13:28 11.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվասպորտի միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպման […]
13:17 11.07.2024
Բասկետբոլի ԱՄՆ-ի և Կանադայի հավաքականները Փարիզ-2024-ից առաջ ընկերական հանդիպում են անցկացրել: Սթիվ Քերի թիմը 86-72 հաշվով պարտության է մատնել Կանադայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Միացյալ Նահանգների պաշտպան Էնթոնի Էդվարդսը: Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Բասկետբոլի մրցաշարում պայքարը կմեկնարկի հուլիսի 27-ին, եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 10-ին։ Մրցաձևում գործող […]
12:54 11.07.2024
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի պարտությունից հետո որոշել է ավարտել կարիերան «Բունդեսթիմում»: 34-ամյա ֆուտբոլիստը 2010 թվականին է նորամուտը նշել Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 131 խաղում խփել է 45 գոլ, կատարել է 41 գոլային փոխանցում: 2014 թվականին Մյուլերը դարձել է աշխարհի չեմպիոն: Եվրո 2024-ում կիսապաշտպանն անցկացրել է 2 հանդիպում և […]
12:36 11.07.2024
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում մրցել է Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) հետ։ Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Հանդիպումը հիմնականում անցել է հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ ունեցել են գոլային պահեր։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին «Հանրապետաիան» ստադիոնում։
12:12 11.07.2024
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեն նշել է, թե ում հետ կցանականար մենամարտել բռնցքամարտի կանոններով: «Իմ երազանքն է մտնել ռինգ և մենամարտել Նեյթ Դիասի դեմ» – Դասթինի խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը: Պորյեյի և Դիասի մենամարտը պետք է կայանար դեռ 2018 թվականին UFC-230-ի շրջանակներում, սակայն Դասթինը ստիպված եղավ չեղարկել այն ազդրի վնասվածքի […]
11:48 11.07.2024
Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի շնորհանդեսը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի կունենա հուլիսի 16-ին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Շնորհանդեսից հետո կկայանա ֆրանսիացի հարձակվողի մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալում» հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով: Մբապեն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ»: Կողմերի […]
11:28 11.07.2024
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի՝ Կանադայի թիմի դեմ խաղում (2-0) 109-րդ գոլն է խփել ազգային թիմում։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը հավաքականում խփած գոլերի ցուցանիշով հավասարվել է Իրանի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ալի Դաեիին։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրից շատ գոլ հավաքականների մակարդակում խփել է միայն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն՝ 130 անգամ:
10:54 11.07.2024
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել ֆրանսիացիների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակչի հանդիպման (2-1) ավարտից հետո: Անվտանգության աշխատակիցը, որը ցանկանում էր հեռացնել դաշտ մտած երկրպագուին, սայթաքել է ու հարվածել ֆուտբոլիստի ոտքին: «Չգիտեմ՝ կկարողանամ մասնակցել եզրափակիչին, թե՞ ոչ: Ցավալի է նման վնասվածք ստանալը»,- նշել է Մորատան: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: Իսպանիայի հավաքականը […]
10:35 11.07.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսը ներողություն է խնդրել երկրպագուներից` Ամերիկայի գավաթի խաղարկությունում անհաջող ելույթի համար: «Սխալները և պարտությունը վերլուծելու ժամանակն է։ Չեմ կարողանում մոռանալ 11-մետրանոց հարվածաշարը։ Անդադար հիասթափություն եմ զգում։ Տղաների խաղին հետևում էի պահեստայինների նստարանից, քանի որ դեղին քարտերի պատճառով որակազրկված էի։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից. դա իմ մեղավորությունն էր։ Հավաքականի հետ […]
10:15 11.07.2024
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նշել է, որ երկրի բնակչության մեծ մասը Եվրոպայի առաջնությունում երկրպագում է Իսպանիայի ընտրանուն: «Անչափ ուրախ եմ այն ամենի համար, ինչ կարողանում է անել Դե լա Ֆուենտեն։ Հուսով եմ` նրա մոտ, ի վերջո, ամեն ինչ հիանալի կավարտվի։ Կարծում եմ` արգենտինացիների մեծ մասը Եվրո-2024-ում երկրպագում է Իսպանիայի հավաքականին»,- մեջբերում […]
22:15 10.07.2024
Աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինորը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»: Քառորդ եզրափակչում ավստրալացին պետք է մրցեր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Այսպիսով Ջոկովիչն առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափկիչ: Դե Մինորը նախորդ մրցախաղում վնասվածք էր ստացել: 25-ամյա թենիսիստն առաջին անգամ էր հասել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: Նովակ Ջոկովիչը […]
21:39 10.07.2024
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը։ Քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 5-7, 6-4, 6-2, 6-2 հաշվով հաղթել է Թոմի Փոլին (ԱՄՆ, 12-րդ ռակետ)։ 21-ամյա Ալկարասը կիսաեզրափակչում մրցելու է Դանիլ Մեդվեդևի (5-րդ ռակետ) դեմ։ Ավելի վաղ ռուս թենիսիստը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին […]
21:00 10.07.2024
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն խոսել է Եվրո-2024-ում իր ցուցադրած խաղի մասին։ «Ես լավ ֆուտբոլ չխաղացի, իմ Եվրոն ձախողված է: Գլխավոր նպատակս չեմպիոն դառնալն էր: Այժմ ինձ հանգիստ է հարկավոր: Արձակուրդից կվերադառնամ ու նոր կյանք կսկսեմ: Առջևում դեռ շատ անելիքներ կան»,- 25-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է ESPN-ը: Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում […]
20:36 10.07.2024
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի Արգենտինա-Կանադա (2-0) հանդիպումից հետո խոսել է Արգենտինայի հավաքականում իր ապագայի մասին։ «Հասկանում եմ, որ սրանք իմ վերջին մարտերն են: Լիարժեք վայելում եմ այս պահերը: Հեշտ չէ կրկին հայտնվել եզրափակիչում: Պետք է հաճույք ստանանք մեր կատարած աշխատանքից»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողի խոսքերը մեբերում է DSports-ը: Հիշեցնենք, […]
20:14 10.07.2024
Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կաշխատի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ակումբն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Թիմի ղեկավարությունը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու էր դիտարկում Ստեֆանո Պիոլիին, սակայն իտալացի մասնագետի հետ բանակցությունները տապալելուց հետո որոշվել է հրավիրել ֆրանսիացի Լորան Բլանին: Բլանը ժամանակին գլխավորել է ֆրանսիական «Բորդոն», ՊՍԺ-ն ու […]
19:52 10.07.2024
Լողափնյա վոլեյբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Վրաստանում ընթացող Եվրոպայի Մ18 առաջնությունում հաղթահարել է որակավորման փուլը: Միլենա Տոնոյան – Ելիզավետա Տոնոյան զույգը նախ պարտվել է Ռումինիայի հավաքականին, այնուհետև հաղթել է Ֆարերյան կղզիների թիմին: Երրորդ ու որոշիչ խաղում հայ մարզուհիները 2-1 հաշվով առավելության են հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։ Հուլիսի 11-ին Հայաստանի թիմը հանդես կգա ընդհանուր […]
19:40 10.07.2024
Երևանի «Փյունիկը» ներկայացրել է Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար հայտացուցակը: Վնասվածքների պատճառով Հայաստանի չեմպիոնի հայտացուցակից դուրս են մնացել Լուկա Յուրիչիչը, Վագներ Գոնսալվեշն ու Սերժ Դեբլեն: Ռուս պաշտպան Միխայել Կովալենկոն էլ թիմի հետ չի մեկնել Հունգարիա՝ վիզայի խնդիրներով պայմանավորված: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր՝ Հունգարիայում, իսկ պատասխան […]
19:19 10.07.2024
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակչի հանդիպումից առաջ խոսել է խոշոր մրցաշարերում իր թիմի ելույթների մասին։ «Մենք կանանավոր կերպով հասնում ենք խոշոր մրցաշարերի վճռորոշ փուլեր: Ի վերջո, այդ կայունությունը կօգնի մեզ հասնել բաղձալի նպատակին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Անգլիայի հավաքականը Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ երրորդ անգամ է հասել խոշոր […]
18:54 10.07.2024
ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականն է: Լիոնել Սկալոնիի թիմը կիսաեզրափակչում 2 անպատասխան գնդակ է ուղարկել Կանադայի հավաքականի դարպասը: Աչքի են ընկել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսն ու թիմի ավագ Լիոնել Մեսսին։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողն առաջին գոլն է խփել Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում ու ճանաչվել […]
18:25 10.07.2024
Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում խոսել է Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին։ «Ուսումնասիրել ենք մրցակցին։ Տեսել ենք «Դինամոյի» մարզչի հարցազրույցը։ Գիտենք, որ մեր դեմ պրեսինգով են խաղալու։ Մենք պատրաստ ենք. լրջորեն պատրաստվել ենք հանդիպմանը»,- ասել է մարզիչը։ «Դինամո» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը […]
17:30 10.07.2024
Իտալական «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա դարպասապահի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Ըստ Transfermarkt պորտալի` միլանյան ակումբը Մարտինեսի տեղափոխության համար վճարել է 13,5 միլիոն եվրո։ Իսպանացի դարպասապահը «Ջենոայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից և 68 խաղում դարպասը 25 անգամ պահել է անառիկ։ Transfermarkt-ը […]
17:08 10.07.2024
Երևանում հուլիսի 14-ին կկայանա ավանդական կարատեի «Ararat Cup» 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Այս տարի մրցաշարին կմասնակցի 300 մարզիկ Հայաստանից, Եգիպտոսից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու աշխարհի […]
16:53 10.07.2024
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը կսկսի հուլիսի 15-ին։ Այդ մասին Sport24-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեն: «Արսենը և ակումբի այն մյուս ֆուտբոլիստները, որոնք հավաքականների կազմում խաղերի են մասնակցել, 4 օր ավելի հանգստանալու հնարավորություն են ստացել: Զախարյանը երեկ Ռուսաստանից վերադարձել է Իսպանիա, իսկ մարզումներին […]
14:44 10.07.2024
Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Ջիբրալթարում ընթացող մրցաշարի առաջին խաղում հայ մարզուհիները 59:86 հաշվով պարտվել են Ադրբեջանի հավաքականին:
14:26 10.07.2024
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին նշել է, որ Կիլիան Մբապեն դեռևս արժանի չէ ազգային թիմի ավագի թևկապով խաղալուն: «Այս պահին Կիլիանն արժանի չէ թևկապին, քանի որ չի կրում բավարար պատասխանատվություն»,- Պետիի խոսքերը մեջբերում է COPE-ն: 53-ամյա Պետին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մասնակցել է 63 հանդիպման և խփել 6 գոլ:
13:37 10.07.2024
Սիմոնե Ինձագին կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագրի բոլոր կետերը և կշարունակեն համագործակցությունը մինչև 2026 թվականի հունիս: Գործարքի համաձայն՝ 48-ամյա մարզիչը կվաստակի տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ: Ինձագին բոնուսների տեսքով ևս 2 միլիոն եվրո կստանա այն դեպքում, եթե «Ինտերը» կրկին նվաճի Իտալիայի չեմպիոնությունը: Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» […]
10:08 10.07.2024
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հայտացուցակը Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար: Դարպասապահներ Հենրի Ավագյան Ստանիսլավ Բուչնև Սերգեյ Միքայելյան Պաշտպաններ Արման Հովհաննիսյան Խամես Սանտոս Ժունինյո Միխայիլ Կովալենկո Ալեմաո Տարոն Ոսկանյան Խուան Բրավո Սերգեյ Վակուլենկո Անտոն Բրատկով Դավիթ Դավիդյան Կիսապաշտպաններ Սոլոմոն Ուդո Արտակ Գրիգորյան Լուկաս Վիլելա Եվգենի Կոչուկ Մարտիմ […]
21:50 09.07.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում դանիացի Հոլգեր Ռունեին հաղթելուց հետո դիմել է երկրպագուներին: «Գնահատում եմ և շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք իմ նկատմամբ հարգանք են ցուցաբերել: Նրանք, ովքեր անհարգալից վարք են դրսևորել մարզիկի նկատմամբ, կարող եմ ասել բարի գիշեր: Ես գիտեմ, որ նրանք Ռունեին էին երկրպագում, բայց […]
21:28 09.07.2024
«Նոան» պայմանագիր է կնքել Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Հունաստանի Սուպերլիգան ներկայացնող «Կրետեն», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից: 61 խաղում իսլանդացին դարձել է 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Թորարինսոնը ժամանակին խաղացել է նաև նորվեգական «Սպարսբորգ», «Ռուսենբորգ», դանիական «Նորշելանդ», […]