TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

ՍՊՈՐՏ

Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

16:28 22.06.2024

Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։ Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի […]

̰
Ալկարասի 13-խաղյա հաղթանակների շարքը ընդհատվեց

15:54 22.06.2024

Լոնդոնում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում անակնկալ պարտություն է կրել աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալակրասը: Իսպանացի թենիսիստը 6-7, 3-6 հաշվով զիջել է Ջեկ Դրեյփերին: Մինչև այդ Ալկարասը 13 անընդմեջ հաղթանակ էր տարել խոտածածկի վրա: Հաղթարշավը սկսվել էր 2023-ին հենց լոնդոնյան մրցաշարում: Դրեյփերը տարել է 8-րդ անընդմեջ հաղթանակ: Սա բրիտանացու կարիերայի ամենաբարձ վարկանիշով մրցակցի նկատմամբ հաղթանակն է:

̰
Մարսելո Գալյարդոն Բենզեմային թիմից հեռացնելու պահանջի համար զրկվել է գլխավոր մարզչի պաշտոնից

15:11 22.06.2024

Արգենտինացի մասնագետ Մարսելո Գալյարդոն հեռացվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ակումբի նախագահ Լուայ Նազերը հայտնել է, որ 48-ամյա մասնագետը լուրջ սխալ է թույլ տվել՝ պահանջելով թիմից հեռացնել 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային: «Գալյարդոն լուրջ սխալ թույլ տվեց, երբ խնդրեց Բենզեմային հեռացնել, ինչն անընդունելի է: Կարիմը Սաուդյան Արաբիայի […]

̰
Մեսսին «Կոպա Ամերիկայի» պատմության ռեկորդ է սահմանել

14:30 22.06.2024

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, մասնակցելով Ամերիկայի գավաթի խաղարկության բացման խաղին, սահմանել է ռեկորդ։ Դա ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողի 35-րդ հանդիպումն էր Կոպա Ամերիկայում, ինչը մրցաշարի ռեկորդ է, հաղորդում է ESPN-ը։ Մինչև այս Կոպա Ամերիկայում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Չիլիի հավաքականի դարպասապահ Սերխիո Լիվինգստոնն էր, որը մրցաշարին մասնակցել է 1940-1950-ականներին: Ամերիկայի գավաթում Մեսսին դարձել է […]

̰
Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը արևահարումից հանդերձարանում ուշագնաց է եղել

14:00 22.06.2024

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը հայտնել է, որ պաշտպան Ստրաինյա Պավլովիչը Սլովենիայի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ընդմիջմանն ուշագնաց է եղել հանդերձարանում։ «Պավլովիչը կորցրել է գիտակցությունը, մենք նրան ուշքի ենք բերել: Ուշքի գալուց հետո լավ էր, բայց մի փոքր շփոթված էր։ Արևահարվելուց է եղել, սլովենացիներն ընդմիջման գնալիս ևս դժգոհում էին […]

̰
Մեզ հնարավոր չէ կանգնեցնել. Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

13:16 22.06.2024

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում երկու հաղթանակ տանելուց հետո կարծիք է հայտնել իր թիմի մասին: «Ես երջանիկ և հպարտ եմ իմ խաղացողներով: Օրերս ես ասացի, որ նրանք երբեք չեն հոգնում գեղեցիկ խաղալուց և հաղթելուց, ինչը ապացուցեցին նաև Իտալիայի հավաքականի հետ խաղում: Եվրոպայի առաջնության ցանկացած խաղ տարբերվում է: Պետք է […]

̰
Հիասթափված եմ Անգլիայի խաղից. Բալակ

12:49 22.06.2024

Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Միխայել Բալակը խոսել է Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի ելույթի մասին: «Նման կազմով դուք չպետք է խաղաք Բեռլինի «Ունիոնի» նման: Շատ եմ խղճում անգլիացի ֆուտբոլիստներին: Նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում աշխարհի մեծագույն ակումբներում, բայց հետո գալիս են հավաքական և այսպես են խաղում… Հիասթափված եմ Անգլիայի խաղից: Նրանց գործողություններում կրեատիվությունը քիչ է, նրանք […]

̰
Ակնհայտ է, որ մենք այնքան էլ լավ հանդես չենք գալիս. Գարեթ Սաութգեյթ

12:26 22.06.2024

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Դանիայի դեմ հանդիպումից հետո դժգոհել է թիմի ցուցադրած խաղից: «Ակնհայտ է, որ մենք այնքան էլ լավ չենք հանդես գալիս: Պետք է ավելի լավ ճնշում գործադրենք մրցակիցների վրա: Անցկացրած երկու խաղում թերացել ենք: Պետք է լուծում գտնենք այս խնդրին: Առայժմ մենք չենք խաղում այնպես, ինչպես ցանկանում ենք»,- անգլիացի մասնագետի […]

̰
Եվրո-2024-ում առաջին անգամ գործարկվել է ձեռքով խաղի բացահայտման նոր տեխնոլոգիա

12:06 22.06.2024

Գերմանիայում ընթացող Եվրոպայի 17-րդ առաջնության ժամանակ առաջին անգամ գործարկվել է տեխնոլոգիա, որի միջոցով պարզ է դառնում՝ ֆուտբոլիստը ձեռքով խաղացել է, թե՝ ոչ: Բելգիա – Սլովակիա խաղի ժամանակ VAR-ը չեղարկել է Ռոմելու Լուկակուի գոլն այդ տեխնոլոգիայի շնորհիվ: Բելգիացիների գրոհի ժամանակ Լուա Օպենդան ձեռքով դիպել էր գնդակին: Տեսակրկնության ժամանակ այդ հպումը հստակ երևացել էր, քանի որ գնդակի […]

̰
Իսպանիայի թագավորը իմացել է Լամին Յամալի տարիքը և ապշել

11:40 22.06.2024

Եվրո-2024-ում Իտալիայի հավաքականի նկատմամբ իսպանացիների հաղթանակից հետո հանդերձարան է գնացել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և շնորհավորել է ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին գեղեցիկ հաղթանակի և 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Ֆուտբոլիստներին ձեռքսեղման ժամանակ Իսպանիայի թագավորը հարցրել է Լամին Յամալին, թե քանի տարեկան է նա և պատասխանը լսելուց հետո ապշել է: Լամին Յամալը 16 տարեկան է և […]

̰
Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ հայկական ֆուտբոլ

11:13 22.06.2024

«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է Աբրահամ Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 3 տարվա դադարից հետո 56-ամյա մասնագետը կրկին գլխավորեց երևանյան ակումբը։ Աբրահամ Խաշմանյանը նախկինում չորս անգամ մարզել է «Ալաշկերտը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 151 խաղում տարել է 76 հաղթանակ, գրանցել 36 ոչ-ոքի ու կրել 39 պարտություն։ «Ալաշկերտը» մարզչի օրոք երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ […]

̰
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում

10:38 22.06.2024

Հայտնի են ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտերի Հայաստանի հավաքականների կազմերը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ17 առաջնությունում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 45 կգ՝ Արտակ Աղաբեկյան 48 կգ՝ Արմեն Պապիկյան 51 կգ՝ Աշոտ Գյուլնազարյան 55 կգ՝ Գագիկ Ղազարյան 60 կգ՝ Դավիթ Դավթյան 65 կգ՝ Եղիշե Մելիքյան 71 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան 80 կգ՝ Սահակ […]

̰
Թիկնիզյանը նորից մերժել է «Զենիթին»

10:00 22.06.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը երկրորդ անգամ հրաժարվել է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Metaratings.ru-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ու Ռուսաստանի չեմպիոնը համաձայնության չեն եկել պայմանագրի կետերի շուրջ: Թիկնիզյանի ներկայացուցիչները որոշել են դադարեցնել բանակցությունները «Զենիթի» հետ: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարին ևս հրաժարվել էր տեղափոխվել «Զենիթ»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թիկնիզյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում: Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը […]

̰
Մաքգրեգորը նշել է Չենդլերի դեմ մենամարտից հրաժարվելու պատճառը

23:33 21.06.2024

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի դեմ առաջիկա մենամաարտից հրաժարվելու պատճառը: «Պատրաստ էի այս մենամարտին, սա ուղղակի ցավալի է: Ես ուզում եմ այդ նոր Bugatti-ն, ինչպե՞ս կարող եմ գնել դա, եթե ես գումար չեմ վաստակում մենամարտերի միջոցով: Կոնցենտրացիայի կորուստ եմ ունեցել, մարզումների եմ մասնակցել առանց լիարժեք պաշտպանիչ […]

̰
Խաչանով-Ֆրից զույգը Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակչում է

22:07 21.06.2024

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը Լոնդոնում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել կիսաեզրափակիչ: Խաչանով-Ֆրից զույգը քառորդ եզրափակիչում երկու սեթում 7-6, 7-6 հաշվով հաղթել է Ռոհան Բոպանային (Հնդկաստան) և Մեթյու Էբդենին (Ավստրալիա): Խաչանովն ու Ֆրիցը եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Արևալո Գոնսալես (Սալվադոր)-Մարսելո Պավիչ (Խորվաթիա) զույգի հետ: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը […]

̰
Հայ մարզիկները 6 մեդալ են նվաճել պարածանրամարտի աշխարհի գավաթի մրցաշարում

21:20 21.06.2024

Պարածանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի 3 անդամները 6 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: 49 կգ քաշային Արթուր Բաբայանը 15-17 տարիքային խմբում 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ: Ռաֆայել Համազասպյանը 15-17 տարիքային խմբում 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ: Խորեն Ծատուրյանը 18-20 […]

̰
Զինված մարդիկ ներխուժել են «Ոսկե գնդակի» մրցանակակիր Ռոբերտո Բաջոյի առանձնատուն

20:41 21.06.2024

5 զինված մարդ ներխուժել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյի առանձնատուն, երբ նա ու ընտանիքի անդամները դիտելիս են եղել Իտալիա – Իսպանիա Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպումը: Նրանք հափշտակել են թանկարժեք իրեր և գումար, հայտնում է Corriere del Veneto-ն: Երբ ներխուժել են տուն, 57-ամյա Բաջոն փորձել է կռվի բռնվել նրանց հետ, բայց ատրճանակի կոթով հարվածել են […]

̰
Հայ ծանրորդները նվաճել են ևս երկու մեդալ. Մ-17 ԵԱ

19:26 21.06.2024

Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում։ Աղջիկների Մ17 պայքարում երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր են դարձել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ)։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ17 չեմպիոն, իսկ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (67 […]

̰
Իսպանիան շատ ավելի ուժեղ էր. Սպալետի

19:05 21.06.2024

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում իր թիմի պարտությունն Իսպանիայի հավաքականից: «Տարբերությունը թարմության մեջ էր, մենք ուշանում էինք դրվագը գնահատելիս: Խնդիրների հիմքը միշտ նույնն է. մենք ուշանում էինք դրվագներին արձագանքելիս, մենապայքարներում և գնդակը վերադարձնելու ժամանակ: Մրցակիցը շատ ավելի արագ էր որոշումներ կայացնում: Երբ երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ 3-4 […]

̰
Հայտնի է «Լոս Անջելես Լեյքերսի» նոր գլխավոր մարզիչը

18:40 21.06.2024

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի նոր գլխավոր մարզչի հարցում։ Թիմը կգլխավորի Ջոնաթան (Ջեյ Ջեյ) Ռեդիկը։ Կողմերը կստորագրեն չորս տարվա պայմանագիր։ Ամերիկացի մասնագետը սկսել է մարզչական շտաբ հավաքել: 39-ամյա Ռեդիկը մարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Մինչև այժմ ամերիկացին որևէ թիմ չի գլխավորել: Հիշեցնենք, որ 2022 թվականից մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը «Լեյթերսը» […]

̰
«Կոպա Ամերիկան» մեկնարկել է Արգենտինայի վստահ հաղթանակով

17:59 21.06.2024

ԱՄՆ-ում մեկնարկել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկությունը: Ատլանտա քաղաքում կայացել է բացման հանդիպումը, որում մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Կանադայի թիմին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերն առաջինն է հասել գնդակին, այնուհետև բախվել դարպասապահին, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել է […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան

13:08 21.06.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 96-րդ տեղը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն այս ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ պարտվել Սլովենիային (1-2) ու հաղթել Ղազախստանին (2-1)։ Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Բելգիան։ Բրազիլիան շրջանցել է […]

̰
Սերբիան սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին

12:33 21.06.2024

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը կարող է չշարունակել մասնակցությունը Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությանը։ Դա կարող է տեղի ունենալ, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների դեմ։ Սերբերի դժգոհության պատճառն այն է, որ Խորվաթիա – Ալբանիա Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ երկրպագուները հնչեցրել են «Սպանի՛ր սերբերին» վանկարկումներ։ «Սա սկանդալ է։ Սերբիայի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ից պահանջում է […]

̰
Անդրեյ Տալալաևը հեռացավ «Խիմկիից»

12:08 21.06.2024

Ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը հայտարարել է մերձմոսկովյան «Խիմկիից» հեռանալու մասին․ «Ամեն բան դրան էր տանում»,- 51-ամյա մարզչի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը անցյալ տարվա ապրիլից էր աշխատում «Խիմկիում», որն ավարտված մրցաշրջանում առաջին տեղն էր գրավել Առաջին դիվիզիոնում ու նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում […]

̰
«Սպարտակը» դիտարկում է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը

10:45 21.06.2024

Ռուսական «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է «РБ Спорт»-ը։ «Սպարտակը» դիտարկում է պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու տարբերակներ, թեկնածուներից մեկը Թիկնիզյանն է։ Այնուամենայնիվ, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Ավարտված […]

̰
7-ակի օլիմպիական չեմպիոնը չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

23:47 20.06.2024

100 մետր ազատ լողաոճի գործող օլիմպիական չեմպիոն Կալեբ Դրեսելը չի կարողացել նույն մրցատարածությունում նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ ԱՄՆ-ի առաջնությունում, որն ընտրական է Օլիմպիական խաղերի համար, 27-ամյա լողորդը երրորդ տեղն է գրավել 47,53 վայրկյան արդյունքով։ Այդ արդյունքը Դրեսելին թույլ է տվել ընդգրկվել օլիմպիական հավաքականում 4х100 մետր ազատ ոճի փոխանցումալողում, որում նա չեմպիոն է դարձել Տոկիոյի Օլիմպիական […]

̰
«Լեսթեր Սիթին»   նոր գլխավոր մարզիչ ունի

22:41 20.06.2024

Անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 44-ամյա ուելսցի Սթիվ Քուփերը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ-ը։ Սթիվ Քուփերը 2021-2023-ին գլխավորել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթը»։ Դրանից առաջ նա աշխատել է «Սուոնսիում», Անգլիայի պատանեկան հավաքականներում և «Լիվերպուլի» համակարգում։ Սթիվ Քուփերը փոխարինել է իտալացի Էնցո Մարեսկային, որը գլխավորել է Լոնդոնի «Չելսին»։ Անցած մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» նվաճել […]

̰
18 հայ բռնցքամարտիկ կմասնակցի  Մ16 ԵԱ-ին

21:52 20.06.2024

Բռնցքամարտի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականները հունիսի 21-ից հուլիսի 3-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Տղաների հավաքականի կազմը. 46 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան 48 կգ՝ Սիմոն Սիմոնյան 50 կգ՝ Առնո Դարչինյան 52 կգ՝ Վահե Թադեւոսյան 54 կգ՝ Տիգրան Հովսեփյան 57 կգ՝ Էրիկ Ապերյան 60 կգ՝ Մարտին Սահակյան 63 կգ՝ Ալեքս Պետրոսյան 66 կգ՝ […]

̰
Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում. Դիդյե Դեշամը՝ Մբապեի առողջական վիճակի մասին

21:10 20.06.2024

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կարող է պատրաստ լինել Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին: «Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Երեկ նա կարողացավ մարզվել։ Կարող եմ հաստատել, որ Կիլիան Մբապեն իրեն ավելի լավ է զգում։ Ամեն ինչ գնում է նրան, որ Մբապեն պատրաստ կլինի Նիդերլանդների […]

̰
Խաչանովն ու Ֆրիցը դուրս եկան Լոնդոնի մրցաշարի զուգախաղի քառորդ եզրափակիչ

20:35 20.06.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը Լոնդոնում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Խաչանովն ու Ֆրիցը 1/8 եզրափակչում երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթել են արգենտինացիներ Ֆրանսիսկո Սերունդոլոյին և Թոմաս Էտչվերիին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովն ու Ֆրիցը կհանդիպեն Ռոհան Բոպանային (Հնդկաստան) և Մեթյու Էբդենին (Ավստրալիա): Հիշեցնենք, որ Խաչանովը […]

̰
BACK_TO_TOP