16:53 30.04.2024
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մայիսի 4-ին կկայանա տարվա ամենասպասված մենամարտերից մեկը։ IBF, WBC, WBO և WBA վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն կմրցի սուպերմիջին քաշային կարգի դասակարգման 3-րդ համար, մեքսիկացի Ջեյմ Մունգուայի հետ։ Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը։ 28-ամյա բռնցքամարտիկը թեթևագույն քաշային կարգում կմենամարտի մեքսիկացի Ադրիան Տորեսի հետ։ […]
16:39 30.04.2024
Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս […]
16:23 30.04.2024
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչով է զբաղվելու մարզական կարիերայի ավարտից հետո։ «Եթե ММА-ում չլինեի, կլինեի շինարար՝ հորս նման։ Կկառուցեի տներ, քոթեջային ավաններ։ Հիմա էլ հասկանում եմ, որ կարիերայիս ավարտից հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է «Комсомольская правда»-ն։ Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի […]
16:00 30.04.2024
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն նախապատրաստվում է ամառային տրանսֆերային շուկային: Ակումբը պատրաստ է դիտարկել գրեթե բոլոր ֆուտբոլիստների շուրջ առաջարկները: The Telegraph-ը գրում է, որ միայն երեք ֆուտբոլիստներ ակումբի կողմից անձեռնմխելի կարգավիճակ են ստացել: Ակումբը չի դիտարկելու Կոբի Մայնուի, Ալեխանդրո Գարնաչոյի և Ռասմուս Հոլունդի հետ կապված որևէ առաջարկ: Մանչեսթերցիները ցանկանում են թիմում պահել նաև Մարկուս Ռեշֆորդին, սակայն խոշոր […]
15:40 30.04.2024
Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մադրիդում ընթացող «Մասթերսում» դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Ռուս թենիսիստը երրորդ շրջանում կամային հաղթանակի է հասել ամերիկացի Սեբաստիան Կորդայի (26-րդ ռակետ) նկատմամբ՝ 5-7, 7-6, 6-3: Մեդվեդև քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկի հետ:
15:15 30.04.2024
Հայտնի դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի ևս երկու մասնակից։ Ճապոնիայի և Ուզբեկստանի երիտասարդական հավաքականները դուրս են եկել Ասիայի Մ23 առաջնության եզրափակիչ՝ ձեռք բերելով նաև ՕԽ-ի ուղեգիր։ Ասիայից երրորդ ուղեգիրը կնվաճի Ասիայի Մ23 առաջնությունում երրորդ տեղ զբաղեցրած թիմը․ դա կլինի կամ Ինդոնեզիայի, կամ Իրաքի հավաքականը։ Եվս մեկ ուղեգիր կվիճարկեն Աֆրիկան ներկայացնող 4-րդ թիմը՝ Գվինեան, […]
15:06 30.04.2024
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), հունահռոմեականներից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն […]
14:46 30.04.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը առանց դժվարությունների դուրս է եկել Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 22-ամյա լեհ թենիսիստուհին 6:1, 6:0 հաշվով հաղթել է աշխարհի 55-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյին։ Մրցախաղը տևել է 1 ժամ և 6 րոպե։ Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլուհի Բեատրիս Հադադ-Մայան։ Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն […]
14:24 30.04.2024
Տիգրան Բարսեղյանը 12-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում, որի լավագույն ռմբարկուն է: Երկու տուր առաջ չեմպիոնությունն ապահոված «Սլովանը» հյուրընկալվելիս 3-5 հաշվով պարտվել է ԴԱԿ-ին: Բարսեղյանը 83-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրել է 2-4: 30-ամյա ֆուտբոլիստը Բրատիսլավայի թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Վլադիմիր […]
14:12 30.04.2024
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գոլերն ամենաշատն են Իսպանիայի առաջնությունում միավորներ բերում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողը 33-րդ տուրում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Վալենսիայի» դեմ խաղում: Այսօրվա դրությամբ նա 16 գոլ է խփել Պրիմերայում, այդ գոլերի շնորհիվ «Բարսելոնան» 17 միավոր է վաստակել: Ջուդ Բելինգեմը 17 գոլով Մադրիդի «Ռեալին» օգնել է 14 միավոր վաստակել: Նույնքան միավորի են […]
14:01 30.04.2024
ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 17-րդ տիտղոսն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում։ Մբապեն 6 անգամ երկրի չեմպիոն է դարձել ՊՍԺ-ի, 1 անգամ՝ «Մոնակոյի» հետ։ Փարիզյան ակումբում նա դարձել է նաեւ Ֆրանսիայի եռակի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Ֆրանսիական լիգայի կրկնակի գավաթակիր։ Ֆրանսիայի հավաքականում Մբապեն դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 44 խաղում […]
13:48 30.04.2024
Չեմպոնների լիգայում այսօր մեկնարկում են կիսաեզրափակիչները։ Առաջին հանդիպումը կանցկացնեն Գերմանիայի անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի ընթացիկ առաջատար Մադրիդի «Ռեալը»։ Մյունխենում հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։ Մայիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 7-8-ին։
13:42 30.04.2024
Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ: 37-ամյա իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում երեք սեթում 6-1, 6-7 (5-7), 6-3 հաշվով հաղթել է արգենտինացի Պեդրո Կաչինին: Մրցախաղը տևել է 3 ժամ 4 րոպե: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը 602 օրվա ընթացքում առաջին անգամ մեկ մրցաշարի ընթացքում երեք անընդմեջ […]
13:30 30.04.2024
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտած շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Լիլիթ Մկրտչյանը։ Վերջին ՝ 10-րդ տուրում Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց լեհ Մարտինա Վիկարին, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գերմանուհի Յոզեֆին Հեյնեմանի նկատմամբ: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան իսպանուհի Մարտիա Գարսիա Մարտինի հետ: Մարիամ Մկրտչյանն էլ վերջին տուրի պարտիան […]
13:19 30.04.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ Ամստերդամի «Այաքս»: 54-ամյա նիդերլանդցին հայտնվել է «Այաքսի» կարճ ցուցակում, որում տեղ գտած մասնագետները դիտարկվում են նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Տեն Հագը 2017-2022 թվականներին էր գլխավորել «Այաքսը», որտեղից էլ տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:
13:02 30.04.2024
Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆինիդի Ջորջին նշանակելու մասին: Մինչև այդ նա թիմի նախկին մարզիչ Ժոզե Սանտուժ Պերեյրուի օգնականն էր: Վերջինս իր պաշտոնից հեռացել է Աֆրիկայի գավաթի եզրափակիչում պարտվելուց հետո: Ջորջը 62 խաղ է անցկացրել Նիգերկայի հավաքականում և դարձել է Աֆրիկայի գավաթակիր: Նա հայտնի է դարձել «Այաքսի» կազմում իր ելույթներով, […]
12:45 30.04.2024
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վաճառել է «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Աշխարհի կրկնակի չեմպիոնը 2021 թվականի դեկտեմբերին էր գնել բրազիլական ակումբը, որն այդ ժամանակ ներկայացնում էր Բ սերիան: 2,5 տարի անց Ռոնալդոն «Կրուզեյրոն» վաճառում է արդեն որպես Բրազիլիայի Ա սերիայի ներկայացուցիչ և դրա համար ստանալու է 40 միլիոն դոլարի եկամուտ: Relevo-ն գրում է, որ Ռոնալդոն […]
12:32 30.04.2024
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամլյանն ամփոփել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությունը: «Սերբիայում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Լավ հանդես եկանք՝ նվաճելով 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Նման արդյունք նախկինում երբեք չէինք գրանցել ԵԱ-ում: Ավելի լավ կարող էր լինել, եթե Նարեկ Մանասյանը մասնակցեր եզրափակիչին, նրան դժվարին մենամարտ էր սպասվում: Ընդհանուր հաշվարկում 35 […]
10:00 30.04.2024
Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ: Հանդիպման տևողությունը 1 ժամ 32 րոպե էր։ Հաջորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա իտալացի Յանիկ Սիների հետ, ով իր խաղում հաղթել է Պավել Կոտովին (6:2, […]
08:46 30.04.2024
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային»՝ 4-2, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից հետո «Վալենսիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգո Դուրոն, իսկ 11 րոպե անց Պեպելուն իրացրեց 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 […]
20:30 29.04.2024
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ղեկավարած թիմի նպատակների մասին․ «Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում։ Մենք ցանկանում ենք մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթին։ Դրա համար պետք է հաղթել «Վալենսիային»։ Այդ հաղթանակը նաեւ հնարավորություն կտա ապահովել տեղը լավագույն քառյակում և Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի […]
20:05 29.04.2024
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե ովքեր են իր կարծիքով ամենաականավոր ֆուտբոլիստները աշխարհում. «Դժվար է ասել, քանի որ դեռ սպասվում են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպումները։ Բայց այս պահին, ըստ իս, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։ 35-ամյա Լևանդովսկին 2023/24 մրցաշրջանում 43 խաղում […]
19:52 29.04.2024
«Կրասնոդարը» չօգտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար դառնալու հնարավորությունից։ Առաջնության 26-րդ տուրում կրասնոդարցիները մրցակցի խաղադաշտում մրցեցին Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 0-0։ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ավելացված ժամանակում, իսկ կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին։ 64-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 50 միավոր և հավասարվեց […]
19:06 29.04.2024
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին 0-1 հաշվով պարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Մոլդովայի պատանեկան հավաքականին: Հայաստանի պատանեկան հավաքականը երեք միավորով գրավեց երրորդ տեղը: Մրցաշարում հաղթեց Բուլղարիայի Մ16 հավաքականը, որը վաստակեց 9 միավոր:
18:30 29.04.2024
Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Ստեֆանո Սենսին 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում. նրանց համաձայնագրերը ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին։ Չիլիացի Սանչեսն «Ինտերում» 139 խաղում խփել է 24 գոլ, կատարել 27 արդյունավետ փոխանցում։ Ստեֆանո Սենսին 56 խաղում դարձել է […]
18:10 29.04.2024
Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:44 29.04.2024
Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկության գնդի հրում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սարգիսը Ստեփանյանը, գրանցելով 11,23 մ արդյունք, գերազանցել է իր նախկին ցուցանիշը:
17:18 29.04.2024
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ «Ես լի եմ էներգիայով խաղալու համար։ Կարևոր չէ, թե ով կլինի մարզիչը հավաքականում։ Անելու եմ ամեն ինչ` հավաքական վերադառնալու համար։ Շատ եմ ցանկանում խաղալ հավաքականում և հուսով եմ` կրկին կհագնեմ մեր ազգային թիմի մարզաշապիկը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч […]
16:50 29.04.2024
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ֆրանսիական թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Մեզ երկու տիտղոս է պակասում և ամեն ինչ կանենք դրանք նվաճելու համար: Համոզված եմ, որ մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սա է իմ նպատակը։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ տեխնիկապես, տակտիկապես և հոգեպես մեզ շատ դժվար է հաղթել։ Սա […]
16:28 29.04.2024
Հայաստանի ներկայացուցիչները երեք մեդալ են նվաճել Վրաստանի Թելավի քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Դավիդյանը (50 կգ, մարզիչ Կարեն Աբաղյան), Հայկ Դարբինյանը (55 կգ, մարզիչ Աշոտ Դարբինյան) և Սյուզաննա Մանուկյանը (57 կգ, մարզիչ Գոռ Մկրտչյան)։