12:43 02.03.2024
Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միդոն հայտարարել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։ «Մուհամեդ Սալահը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում։ Պայմանագիրն արդեն ստորագրված է»,- գրել է Միդոն սոցցանցերի իր էջերում։ Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։
22:28 01.03.2024
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» 134-131 հաշվով առավելության է հասել «Վաշինգտոն Ուիզարդսի» նկատմամբ: Տանտերերի գերաստղ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 31 միավոր և ընդհուպ մոտեցել է 40 հազար միավորի շեմին: Այժմ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն իր ակտիվում ունի 39.991 միավոր: Ռեկորդային ցուցանիշին 39-ամյա բասկետբոլիստը կարող է հասնել հաջորդ տուրում կայանալիք «Դենվեր Նագեթսի» հետ […]
22:02 01.03.2024
Մարտի 3-ին՝ ժամը 18։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ Նախախաղային րոպեներին՝ 17։40-ից, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու համաբանակային […]
20:55 01.03.2024
Հունգարիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ֆերենցվարոշը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Դեբրեցենին» ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1, իսկ 11-մետրանոց հարվածաշարը՝ 5-3 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն առաջին անգամ խաղացել է «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին։ Դրանից մեկ րոպե առաջ կարմիր քարտ է […]
20:26 01.03.2024
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ Սկուդետոյի հարցն Ա սերիայում արդեն փակված է: «Այսօրվա «Ինտերը» նախորդ տարվա «Նապոլիի» մակարդակին է: Նրանք ընդամենը մեկ անգամ են պարտվել Ա սերիայում, իսկ դա նշանակում է, որ «Ինտերը» խաղերից առավելագույն օգուտ է քաղում»,- նշել է իտալացի մասնագետը: «Միլանն» Ա սերիայում 53 միավորով երրորդ տեղում է և […]
20:06 01.03.2024
Բիլբաոյի «Աթլետիկը» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակչի պատասխան խաղում բասկերն ընդունեցին Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթեցին 3-0 հաշվով: Վալվերդեի թիմում գոլերի հեղինակներ դարձան Գանայի ազգային հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսը, նրա կրտսեր եղբայր Նիկո Ուիլյամսը և իսպանացի ռմբարկու Գորկա Գուրուսետան: Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը Մադրիդում հաղթանակի էր հասել 1-0 հաշվով: Եզրափակչում «Աթլետիկն» […]
19:48 01.03.2024
Միլանի «Ինտերը» ներկայացրել է թիմի երեք մարզաշապիկները՝ «Նինջա կրիաներ. մուտանտների խառնաշփոթ» մուլտֆիլմի կերպարների պատկերներով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ինտերի» ֆուտբոլիստները մարտի 4-ին կայանալիք «Ջենոայի» դեմ մրցավեճում խաղադաշտ դուրս կգան նոր տեսականու տնային մարզահագուստով: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 69 միավորով Ա սերիայի առաջատարն է և 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի […]
19:23 01.03.2024
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում մեկնարկել է աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Երվանդ Մկրտչյանը։ 28-ամյա աթլետը հանդես կգա 1500 մետր վազքատարածությունում և կփորձի նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Դրա համար հայ վազորդը պետք է գրանցի առնվազն 3, 33. 50 արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ-ը: Փետրվարին Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ էր նվաճել Սերբիայում անցկացված Belgrade Indoor Meeting […]
18:50 01.03.2024
Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստ դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է The Athletic-ը։ Խոսքը Լուկա Մոդրիչի, Նաչո Ֆերնանդեսի, Նիկո Պասի, Արդա Գյուլերի ու Կեպա Արիսաբալագայի մասին է։ Դժգոհության պատճառը քիչ խաղաժամանակ ստանալն է։ Բացի դրանից, իտալացի մասնագետը չի կարողանում ֆուտբոլիստներին հստակ պատասխան տալ ակումբում նրանց ապագայի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին 2021 […]
18:32 01.03.2024
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է ազգային թիմի ընդլայնված հայտացուցակն առաջիկա ընկերական խաղերի համար։ Ցուցակում տեղ է գտել 38 ֆուտբոլիստ, այդ թվում՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ 20-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյից» իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո առաջին անգամ է հրավիրվում ՌԴ հավաքական։ Բացակայում են ռուսական «Օրենբուրգի» խաղացող Ստեփան Օգանեսյանը և «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, […]
18:12 01.03.2024
Ռուսաստանցի թենիսիստներ՝ հայազգի Կարեն Խաչանովը (15-րդ ռակետ) և Անդրեյ Ռուբլյովը (5-րդ ռակետ) Գլենդելում բարեգործական մրցախաղ կանցկացնեն: Այն տեղի կունենա մարտի 16-ին՝ Homenetmen Glendale Ararat թենիսի ակումբում: Մրցախաղի տոմսերը կարժենան 15 դոլար, հավաքագրված միջոցների մի մասը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով բացված հիմնադրամ: Միջոցառման ընթացքում թենիսիստները նաև կհանդիպեն երկրպագուների հետ, վարպետության դասեր կանցկացնեն և կմասնակցեն […]
17:40 01.03.2024
«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրում ընդունեց «Ալ Խաեմին» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 4-4: «Ալ Նասրի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան, մեկ գոլ էլ խփեց սենեգալցի Սադիո Մանեն: Փոխչեմպիոնի կազմում խաղին չմասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, 39-ամյա պորտուգալացին որակազրկված էր: «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է, 6 […]
17:20 01.03.2024
Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է երևանյան ակումբի նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովի մասին: «Գլուշակովին ճանաչում եմ երկար ժամանակ: Երբ չորս տարի առաջ գլխավորեցի «Խիմկին», ցանկանում էի նրան թիմ հրավիրել, բայց չստացվեց։ Ամենակարևորն այն է, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ, ինչը արդեն ցույց է տվել նորամուտի […]
16:48 01.03.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին: Միջին քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում 29-ամյա բռնցքամարտիկը մեծ առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Քուինտոն Ռանդալի նկատմամբ։ Մենամարտը կայացել է ԱՄՆ-ում։ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 18-րդ մենամարտը և տարել 18-րդ հաղթանակը։ Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշել է 2017 […]
16:30 01.03.2024
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան Ազգային հակադոպինգային տրիբունալի կողմից չորս տարով որակազրկվելու առնչությամբ հայտարարություն է տարածել: «Կարծում եմ, որ այս վճիռը սխալ է։ Տխուր եմ, ցնցված, ինձնից խլել են այն ամենը, ինչին հասել եմ պրոֆեսիոնալ կարիերայում։ Երբ ես ազատվեմ իրավական սահմանափակումներից, ամբողջական պատմությունը պարզ կդառնա, բայց ես երբեք գիտակցաբար կամ միտումնավոր չեմ […]
16:13 01.03.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2830), որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Աշխարհի նԵերկայիս չեմպիոն, չինացի Դին Լիժենը մնացել է չորրորդ տեղում։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը նահանջել է 26-րդ տեղ: 100 […]
15:43 01.03.2024
Լոնդոնի «Չելսիի» ու «Լիդս Յունայթեդի» միջև Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում միջադեպ է տեղի ունեցել։ Հյուրերի երկրպագուներից մեկն ընկել է «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերևի տրիբունայից ։ Երկրպագուն բուժօգնություն է ստացել տեղում ու տեղափոխվել հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չկա, գրում է Daily Mail-ը։ Այդ խաղում «Չելսին» տնային հաղթանակ էր տարել 3-2 հաշվով ու […]
15:23 01.03.2024
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ատալանտայի» նկատմամբ վստահ հաղթանակը 4-0 հաշվով։ «Մենք խաղացինք շատ լավ։ Մեկնարկային 10 րոպեին «Ատալանտան» ուժեղ պրեսինգ էր կիրառում։ Սակայն մենք կարողացանք հաղթահարել դա ու խփել գոլեր։ Չի կարելի հերքել, որ «Ինտերը» շատ լավն է։ Սակայն ես այս խաղը վայելում եմ […]
14:49 01.03.2024
Արգենտինայի դրոշ ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում ընթացող Պանամերիկյան վարկանիշային մրցաշարի միջոցով չի կարողացել նվաճել այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի հավաքականի նախկին ըմբիշը ուղեգիր նվաճելու համար պետք է դուրս գար եզրափակիչ, սակայն 2012թ. օլիմպիական փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում 2-4 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի […]
14:26 01.03.2024
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կերնը ընտրել է 7 խաղացողի, որոնք կմասնակցեն Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ The Athletic-ի համաձայն՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնեն Լեբրոն Ջեյսմը, Ստեֆեն Կարին, Կևին Դյուրանտը, Ջեյսոն Թեյթումը, Դևին Բուկերը, Ջրու Հոլիդեյը և Ջոել Էմբիդը։ Եվս 5 բասկետբոլիստ մարզիչը կընտրի ավելի ուշ։ Օլիմպիական խաղերում բասկետբոլի թիմերի հայտացուցակում լինելու է […]
13:47 01.03.2024
Գրեփլինգի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Մայիս Ներսեսյանը նորամուտը կնշի խառը մենամարտերում՝ ММА-ում: Հայ մարզիկը մենամարտ կանցկացնի մարտի 2-ին Թբիլիսիում կայանալիք GFC 26 մրցաշարում, հայտնում է խառը մենամարտերի վրացական լիգայի մամուլի ծառայությունը: 32-ամյա Ներսեսյանի մրցակիցը կլինի վրացի Դավիթ Լորթքիփանիձեն (2-0): GFC 26-ի գլխավոր մենամարտում էլ Վրաստանը ներկայացնող հայ մարտիկ Միխայիլ Սաժինյանը (12-2) կիսածանր քաշային կարգի չեմպիոնական […]
11:59 01.03.2024
Բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոն Օլգա Բոգրունովայի գլուխը բռնկվել է ծխախոտ ծխելիս։ Այս մասին մարտի 1-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։ «Ծխախոտ վառելիս Բոգրունովայի գլուխը բռնկվեց։ Այդ պահին նա հարբած է եղել»,- ասել է նա։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 29-ին, կինը ստացել է բազմաթիվ այրվածքներ, ներկայումս կատարվում է հետաքննություն։
11:36 01.03.2024
Ռուսական «Կրասնոդարը» նոր պայմանագիր է առաջարկել հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: Նշվում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում: Նախորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում հաղորդվել էին մի շարք տեղեկություններ Սպերցյանի՝ Եվրոպայում կարիերան շարունակելու հնարավորությունների մասին: Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Նրա գործող պայմանագիրը […]
11:05 01.03.2024
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան և 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Էքսեքյել Պալասիոսի կինը՝ Եսիկա Ֆարիասը, սպառնում է վաճառել նրա մեդալը։ Այս մասին հայտնում է TNT Sports-ը։ «Ես ուզում եմ, որ նա ստորագրի ամուսնալուծությունը: Ես միայն խնդրում եմ այն, ինչի իրավունքն ունեմ, և դա նույնիսկ այն ընդհանուր սեփականությունը չէ, որ նա ունի Գերմանիայում: Նա չի […]
21:00 29.02.2024
«Наше Дело 82» խառը մենամարտերի մրցաշարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։ Մրցաշարը պետք է կայանար մարտի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում։ Նոր ժամկետների վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։ Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանն այդ մրցաշարի գլխավոր մենամարտում պետք է ուժերը չափեր Ռուսաստանը ներկայացնող ղազախ Դամիր Իսմագուլովի հետ […]
20:38 29.02.2024
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար։ Որոշումը կայացրել է Իտալիայի ազգային հակադոպինգային տրիբունալը, հաղորդում է La Repubblica-ն։ 2023թ․ օգոստոսին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի անթույլատրելի չափաբաժին։ Կիսապաշտպանն անորոշ ժամկետով հեռացվել էր ֆուտբոլից և […]
20:15 29.02.2024
Միլանի «Ինտերը», Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում 4-0 հաշվով հաղթելով «Ատալանտային», դարձել է այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 լիգաներում (Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենաշատ գոլ խփած թիմը։ Ինձագիի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրել է 67-ի։ Այդ ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլն» ու Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տեղում […]
19:55 29.02.2024
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 6-1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Նեապոլյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ է դարձել նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, իսկ վրացի Խվիչա Կվարացխելիան մրցակցի դարպասն ուղարկել է երկու գնդակ։ «Նապոլին» 40 միավորով 9-րդ տեղում է։ «Սասուոլոն» 20 միավորով 18-րդն է։
19:27 29.02.2024
Անգլիական «Լիվերպուլը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, հաղորդում է TEAMtalk-ը։ Իսպանացի մասնագետը Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Նա արդեն հանդիպել է ԱՊԼ-ի առաջատարի ներկայացուցիչների հետ։ Ֆուտբոլային կարիերայի տարիներին Խաբի Ալոնսոն 2004-2009-ին խաղացել է «Լիվերպուլում»։ 42-ամյա մարզիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։ Ալոնսոն 2022 թվականից է գլխավորում «Բայերը», […]
19:06 29.02.2024
Կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուների հարցում, Diario Sport-ը։ Իսպանիայի չեմպիոնի կարճ ցուցակում են Թոմաս Տուխելը («Բավարիա»), Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»), Յուլիան Նագելսմանը (Գերմանիայի հավաքական) և Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետները դեմ չեն գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկար մտածել և վերջնական որոշում […]