11:45 29.07.2024
ԱՄՆ-ում ընկերական հանդիպում են անցկացրել անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիայի փոխչեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով: Միկել Արտետայի գլխավորած թիմից գոլի հեղինակ են դարձել Գաբրիել Մարտինելին և Գաբրիել Ժեզուսը: «Մանչեսթեր Յունայթեդի» գոլը խփել է Ռասմուս Հոյլունը: Միացյալ Նահանգներում կայացած ևս մեկ ընկերական խաղում իտալական «Միլանը» 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» […]
11:25 29.07.2024
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակչում 78-85 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի թիմին: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայկ Կարախանյանը: Հայաստանի հավաքականը երրորդ տեղի համաար խաղում կմրցի Ալբանիայի թիմի դեմ:
11:10 29.07.2024
«Ինտեր Մայամին» հաղթանակով է մեկնարկել ՄԼՍ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի խմբային փուլում։ Առաջին տուրում Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել է մեքսիկական «Պուեբլային» և հաղթել 2:0 հաշվով։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է պարագվայցի կիսապաշտպան Մատիաս Ռոխասը։ 72-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի է ընկել ուրուգվայցի Լուիս Սուարեսը։
10:55 29.07.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսը զրկվել է տիտղոսից, հաղորդում է ESPN-ը։ Նա հրաժարվել է պաշտպանել IBF վարկածով աշխարհի տիտղոսը պարտադիր հավակնորդ, կուբացի Ուիլյամ Սկալայի հետ մենամարտում։ Սաուլ Կանելո Ալվարեսը որոշել է սեպտեմբերի 14-ին Լաս Վեգասում մենամարտել պուերտոռիկացի Էդգար Բերլանգայի հետ։ IBF-ը զրկել է նրան տիտղոսից։ Նա այլևս աշխարհի […]
10:38 29.07.2024
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ստացած վնասվածքի մասին. «Արսենը շուտով կրկին պատրաստ կլինի մասնակցել հանդիպումներին։ Նա արդեն վերականգնվում է, շուտով ամեն ինչ լավ կլինի։ Ոչ մի լուրջ բան չկա, կոճի աննշան վնասվածք է»,- մեջբերում է նրան Championat-ը։ 21-ամյա Զախարյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել «Ռեալ Սոսիեդադի» […]
10:23 29.07.2024
«Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում կայացած մոսկովյան դերբիում «Դինամոյին» 1-3 հաշվով պարտվելուց հետո չի պատասխանել լրագրողների հարցերին: Երբ Թիկնիզյանը շտապել է հանդերձարան, լրագրողներից մեկը բղավել է՝ հարցնելով, թե ֆուտբոլիստն ի՞նչ կասի Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տրանսֆերի մասին: Այդ հարցից հետո 25-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է և հիմար անվանել տվյալ լրագրողին: «Վարվիր արժանապատվորեն։ […]
10:08 29.07.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում է կատարել Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում։ Ինձագիի թիմն ընկերական խաղում մրցել է իսպանական «Լաս Պալմասի» դեմ և հաղթել 3-0 հաշվով: 35-ամյա հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին տպավորիչ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմիին, որը դուբլի հեղինակ է դարձել: […]
23:59 28.07.2024
Հարավային Կորեայի նետաձգության կանանց թիմը 10-րդ անգամ անընդմեջ դարձել է Օլիմպիական չեմպիոն։ Հարավկորեուհիները 1988 թվականին Սեուլում կայացած տնային Օլիմպիական խաղերից ի վեր երբեք բաց չեն թողել չեմպիոնի կոչումը։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նրանք եզրափակչում համառ պայքարում 5-4 հաշվով առավելության են հասել Չինիաստանի թիմի նկատմամբ։ Մրցաձևում բրոնզե մեդալները նվաճել են մեքսիկուհիները, ովքեր 6-2 հաշվով հաղթել են […]
23:05 28.07.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ֆուտբոլիստների հոգնածության և մարզավիճակի խնդիրների մասին․ «Եվրո-2024-ում բոլորս տեսանք, թե ինչքան հոգնած են ֆուտբոլիստներն ակումբային մրցաշրջանից հետո։ Ֆուտբոլի մակարդակը, ֆուտբոլիստների դեմքի արտահայտությունը ցույց էին տալիս, թե ինչքան են նրանք հոգնել ֆուտբոլից։ Կարծում եմ՝ այդպես կլինի նաեւ նոր մրցաշրջանում։ Ոչ բոլորն են ունեցել երկար արձակուրդ։ Չեմ […]
22:25 28.07.2024
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը տնային Օլիմպիական խաղերում երկրորդ հաղթանակն է տարել և ապահովել տեղը փլեյ-օֆֆում: Ֆրանսիացիները խմբային փուլի երկրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել են Գվինեայի հավաքականին: Ֆրանսիայի հավաքականն առաջին տուրում 3-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին: A խմբում Ֆրանսիան 6 միավորով առաջատարն է, ԱՄՆ-ը և Նոր Զելանդիան երեքական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, Գվինեան միավոր չունի:
21:45 28.07.2024
Սուսերամարտիկ Օ Սան Ուկը ՕԽ-2024-ի եզրափակչում մրցել է Թունիսի ներկայացուցիչ Ֆարես Ֆերջանիի հետ։ Երբ հաշիվը 14։8 էր՝ հօգուտ հարավկորեացու, նրա մրցակիցն ընկել է։ Սան Ուկը կարող էր այդ դրվագից օգտվել, վաստակել վերջին միավորը և նվաճել ոսկե մեդալ։ Սակայն հարավկորեացի մարզիկը օգնել է բարձրանալ մրցակցին և շարունակել է պայքարը։ Օ Սան Ուկը հաղթել է 15։8 հաշվով […]
21:05 28.07.2024
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խփել է Սլովակիայի 2024/25թթ․ առաջնության առաջին գոլը։ Առաջին տուրում Սլովակիայի գործող չեմպիոնը 4-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Կոմարնոյի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացել է 5-րդ րոպեին՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում խաղացել է 65 րոպե։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը 13 գոլով դարձել էր Սլովակիայի նախորդ […]
20:40 28.07.2024
Աշխարհի 170-րդ ռակետ Բենյամին Հասանը դարձել է Լիբանանի առաջին ներկայացուցիչը, որը հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում։ 29-ամյա լիբանանցին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Քրիստոֆեր Յուբենսկի (ԱՄՆ, 105-րդ ռակետ) նկատմամբ։ Հասանը երկրորդ փուլում մրցելու է Սեբաստիան Բաես (Արգենտիան, 18-րդ ռակետ) – Տիագո Մոնտեյրո […]
20:03 28.07.2024
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարում տղամարդկանց Ավստրալիայի հավաքականը հայ մասնագետ Բրայան Գյուրջյանի գլխավորությամբ A խմբի առաջին խաղում 92-80 հաշվով հաղթել է Իսպանիայի թիմին։ Ավստրալիայի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 30-ին և մրցելու է Կանադայի թիմի դեմ։
19:20 28.07.2024
Բասկետբոլի տղամարդկանց Հարավային Սուդանի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել Օլիմպիական խաղերում: Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի C խմբի առաջին տուրում Հարավային Սուդանը 90-79 հաշվով հաղթել է Պուերտո Ռիկոյի հավաքականին: Այս հավաքականների հետ նույն խմբում են ընդգրկված նաև օլիմպիական գործող չեմպիոն ԱՄՆ-ի և Սերբիայի հավաքականները:
18:40 28.07.2024
Աշխարհի 6-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրը հրաժարվել է մասնակցել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի պայքարին: Պատճառը վնասվածքն է, որն ավստրալացին ստացել էր «Ուիմբլդոնում»: Չնայած վնասվածքին, Դե Մինաուրն Ալեքսեյ Պոպիրինի հետ հանդես կգա զուգախաղի մրցումներում:
18:05 28.07.2024
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վահագն Դավթյանը, ևս կպայքարի մեդալների համար: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնն օղակների վարժության որակավորման փուլում գրավել է 7-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 4-ին: Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ավագ մարմնամարզիկն է տղամարդկանց պայքարում։ Նույն 7-րդ տեղով հենացատկի եզրափակիչ է դուրս եկել 2021թ. Տոկիոյի […]
17:10 28.07.2024
Լողի Հարավային Կորեայի հավաքականի 6 ներկայացուցիչներ լքել են Փարիզի օլիմպիական ավանը, հայտնում է RMC-ն։ Հարավկորեացի մարզիկները հանգրվանել են հյուրանոցում։ Նրանք դժգոհ են եղել տրանսպորտային հանգույցներից։ Մասնավորապես, լողորդներից մեկին դուր չի եկել, որ արագընթաց գնացքներում չկան օդորակիչներ։ Նա վագոնները համեմատել է շոգեբաղնիքի հետ` նշելով, որ դրանց ներսում շատ շոգ է։ Մյուսն էլ բողոքել է, որ օլիմպիական […]
16:15 28.07.2024
Հունգարական «Ֆերենցվարոշի» ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստան։ «Матч ТВ»-ի տեղեկություններով Հունգարիայի բազմակի չեմպիոնը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբի։ Սևիկյանն այս տարվա ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։ Հունգարական ակումբում անցկացրած 16 խաղում հայ կիսապաշտպանը […]
15:20 28.07.2024
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում խաղարկվել են մեդալների առաջին երկու հավաքածուները։ Չինաստանի օլիմպիական թիմը միանգամից երկու ոսկի է նվաճել։ Շեն Լիհաոն և Յույթին Հուանը հաղթել են հրաձգության 10 մետր օդամուղ հրացանի մրցաձևի խառը զույգերի պայքարում։ Մրցաձևում արծաթե մեդալ են նվաճել Հարավային Կորեայից Չի Հյոն Քիմն ու Հա Չուն Պակը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանը ներկայացնող […]
14:20 28.07.2024
Ռուսական «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը խոսել է հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք ունենք լավ աշխատանքային միջավայր, կենտրոնացած ենք միայն առաջիկա խաղերում հաղթանակներ տանելու վրա»,- հայտնել է ռուս մասնագետը «Матч ТВ»-ին: Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը գրել էր, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դեյան […]
13:30 28.07.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ու երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթական մեկնարկ են ունեցել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/32 եզրափակչում Ջոկովիչը երկու սեթում 6-0, 6-1 հաշվով հաղթել է ավստրալացի Մեթյու Էբդենին (970-րդ ռակետ): Իսպանացի Ալկարասն էլ առաջին շրջանում երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթել է լիբանանցի Հադի Հաբիբին (275-րդ ռակետ):
12:43 28.07.2024
Վրացի հրաձիգ Նինո Սալուկվաձեն կրկնել է Օլիմպիական խաղերի մասնակցության ռեկորդը։ 55-ամյա մարզուհու համար Փարիզի Օլիմպիական խաղերը 10-րդն են կարիերայում։ Սալուկվաձեն 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլին է մասնակցել և գրավել 38-րդ տեղը՝ չնվաճելով եզրափակչի ուղեգիր: Պատմության մեջ առաջին մարզիկը, որը 10 անգամ մասնակցել էր Օլիմպիական խաղերին, կանադացի ձիարշավորդ Յան Միլարն էր։ Նրա կարիերայում վերջին […]
10:30 28.07.2024
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ապահովել է տեղը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆում: C խմբի երկրորդ տուրում իսպանացիները 3-1 հաշվով հաղթել են Դոմինիկյան Հանրապետության հավաքականին: Իսպանիայի հավաքականից մեկական գոլ են խփել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերմին Լոպեսը, «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեխանդրո Բաենան և «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսը: Իսպանացիները երկու խաղից հետո 6 միավոր ունեն և անկախ երրորդ տուրի […]
22:58 27.07.2024
Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը 5-7-րդ տեղերի համաար խաղում 39-57 հաշվով պարտվել է Մալթայի հասակակիցների թիմին: Հայաստանի հավաքականը գրավել է 7-րդ տեղը:
22:05 27.07.2024
Ադրբեջանական կողմը բողոք կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) ֆրանսիական France 2 հեռուստաալիքով Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ Բաքվին ուղղված հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն։ «Բողոքի տեքստը պատրաստվում է: Մենք այսօր կփորձենք փոխանցել ՄՕԿ-ին»,- ասել է Հուսեյնզադեն: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում Օլիմպիական խաղերի […]
21:55 27.07.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը սկսել են պայքարը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակել է 14,666 միավոր: 31-ամյա Դավթյանն երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 7-րդն է, երրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո, վերջնարդյունքում […]
20:54 27.07.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային դիտարկում է որպես բելգիացի Կևին Դե Բրույնեին երկաժամկետ փոխարինող: Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ 33-ամյա Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ»: Transfermarkt-ը Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում Մուսիալան մյունխենյան ակումբի կազմում մասնակցել […]