-2020-ում։

̰
Էլինա Ավանեսյանը 18 տեղով բարելավել է դիրքը. WTA

16:55 30.07.2024

Հերթական մրցաշարերից հետո WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման աղյուսակը։ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ հասնելու շնորհիվ դիրքը բարելավել է 18 տեղով և այժմ 58-րդն է դասակարգման աղյուսակում։ 21-ամյա մարզուհին ունի 1002 միավոր և գրանցել է կարիերայի լավագույն ցուցանիշը։ Հիշեցնենք, որ Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ էր հասել WTA-ի մրցաշարի եզրափակիչ, որտեղ երրորդ […]

̰
46-ամյա Մարիանա Սահակյանն ավարտեց մրցելույթը. Փարիզ-2024

16:30 30.07.2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի կանանց մենախաղում մրցելույթն ավարտել է Լիբանանը ներկայացնող հայազգի Մարիանա Սահակյանը։ 46-ամյա հայ մարզուհին մրցաշարի 1/32 եզրափակչում 0-4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լիլի Ժանգին։ Մարիանա Սահակյանը մասնակցել էր նաև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։

̰
Սպերցյանն առաջիկա օրերին կհեռանա «Կրասնոդարից». Arménie Football

16:12 30.07.2024

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մոտ օրերս պետք է հեռանա ռուսական ակումբից, հայտնում է Arménie Football-ը: «Եվրոպայում պայմանագիր կնքելու նրան տրված հնարավորությունն ավելի իրական է, քան երբևէ»,- գրել է աղբյուրը՝ չնշելով այլ տեղեկություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Լանսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել «Կրասնոդարից»: […]

̰
Հայ բասկետբոլիստը ընդգրկվել է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողների հնգյակում

15:53 30.07.2024

Բասկետբոլի Մ18 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Սեբաստիան Հացակորզյանը և Հայկ Կարախանյանը Ալբանիայի թիմի դեմ առաջնության երրորդ տեղի համար խաղում եղել են մեր հավաքականի ամենաարդյունավետ խաղացողները։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում երրորդ տեղի համար պայքարում 53:79 […]

̰
BACK_TO_TOP