TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Մբապեն և Ռոնալդուն հայտնվել են Եվրո-2024-ի հիասթափությունների խորհրդանշական հավաքականում

17:49 17.07.2024

Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հիասթափությունների խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ. Անգուս Գան (Շոտլանդիա)։ Պաշտպաններ. Յոսիպ Շուտալո (Խորվաթիա), Մաքսիմիլյան Վյոբեր (Ավստրիա), Ռայան Պորտեուս (Շոտլանդիա)։ Կիսապաշտպաններ. Ֆեդերիկո Կիեզա (Իտալիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Դոմինիկ Սոբոսլայ (Հունգարիա), Ջոն Մաքգին (Շոտլանդիա)։ Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Բենյամին Շեշկո (Սլովենիա)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է վաճառել Էդերսոնի տրանսֆերը

17:30 17.07.2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է վաճառել բրազիլացի դարպասապահ Էդերսոնի տրանսֆերը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` 30-ամյա դարպասապահին ցանկացել է ձեռք բերել Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Նասրը», որը նրա տեղափոխության համար առաջարկել է 30 միլիոն եվրո։ Բրիտանական ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 60 միլիոն եվրո։ Այժմ կողմերի միջև բանակցություններ չեն ընթանում։ Էդրեսոնի տեղափոխությունը ձախողելու […]

̰
Միկաուտաձեն տեղափոխվում է «Օլիմպիկ»

17:16 17.07.2024

Վրաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն շուտով նոր ակումբ կունենա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 23-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Լիոն, որպեսզի բուժզննում անցնի «Օլիմպիկի» կազմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացի հարձակվողը պատրաստվում է բուժզննում անցնել Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» կազմում, սակայն վերջին պահին իրադարձություններն այլ ընթացք են ստացել: Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում […]

̰
Նեյմարը վերադառնում է

17:00 17.07.2024

Բրազիլիայի հավաքականի և սաուդյան «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը անհատական ծրագրով վերսկսել է մարզումները։ Հիշեցնենք, որ նա անցած տարվա հոկտեմբերին էր ծնկի վնասվածք ստացել։ «Նեյմարը վերադառնում է»,- գրել է «Ալ Հիլյալի» մամուլի ծառայությունը։ Նեյմարն անցած ամռանն է միացել «Ալ Հիլյալին», որի հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

̰
Անգլիայի հավաքականը կարող է կին գլխավորել

16:35 17.07.2024

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում է նաև Սարինա Ուիգմանը։ Նա այժմ աշխատում է Անգլիայի կանանց ազգային հավաքականի հետ։ Հարկ է նշել, որ 54-ամյա Ուիգմանը Նիդերլանդների և Անգլիայի կանանց հավաքականների ղեկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Հիշեցնենք, որ Սաութգեյթը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 8 տարի՝ 2016 […]

̰
Մբապեն չի մեկնի «Ռեալի» հետ ամերիկյան շրջագայության

15:50 17.07.2024

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մեկնի ակումբի հետ ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության։ Ակումբը որոշել է ճանապարհորդելու փոխարեն նրան հանգիստ տրամադրել։ Կիլիանը օգոստոսի 7-ից կսկսի մինչմրցաշրջանային մարզումները նոր թիմակիցների հետ «Վալդեբեբասի» մարզաբազայում: Հաղորդվում է, որ ֆրանսիացին օգոստոսի 14-ին Վարշավայում «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին կլինի պատրաստ։ Մադրիդցիները հուլիսի 28-ին կմեկնեն ԱՄՆ և երեք ընկերական հանդիպում […]

̰
Բելինգեմի վերականգնման համար կպահանջվի 2-3 ամիս

15:28 17.07.2024

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ստիպված կլինի թույլ տալ Ջուդ Բելինգեմին ուսի վիրահատության ենթարկվել, հաղորդում է The Athletic-ը։ Վերականգնման համար կպահանջվի 2-3 ամիս։ Բելինգեմն ուսի վնասվածքը ստացել է անցած տարվա նոյեմբերին։ Անցած մրցաշրջանի կարեւոր հատվածն ու Եվրո-2024-ը բաց չթողնելու համար վիրահատությունը հետաձգվել էր։ Անցած ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Ռեալ» տեղափոխված Բելինգեմը ակումբային մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման, խփել […]

̰
Կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է վերջին խաղում․ Եվրո-2025

15:05 17.07.2024

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի C լիգայի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է Ռումինիայի թիմին։ Հայաստանի հավաքականից միակ գոլը 89-րդ րոպեին խփել է Տալինի «Արարատի» (Էստոնիա) կիսապաշտպան Վերոնիկա Ասատրյանը։ Մեր թիմը չորրորդ խմբում 6 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և լքել հետագա պայքարը։ Խմբում 18 միավորով հաղթել է […]

̰
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է շվեդներին

14:37 17.07.2024

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ20 հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի չորրորդ տուրում 56-95 հաշվով պարտվել է Շվեդիայի թիմին։ Հայ բասկետբոլիստները C խմբում վերջին հանդիպումը կանցկացնեն Մոլդովայի հավաքականի դեմ։  

̰
Մեսսիի տպավորիչ ցուցանիշը Կոպա Ամերիկայում

14:05 17.07.2024

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստն է, հայտնում է Whoscored-ը: 37-ամյա ֆուտբոլիստը Կոպա Ամերիկայում ստեղծել է 7 գոլային պահ: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել […]

̰
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմելու է ՖԻՖԱ-ին՝ Արգենտինայի հավաքականի ռասիստական ​​վանկարկումների պատճառով

13:42 17.07.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութի պատճառով, որում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վանկարկել են Ֆրանսիայի հավաքականի խաղացողների ծագման մասին։ Արգենտինացի ֆուտբոլիստները Կոպա Ամերիկայում հաղթելուց հետո ավտոբուսում ռասիստական ​​վանկարկումներ են հնչեցրել: Երգի բառերը ծաղրում են ֆրանսիական թիմի որոշ խաղացողների աֆրիկյան ծագումը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կուղարկի Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային և մտադիր […]

̰
Իսպանիայի հավաքականն ու ակումբները 23 տարի չեն պարտվել եզրափակիչներում

13:15 17.07.2024

Իսպանիայի ազգային հավաքականն ու ակումբային թիմերը արդեն 23 տարի պարտություն չեն կրել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչներում։ Իսպանական թիմերն այս ընթացքում մասնակցել են նշված մրցաշարերի 27 եզրափակիչների, հաղորդում է Opta-ն։ Նախորդ անգամ իսպանական թիմերից միջազգային եզրափակչում 2001-ին պարտվել է «Վալենսիան»։

̰
Լուկակուն ցանկանում է կարիերան շարունակել  «Նապոլիում»

12:52 17.07.2024

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բելգիացին առաջնահերություն է տալիս իտալական ակումբ տեղափոխվելուն ու սպասում է «Նապոլիի» առաջարկին: Լուկակուն ցանկանում է աշխատել Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ: «Նապոլին» նույնպես հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով, բայց հարձակվողին պայմանագիր կառաջարկի   Վիկտոր Օսիմհենի հեռանալու հեռանալու դեպքում: Ռոմելու Լուկակուն ու Անտոնիո Կոնտեն միասին աշխատել […]

̰
Դա հարգանքի ժեստ էր Կրիշտիանուի նկատմամբ․ Մբապե

12:30 17.07.2024

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել նույն ոճով, ինչպես տարիներ առաջ՝ Կրիշտիանու Ռոնալդուն: «Դա հարգանքի նշան էր Կրիշտիանուի նկատմամբ: Նա իմ կուռքն էր, երբ ես երեխա էի: Այժմ, մենք լավ ընկերներ ենք, և Ռոնալդուն ինձ շատ օգտակար խորհուրդներ է տալիս: Դա ինձ համար մեծ պատիվ է»,- Մբապեի […]

̰
Սկալոնին` Մեսսիի վնասվածքի մասին

12:13 17.07.2024

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. «Լեոն ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողն է։ Նա երբեք չի ցանկանում լքել խաղադաշտը։ Նա հարված էր ստացել կոճին, այն այտուցվել էր։ Նույնիսկ նման պայմաններում Մեսսին ցանկանում էր շարունակել խաղը։ Նախընտրում եմ, որ թիմում լինեն միայն այդպիսի ֆուտբոլիստներ։ Նա ցանկանում է խաղալ […]

̰
Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որդու հետ ձերբակալվել է Մայամիում

11:55 17.07.2024

Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռամոն Խեսուրունն ու նրա որդին ձերբակալվել են ԱՄՆ-ի Մայամի քաղաքում Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո, հաղորդում է The Athletic-ը։ Հանդիպումից հետո նրանք «Հարդ Ռոք» ստադիոնից դուրս գալուց վիճել են ոստիկանների հետ և հարվածներ հասցրել։ 71-ամյա Խեսուրունն ու 43-ամյա Ռամոն Խամիլը տեղափոխվել են ոստիկանության ուղղիչ կենտրոն։ Ռամոն Խեսուրոնը նաեւ Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի փոխնախագահն […]

̰
Թե՛ արտագնա, թե՛ տնային խաղում մրցավարները մեզ հետ լավ չվարվեցին․ Եղիշե Մելիքյան

11:35 17.07.2024

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մինսկի «Դինամոյից» կրած պարտությունը։ «Ըստ իս` բաց թողեցինք հաղթանակը, քանի օր չօգտագործեցինք մեր գոլային պահերը։ Ափսոսում եմ, քանի որ թիմն, իրոք, լավ աշխատանք կատարեց։ Լավ էինք պրեսինգի դիմում և լավ էինք դուրս գալիս պաշտպանությունից։ Ամեն ինչ մեզ մոտ ստացվում էր, […]

̰
«Փյունիկը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

11:15 17.07.2024

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում տանը 0-1 հաշվով զիջեց Մինսկի «Դինամոյին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0-0։ 89-րդ րոպեին «Փյունիկի» մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ինչից հետո 11-մետրանոց նշանակվեց երևանյան ակումբի դարպասին։ Ալեքսանդր Գավրիլովիչը հստակ իրացրեց 11 մետրանոցը։ «Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, […]

̰
Ես իրականացրի երազանքս․ Մբապե

10:59 17.07.2024

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսը: Մադրիդի «Ռեալի» նորեկը ներկայացել է երկրպագուներին և «Ռեալի» մարզաշապիկով առաջին մեկնաբանությունները տվել: «Սա աշխարհի մեծագույն ակումբն է: Ցանկանում եմ դառնալ ակումբի պատմության մի մասնիկը: Ես իրականացրի երազանքս: Շնորհակալ եմ նախագահ Պերեսին: Շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց նախագահն ինձ հավատում էր առաջին օրվանից: Շնորհակալ […]

̰
Կիլիա՛ն, դու մեծ ջանքեր ես գործադրել այստեղ հայտնվելու համար․ Պերես

10:42 17.07.2024

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի՝ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ երկրպագուներին և ֆուտբոլիստին է դիմել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Կիլիա՛ն, դու մեծ ջանքեր ես գործադրել այստեղ հայտնվելու համար: Այնպիսի ջանքեր, որոնց մասին երկրպագուներն անգամ չեն կարող պատկերացնել: Դու դա արեցիր, քանի որ ցանկանում էիր իրականացնել երազանքդ: Այժմ, քո հագին սպիտակ մարզաշապիկ է, և […]

̰
Օլիվիե Ժիրուն հրաժեշտ տվեց Ֆրանսիայի հավաքականին

10:26 17.07.2024

Օլիվիե Ժիրուն այլեւս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում։ Սոցիլական ցանցերում արած գրառմամբ 37-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել ազգային թիմին եւ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներին ու երկրպագուներին։ Օլիվիե Ժիրուն 2011 թվականից էր հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականում։ Նա դաարձել է թիմի լավագույն ռմբարկուն պատմության մեջ (137 խաղում խփել է 57 գոլ)։ Նա Ֆրանսիայի թիմի հետ դարձել է […]

̰
Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival-ի արագ շախմատի մրցաշարի հաղթող

10:09 17.07.2024

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճել է Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival 2024 միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարի հաղթողի կոչումը։ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ամերիկացի Սամուել Շաքլանդին, գերմանացի Վինսենթ Կեյմերին, ոչ ոքի է խաղացել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի, ամերիկացի Ահիմանյու Միշրայի և վիետնամցի Լե Քուանգ Լիեմի հետ ու վաստակելով 3,5 միավոր։ Երկրորդ-չորրորդ տեղերը 2,5 միավորով բաժանել […]

̰
Կոպա Ամերիկայի խորհրդանշական հավաքականը

21:50 16.07.2024

Whoscored.com-ը ներկայացրել է ԱՄՆ-ում ավարատված Ամերիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Ռաֆայել Ռոմո (Վենեսուելա, 7,6)։ Պաշտպաններ․ Դանիել Մունյոս (Կոլումբիա, 7,2), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա, 7,5), Խոան Վասկես (Մեքսիկա, 7,6), Խոն Արամբուրու (Վենեսուելա, 8,4)։ Կիսապաշտպաններ․ Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, 7,9), Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ, 7,5), Մոյսես Կայսեդո (Էլվադոր, 7,6), Ալեքսիս Մաք Ալիսթեր (Արգենտինա, 7,3)։ Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա, 7,4), Սալոմոն […]

̰
Ժունիորը կորցրել է առաջին տեղը «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկում

21:26 16.07.2024

Goal.com հեղինակավոր պորտալը հրապարակել է «Ոսկե գնդակի» թեկնածուների թարմացված վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղ է բարձրացել Իսպանիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, որն օրերս դարձավ Եվրոպայի չեմպիոն: 28-ամյա Ռոդրին ճանաչվել էր նաև Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ։ Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է […]

̰
Միխայել Շումախերի եղբայրը խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի

20:55 16.07.2024

Ֆորմուլա-1-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի եղբայրը՝ Ռալֆ Շումախերը, խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի: Գերմանացին սոցցանցերում տղամարդ զուգընկերոջ հետ լուսանկար է հրապարակել։ Իդեպ, Ռալֆը նախկինում ամուսնացած է եղել։ 2001-2014 թվականներին նրա կինն է եղել մոդել Կորա Բրինկմանը: Ռալֆ Շումախերը Ֆորմուլա 1-ում հանդես է եկել 1997-2007 թվականներին։

̰
Սևիկյանը չի մասնակցել «Վեսթ Հեմի» հետ խաղին

20:33 16.07.2024

Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» հետ: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո «Ֆերենցվարոշը» հաղթում էր 2-0 հաշվով: «Վեսթ Հեմը» հաշիվը հավասարեցրել է 90-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդգրկվել հունգարական թիմի հայտացուցակում:

̰
Ռոնալդուն Եվրո-2024-ի ամենացածր xG ունեցող ֆուտբոլիստն է

20:11 16.07.2024

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ում ամենացածր xG-ն է ունեցել, հայտնում է Whoscored-ը: 39-ամյա հարձակվողի xG-ն եղել է -3,5: Երկրորդ վատագույն ցուցանիշն ունի գերմանացի Կայ Հավերցը (-3,1 xG), իսկ երրորդ տեղում բելգիացի Ռոմելու Լուկակուն է, որի xG-ն կազմել է -2,3: Ամենացածր xG ունեցող ֆուտբոլիստների տասնյակում են ընդգրկվել նաև ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն ու Անտուան Գրիզմանը, […]

̰
Բերեզովսկին նշել է Եվրո-2024-ի լավագույն դարպասապահին

19:50 16.07.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն դարպասապահին։ «Շատ դարպասապահներ մրցաշարում բացահայտում դարձան, բայց լավագույնն Իսպանիայի հավաքականից Ունայի Սիմոնն էր, որն ամենաքիչն է գոլ բաց թողել։ Կառանձնացնեի նաև Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակին։ Նա փայլուն հանդիպում անցկացրեց պորտուգալացիների դեմ, հետ մղեց Ռոնալդուի 11-մետրանոցն ու բազմիցս իր թիմին փրկեց […]

̰
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի խորհրդանշական հավաքականը

19:25 16.07.2024

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Գերմանիայում ավարտված Եվրո-2024-ի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Միկ Մենիան (Ֆրանսիա)։ Պաշտպաններ․ Կայլ Ուոլքեր (Անգլիա), Ուիլյամ Սալիբա (Ֆրանսիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Մարկ Կուկուրելյա (Իսպանիա)։ Կիսապաշտպաններ․ Ռոդրի, Դանիել Օլմո, Ֆաբիան Ռուի (բոլորը՝ Իսպանիա)։ Հարձակվողներ․ Լամին Յամալ, Նիկո Ուիլյամս (երկուսն էլ՝ Իսպանիա), Ջամալ Մուսիալա (Գերմանիա)։

̰
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Ռուսթավիին»

19:07 16.07.2024

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին պատրաստվող Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Ռուսթավիի» հետ և առավելության հասել 4:2 հաշվով։ «Արարատ-Արմենիայից» աչքի են ընկել Արթուր Սերոբյանը, Ալեքսիս Ռոդրիգեսը, Տենտոն Յեննեն ու Էրիկ Օկանսին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի […]

̰
BACK_TO_TOP