TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Իսպանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ. Փարիզ-2024

22:12 02.08.2024

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացիները քառորդ եզրափակչում 3-0 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին: Դուբլ գրանցեց «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ խփեց «Ժիրոնայի» հարձակվող Աբել Ռուիսը: Իսպանիան եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Մարոկկոյի հավաքականի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակչում 4-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին:

̰
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց «Շիրակի» հաղթանակով

21:43 02.08.2024

ԲԿՄԱ-«Շիրակ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգան: Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս Ավանի ակադեմիայում 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, աչքի ընկան հարձակվողներ Լյովա Մրյանն ու Ռազմիկ Հակոբյանը: ԲԿՄԱ-ն 18-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել պաշտպան Արգիշտի Պետրոսյանը: 42-րդ րոպեին էլ կարմիր քարտ է ստացել և տեխնիկական գոտուց հեռացվել բանակայինների […]

̰
WTA-ի առաջին համարը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ. Փարիզ-2024

19:36 02.08.2024

Աշխարհի 7-րդ ռակետ Քինվեն Ժենը հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին համար Իգա Շվյոնտեկին և ամրագրել իր տեղը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի եզրափակչում: Չինացի թենիսիստուհին կիսաեզրափակչում լեհ մրցակցին հաղթել է 6-2, 7-5 հաշվով։ Շվյոնտեկի համար սա առաջին պարտությունն էր «Ռոլան Գարոսի» կորտերում 2021 թվականից հետո, իսկ Ժենը գրանցեց առաջին հաղթանակը լեհ թենիսիստուհու […]

̰
Աշխարհում խելագարություն է տիրում, երբ տղամարդիկ ծեծում են կանանց. Սերբիայի նախագահը՝ Փարիզ-2024-ում սկանդալային մենամարտի մասին

19:08 02.08.2024

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անդրադարձել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Իտալուհի Անջելա Կարինին ալժիրցի տրանսգենդեր բռնցքամարտիկ Իման Խելիֆի դեմ մենամարտում երկու հարված ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։ «Աշխարհում խելագարություն է տիրում, երբ տղամարդիկ ծեծում են կանանց ու մեդալի արժանանում դրա համար։ Խելագարությունը սկսել է կառավարել […]

̰
«Ինտերի» նախկին ավագը նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ

17:11 02.08.2024

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» նախկին ավագ Սամիր Հանդանովիչը նշանակվել է ակումբի մինչև 17 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ: Սլովենացի անվանի դարպասապահը կարիերան ավարտելուց հետո աշխատում էր իտալական ակումբի համակարգում՝ որպես առաջին և երիտասարդական թիմերի դարպասապահների սկաուտ: Սամիր Հանդանովիչն «Ինտերում» խաղացել է 2012-2023 թվականներին: 11 մրցաշրջանների ընթացքում սլովենացին միլանյան ակումբի կազմում անցկացրել է 455 հանդիպում:

̰
Իտալուհին երկու հարված ստանալուց հետո հրաժարվել է տրանսգենդեր բռնցքամարտիկի հետ մենամարտից. Փարիզ-2024

16:57 02.08.2024

Ալժիրցի տրանսգենդեր բռնցքամարտիկ Իման Խելիֆը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 1/8 եզրափակչում երկու հարվածով հաղթանակի է հասել: Իտալուհի Անջելա Կարինին մենամարտի մենարկից 46 վայրկյան անց հրաժարվել է շարունակել պայքարը: Իտալուհին հանձնվելուց հետո արտասվել է, իսկ հետո ասել, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել: Կարինին նշել է, որ քթի […]

̰
Թուրք հրաձիգի ելույթը Փարիզ-2024-ին մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում

15:19 02.08.2024

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարի եզրափակչում ուշադության կենտրոնում է հայտնվել թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը։ Նա հանդես է եկել առանց համապատասխան հանդերձանքի՝ պաշտպանիչ ականջակալի ու մրցումային ակնոցի: Թուրք հրաձիգը արծաթե մեդալ է նվաճել Շևվալ Իլայդա Տարհանի հետ։ Նրա ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում: 51-ամյա Յուսուֆ Դիքեչը երկար ժամանակ եղել […]

̰
Ուսիկը մեծ պարգևավճարներ է խոստացել ուկրաինացի բռնցքամարտիկներին. Փարիզ-2024

13:56 02.08.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը պարգևավճարներ է խոստացել այն ուկրաինացի բռնցքամարտիկներին, ովքեր մրցանակային տեղեր կզբաղեցնեն Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում։ Այդ մասին հայտնել է ուկրաինացի մարզիչ Դմիտրի Սոսնովսկին: «Նա շատ է օգնում մեր բռնցքամարտիկներին։ Ուսիկն ասաց, որ ուկրաինացի բռնցքամարտիկներին կպարգևատրի, եթե նրանք Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեն: Ուսիկը ոսկե մեդալի […]

̰
Երեք հայկական թիմեր դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ

11:44 02.08.2024

Երեք հայկական թիմեր՝ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», գավաթակիր «Արարատ-Արմենիան» և Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս են եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: Մալթական «Սլիմա Ուոնդերեսին» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տանը 7-0 հաշվով հաղթելուց հետո «Նոան» պատասխան մրցավեճում 0-0 հաշիվը գրանցեց: Այսպիսով, «Նոան» դիմակայությունում հաղթեց 7-0 հաշվով և երրորդ փուլում երրկու խաղ կանցկացնի հունական ԱԵԿ-ի դեմ: Հունաստանի […]

̰
17-ամյա լողորդուհին դարձել է օլիմպիական կրկնակի չեմպիոն. Փարիզ-2024

11:28 02.08.2024

Կանադան ներկայացնող 17-ամյա լողորդուհի Սամեր Մաքինթոշը Փարիզի 33-րդ ամաառային Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել: Կանադուհին օլիմպիական ռեկորդով հաղթել է 200 մետր բատերֆլայում՝ գրանցելով 2:03,03 րոպե արդյունք: Մաքինթոշն իր համար առաջին Օլիմպիական խաղերում նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել: Այս մրցաձևում արծաթե մեդալակիր է դարձել ամերիկացի Ռեգան Սմիթը, բրոնզե մեդալի էլ արժանացել է չինացի […]

̰
Թենիսի մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի առաջին մասնակիցները. Փարիզ-2024

19:38 01.08.2024

Ավարտվել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակչի թենիսի հանդիպումը, որում հանդիպել են ամերիկացի թենիսիստ Թոմի Փոլը և իսպանացի Կարլոս Ալկարասը։ Աշխարհի երրորդ ռակետը հաղթեց երկու սեթում՝ 6:3, 7:6 (9:7): Հանդիպումը տևել է ուղիղ երկու ժամ։ Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում Ալկարասը կհանդիպի կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեի և նորվեգացի Կասպեր Ռուդի միջև խաղի հաղթողի հետ։ 2020 թվականի […]

̰
Օլիմպիական ավանում թալանել են Սլովակիայի հեծանվային սպորտի հավաքականին. Փարիզ-2024

18:07 01.08.2024

Փարիզի օլիմպիական ավանում կողոպուտի հետ կապված հերթական տհաճ դեպքն է գրանցվել։ Այս անգամ թալանել են հեծանվային սպորտի Սլովակիայի հավաքականին։ Փարիզում շարունակվող Օլիմպիական խաղերի ընթացքում սա վեցերորդ նման միջադեպն է։ Մարզիկներից գողացել են 10 հեծանիվի անվադողեր, պահեստամասեր և մի քանի անջատիչներ։ Վնասի չափը գնահատվում է 2-3 հազար եվրո։ Նշվում է, որ թիմի մարզիչը հաղորդում է տվել […]

̰
Տրիատլոնի մրցումները վերջապես կայացան. Փարիզ-2024

15:30 01.08.2024

Բրիտանացի Ալեքս Յին նվաճել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի տրիատլոնի պայքարը պետք է կայանար հուլիսի 30-ին, սակայն մրցումները հետաձգվել էին Սեն գետի աղտոտվածության պատճառով։ Լողի, հեծանվավազքի և վազքի մրցումների հանրագումարում Յին գրանցել է 1 ժամ 43 րոպե 33 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալակիր է դարձել Նոր Զելանդիայի […]

̰
Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ բասկետբոլիստները մրցել են միմյանց դեմ

13:54 01.08.2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշորի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 94-90 հաշվով հաղթել է ճապոնացիներին։ Հատկանշական է, որ այս խաղում մրցել են Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ բասկետբոլիստները։ 20-ամյա ֆրանսիացի Վիկտոր Վեմբանյամայի հասակը 224 սմ է, իսկ ճապոնացի Յուկի Տոգասիինը՝ 168 սմ։ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Սան Անտոնիո Սփյորսի» հարձակվող […]

̰
Մուտքն ազատ է լինելու, սակայն տրիբունա մուտք գործելու համար անհրաժեշտ է տոմս. տեղեկություն՝ «Արարատ-Արմենիա» – «Զիմբրու» խաղի մասին

13:26 01.08.2024

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» ու մոլդովական «Զիմբրուի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մուտքն ազատ է լինելու, սակայն տրիբունա մուտք գործելու համար անհրաժեշտ է տոմս, որը կարելի է ձեռք բերել մարզադաշտից հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կկայանա այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: […]

̰
Մենք պետք է «Բարսելոնայում» ստեղծենք այն, ինչ Պեպ Գվարդիոլան կառուցել է «Մանչեսթեր Սիթիիում». Ֆլիկ

12:10 01.08.2024

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբում իր ծրագրերի մասին: «Շատ մեծ աշխատանք կա կատարելու: Մենք պետք է այստեղ ստեղծենք այն, ինչ Պեպ Գվարդիոլան կառուցել է «Մանչեսթեր Սիթիիում»: Ես հպարտ եմ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներով: Մենք շատ լավ թիմ ունենք»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Barcauniversal-ը: Հիշեցնենք, որ հուլիս 30-ին «Բարսելոնան» ԱՄՆ-ում կայացած ընկերական […]

̰
Համաշխարհային ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը հրաժարվել է բնակվել օլիմպիական ավանում

11:50 01.08.2024

Ձողացատկի համաշխարհային ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը հրաժարվել է բնակվել Փարիզի օլիմպիական ավանում։ Այդ մասին հայտնել է Expressen-ը։ «Օլիմպիական ավանից դուրս Դյուպլանտիսն այլ տարբերակ է գտել։ Դա նրան նախապատրաստվելու ավելի լավ հնարավորություն կտա»,- նշել է աթլետիկայի Շվեդիայի հավաքականի ավագ Կայսա Բերգկվիսթը։ Ավելի վաղ խոտի հոկեյի Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռյուրը դժգոհել էր օլիմպիական ավանի սննդի որակից։ 24-ամյա […]

̰
Ֆրանսիացի լողորդն օլիմպիական ռեկորդներներով արդեն երեք ոսկե մեդալ է նվաճել

11:28 01.08.2024

Ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը  Օլիմպիական խաղերում ևս երկու ոսկե մեդալ է նվաճել։ 22-ամյա մարզիկը 1:52:21 րոպե արդյունքով հաղթել է նախ բաթերֆլայ ոճի 200 մետր մրցատարածությունում և սահմանել օլիմպիական ռեկորդ։ Նա առաջ է անցել մրցաձևում օլիմպիական գործող չեմպիոն Կրիշտոֆ Միլակից։ Հենց հունգարացի լողորդին էլ պատկանում էր նախորդ օլիմպիական ռեկորդը, որը գրանցվել էր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում` 1:52:25 […]

̰
Վրաստանի առաջին ոսկե մեդալը. Փարիզ-2024

11:09 01.08.2024

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վրաստանը նվաճել է առաջին ոսկե մեդալը։ Ձյուդոիստ Լաշա Բեկաուրին օլիմպիական չեմպիոն է դարձել 90 կգ քաշային կարգում։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 10-1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Սանշիրո Մուրաոյի նկատմամբ։ Բեկաուրին չեմպիոն էր դարձել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Վրաստանը Փարիզում նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել և ընդհանուր հաշվարկում 12-րդ […]

̰
19-ամյա լողորդը համաշխարհային ռեկորդով Չինաստանին 9-րդ ոսկե մեդալը պարգևեց. Փարիզ-2024

10:42 01.08.2024

Չինացի Պան Չժանյեն հաղթել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ լողի 100 մետր մրցատարածությունում։ 19-ամյա լողորդը գրանցել է 46,40 վայրկյան արդյունքը և դարձել համաշխարհային ռեկորդի հեղինակ։ Մրցաձևում արծաթե մեդալակիր է դարձել ավստրալացի Կայլ Չալմերսը, երրորդ մրցանակակիր է դարձել ռումինացի Դավիդ Պոպովիչը։ Չժանյեն Փարիզի Օլիմպիական խաղերում Չինաստանին բերել է 9-րդ ոսկե մեդալը։ Դրա շնորհիվ Չինաստանը շարունակում […]

̰
«Ռեալը» զիջել է «Միլանին»

10:20 01.08.2024

Եվրոպական առաջատարներ ակումբներից մի քանիսը հերթական ընկերական հանդիպումներն են անցկացրել: Լոնդոնի «Չելսին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Կլուբ Ամերիկայի» դարպասը: Անգլիական դիմակայությունում «Լիվերպուլը» ուժեղ էր «Արսենալից»: Խաղն ավարտվել է 2-0 հաշվով:: Մադրիդի «Ռեալն» էլ ամերիկյան շրջագայությունում իր առաջին հանդիպումն է անցկացրել և 0-1 հաշվով զիջել «Միլանին»: Ֆոնսեկայի թիմի համար սա երկրորդ հաջողությունն էր անընդմեջ: Օրվա […]

̰
Գվատեմալան օլիմպիական ռեկորդով պատմության մեջ առաջին ոսկե մեդալն է նվաճել. Փարիզ-2024

10:00 01.08.2024

Գվատեմալան պատմության մեջ առաջին ոսկե մեդալն է նվաճել Օլիմպիական խաղերում։ Փարիզ-2024-ի հրաձգության «տրապ» մրցաձևի կանանց պայքարում Ադրիանա Ռուանո Օլիվան 45 միավորով դարձել է ոսկե մեդալակիր ու սահմանել օլիմպիական ռեկորդ։ Գվատեմալան 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում նաև մեկ բրոնզե մեդալ է նվաճել։ Հրաձգության նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում երրորդ տեղը զբաղեցրել է Ժան Պիեռ Բրոլ Կարդենասը։ Գվատեմալան ընդհանուր […]

̰
Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Կյոպֆերին. ՕԽ-2024

19:17 31.07.2024

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջկոկովիչը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի անհատական մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում սերբը 7:5, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 70-րդ ռակետ, գերմանացի թենիսիստ Դոմինիկ Կյոպֆերին, հանդիպումը տևել է 1 ժամ 37 րոպե։ Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի աշխարհի 11-րդ ռակետ, հույն թենիսիստ […]

̰
Փարիզի օլիմպիական խաղերում ՀՀ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

18:06 31.07.2024

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում. Բռնցքամարտ Դավիթ Չալոյան – քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝ 00:51: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ […]

̰
Փարիզում գործող Հայաստանի տանը հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հանդիպել են երկրպագուների հետ

17:27 31.07.2024

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է […]

̰
5-ակի օլիմպիական չեմպիոնը դժգոհել է օլիմպիական ավանի սննդի որակից

16:03 31.07.2024

Սպորտային մարմնամարզության 5-ակի օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլզը դժգոհել է Փարիզի օլիմպիական ավանում մարզիկներին տրամադրվող սննդի որակից: «Կարծես՝ օլիմպիական ավանում ֆրանսիական խոհանոց չի գործում: ԱՄՆ-ում այն ավելի լավն է»,- ամերիկացի մարզուհու խոսքերը մեջբերում է RMC-ին: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ամերիկացի մարմնամարզուհի Հեյլի Ռիվերան՝ նշելով, որ Փարիզում մարզիկները լավագույն սնունդը չեն ստանում: Բայլզն […]

̰
Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել

15:30 31.07.2024

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» տանը 5:0 հաշվով հաղթել է Սլովենիայի «Ցելիեին»։ «Սլովանի» 5-րդ գոլը 75-րդ րոպեին հեռվից կատարած գեղեցիկ հարվածով խփել է Տիգրան Բարսեղյանը , որը փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1: «Սլովանը» դուրս է եկել երրորդ փուլ։

̰
Մենք չպետք է կախված լինենք մեկ ազգանունից. Թիկնիզյան

15:05 31.07.2024

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է թիմում առաջատարության մասին։ «Տարբեր փուլերում տարբեր խաղացողներ իրենց տարբեր կերպ են դրսևորում: Չեմ կարող ասել, որ «Լոկոմոտիվն» ունի մեկ բացահայտ առաջատար։ Ամեն ինչ կախված է իրավիճակից ու խաղացողների մարզավիճակից: Մենք չպետք է կախված լինենք մեկ ազգանունից, մենք պետք է կախված լինենք միմյանցից, որովհետև մենք […]

̰
Ուգոչուկվու Իվուն խաղադաշտ վերադարձը նշել է գոլով

14:40 31.07.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձը նշել է գոլով: Կազանի «Ռուբինի» 24-ամյա ֆուտբոլիստը Տոլյատիի «Ակրոնի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային խաղում փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին և երկու րոպե անց գեղեցիկ հարվածով դարձել գոլի հեղինակ: «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկին հաղթել է 4-0 հաշվով: Իվուն […]

̰
Լամին Յամալը սկանդալային տեսանյութից հետո բաժանվել է ընկերուհուց

14:16 31.07.2024

Կատալոնական «Բարսելոնայի» ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը բաժանվել է իր ընկերուհի Ալեքս Պադիլիայից, հաղորդում է AS-ը։ Համացանցում լայն տարածում է գտել տեսանյութ, որում 17-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին եղել է այլ տղամարդու գրկում։ Աղջիկն անմիջապես խլել է երիտասարդի հեռախոսը, երբ նկատել է, որ հայտնվել է ուղիղ եթերի կադրում։ Միջադեպից հետո Լամին Յամալը բաժանվել […]

̰
BACK_TO_TOP