16:04 15.07.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Իտալացի 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից: Ինձագիի գլխավորությամբ ակումբը նաև երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ միլանյան ակումբը հասել էր […]
15:39 15.07.2024
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը 16-րդ անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։ ԱՄՆ-ում կայացած մրցաշարի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Կոլումբիայի հավաքականին, որը չէր պարտվել նախորդ 28 խաղում։ Հաղթական ու գոլը 112-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսը։ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվողը 5 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ Հանդիպման 66-րդ […]
15:19 15.07.2024
Ֆրանսիայի Սոթեվիլ քաղաքի մարզադահլիճում տեղի է ունեցել մարմնամարզության երեք երկրների հավաքականների դիմավորման արարողությունը: Այդ քաղաքում Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին պատրաստվում են Հայաստանի, Ղազախստանի և Հորդանանի մարմնամարզիկները: Նրանց հետ հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետը, Նորմանդիայի սպորտի գծով փոխնախագահը, այլ պաշտոնյաներ: Մարմնամարզիկները միջոցառման ավարտին ինքնագրեր են բաժանել մարզադահլիճում ներկա երեխաներին: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում Փարիզ-2024-ին կմասնակցեն 2021թ. Տոկիոյի […]
14:54 15.07.2024
Գերմանական «Քյոլնը» շարունակում է նախապատրաստվել երկրորդ Բունդեսլիգայի նոր առաջնությանը: «Քյոլնը» հերթական ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթել է գերմանական «Օֆենբախին»: «Քյոլնի» կազմում երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դուբլ է գրանցել` աչքի ընկնելով 54-րդ ու 77-րդ րոպեներին։ Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Քյոլնը» չէր կարողացել պահպանել տեղը Բունդեսլիգայում:
14:28 15.07.2024
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Biel Chess Festival 2024-ի շրջանակներում անցկացված ֆիշերի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: Մրցաշարում հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, լավագույն եռյակն էլ եզրափակել է գերմանացի Վինսենթ Կեյմերը: Հուլիսի 16-ին էլ կմեկնարկի դասական համակարգով շրջանային մրցաշարը, որին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կեյմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:
14:07 15.07.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկա 11 տարում հեռարձակման իրավունքների վաճառքի հարցում։ Գործարքի արժեքը կկազմի ռեկորդային 76 միլիարդ դոլար, հաղորդում է The Athletic-ը։ NBA-ն ավարտին է հասցրել ABC, ESPN, NBC հեռուստաընկերությունների ու Amazon-ի հետ պայմանագրերի կնքման գործընթացը։ Նոր համաձայնագրերով, 2025/26 մրցաշրջանից NBA-ի հանդիպումներն ազգային հեռուստատեսությամբ կհեռարձակվեն շաբաթական 7 օր։ Միևնույն ժամանակ, TNT […]
13:43 15.07.2024
«Կրասնոդարը» կրկին չի կարողացել տիտղոս նվաճել: Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում երկրի փոխչեմպիոնը Վոլգոգրադի ստադիոնում 2-4 հաշվով պարտվել է չեմպիոն և գավաթակիր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: «Կրասնոդարի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը թիմի նոր ավագն է: Մուրադ Մուսաևի գլխավորած թիմի պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս […]
13:24 15.07.2024
Ավստրալուհի Ջեսիկա Հալը համաշխարհային ռեկորդ է սահմանել կանանց 2000 մետր վազքում: Մոնակոյում ընթացող «Ադամանդե լիգայի» հերթական փուլում Ջեսիկան մրցատարածությունը հաղթահարել է 5 րոպե 19,70 վայրկյանում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Բուրունդին ներկայացնող վազորդ Ֆրանսին Նիյոնսաբային, որը 2021 թվականի սեպտեմբերին 2000 մետր մրցատարածությունն անցել էր 5 րոպե 21,56 վայրկյանում:
13:04 15.07.2024
MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականում իր ապագայի մասին. «Մենք շատ երիտասարդ սերունդ ունենք։ Նրանցից ոմանք արդեն դարձել են աշխարհի ու Ամերիկայի չեմպիոն։ Հուսով եմ` նրանք հաղթելու ցանկությունը չեն կորցնի և նույնը կփոխանցեն ապագա սերունդներին։ Այդ ժամանակ ես կկարողանամ հանգիստ հեռանալ հավաքականից։ Ինձ համար կարևոր է, որ […]
12:44 15.07.2024
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Վլադիկավկազում ընթրել է Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ, որը գործող օլիմպիական չեմպիոնն է: Հիշեցնենք, որ 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակչում Եվլոևը վիճելի մրցավարության պայմաններում հաղթել էր Ալեքսանյանին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Վլադիկավկազում համատեղ մարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, […]
12:26 15.07.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նոր մրցաշրջանին պատրաստվելիս ընկերական խաղեր կանցկացնի իսպանական «Լաս Պալմասի», իտալական «Պիզայի», Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին: Ա սերիայի առաջին […]
21:53 14.07.2024
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ […]
14:42 14.07.2024
Կենտրոն վարչական շրջանում առաջին անգամ անցկացվել է «Սփինինգ ֆեստ», որին մասնակցել են սպորտով հետաքրքրված քաղաքացիները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ մազիչներն օգնել են քաղաքացիներին, որպեսզի մարզումն անցնի արդյունավետ ու անվտանգ: Բացօթյա մարզումներն անվճար են, պարզապես պետք է ներկայանալ սպորտային հագուստով:
20:23 13.07.2024
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչից առաջ իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգությունը Բեռլինի հյուրանոցներում, որտեղ հանգրվանել են Անգլիայի և Իսպանիայի հավաքականները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Երկու հյուրանոցների դիմաց էլ ոստիկաններ են կանգնել։ Պատրաստվել են նաև մետաղյա ցանկապատեր երկրպագուների կուտակումների դեպքում։ Անգլիա-Իսպանիա հանդիպումը կկայանա կիրակի օրը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:25 13.07.2024
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մեկ մրցաշրջանով վարձակալական հիմունքներով տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Տեղեկացնում ենք, որ մեր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն»։ «Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։ Շնորհավորում ենք Ժիրայրին ու նորանոր բարձունքներ […]
15:53 13.07.2024
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է իր տպավորություններով ազգային հավաքականի ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ «Դա բոլորովին այլ զգացողություն է Եվրո-2020-ի եզրափակչի համեմատ։ Այժմ մենք թիմային նոր շրջանի մեջ ենք, բացի այդ ետևում ունենք երկու խոշոր մրցաշարերի փորձ։ Կարծում եմ՝ այս անգամ ավելի քիչ տոնեցինք։ Չեմ կարող ասել, որ եզրափակիչ դուրս գալը մեզ […]
14:47 13.07.2024
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը բրիտանացի հայտնի դերասան Իդրիս Էլբայի հետ մասնակցել է Անգլիայի հավաքականին աջակցելուն նվիրված միջոցառմանը, որը վաղը՝ հուլիսի 14-ին, կխաղա Եվրո-2024-ի եզրափակչում Իսպանիայի հետ։ Մեծ Բրիտանիայի թագավորն ու դերասանը լուսանկարվել են Անգլիայի հավաքականի շապիկներով՝ Սուրբ Ջեյմսի պալատի տարածքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ Չարլզ 3-րդը շնորհավորել […]
13:50 13.07.2024
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադոլֆո Վալենսիան կիսվել է 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով։ «Սա այլևս այն Լիոնելը չէ, որը «Բարսելոնայում» էր: Այն ժամանակ նա կարող էր միայնակ հաղթել թիմի կեսին, իսկ հիմա տարիքի պատճառով կորցրել է արագությունն ու ուժը։ Կոլումբիայի հավաքականի մեր երիտասարդ տղաները պետք է հասկանան, որ սա նույն Մեսսին […]
10:50 13.07.2024
Հուլիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան- Բուլղարիա հանդիպումը: Մեր աղջիկները զիջեցին մրցակցին 1:3 հաշվով: Հայաստան – Բուլղարիա` 1:3 (0:2) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Զոե Ստավրու (Կիպրոս) Գոլերը՝ Պետրովա, 13, Կարաիվանովա, 26, Սաֆարյան, 75, Յանևա, 90+1։ Հայաստան 1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 3. Նատաշա […]
21:55 12.07.2024
Աշխարհի 7-րդ ռակետ Յասմին Պաոլինին դարձել է «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակչի առաջին մասնակիցը: Իտալուհին կիսաեզրափակչում 2-6, 6-4, 7-6 հաշվով կամային հաղթանակի է հասել աշխարհի 37-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի նկատմամբ: Պաոլին կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի եզրափակչում: Նա նաև առաջին իտալացին է, որը կխաղա «Ուիմբլդոնի» եզրափակչում:
21:36 12.07.2024
Եվրո-2024-ի եզրափակչից առաջ Իսպանիայի հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին խոսել է մրցակցի մասին։ «Լավ եմ ճանաչում նրանց, գիտեմ անգլիական ֆուտբոլի մշակույթը։ Նրանք ունեն շատ տաղանդավոր խաղացողներ, որոնք կարող են գերազանց խաղալ բոլոր դիրքերում։ Անգլիայի թիմը լավ է պաշտպանվում, գերազանց է գրոհում։ Բայց մենք ունենք զենք Անգլիայի թիմի դեմ՝ վստահությունը, որ կարող […]
21:14 12.07.2024
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Եվրո-2024-ի կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականից կրած պարտությունից հետո խոսել է եզրափակչի մասին։ «Եթե դիտեք Իսպանիայի հավաքականի հանդիպումները, ապա կտեսնեք, որ Լուիս Դե լա Ֆուենտեի թիմը հարձակողական ֆուտբոլ է առաջարկում մրցակիցներին: Բայց Անգլիան եզրափակչում է և շատ մոտ է բաղձալի նվաճմանը հասնելուն: Առաջիկա դիմակայությունում գուցե Իսպանիայի հավաքականն ունենա որոշ առավելություն, բայց […]
20:44 12.07.2024
Միլանի «Ինտերը» կփորձի իրականացնել Մյունխենի «Բավարիայի» կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերը։ La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է Իտալիայի չեմպիոնի գլխավոր տրանսֆերային նպատակը։ Ամեն բան կախված կլինի «Ինտերի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյի որոշումից։ Եթե հոլանդացին որոշի հեռանալ, ակումբը փոխարինող պետք է գտնի նրա համար։ «Բավարիան» հասկանալ է տվել, որ մտադիր չէ բաժանվել […]
20:17 12.07.2024
Football Benchmark-ը հրապարակել է Եվրոպայի 17-րդ առաջնության հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը։ Առաջին տեղում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն է։ 53-ամյա անգլիացիու տարեկան աշխատավարձը կազմում է 5,8 միլիոն եվրո։ Երկրորդը Գերմանիայի հավաքականը գլխավորող Յուլիան Նագելսմանն է, որը վաստակում է տարեկան 4,8 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը՝ 4 միլիոն […]
19:32 12.07.2024
Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականն ընկերական խաղում 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Դոմինիկյան Հանրապետության թիմի նկատմամբ։ Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ են դարձել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը և Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մայքլ Օլիսեն։ Թիերի Անրիի գլխավորած թիմը պատրաստվում է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
19:08 12.07.2024
Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի շնորհանդեսին ներկա գտնվել ցանկացողների թիվը գերազանցում է 100 հազարը, հաղորդում է Madrid Xtra-ն: Ֆրանսիացի հարձակվողի շնորհանդեսը կկայանա հուլիսի 16-ին՝ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, որը կարող է հյուրընկալել մինչև 85 հազար հանդիսական: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալում» հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով: Մբապեն այս ամռանն […]
18:45 12.07.2024
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն սպառնացել են Իտալիային միջազգային մրցաշարերից թիմերի հնարավոր հեռացմամբ, հայտնում է La Repubblica-ն։ Պատճառն այն է, որ Forza Italia կուսակցության անդամ Ջորջիո Մյուլեն առաջարկել է փոխել երկրի սպորտային օրենսդրությունը՝ ընդունելով մի հրամանագիր, որը տեղի լիգաներին լիակատար անկախություն կտա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Այդ օրենքով Ա սերիան իրավունք կունենա կարծիք հայտնել ֆեդերացիայի որոշումների վերաբերյալ, իսկ […]
17:48 12.07.2024
Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի 8,6 միլիոն տոմս է վաճառվել։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուեն։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ տոմսերի վաճառքից նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996 թվականին: Այդ ժամանակ Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի 8,3 միլիոն տոմս էր սպառվել: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: […]
17:00 12.07.2024
ՈւԵՖԱ-ից մեկնաբանել են այն, որ Էստոնիա մուտքի վիզա չի տրամադրվել Երևանի «Ուրարտուի» ռուսաստանցի ֆուտբոլիստներին: «Նման հարցերում պատասխանատվություն են կրում համապատասխան մարմինները, նաև Էստոնիայի կառավարությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար ՈւԵՖԱ-ն խնդրում է անմիջապես կապ հաստատել ակումբի հետ»,- ռուսական «Матч ТВ»-ին հայտնել են եվրոպական ֆուտբոլային կառույցից: «Կալև Տալինի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին մասնակցելու համար […]
16:38 12.07.2024
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հետաքրքրված է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Կան» ակումբով և ցանկանում է գնել այն։ Այս մասին հայտնում է RMC Sport գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ Մբապեն մտադիր է ներդրումներ կատարել ակումբում՝ իր կապիտալը մեծացնելու համար։ Մբապեն նախկինում հանդես է եկել «Կանի» երիտասարդական թիմերում։ Ներկայումս ակումբի վերահսկիչ փաթեթը պատկանում է […]