12:17 20.05.2024
Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո երկարատև ընդմիջում է ունենալու: «Միանշանակ երկարատև ընդմիջում է լինելու: Միգուցե սա ճիշտ է։ Իմ ժամանակն Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմ չեմ մարզելու: Եթե ինձ հաջողվի նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, դա հաստատ շուտ չի լինի»,- ասել է […]
11:53 20.05.2024
Հաջորդ շաբաթ կկայանա կիոկուշին կարատեի WKB վարկածով Եվրոպայի 7-րդ առաջնությունը։ Մրցաշարը կանցկացվի մայիսի 23-26-ը Թուրքիայում։ Հայաստանի հավաքականը անցկացրել է վերջին մարզումը, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան։ Նաև ֆեդերացիայից տեղեկացրել են,որ բոլոր մարզիկները գտնվում են գերազանց մարզավիճակում,վնասվածքով մարզիկներ չկան:
11:24 20.05.2024
ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։ Ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների կամ սոցիալական ու հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով: «Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և […]
10:57 20.05.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է հնարավոր ռևանշի մասին: «Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր։ Ես չէի կարող ավելի լավ հանդես գալ: Ռևա՞նշ, չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Կարծում եմ՝ հնարավոր ռևանշ մենամարտում նույնկերպ կգործեմ։ Կփորձեմ պահել կենտրոնացվածությունը և լավ […]
10:28 20.05.2024
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է Artcurial ընկերության և փարիզյան ակումբի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված բարեգործական աճուրդին, գրում է Le Parisien-ը։ Աճուրդի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը 520 հազար եվրոյով գնել է Պելեի «Արքա» դիմանկարը։ Դիմանկարն ունեցել է նախնական 5000 եվրո արժեքը։ Աճուրդի ժամանակ 300 հազար եվրոյից սկսած նկարի համար պայքարում էին միայն Մբապեն ու «Պարի Սեն-Ժերմենում» նրա […]
10:00 20.05.2024
Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հավանական հեռացման մասին. «Չեմ ցանկանում մեկնաբանեմ այդ լուրերը։ Ես շատ եմ հարգում Չավիին` որպես մարզչի և մարդու։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- նշել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։ Հիշեցնենք` ավելի վաղ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել էր պաշտոնանկ անել Չավիին։ […]
09:42 20.05.2024
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտի մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու: Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն անցկացրած 32 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: «Գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով առաջին տեղը նույնպես գրավել է Քեյնը՝ 36+8:
09:17 20.05.2024
«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու: «Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ: Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան […]
08:40 20.05.2024
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Հաղթողը որոշվել է երկրպագուների ու փորձագետների շրջանում անցկացված քվեարկության միջոցով։ Ֆոդենն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիում» իր թիմակից, նորվեգացի Էրլինգ Հոլանդից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ, նորվեգացի Մարտին Էդեգորից և անգլիացի Դեկլան Ռայսից, «Նյուքասլի» շվեդ հարձակվող […]
00:14 20.05.2024
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է «Ռեդեմփշն» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է «Ռեդեմփշնի» հաղթանակով՝ 67-58: Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կայանալու է ամռանը:
23:31 19.05.2024
Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության վերջին տուրում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Ռուժոմբերոկի» դեմ տնային խաղում չեմպիոն «Սլովանի» 30-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1: «Սլովանը» հաղթել է 5-1 հաշվով: Բարսեղյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 11 գոլային փոխանցումով: Երկու ցուցանիշներով էլ նա լավագույնն է Սլովակիայի ավարտված առաջնությունում: «Սլովանը» 73 միավորով է ավարտել մրցաշրջանը: […]
22:13 19.05.2024
Լևերկուզենի «Բայերը» ստացել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ արծաթյա սկուտեղը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը չեմպիոնությունն ապահովել էր դեռ 29-րդ տուրում: «Բայերը» առաջնությունն անցկացրել էր առանց պարտության և վաստակել 90 միավոր: «Բայերն» առաջին անգամ է տիրանում Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսին: Լևերկուզենի թիմն ավարտվող մրցաշրջանում դեռ ևս երկու տիտղոս էլ կարող է նվաճել, առջևում Եվրոպա լիգայի և Գերմանիայի գավաթի […]
21:33 19.05.2024
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սոչիի» նկատմամբ: «Կրասնոդարի» կազմում 84-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը 2-2 է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: «Կրասնոդարը» 53 միավորով երկրորդն է, երեք միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Դինամոյին»: «Սոչին» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի […]
21:14 19.05.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթող: Լեհ թենիսիստուհին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյին: 22-ամյա թենիսիստուհու համար WTA-ի մրցաշարերում սա չորրորդ տիտղոսն է այս մրցաշրջանում և 21-րդը՝ կարիերայում: Երկու շաբաթ առաջ Շվյոնտեկը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթել էր նույն Սոբոլենկոյին:
20:11 19.05.2024
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրում ընդունել էր «Դիսի Յունայթեդին» և հաղթանակ է կորզել ավելացված ժամանակում: 90+4-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած էկվադորցի Լեոնարդո Կամպանան: Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 31 միավորով առաջատարն է:
18:27 19.05.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին. ««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։ […]
17:15 19.05.2024
Մյունխենի «Բավարիան» լուրջ կորուստներ ունի 2023/24 մրցաշրջանի վերջին հանդիպումից առաջ: «Հարի Քեյնը, Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան, Կինգսլի Կոմանը չեն լինելու կազմում։ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը հիվանդացել է։ Կիմ Մին Ջեն ու Ռաֆայել Գերեյրուն վնասվածք ունեն, իսկ Սաշա Բույը բացակայելու է անձնական խնդրի պատճառով»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Բավարիան» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ […]
15:27 19.05.2024
Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Գերմանիան ներկայացնող ռուս Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) և չիլիացի Նիկոլաս Խարին (24-րդ ռակետ)։ Առաջին կիսաեզրափակչում Զվերևը` 1-6, 7-6, 6-2 հաշվով հաղթել էր Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 32-րդ ռակետ)։ Խարին երկրորդ կիսաեզրափակչում 6-3, 6-7, 6-3 հաշվով հաղթել էր Թոմի Փոլին (ԱՄՆ, 16-րդ ռակետ)։ Եզրափակիչ մրցախաղը կկայանա այսօր՝ մայիսի 19-ին։
14:21 19.05.2024
Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը մայիսի 18-ին երկու տարվա ընդմիջումից հետո հերթական մենամարտն է անցկացրել՝ մրցելով իսպանացի Սերխիո Սանչեսի հետ: PetrosyanMania GOLD EDITION մրցաշարում կայանացած WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում, որը տեղի է ունեցել Իտալիայի Միլան քաղաքի Allianz Cloud-ում հաղթել է հայ մարտիկը: Մինչ այս Սերխիո Սանչեսը հաղթել էր Ջորջիոյի եղբորը՝ […]
12:55 19.05.2024
Ավստրիական «Լիֆերինգի» 18-ամյա պաշտպան Մարկ Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է նոր թիմ ունենալ: Transfermarkt-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Գելզենկիրխենի «Շալկե 04»-ն ու ավստրիական «Ռապիդը»: Գերմանական ակումբն արդեն բանակցել է Գևորգյանի հետ: Հրապարակման մեջ նշված էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Բոխումը», իտալական «Լեչեն» և «Վերոնան»: Ընթացիկ մրցաշրջանում […]
11:19 19.05.2024
Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն: WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին: 12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել են 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկը նաև […]
23:44 18.05.2024
Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնելու մասին: «Հեռացումը պայմանավորված է Իտալիայի գավաթի եզրափակչի ժամանակ և դրանից հետո մարզչի դրսևորած պահվածքով, որն ակումբը անհամատեղելի է համարել «Յուվենտուսի» արժեքների հետ: Ակումբը հաջողություն է մաղթում Մասիմիլիանո Ալեգրիին հետագա գործունեության ընթացքում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում: Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ հաղթանակից (1-0) […]
23:17 18.05.2024
Պաուլու Ֆոնսեկան 2024/25 մրցաշրջանից, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Միլանը»։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ պորտուգալացի մասնագետը պատրաստ է գլխավորել իտալական ակումբը և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թիմի հետ։ 51-ամյա մարզչի տարեկան աշխատավարձը լինելու է 3,5 միլիոն եվրո։ Պաուլու Ֆոնսեկան 2022 թ. հուլիսից մարզում է ֆրանսիական «Լիլը»։ Նա իտալական ակումբներում աշխատելու փորձ […]
22:50 18.05.2024
Անպարտելի հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում 6-րդ մենամարտը կանցկացնի մայիսի 31-ին: Մենամարտը տեղի կունենա Ֆլորիդայում, հայտնում է DAZN Boxing-ը: 26-ամյա բռնցքամարտիկը ծանր քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Լուիս Պասկուալի հետ: Հովհաննիսյանը նախորդ 5 մենամարտերում հաղթել է, վերջինը եղել է հունվարին, երբ նոկաուտի է ենթարկել Քոլբի Մեդիսոնին: Պասկուալը մինչև այժմ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ, […]
22:25 18.05.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո խոսել է ապագայի մասին: «Ֆրանսիայից հեռանալով՝ շատ բան կկորցնեմ, բայց նաև շատ ձեռքբերումներ կունենամ։ Ես անհամբեր սպասում եմ այդ ձեռքբերումներին: Կախարդական ապագա է սպասում ինձ»,- հայտնել է 25-ամյա ֆուտբոլիստը Get French Football News-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո ազատ […]
21:55 18.05.2024
«Քյոլնը» Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց «Հայդենհայմին» և 27 միավորով գրավեց 17-րդ տեղը: Այսպիսով՝ թիմը հաջորդ մրցաշրջանում կխաղա երկրորդ Բունդեսլիգայում: Վերջին տուրի մրցավեճում «Քյոլնի» կազմում խաղաժամանակ չստացավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը հայտավորված էր հանդիպմանը: Բունդեսլիգայից դուրս մնաց նաև վերջին տեղը գրաված «Դարմշտադտը», իսկ 16-րդ տեղում հանգրվանած «Բոխումը» տեղը […]
21:19 18.05.2024
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալիք ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF): Տղաների թիմի կազմում են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի […]
20:57 18.05.2024
Միլանի քաղաքային իշխանությունն Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստներին պարգևատրել է «Սուրբ Ամբրոջինոյի» ոսկե շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև «Ինտերի» 35-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Պարգևը հանձնվում է քաղաքին մատուցած ծառայությունների համար: Միլանի քաղաքապետարանը տարեկան հանձնում է 15 ոսկե շքանշան և 20 պատվոգիր, հաղթողին որոշում է քաղաքային խորհրդի բյուրոն: Հիշեցնենք, որ […]
20:34 18.05.2024
Իտալական «Բոլոնիան» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ շքերթ կկազմակերպի, հայտնում է Corriere Di Bologna-ն: Տիագո Մոտայի գլխավորած թիմը ավտոբուսով տոնական շրջայց կկատարի քաղաքում: «Բոլոնիան» Իտալիայի Ա սերիայի վերջին տուրից առաջ վաստակել է 67 միավոր և երրորդ տեղում է: Նախորդ անգամ թիմը Չեմպիոնների լիգայի (այն ժամանակ «Չեմպիոնների գավաթ») խաղարկությանը մասնակցել է 1964-65թթ. մրցաշրջանում: