15:42 20.07.2024
Նոր մրցաշրջանում Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կլինի կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Նիդերլանդների հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի համար կվաստակի 37,5 միլիոն եվրո, հաղորդում է Сapology-ն։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է՝ տարեկան 33,3 միլիոն եվրո աշխատավարձով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» նորեկ, 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ֆրանսիայի […]
15:09 20.07.2024
UFC-ում հանդես եկող անպատելի Խամզաթ Չիմաևը, ով ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները, պատմել է, որ ամենաբարձր հոնորարներն ունի փրոմոուշնում։ «Ես դեռ չունեմ պարտություն, նույնիսկ չեմ պարտվել մեկ ռաունդ։ Բոլորն ասում են, որ ես ինչ-որ մեկին պարտվել եմ։ Սակայն երկրպագուները չեն խորանում մանրուքների մեջ։ Նրանք չեն նկատում, թե ով քանի հարված է կատարել։ Բոլորը ցանկանում են, […]
14:47 20.07.2024
Հանրահայտ FourFourTwo պորտալը կազմել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է Մոսկվայի «Դինամոյի» ու նախկին ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լև Յաշինը։ Երկրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչ Մանուել Նոյերնը, որը թոփ-10-ի միակ գործող դարպասապահն է։ Լավագույն եռյակը եզրափակում է անգլիացի Գորդոն Բենքսը։ Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահները. 1.Լև Յաշին (ԽՍՀՄ) 2.Մանուել […]
14:16 20.07.2024
ՖԻՖԱ-ն խորհրդի արտահերթ նիստին կքննարկի Իսրայելի հավաքականներին ու ակումբներին միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկելու հարցը, հայտնում է Reuters-ը։ Փաստաբան Մաքս դյու Պլեսիսի զեկույցում, որը կներկայացվի արտահերթ նիստին, նշված է, որ Պաղեստինում Իսրայելի իշխանությունների գործողությունները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմնական նպատակներն ու գաղափարները։ Զեկույցում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները, ինչը ՖԻՖԱ-ի մարդասիրական նպատակների և […]
13:49 20.07.2024
Գերմանացի անվանի մասնագետ Յոահիմ Լյովը ցանկանում է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը, հայտնում է The Sun-ը: Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեմ չէ դարձյալ աշխատել թոփ հավաքականում։ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006-2021 թվականներին, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Բունդեսթիմից հեռանալուց հետո 64-ամյա մարզիչն աշխատանք չունի։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակչում իսպանացիներից կրած պարտությունից հետո Գարեթ […]
13:22 20.07.2024
Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նորեկ «Ալ Քադիսիա», հայտնում է ակումբի կայքը: Գաբոնցի ֆուտբոլիստը սաուդյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։ 35-ամյա Օբամեյանգն ավարտված մրցաշրջանում «Մարսելի» կազմում անցկացրած 49 խաղում խփել է 28 գոլ, կատարել է 11 գոլային փոխանցում: Նա նաև դարձել էր […]
13:00 20.07.2024
Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ակումբը հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամռանն իրականացնելու տարբերակով։ Ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանան հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն Անգլիայի հավաքականում իր թիմակցին համոզում է միանալ մադրիդյան ակումբին։ Ալեքսանդր-Առնոլդի ու «Լիվերպուլի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նա 2016 թվականից է խաղում […]
12:38 20.07.2024
Կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Արսենալի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սեսկ Ֆաբրեգասը նշանակվել է իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ։ 37-ամյա մասնագետը 4 տարվա պայմանագիր է կնքել Ա սերիայի նորեկի հետ։ Ֆաբրեգասը վերջերս է ստացել ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգի մարզչական արտոնագիր։ Ավարտված մրցաշրջանում «Կոմոն» 73 միավորով երկրորդ տեղն էր զբաղեցրել Իտալիայի Բ սերիայում […]
12:15 20.07.2024
Լոնդոնի «Չելսիի» ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան փոխել է իմիջը։ Եվրո-2024-ի եզրափակչից առաջ 24-ամյա ֆուտբոլիստը խոստացել էր, որ տիտղոսը նվաճելու դեպքում մազերը կներկի կարմիր ինչը և արել է։ Եվրո-2024-ի եզրափակչում իսպանացիները 2-1 հաշվով հաղթել էին Անգլիայի հավաքականին ու ռեկորդային չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Այդ խաղում Մարկ Կուկուրելիան դարձել էր գոլային փոխանցման […]
11:58 20.07.2024
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ։ Հայտնի է հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը։ Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիրը կվիճարկի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ։ Առաջին հանդիպումը հուլիսի 25-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի խաղադաշտում։ Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» եվրագավաթում պայքարը կսկսի մոլդովական «Զիմբրուի» հետ արտագնա դիմակայությամբ։ […]
11:35 20.07.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նանին դարձել է ակումբի սեփականատեր։ 37-ամյա Նանին մի խումբ ներդրողների հետ ձեռք է բերել պորտուգալական «Սինտրենսե» ակումբի բաժնետոմսերի 95 տոկոսը։ 112 տարի առաջ հիմնադրված «Սինտրենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի չորրորդ լիգայում։ Նոր սեփականատերերը հավակնոտ են, ծրագրում են մեծ ներդրումներ կատարել՝ ակումբը Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոն հասցնելու համար:
11:09 20.07.2024
Աշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։ Քառորդ եզրափակչում հայ մարզուհին 6-2, 3-6, 2-6 հաշվով պարտվեց աշխարհի 79-րդ ռակետ, սլովակ թենիսիստուհի Աննա Կարոլինա Շմիդլովային: Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցախաղում Էլինա Ավանեսյանը հաղթել էր Մագդալենա Ֆրեշին (56-րդ ռակետ, Լեհաստան) ու Ռեբեկա Մաշարովային (Իսպանիա, 117-րդ ռակետ)։
10:33 20.07.2024
Transfermarkt-ը թարմացրել է դարպասապահների տրանսֆերային արժեքները: Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հավասարվել է պորտուգալական «Պորտուի» ներկայացուցիչ Դիոգու Կոշտային։ Երկու դարպասապահների տրանսֆերային արժեքը կազմում է 45-ական միլիոն եվրո: Լավագույն տասնյակում են նաև Ջանլուիջի Դոնարոման (Իտալիա, ՊՍԺ, 40 միլիոն եվրո), Գրեգոր Կոբելը (Շվեյցարիա, «Բորուսիա Դ․», 40 միլիոն եվրո), Մայք Մենյանը (Ֆրանսիա, «Միլան», 38 միլիոն […]
09:59 20.07.2024
Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: «Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։ Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին […]
21:50 19.07.2024
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։ 52-ամյա դանիացին 2020 թվականից էր գլխավորում իր երկրի ազգային թիմը, որը Եվրո-2024-ում հասավ 1/8 եզրափակիչ և 0-2 հաշվով պարտվեց գերմանացիներին։ Մինչև տարեվերջ Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Կասպեր Յուլմանի օգնական Մորտեն Վիգհորստը։
21:23 19.07.2024
Ֆրանսիական «Լիոնը» հայտարարել է Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի տրանսֆերի մասին: «Լիոնը» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական «Մեցին» վճարել է 18,5 միլիոն եվրո: Միկաուտաձեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: «Մեցը» վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել օրեր առաջ՝ Ամստերդամի «Այաքսին» վճարելով 13 միլիոն եվրո: Միկաուտաձեն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով էր […]
20:56 19.07.2024
Transfermarkt-ը թարմացրել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ին մասնակցած մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային գինը հասել է 120 միլիոն եվրոյի։ Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է զգալի աճ գրանցել։ Իսպանիայի հավաքականի չեմպիոնությունից հետո Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոնով: Յամալը 100 միլիոն եվրոյից […]
20:26 19.07.2024
«Ուրարտու» – «Կալև Տալին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչը ամփոփել է հանդիպման արդյունքը: «Խաղը սկսեցինք ագրեսիվ և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեցինք: Երկու պահ ունեցանք, գոլ խփեցինք և հետո խաղի տեմպն ընկավ: Երկու հանդիպումներում էլ երկուական գոլ խփեցին, բայց կայուն խաղ չցուցադրեցինք: Վայրիվերումներով խաղերն իմ ծրագրերի մեջ չեն մտնում: Պետք […]
19:42 19.07.2024
Փարիզում բացվել է Օլիմպիական ավանը, հայտնում է France 24-ը: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ավանը կընդունի 14,5 հազար մարդու, որոնցից 9 հազարը մարզիկներ են: Ավանը ներառում է շուրջ 40 շենք: Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում։
19:20 19.07.2024
Իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» ելույթները կշարունակի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: Վասկեսը «Ռեալի» համակարգում է 2007 թվականից: 9 մրցաշրջանում իսպանացին նվաճել է 21 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: Նախորդ մրցաշրջանում Լուկաս Վասկեսն անցկացրել է 29 հանդիպում և […]
18:55 19.07.2024
«Ֆիլադելֆիա Յունիոնի» կիսապաշտպան Կավան Սալիվանը դարձել է MLS-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: 14-ամյա Սալիվանը «Նյու-Ինգլենդ Ռեվոլուշնի» դեմ կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման 85-րդ րոպեին մտել է փոխարինման: «Ֆիլադելֆիան» տնային հաղթանակ է տարել 5-1 հաշվով։ Սալիվանը տարիքային ռեկորդը սահմանել է 14 տարեկան 293 օրականում։ Նախորդ ռեկորդակիրը Ֆրեդի Ադուն էր, որը 2004 թվականին «Դի Սի Յունայթեդի» կազմում առաջին […]
18:35 19.07.2024
Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ասել է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն համարում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար: «Մենք շատ ենք զրուցում: Մխիթարյանը հաճախ է ասում, թե ինչն եմ անում սխալ և ինչը ճիշտ: Նա ինձ տեսնում է հավաքականի առաջատար և, իհարկե, օգնում ու ասում է, թե ինչ պետք է անեմ»,- 24-ամյա կիսապաշտպանի խոսքերը […]
18:16 19.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները: Ողջունելով մարզիկներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել նրանց` քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանն […]
17:56 19.07.2024
ՖԻՖԱ-ն Եվրո-2024-ից ու Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 97-րդ տեղը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հանդիպում չէր անցկացրել նախորդ թարմացումից հետո։ Լավագույն տասնյակում կան մի շարք փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինան, որն օրեր առաջ պաշտպանել էր Կոպա Ամերիկայի տիտղոսը։ […]
17:42 19.07.2024
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյան աշխատանքից ազատել է երկրի սպորտի փոխնախարար Խուլիո Գարոյին, հայտնում է նախագահի գրասենյակը: Խուլիո Գարոն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին կոչ էր արել ներողություն խնդրել թիմի պահվածքի համար: Փոխնախարարը նշել էր, որ ճիշտ չէր Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին ռասիստական վանկարկումներ հնչեցնելը: Այդ հայտարարությունը բարկացրել էր երկրի ղեկավարությանը: «Ոչ մի կառավարություն […]
17:18 19.07.2024
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կազմում պատրաստվել նոր մրցաշրջանին։ 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է մարզումային լուսանկարներ և կատարել հետևյալ գրառումը․ «Մարզավիճակ ենք հավաքում նոր մրցաշրջանի համար»։ Հուլիսի 17-ին «Ինտերն» ընկերական խաղում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել շվեյցարական «Լուգանոյի» նկատմամբ։ Մխիթարյանը խաղացել էր մեկնարկային կազմում։ Ինձագիի թիմը հաջորդ […]
16:43 19.07.2024
Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդար կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 35-ամյա գերմանացին և MLS-ը ներկայացնող ակումբը մոտ են գործարքը ավարտելուն: Ռոյսն ամերիկյան ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: ր Մարկո Ռոյսը 2012 թվականից էր խաղում «Բորուսիայում», որին հրաժեշտ տվեց այս ամռանը։ Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել […]
21:49 18.07.2024
Երևանի «Ուրարտուն» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի դիմակայության պատասխան խաղում ևս հաղթեց էստոնական «Կալևին»: «Ուրարտուն» տնային հանդիպումն անցկացրեց մեծ առավելությամբ և երկու անգամ գրավեց Տալինը ներկայացնող թիմի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Միքայել Միրզոյանը: 12-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը հաշիվը բացեց դիմակայության առաջին խաղում դուբլ գրանցած […]
20:50 18.07.2024
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության 10 լավագույն գոլերը։ Քվարկության արդյունքում հաղթել է Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալի գոլը կիսաեզրափակչում։ Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը տպավորիչ հարվածով գրավել էր Ֆրանսիայի հավաքականի դարպասը և օգնել իսպանացիներին կամային հաղթանակի հասնել 2-1 հաշվով։ Եվրո-2024-ի թոփ-10 գոլերի թվում են Ջուդ Բելինգեմի (Անգլիա), Ջերդան Շաքիրիի […]
20:07 18.07.2024
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը: Համազգեստի հիմնական գույներն են կապույտը և նռնագույնը: Ակումբն այդ գույներն օգտագործել է որպես տարբերանշանի հիմնական տարրեր, ստեղծվել է հատուկ խորհրդանշական դիզայն: Նոր մարզաշապիկի հոլովակի նկարահանումներին մասնակցել է նաև լեգենդար Ռոնալդինյոն, որը «Բարսելոնայում» խաղացել է 2003-2008 թվականներին։