TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» Փարիզում հաղթեց ՊՍժ-ին. ՉԼ

10:57 11.04.2024

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղային երկրորդ օրը կայացան ՊՍԺ-«Բարսելոնա», «Աթլետիկո»-«Բորուսիա» հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան» դիմակայության առաջին խաղում 3-2 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին: «Բարսելոնան» 37-րդ րոպեին բրազիլացի Ռաֆինյայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ Փարիզյան ակումբը երկրորդ կեսի մեկնարկում շատ արագ՝ ընդամենը 3 րոպեում, նախ հավասարեցրեց, ապա արդեն ինքը առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին գոլի […]

̰
Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեպանյանը ևս ապահովեցին մեդալ. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

10:43 11.04.2024

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է Ահարոն Կորոնային (Իտալիա), իսկ Տեպանյանը (+92 կգ) 5:0 հաշվով առավելության հասել սլովակ Սեբաստիան Սալոմոնի նկատմամբ։ Հայաստանի առաջին մեդալն ապահովել էր […]

̰
Որո՞նք են աշխարհի լավագույն ստադիոնները

10:09 11.04.2024

Բրիտանական FourFourTwo պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ստադիոնները: Դասակարգման աղյուսակի առաջին տեղում Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտն է. 1. «Լա Բոմբոներա» (Բուենոս Այրես, Արգենտինա) 2. «Մարակա» (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա) 3. «Սիգնալ Իդունա Պարկ» (Դորտմունդ, Գերմանիա) 4. «Այբրոքս» (Գլազգո, Շոտլանդիա) 5. «Մոնումենտալ Անտոնիո Վեսպուսիո Լիբերտի» (Բուենոս Այրես, Արգենտինա) 6. «Ացտեկա» (Մեխիկո, Մեքսիկա) 7. «Կամպ Նոու» […]

̰
Թայսոն Ֆյուրին ծաղրել է Ալեքսանդր Ուսիկին և Վլադիմիր Կլիչկոյին

09:52 11.04.2024

Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ծաղրել է իր առաջիկա մրցակին, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին և լեգենդար Վլադիմիր Կլիչկոյին: Մինչ այդ Ուսիկը հայտարարել էր, որ կարևոր խորհուրդներ է ստացել իր հայրենակից Վլադիմիր Կլիչկոյից: «Երևի Կլիչկոն լուրջ խորհուրդներ է տվել, հավանաբար նա ասել է, թե ինչպես է պետք պարտվել գնչուների արքային: Ինչպե՞ս կարող է Կլիչկոն խորհուրդներ տալ ինչ-որ […]

̰
Ֆանտաստիկ գեղեցիկ. Էդգար Սևիկյանը առաջին գոլն է խփել հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում

09:30 11.04.2024

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը առաջին գոլն է խփել հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում: Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում հայ ֆուտբոլիստը հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է «Դիոսգյորշի» դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով: 22-ամյա Էդգար Սևիկյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել է «Ֆերենցվարոշ», որի կազմում 6-րդ հանդիպումն է անցկացրել Հունգարիայի […]

̰
Հայաստանի առաջին մեդալն ապահովել է Լուսիա Ավետիսյանը. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

09:08 11.04.2024

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովեց Լուսիա Ավետիսյանը։ 54 կգ քաշային հայ մարզուհին առավելության է հասել տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելա Վենսիլի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովեով առնվազն բրոնզե մեդալ:

̰
World Athletics-ը դրամական մրցանակներ կտա oլիմպիական չեմպիոններին

23:04 10.04.2024

Աթլետիկայի համաշխարհային ասոցացիան դրամական մրցանակներ է սահմանել Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: World Athletics-ն առաջին անգամ է դրամական մրցանակներ շնորհելու: Մարզիկները ոսկե մեդալի համար կստանան 50 հազար դոլար, էստաֆետի դեպքում գումարը կբաժանվի թիմի անդամների միջև: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 2.4 միլիոն դոլար, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն հատկացնում […]

̰
Որ Սիները կդառնա առաջին ռակետ, մի քանի շաբաթվա հարց է․ Ջոկովիչ

22:30 10.04.2024

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կասկած չունի, որ իտալացի Յանիկ Սիները կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ Սիներն այժմ երկրորդն է։ «Որ Սիները կդառնա առաջին ռակետ՝ մի քանի շաբաթվա հարց է։ Այս տարի ես չեմ պատրաստվում մասնակցել շատ մրցաշարերի և մտածել վարկանիշային միավորների մասին։ Իմ առաջնահերթությունը «Ռոլան Գարոսն» է, «Ուիմբլդոնը», Օլիմպիական խաղերը և US […]

̰
Ո՞վ է ճանաչվել «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

21:53 10.04.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեմ ՉԼ 1/4 եզրափակչի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նա խփել է անգլիական թիմի կազմում երկրորդ գոլը։ Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 17-ին, Մանչեսթերում։

̰
Կառլո Անչելոտիի բացարձակ ռեկորդը ՉԼ-ում

21:20 10.04.2024

Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը Չեմպիոնների լիգայում 200 հանդիպում է անցկացրել, հայտնում է Opta-ն: «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, որն ավարտվել է 3-3 հաշվով, հոբելյանական էր «Ռեալի» 64-ամյա մարզչի համար: Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է (190 հանդիպում), լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր […]

̰
ՊՍԺ-ն ֆավորիտն է․ Չավի

20:51 10.04.2024

Չավի Էրնանդեսը նշել է ֆավորիտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» խաղում: «Ես իսկապես կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է: Նրանք ձեռք բերեցին Դեմբելեին, մեզանից շատ ավելին ծախսեցին այս մրցաշրջանում։ Սա թիմ է, որը կառուցվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես նրանց լավ եմ ճանաչում, Չեմպիոնների լիգայում հաղթելը նրանց գլխավոր նպատակն է»,- ասել է […]

̰
Ֆրանսիայի կառավարությունից հայտնել են՝ ՊՍԺ-«Բարսելոնա» խաղի կայացմանը ոչինչ չի սպառնում

20:27 10.04.2024

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոն խոսել է Չեմպիոնների լիգայի՝ Փարիզում կայանալիք խաղում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին, հայտնում է Agence France-Presse-ը։ Պրիսկա Թեվենոն ասել է, որ ՊՍԺ-«Բարսելոնա» առաջիկա հանդիպմանը, որը պետք է կայանա այսօր՝ ապրիլի 10-ին, «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, հարձակման սպառնալիքի մասին որևէ ապացույց չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» սպառնում է […]

̰
Չի կարելի նրան քննադատել Ռուսաստանի հավաքականը ընտրելու համար․ Արտյոմ Սիմոնյանը՝ Զախարյանի մասին

19:54 10.04.2024

Ռուսական «ՍԿԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը խոսել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում խաղալու որոշման և այդ փաստով պայմանավորված քննադատությունների մասին: «Հայ երկրպագուները քննադատում են Զախարյանին: Արսենը հայ է, նա չի էլ թաքցնում այդ փաստը, սակայն ծնվել է Ռուսաստանում, ֆուտբոլային կրթությունը նույնպես այստեղ է ստացել: Չի կարելի նրան քննադատել Ռուսաստանի հավաքականը ընտրելու համար: Այժմ Արսենի հետ […]

̰
Որքա՞ն է Էրլինգ Հոլանդի հրաժարագինը

19:32 10.04.2024

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հրաժարագինը 175 միլիոն եվրո է, հաղորդում է Relevo-ն։ Պայմանագրով «Մանչեսթեր Սիթին» պարտավոր է այդ գումարի չափով առաջարկի դեպքում վաճառել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 37 հանդիպման, խփել […]

̰
Օլիվեյրային համարում եմ ամենավտանգավոր մրցակիցը. Արման Ծառուկյան

19:16 10.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտին։ «Օլիվեյրային համարում եմ ամենավտանգավոր մրցակիցը։ նա և հարվածում է, և մարտնչում, գերազանց է տիրապետում ջիու-ջիթսուի հնարքներին, կարողանում է կանգնել բարդ դրությունից, նաև հսկայական փորձ ունի։ Նա շատ բան է տեսել՝ տիտղոսային մենամարտեր ու փառք»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում […]

̰
Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

18:55 10.04.2024

Բրատիսլավայի «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գործող չեմպիոն «Սլովանը» նախորդ տուրում 4-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ժիլինայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն 8-րդ գոլն էր խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում: 30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը: Նա փոխարինվել էր ավելացված ժամանակի երրորդ րոպեին:

̰
Արհեստական բանականությունը կանխատեսել է առաջիկա 80 տարվա Չեմպիոնների լիգայի հաղթողներին

18:35 10.04.2024

Արհեստական բանականությունը կանխատեսել է 2024-ից մինչև 2103 թվականը Չեմպիոնների լիգայի հաղթողներին, հայտնում է Calciomercato-ն: Կանխատեսումները շատ տարօրինակ են ստացվել: օրինակ՝ 2085-ից մինչև 2087 թվականը մրցաշարի հաղթող են դառնալու իսպանական «Ալավեսը», մոլդովական «Շերիֆը» և անգլիական «Բրենթֆորդը»: Իտալական «Մոնցան» էլ ծաղրել է կանխատեսումը և ներկայացրել է իր տարբերակը, ըստ որի 2026-2103 թվականների ընթացքում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը իրենք […]

̰
Դրվագը, որում Մխիթարյանը փրկեց մեզ գոլից, այսօրվա «Ինտերի» խորհրդանիշն է․ Ինձագի

18:14 10.04.2024

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակը և գովեստի խոսքեր ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Շատ կարևոր հաղթանակ էր, մենք մեծ ճանապարհ անցանք այս նվաճման համար, բայց արդեն մտածում ենք «Կալյարիի» դեմ հաջորդ տուրի հանդիպման մասին: Մեզ 7 խաղում 7 միավոր է հարկավոր […]

̰
Նեպոմնյաշչին և Գուկեշը առաջատարներն են․ հավակնորդների մրցաշար

17:49 10.04.2024

Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները, գրանցվել է 2 հաղթանակ: Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) սև խաղաքարերով առավելության է հասել Ալիռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա) նկատմամբ, իսկ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) սպիտակներով հաղթել է Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան): Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) և Վիդիտ Գուջարթիի (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) […]

̰
Առստամյանը և Միքայելյանը հաղթանակներ են տարել․ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

17:26 10.04.2024

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները տարել են ևս երկու հաղթանակ։ Երկրորդ հաղթանակն է գրանցել 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Արցախցի մարզիկը Կոսովոյի ներկայացուցչին հաղթել է ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցն արնահոսել է, և մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Գեղեցիկ […]

̰
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Մոնտե Կառլոյում

17:09 10.04.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում նվաճել է երրորդ շրջանի ուղեգիր: Երկրորդ մրցախաղում աշխարհի 17-րդ ռակետը երեք սեթում 4-6, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: Խաղը տևել է 2 ժամ 16 րոպե: 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) […]

̰
Հայկ Կարապետյանը՝ «Միլան»-«Ռոմա» հանդիպման ՈւԵՖԱ-ի մեդիա պատվիրակ

15:50 10.04.2024

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում ապրիլի 11-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանը» կհյուրընկալի «Ռոմային»։ «Հանդիպման ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը»,-ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

̰
«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ա Սերիա

14:19 10.04.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը ամռանը կարող է համալրել իտալական «Միլանի» կազմը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը մտադիր է լքել «Ռեալը»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Սեբալյոսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Միլանն» է, որը հույս ունի «Ռեալի» հետ լավ հարաբերությունների շնորհիվ ձևակերպել այս տրանսֆերը։

̰
Իմ թիմն ինձ ոգեշնչում է․ Սիմոնե Ինձագի

09:23 10.04.2024

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» կամային հաղթանակ է տարել «Ուդինեզեի» նկատմամբ։ Թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովեստի խոսքեր է հղել իր թիմի ֆուտբոլիստներին․ «Պետք է գովեմ նաև մրցակցին, ով հիանալի հանդիպում անցկացրեց։ Կարծում եմ՝ նրանք լավ արդյունքների կհասնեն, եթե շարունակեն այսպես խաղալ։ Բայց նաև ցանկանում եմ հաճոյախոսություններ փոխանցել իմ տղաներին: Իմ թիմն ինձ […]

̰
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն

22:21 09.04.2024

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «13 տարի անց տոնեցինք առաջին հաղթանակը պաշտոնական խաղում»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
«Ռեալը» տնային խաղերում շատ ասպեկտներում առավելություն է ունենում․ Գվարդիոլա

21:27 09.04.2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» դեմ ՉԼ 1/4 եզրափակչի դիմակայության առաջին հանդիպման մասին: «Առաջին անգամը չէ, որ հանդիպում եմ ունենալու «Ռեալի» հետ: Մենք կենտրոնանում ենք մեր ուժեղ կողմերի վրա։ Նախորդ մրցաշրջանում մենք ենք հաղթել նրանց, իսկ դրանից առաջ «Ռեալն» էր առավելության հասել: Սա դասական իրավիճակ է, երբ պատասխան հանդիպումն […]

̰
Չողջունել, չլուսանկարվել ռուսաստանցի մարզիկների հետ. Ուկրաինայի օլիմպիական կոմիտեն կանոնակարգ է մշակում

20:55 09.04.2024

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն կանոնակարգ է մշակում ուկրաինացի մարզիկների համար: Կանոնակարգը վերաբերում է ուկրաինացի մարզիկների՝ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններին: «ՈւԱՕԿ-ը կանոնակարգ է մշակում: Տարբեր առաջարկություններ կան, բայց դրանք դեռ չեն հաստատվել, քանի որ պետք է քննարկվեն։ Կլուծենք հարցերը, և կանոնակարգը կհաստատվի»,- ասել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցեյտը: Կան […]

̰
300 անընդմեջ հաղթանակ. չեխական ակումբը յուրատեսակ ռեկորդ է գրանցել

20:16 09.04.2024

Չեխական ՈՍԿ ակումբը սպորտի պատմության յուրահատուկ նվաճման է հասել: Պրահան ներկայացնող թիմը բասկետբոլի կանանց Չեխիայի առաջնությունում 300 անընդմեջ հաղթանակ է գրանցել: Վերջին անգամ ՈՒՍԿ-ը պարտվել է 2013 թվականի ապրիլի 30-ին, գրում է Proshuta.basketball-ը: Չեխիայի ընթացիկ առաջնությունում մայրաքաղաքային թիմը հասել է եզրափակիչ՝ հաղթելով բոլոր 46 հանդիպումներում: ՈՒՍԿ-ը նաև դուրս է եկել կանանց Եվրալիգայի «Չորսի եզրափակիչ»:

̰
Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել

19:53 09.04.2024

«Ալ Հիլյալը» Էր Ռիյադի դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Նասրին» և դուրս եկել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակիչ: «Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 86-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել: «Ալ Հիլյալը» Սուպերգավաթը կվիճարկի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հետ, […]

̰
Մոուրինյուն ամբողջությամբ սպառված մարզիչ է․ Անտոնիո Կասանո

19:26 09.04.2024

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն քննադատել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որը հունվարին պաշտոնանկ էր արվել «Ռոմայից»: «Մոուրինյուն ամբողջությամբ սպառված մարզիչ է: Նա այլևս չի կարող աշխատել ժամանակակից ֆուտբոլում, որովհետև նույն կերպ է մարզում, ինչպես 10 տարի առաջ: Դե Ռոսին «Ռոմային» ներշնչեց, որ ուժեղ թիմ է, և փայլուն աշխատանք է կատարում»,- ասել է «Ռոմայի», […]

̰
BACK_TO_TOP