TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Կվարացխելիայի համար

16:17 12.07.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է ջանքեր գործադրել Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու ուղղությամբ։ Փարիզյան ակումբը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 200 միլիոն եվրո, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ «Նապոլին» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Կվարացխելիայի հետ, սակայն վրացի ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբը։ Կվարացխելիայի գործող պայմանագիրը նախատեսված […]

̰
Արսեն Զախարյանը միացել է «Ռեալ Սոսյեդադի» մարզումներին

15:58 12.07.2024

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կազմում սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ 21-ամյա ֆուտբոլիստն ու այն խաղացողները, որոնք հավաքականների կազմում խաղերի են մասնակցել, 4 օր ավելի են հանգստանացել։ 2023/24 մրցաշրջանում Զախարյանը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

̰
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ցանկանում է շարունակել գործակցությունը Գարեթ Սաութգեյթի հետ

15:37 12.07.2024

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մտադիր է շարունակել գործակցությունն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ՝ անկախ Եվրո-2024-ում գրանցած արդյունքից, հաղորդում է The Times-ը։ 53-ամյա անգլիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ դեկտեմբեր։ Սաութգեյթը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից քննադատության թիրախում հայտնվելու պատճառով, սակայն FA-ն մտադիր է համոզել մարզչին։ Գարեթ Սաութգեյթը 2016 թվականից է գլխավորում Անգլիայի […]

̰
Հայաստանի թիմը  Ռումինիա է մեկնել առանց առանցքային խաղացողի

15:19 12.07.2024

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Ռումինիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբի մրցումներին: Հայաստանի հավաքականը լուրջ խնդրի առջև է կանգնել: Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Ռումինիա են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Կարեն Մելիքյան 2. Յուրա Մելիքյան 3. Սամվել Գևորգյան 4. Տիգրան Մկրտումյան […]

̰
Ֆուտբոլի գրավչությունն ընկել է, շահում է միայն բիզնեսը․ Մարսելո Բիելսա

14:44 12.07.2024

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հիացած չէ ժամանակակից ֆուտբոլի միտումներով ու կարծում է, որ բիզնես մտածելակերպն ազդում է խաղի դիտարժանության վրա: «Ֆուտբոլի երկրպագուներն աստիճանաբար շատանում են, բայց խաղի գրավչությունն ընկել է: Այն, ինչը ժամանակին այս խաղը դարձնում էր լավագույնն աշխարհում, այլևս առաջնահերություն չէ: Բիզնեսին միայն հետաքրքրում է, թե քանի մարդ է դիտում ֆուտբոլ. դա […]

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը ԵԱ C դիվիզիոնում կպայքարի 5-8-րդ տեղերի համար

14:18 12.07.2024

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71-83 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին: Հայաստանի հավաքականը կպայքարի 5-8-րդ տեղերի համար:

̰
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան  Յուրգեն Կլոպին առաջարկել է գլխավորել ազգային հավաքականը

13:55 12.07.2024

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին առաջարկել է գլխավորել ազգային հավաքականը, հայտնում է Independent-ը: Գերմանացի մասնագետը Գրեգ Բերհալտերին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Հուլիսի 11-ին Միացյալ Նահանգների հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել էր պաշտոնից: Ամերիկացի մասնագետն իր երկրի հավաքականը գլխավորել էր նաև 2018-2022-ին, հետո պաշտոնին վերադարձել էր 2023-ին։ Ամերիկայի գավաթի տնային խաղարկությունում ամերիկացիները […]

̰
«Նոան» պատասխան խաղից առաջ 2 գնդակի առավելություն ունի․ Կոնֆերենցիաների լիգա

13:20 12.07.2024

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի առաջին մրցավեճում հաղթել է 2-0 հաշվով: Աբովյանի ստադիոնում կայացած խաղում 81-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի Գոնշալու Գրեգորիուն, որը «Նոայի» կազմում նորամուտն է նշեց: Գրեգորիուն փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին: Իսկ 90-րդ րոպեին աչքի է ընկել սերբ Ալեքսանդր Միլկովիչը: Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտայի […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը չի տեղափոխվի «Շալկե»

12:40 12.07.2024

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի տեղափոխվի Գելզենկիրխենի «Շալկե», հաղորդում է Bild-ը։ Գերմանական 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբը դիտարկում էր 20-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը, սակայն ընտրել է հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակ։ Ռանոսը նոր մրցաշրջանին պատրաստվում է «Բորուսիայի» կազմում, սակայն ակումբը մեծ հույսեր չի կապում նրա հետ։ Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է […]

̰
«Ուրարտուն» կամային հաղթանակ է տարել Էստոնիայում․ Կոնֆերենցիաների լիգա

12:12 12.07.2024

Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին մրցավեճում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի է հասել էստոնական «Կլաև Տալինի» նկատմամբ: Հայկական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել եզրային հարձակվող Էդգար Մովսեսյանը, որը նորամուտն է նշել «Ուրարտուի» կազմում: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց «Ուրարտուի» ստադիոնում:

̰
Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան.  Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

11:37 12.07.2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Վահագն Դավթյան Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը: -Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք: -Շատ ուրախ եմ, որ […]

̰
ՊՍԺ-ն արձագանքել է Լամին Յամալի տրանսֆերի մասին լուրերին

22:00 11.07.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջարկ չի արել կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի տրանսֆերի վերաբերյալ։ RMC Sport-ը գրում է, որ փարիզյան ակումբը 250 միլիոն եվրո չի առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ ՊՍԺ-ի ղեկավարությունը զարմացած է տարածված լուրերից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մերժել է փարիզցիների առաջարկը, քանի որ Յամալին համարում է անկյունաքարային […]

̰
Մաքգրեգորը խաղադրույք է կատարել Իսպանիա-Անգլիա հանդիպման վրա

21:45 11.07.2024

UFC-ի երկու տարբեր քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը խաղադրույք է կատարել 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Իսպանիա-Անգլիա հանդիպման վրա։ «Առաջ, Իսպանիա: Հեշտ փող իմ ծննդյան օրը Իսպանիայի հավաքականի կողմից: Կարծում եմ՝ հրաշալի նվեր կստացվի»,- սոցցանցերում գրել է իռլանդացին։ Ավելի վաղ Քոնորը 60 հազար դոլար խաղադրույք էր կատարել, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա […]

̰
Մանուել Նոյերը կմնա Գերմանիայի հավաքականում

21:21 11.07.2024

Մանուել Նոյերը պատրաստ է շարունակել ելույթները Գերմանիայի հավաքականում, հայտնում է Kicker-ը: Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա դարպասապահի ապագան ազգային թիմում կասկածի տակ էր Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո: Նշվում է, որ Մանուել Նոյերը մտադիր է մասնակցել Մունդիալ-2026-ին: Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Եվրո-2024-ի բոլոր 5 հանդիպումներում եղել է մեկնարկային կազմում: Նա 2009 թվականից է խաղում […]

̰
Զիդանի որդին նոր ակումբ ունի

20:56 11.07.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին՝ Տեոն, ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իսպանական «Կորդովա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆրանսիացին երկու տարվա պայմանագիր է կնքել Լա լիգա-2-ում հանդես եկող ակումբի հետ: Տեոն Մադրիդի «Ռեալի» սան է, ակումբի համակարգում է 2010 թվականից: Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ավարտված մրցաշրջանում Տեո Զիդանը […]

̰
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

20:25 11.07.2024

Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի կիսաեզրափակիչ։ Երրորդ խաղում հայ բասկետբոլիստները 90-38 հաշվով վստահ հաղթանակ են տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ: Հայաստանի թիմը 3 խաղում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն, իսկ կիսաեզրափակչի մրցակցին կիմանա ավելի ուշ։

̰
Հայտնի է Եվրո-2024-ի եզրափակչի մրցավարը

19:39 11.07.2024

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակչի մրցավարական անձնակազմը։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսյեն: Նա Եվրո-2024-ում սպասարկել է Խորվաթիա – Ալբանիա (2-2) ու Դանիա – Սերբիա (0-0) խմբային փուլի խաղերն ու Իսպանիա – Վրաստան (4-1) 1/8 եզրափակչի դիմակայությունը։ Երեք խաղում ֆրանսիացին ֆուտբոլիստներին 10 անգամ […]

̰
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները բախվել են կոլումբացի երկրպագուների հետ

19:08 11.07.2024

ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումը Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների միջև ավարտվել է սկանդալով։ Խաղից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել ուրուգվայցի ֆուտբոլիստների ու կոլումբացի երկրպագուների միջև։ Ֆանատները տրիբունայից անպատվել ու միջնամատ են ցույց տվել անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին, որը շիշ է նետել երկրպագուների ուղղությամբ։ Սկսվել է բախում, որի ժամանակ երկրպագուներից […]

̰
«Ուրարտուն» ու «Նոան» սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

18:44 11.07.2024

Հայկական ակումբները սկսում են պայքարը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիային»։ Հանդիպումը կկայանա Աբովյանում։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։ Երևանի «Ուրարտուն» կմրցի Տալինում, տեղի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։ Հիշեցնենք, որ […]

̰
Խամես Ռոդրիգեսը գերազանցել է Մեսսիի ռեկորդը

18:24 11.07.2024

Կոլումբիայի հավաքականի առաջատարներից Խամես Ռոդրիգեսը ռեկորդ է սահմանել ուրուգվայցիների դեմ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի հաղթական խաղում (1-0)։ Բրազիլական «Սան Պաուլուի» 32-ամյա կիսապաշտպանը 6-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ռեկորդը պատկանում էր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, որը 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կատարել էր 5 գոլային փոխանցում:

̰
Եվրո-2024-ի կիսաեզրափակչի լավագույն գոլերը

17:54 11.07.2024

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության կիսաեզրափակչի լավագույն գոլերը։ Քառյակում տեղ են գտել անգլիացի Օլի Ուոթքինսի, իսպանացիներ Լամին Յամալի ու Դանի Օլմոյի և հոլանդացի Խավի Սիմոնսի գոլերը։ Հաղթողը կորոշվի քվեարկությամբ։ Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 14-ին Բեռլինում կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։

̰
Մոնրոյ Արարատը հեռացել է կոլումբիական «Դեպորտիվո Պերեյրայից»

17:06 11.07.2024

Հայաստանի ազգային հավաքականում 8 հանդիպում անցկացրած Ժորդի Մոնրոյ Արարատը հեռացել է «Դեպորտիվո Պերեյրայից», տեղեկացնում է կոլումբիական ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա պաշտպանը այդ ակումբում անցկացրել է 48 հանդիպում: 2023/24 մրցաշրջանում Արարատը 21 խաղում կատարել է 1 արդյունավետ փոխանցում: Ժորդի Մոնրոյ Արարատը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2018-ին, իսկ Պետրակովի նշանակումից հետո դեռ չի հրավիրվել ազգային թիմ։

̰
Կանանց մենախաղի կիսաեզրափակչի զույգերը. Ուիմբլդոն

16:43 11.07.2024

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4-րդ ռակետ) և Բարբորա Կրեյչիկովան (Չեխիա, 32-րդ ռակետ), Դոնա Վեկիչը (Խորվաթիա, 37-րդ ռակետ) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 7-րդ ռակետ) զույգերը։ Ռիբակինան քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով պայքարից դուրս է թողել Էլինա Սվիտոլինային (Ուկրաինա, 21-րդ ռակետ)։ Դոնա Վեկիչը կարիերայում առաջին անգամ […]

̰
Հայաստանի աղջիկների  Մ16 հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում․ բասկետբոլի ԵԱ C դիվիզիոն

16:16 11.07.2024

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Ջիբրալթարում շարունակվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 46-73 հաշվով պարտվեց Կիպրոսի թիմին։ Հայաստանի հավաքականը A խմբում 2 միավորով երրորդ տեղում է և հաջորդ հանդիպումը կանցկացնի Վրաստանի թիմի դեմ։

̰
Կոպա Ամերիկայի եզրափակչում կհանդիպեն Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները

15:56 11.07.2024

ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը հայտնի է: Կոլումբիայի հավաքականը կիսաեզրափակչում նվազագույն հաշվով առավելության է հասել Ուրուգվայի թիմի նկատմամբ: կոլումբիացիները գոլը խփել են 39-րդ րոպեին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեից մնացել են 10 ֆուտբոլիստով։ Խաղադաշտից հեռացվել է պաշտպան Դանիել Մունյոսը: Եզրափակչում Կոլումբիայի հավաքականը կմրցի Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի թիմի դեմ: Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:

̰
Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է Կոսովոյի թիմին

15:24 11.07.2024

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 60-88 հաշվով պարտվել է Կոսովոյի թիմին։ Մեր հավաքականը 3 միավորով B խմբում երկրորդ տեղում է։ Հայաստանի հավաքականը վերջին` երրորդ տուրում մրցելու է Ջիբրալթարի ընտրանու դեմ։

̰
Դեշամը կշարունակի մարզել Ֆրանսիայի հավաքականը

14:57 11.07.2024

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատանքը ազգային թիմում։ Այդ մասին հայտնել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն. «Որևէ պատճառ չկա Դեշամի գործող պայմանագիրը կասկածի տակ դնելու համար։ Նախորդ մրցաշարերի արդյունքները միայն փաստում են, որ Դեշամն ու թիմը հասել են իրենց առջև դրված նպատակներին։ Դիդյեն կշարունակի մարզել Ֆրանսիայի հավաքականը»,- Դիալոյի […]

̰
Լամին Յամալը գերազանցել է Պելեի երկու պատմական ռեկորդները

14:25 11.07.2024

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատմական երկու ռեկորդի հեղինակ է դարձել Opta-ն գրում է, որ Յամալը, Եվրո-2024-ի կիսաեզրափակչում 21-րդ րոպեին գրավելով Ֆրանսիայի հավաքականի դարպասը, դարձել է աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Յամալը 16 տարեկան և 362 օրականում գերազանցել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականի […]

̰
Ռոնալդուն դեռ վերջնական որոշում չի կայացրել Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին

14:06 11.07.2024

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, չի ավարտի կարիերան Պորտուգալիայի հավաքականում, բայց որոշումը դեռ վերջնական չէ, հայտնում է Record-ը: 39-ամյա հարձակվողը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն չի ցանկանում հավաքականից հեռանալ պարտությամբ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն ցանկանում է մասնակցել նաև 2026 թվականի աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ […]

̰
Հայտնի են «Ուիմբլդոնի»՝ տղամարդկանց կիսաեզրափակչի զույգերը

13:47 11.07.2024

Լորենցո Մուզետին (25-րդ ռակետ) դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը քառորդ եզրափակչում 3-6, 7-6, 6-2, 3-6, 6-1 հաշվով հաղթել է Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ, 12-րդ ռակետ)։ 22-ամյա Մուզետին կարիերայում առաջին անգամ է խաղալու «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակչում։ Հուլիսի 12-ին նա մրցելուն է աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի (Սերբիա) դեմ։ Մրցաշարի […]

̰
BACK_TO_TOP