22:01 30.05.2024
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է վարձավճարով տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա 2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունա»։
Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանից առաջ ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, և Ռանոսն ամենահավանական տարբերակներից մեկն է։
20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը հավանական է դարձել «Ֆորտունայի»` Բունդեսլիգայի անցումային խաղում «Բոխումին» ընդհանուր դիմակայությունում պարտվելուց հետո։ Այժմ «Ֆորտունան» պատրաստ է վարձակալել Ռանոսին։
«Ֆորտունան» «Բոխումի» դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 3-0, սակայն պատասխան հանդիպման հիմնական ժամանակում մրցակցին զիջել էր նույն հաշվով, իսկ հետագայում պարտվել 11-մետրանոցներով ու այդպիսով չի կարողացել նվաճել ուժեղագույնների խմբի ուղեգիր։ «Բոխումը» պահել է տեղը Բունդեսլիգայում։
«Ֆորտունան» ավարտված 2023/24 մրցաշրջանում Բունդեսլիգա 2-ում 34 խաղում վաստակել է 63 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։
Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թ. ամռանն է տեղափոխվել «Բորուսիա», որի հիմնական թիմում 10 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Հայ ֆուտբոլիստը նաև 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մյոնխենգլադբախյան ակումբի երիտասարդական թիմում անցկացրած 8 խաղում։ Ռանոսն ապրիլից ապաքինվում է վնասվածքից, ինչի հետևանքով բաց է թողնելու նաև Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները։
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...
12:51 08.05.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ ՊապուաշվիլիՎրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...