16:06 29.04.2024
Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ Մյունխենի «Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է մարզադաշտ ներկայանալ կարմիր հանդերձանքով։ «Նայե՛ք, թե ինչ ունեք ձեր պահարաններում կամ գնե՛ք որևէ կարմիր հագուստ»,- նշված է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքում։ «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերն էլ հույս է հայտնել, որ ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում «կարմիր պատ» կտեսնեն «Ալիանց Արենա» […]
14:27 29.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին։ «Պետք է դուրս գալ օկտագոն և կռվել, առավելություն ստանալ կանգնած դիրքից։ Պետք է մարտը վարելու հստակ ծրագիր ունենալ և հաղթել։ Ահա և վերջ։ Արդյո՞ք Մախաչևին հաղթելու շանս ունեմ։ Ես արդեն փորձել եմ դա անել։ Մեր մենամարտում […]
13:41 29.04.2024
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը: Այսօր կկայանա վերջին` 10-րդ խաղափուլը։ 9-րդ տուրում մեր 4 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակ են տարել, պարտվել է միայն Մարիամ Մկրտչյանը։ Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսում է 7-15-րդ տեղերը։ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ունի 5,5, Սուսաննա […]
13:20 29.04.2024
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1-1 է խաղացել «Մայնցի» հետ։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման դուրս է եկել 83-րդ րոպեին և մրցավարի ավելացված 5-րդ րոպեին վաստակել է 11-մետրանոց, որը իրացրել է Ֆլորիան Կայնցը։ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ «Քյոլնը» 23 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է, «Մայնցն» ունի 28 միավոր և 16-րդն […]
12:15 29.04.2024
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագիծը պատրաստ է և գտնվում է փորձաքննության փուլում: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2024թ. երկրորդ եռամսյակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:24 29.04.2024
Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:
10:59 29.04.2024
Իտալիայի չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 34-րդ տուրում ընդունել էր «Տորինոյին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում չորս րոպեում դուբլ է գրանցել Հաքան Չալհանօղլուն, որին առաջին գոլի ժամանակ արդյունավետ փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 63-րդ րոպեին: «Տորինոն» 49-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Թուրինյան թիմը […]
10:36 29.04.2024
Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ ռեկորդային՝ 12-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը չեմպիոն դարձավ Լիգա 1-ի 31-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի»` արտագնա խաղում 2-3 հաշվով «Լիոնից» կրած պարտության շնորհիվ։ 70 միավոր ունեցող ՊՍԺ-ն առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Մոնակոն» 58 միավորով երկրորդն է։ «Լիոնը» հաղթանակից հետո վաստակել […]
10:06 29.04.2024
Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտեց 7 մեդալով։ Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալակիր դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Եզրափակչում 28-ամյա Մանասյանը պետք է մենամարտեր Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ, սակայն հայ բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով դուրս չի եկել ռինգ, և հաղթանակը շնորհվել է մրցակցին։ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էին դարձել Արթուր Բազեյանը […]
09:26 29.04.2024
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին, որը վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Ինչպես հաղորդում է Sport-ը, Ֆատին վճռական է տրամադրված վերադառնալու և թիմում իր տեղի համար պայքարելու հարցում: Նա ցանկանում է տպավորել գլխավոր մարզիչ Չավիին նախամրցաշրջանում։ Չավին, իր հերթին, պատրաստ է հնարավորություն տալ խաղացողին, բայց որոշիչ կլինի ակումբի ղեկավարության դիրքորոշումը։ Ընթացիկ […]
08:21 29.04.2024
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բաց կթողնի Օլիմպիական խաղերը, հայտնում է As-ը։ Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍժ-ի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել նրա հետ։ Ակումբի պահանջներից մեկն այն է, որ ֆրանսիացի հարձակվողը չմասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ «Ռեալը» Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին թույլ չի տալու մասնակցել Փարիզ-2024-ին։ Բացի Մբապեից, […]
23:58 28.04.2024
Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների:
22:30 28.04.2024
Ռուսաստանի ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը (60 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 23-ամյա հայուհին եզրափակչում պարտվել է Սերբիան ներկայացնող Նատալյա Շադրինային, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, այժմ ապրում է Կրասնոդարում: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականից Եվրոպայի […]
21:09 28.04.2024
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»: Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսսին: «Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է:
18:52 28.04.2024
Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը (Չինաստան) և հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարաջու Գուկեշը։ Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է […]
17:51 28.04.2024
Հայաստանը ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին: Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր: Սուսերամարտիկների համար […]
17:10 28.04.2024
Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար: 35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ […]
16:34 28.04.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» առաջնության 31-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: Գոլը խփել է կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: «Նոայի» կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: […]
16:00 28.04.2024
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։ Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակչում հավաքել է 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։
15:00 28.04.2024
Բունդեսլիգայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերն» ընթացիկ մրցաշրջանում շարունակում է մնալ անպարտելի: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում ընդունել էր «Շտուտգարտին» և ավելացված ժամանակի 6-րդ րոպեին փրկվել է պարտությունից՝ 2-2: «Բայերը» բոլոր մրցաշարերում անցկացրած 46-րդ անընդմեջ խաղում չունի պարտություն: Ալոնսոյի թիմը նախորդ անգամ պաշտոնական խաղում պարտվել է Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանի վերջին տուրում՝ հյուրընկալվելիս 0-3 […]
12:58 28.04.2024
Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։ Իր երկրորդ շրջանի խաղում մարզիկը երեք սեթում հաղթել է աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 27 րոպե։ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Ֆլավիո Կոբոլիի […]
11:44 28.04.2024
Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները:
19:49 27.04.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր։ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին:
19:08 27.04.2024
«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։ «Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել […]
18:19 27.04.2024
Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը վիճաբանել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, երբ նա պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղում, հայտնում է Чемпионат-ը։ Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին. Սալահին հանգստացրել են Դարվին Նունեսը և Ջո Գոմեսը, ովքեր նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ: Հանդիպումն ավարտվել է […]
17:30 27.04.2024
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի հավակնությունների մասին իր կարծիքով. «Դուշանը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», սա միանգամայն նորմալ է ֆուտբոլիստի համար։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի ավելիին։ Տրանսֆերից հետո Վլահովիչը լրջորեն առաջադիմել է։ Ես ուրախ եմ նրա համար»,-նրա խոսքերը մեջբերել է Football-Italia-ն։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը […]
17:00 27.04.2024
Գերմանական «Մայնցի» տնային ստադիոնի մոտ ավիառումբ է հայտնաբերվել, հայտնում է Sport1-ը: Ստադիոնի շրջակայքում «թաքնված» 500 կգ կշռող ռումբը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մասնագետներն այն վնասազերծելու են: Թաղամասի շուրջ 4600 բնակիչ ժամանակավորապես տարհանվել է: Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցն» ապրիլի 28-ին ընդունելու է «Քյոլնին»:
16:09 27.04.2024
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 9,2 միավորով, որը ամենաբարձր գնահատականն է։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության էր հասել «Բալթիկայի» նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի […]
15:26 27.04.2024
Իսպանիայում ավարտվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, հայտնում է France24-ը: Թագավորական ֆեդերացայի նոր նախագահ է ընտրվել Պեդրո Ռոչան, որը միակ թեկնածուն էր: Հետաքրքիր է, որ նոր նախագահը նախկինում մի քանի անգամ կասկածվել է կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը հրաժարական էր տվել Ավստրալիայում ու Նոր […]