TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.25 oC

ՍՊՈՐՏ

UFC-ի վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիան Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

21:16 05.03.2024

UFC-ի չեմպիոն, վրացի Իլիա Թոփուրիան (15-0) Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, տեղեկացնում է Marca-ն։ 27-ամյա մարտիկը ծնվել է Գերմանիայի Հալե քաղաքում՝ վրացական ընտանիքում։ 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Վրաստան, իսկ 15 տարեկանում՝ Իսպանիա։ Նա հենց Իսպանիան է ներկայացնում ութանկյունում, սակայն այդ երկրի քաղաքացի չէր։ Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում կայացած տիտղոսային մենամարտում Թոփուրիան երկրորդ ռաունդում նոկաուտի էր […]

̰
«Արսենալը» ջախջախել է հետնապահին

20:48 05.03.2024

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվել էր հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» և վստահ հաղթանակի է հասել 6-0 հաշվով: Արտետայի թիմում գոլի հեղինակ են դարձել Բեն Ուայթը, Մարտին Էդեգորը, Դեկլաս Ռայսը, Գաբրիել Մարտինելին և Կայ Հավերցը: «Շեֆիլդից» էլ սեփական դարպասը գրավել է Ջեյդեն Բոգլը: «Արսենալը» 61 միավորով երրորդն է, մեկ միավոր զիջում է երկրորդ տեղում […]

̰
Հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Բավարիայի» Մ19 թիմի դեմ խաղում

20:12 05.03.2024

Հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը դուբլ է գրանցել Մյունխենի «Բավարիայի» մինչև 19 տարեկանների թիմի դեմ խաղում: «Մյունխեն 1860»-ի Մ19 թիմի 18-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի Մ19-ի հերթական տուրի տնային խաղում 53-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ 79-րդ րոպեին հաղթանակ պարգևել իր թիմին: Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Մայք […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Ա սերիայում

19:55 05.03.2024

«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում ընդունել էր «Ջենոային» և հաղթեց 2-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Քրիստիան Ասլանին և Ալեքսիս Սանչեսը, ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Սա միլանյան ակումբի 9-րդ անընդմեջ հաղթանակն էր Իտալիայի առաջնությունում: «Ինտերն» Ա սերիայում 21 խաղ անընդմեջ չի պարտվել: Ինձագիի գլխավորած թիմը 72 միավորով […]

̰
Ինձ զայրացրել են Կրիշտիանուի խոսքերը․ Ֆրանկ Լեբյոֆ

19:30 05.03.2024

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆրանկ Լեբյոֆը կարծում է, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միտումնավոր է Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի բարձրակարգ անվանել, քան Ֆրանսիայի Լիգա 1-ը: «Ինձ զայրացրել են Կրիշտիանուի խոսքերը: Նա միտումնավոր նման բան ասաց Ֆրանսիայի առաջնության մասին, այլ ոչ թե Պորտուգալիայի, որովհետև Լիգա 1-ում է խաղացել Լիոնել Մեսսին: Շատ եմ հարգում Ռոնալդուին, բայց […]

̰
«Բավարիան» սկսել է բանակցել Խաբի Ալոնսոյի հետ

19:05 05.03.2024

Մյունխենի «Բավարիան» բանակցում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, հաղորդում է գերմանական Sky Sport-ը: Եթե նա ամռանը հեռանա «Բայերից», ապա ավելի հավանական է, որ կգլխավորի «Բավարիան», քան անգլիական «Լիվերպուլը», որը նույնպես հետաքրքրված է Ալոնսոյի ծառայություններով: Մյունխենյան ակումբում Ալոնսոյի աշխատավարձի չափը կարող է կազմել 15-25 միլիոն եվրո՝ պայմանավորված թիմի հաջողություններով: Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի […]

̰
Ես հանդիպեցի լավագույն ֆուտբոլիստին Մեսսիից հետո․ Գվարդիոլան՝ Ֆոդենի մասին

18:44 05.03.2024

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3-1 հաշվով կամային հանղթանակից հետո Ֆիլ Ֆոդենին համեմատել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Մանչեսթերյան դերբիում անգլիացի կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ։ Այս մրցաշրջանում Ֆոդենը մասնակցել է 40 խաղի, խփել 18 գոլ ու կատարել 10 գոլային […]

̰
Տեղի է ունեցել Էդուարդ Վարդանյանի և Դամիր Իսմագուլովի կշռման արարողությունը

18:23 05.03.2024

Կայացել է «Наше Дело 82» խառը մենամարտի մրցաշարի կշռման արարողությունը։ Գլխավոր մենամարտում կմրցեն ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը և UFC-ի նախկին մարտիկ, Ղազախստանը ներկայացնող ռուս Դամիր Իսմագուլովը: Վարդանյանի քաշը 75 կգ է, իսկ Իսմագուլովինը՝ 74.90 կգ։ Մենամարտը տեղի կունենա մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում: 32-ամյա հայ մարտիկը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 25 հաղթանակ […]

̰
Հայտնի են Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցները

18:12 05.03.2024

Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացել է կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:

̰
Տրանսֆերային պայքարում «Ռեալը» այլևս մրցակից չի համարում «Բարսելոնային»

17:46 05.03.2024

Տրանսֆերային պայքարում «Ռեալը» այլևս մրցակից չի համարում «Բարսելոնային»: Իսպանիայի մայրաքաղաքում վստահ են, որ ցանկացած ֆուտբոլիստի համար պայքարում նրանք կհաղթեն կատալոնացիներին, գրում է Marca-ն: «Արքայական ակումբի» վստահության հիմքում են «Բարսելոնայի» ֆինանսական ծանր վիճակը և վերջին տարիներին «Ռեալի» իրականացրած գործարքները: Աղբյուրը նշում է, որ «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է Վինիսիուս Ժունիորի, Ռոդրիգոյի, Էնդրիկի, Արդա Գյուլերի, Ջուդ Բելինգեմի համար […]

̰
Ռոնալդուի որդին՝ Սաուդյան Արաբիայի չեմպիոն

17:30 05.03.2024

Սաուդյան «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին առաջին լուրջ հաջողությունն է գրանցել կարիերայում։ Կրիշտիանու կրտսերն «Ալ Նասրի» մինչև 13 տարեկանների թիմի կազմում դարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն։ 39-ամյա Ռոնալդուն նախորդ տարի դարձել էր Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն, ընթացիկ մրցաշրջանում ևս «Ալ Նասրը» երկրորդ տեղում է և 22-րդ տուրից հետո 9 միավոր է զիջում […]

̰
Ֆրանսիայի առաջնությունը նոր մրցաշրջանից կկոչվի McDonalds Լիգա 1

16:41 05.03.2024

Ֆրանսիայի առաջնությունը հաջորդ մրցաշրջանից կփոխի իր պաշտոնական անվանումը։ «Uber League 1»-ի փոխարեն առաջնությունը կկոչվի «McDonalds League 1», հայտնում է La Gazette Du Fennec-ը, փոխանցում է armsport.am-ը: Ըստ աղբյուրի՝ McDonalds-ը տարեկան 20 մլն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Նախորդ գործընկերը՝ Uber-ը, տարեկան վճարում էր 15 միլիոն եվրո։ Սակայն Լիգա 1-ից գլխավոր աստղերի՝ այդ թվում […]

̰
Չավին կարող է պաշտոնանկ արվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլի»-ին պարտվելու դեպքում

16:18 05.03.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե կատալոնացիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում չկարողանան հաղթել «Նապոլիին»: Այս մասին հայտնում է AS-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի ղեկավարության համար չափազանց կարևոր է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը, քանի որ դա ազդում է ակումբի կարգավիճակի վրա և թույլ է տալիս […]

̰
Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Հայաստանի 2 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

12:32 05.03.2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից: Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը կմենամարտի […]

̰
Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

10:51 05.03.2024

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանն ու Գուրգեն Մադոյանը: Քոչարյանի մրցակիցը Մեքսիկայից է, իսկ Մադոյանինը` Մոլդովայից: Նախօրեին` մրցումային առաջին օրը, ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն […]

̰
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը կվիրահատվի

20:36 04.03.2024

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք է ստացել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում և փոխարինվել է։ «Մեր ավագի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն։ Ըստ նախնական բժշկակական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-8 շաբաթ»,-հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։  

̰
Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

19:49 04.03.2024

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է […]

̰
Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

18:55 04.03.2024

ՀՀ կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու համար: Հայաստանի հայտը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը՝ Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ […]

̰
Ջորջինան պատասխանել է Ռոնալդուի՝ կարիերան ավարտելու մասին հարցին

23:00 03.03.2024

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, պատասխանել է հարցին, թե 39-ամյա ֆուտբոլիստը երբ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։ «Գուցե ևս մեկ տարի. Դրանից հետո՝ վերջ: Բայց միգուցե երկու տարի, ես հստակ չգիտեմ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը, փոխանցում է armsport.am-ը: 2023 թվականի հունվարից պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ Այս ընթացքում […]

̰
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում

22:00 03.03.2024

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից: Ստուգատեսը բավականին բարդ է։ Մրցաշարին հայտավորվել է 113 երկրի բռնցքամարտիկ, և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։ Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկներին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները։ 50 […]

̰
Իմ որոշումը չի փոխվել․ Չավի

20:18 03.03.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել կատալոնական ակումբից հեռանալու որոշումը։ «Այսօր ոչինչ չի փոխվել։ Մենք քայլ առ քայլ գնում ենք՝ պատրաստվելով «Ատլետիկի» հետ խաղին։ Այսօրվա դրությամբ փոփոխություններ չկան»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն, փոխանցում է armsort.am-ը: Չավին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: 26 տուրից հետո […]

̰
Մեսսին առաջին անգամ է դուբլ գրանցել MLS-ում

18:38 03.03.2024

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության «Օռլանդոյի» դեմ խաղում (5-0), հայտնում է armsport.am-ը: Ամերիկյան ակումբում հանդես գալու ընթացքում առաջին անգամ արգենտինացին երկու գոլ է խփել MLS-ի առաջնության մեկ խաղում։ Բացի Մեսսիից, «Ինտերի» կազմում այսօր երկու գոլ է խփել նաև Լուիս Սուարեսը։ Այս գոլերը նրա համար առաջինն էին թիմի կազմում […]

̰
Հոյլունդը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:16 03.03.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ճանաչվել է թիմի փետրվարի լավագույն խաղացող։ 21-ամյա դանիացին ընտրվել է լավագույնը մանկունիանցիների երկրպագուների հարցման հիման վրա։ Մրցանակի համար պայքարում էին նաև Կոբի Մայնուն և Դիոգո Դալոտը: Փետրվարին Հոյլունդը չորս հանդիպում է անցկացրել թիմի կազմում, որոնցում խփել է հինգ գոլ։ Ընդհանուր առմամբ, նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է […]

̰
«Սլովան»-ը հաղթանակ է տոնել սեփական հարկի տակ, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

14:44 03.03.2024

Սլովակիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ հաղթել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Սլովակիայի առաջնության գործող չեմպիոնի կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Տիգրան Բարսեղյանը, ով գոլային փոխանցում է կատարել այս խաղում․ սա թվով նրա 10-րդ գոլային փոխանցումն էր Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Նա փոխարինվել է խաղավերջում։ «Սլովանը» […]

̰
Ձյուդոյի աշխարհի առաջնության մեդալակիր Կազբեկ Զանկիշիևը մահացել է 31 տարեկանում

23:40 02.03.2024

31 տարեկանում մահացել է ռուս ձյուդոիստ Կազբեկ Զանկիշիևը։ Այս մասին մարտի 2-ին հայտնել է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ «Կազբեկն ընդամենը 31 տարեկան էր։ Նա տաղանդավոր մարզիկ էր և արժանի անձնավորություն։ Սա իսկական կորուստ է հայրենական ձյուդոյի համար. Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիան անկեղծ ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- նշված է հաղորդագրությունում։ Մարզիկի մահվան պատճառը չի նշվում։ […]

̰
«Սևիլյան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»

19:21 02.03.2024

Լա լիգայի 27-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էլ Նեսիրին (11, 13), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռամոսը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Անդրե Սիլվան (45+5) և Մենդեսը (90+2)։ Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին։

̰
Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Պրոմեսին «Զենիթի» հետ խաղում

18:30 02.03.2024

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Բուշմանովը կիսվել է իր մտքերով, թե կարմիր-սպիտակ կազմում ով կարող է փոխարինել հարձակվող Քուինսի Պրոմեսին, ով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է Euro-Futbol.Ru-ն։ «Կարծում եմ, որ Ուգալդեն կխաղա հարյուր տոկոսով: Հավանաբար, նա կխաղա Սոբոլևի հետ: Պետք չէ մոռանալ Իգնատովի մասին։ […]

̰
Նա ինձ առաջարկ արեց, որից ես չկարողացա հրաժարվել․ Իբրահիմովիչ

17:00 02.03.2024

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ ակումբում ավագ խորհրդական է աշխատում, խոսել է իտալական ակումբ վերադառնալու իր որոշման մասին։ «Մենք հանդիպեցինք ակումբի սեփականատիրոջ՝ Կարդինալեի հետ, իմ՝ թոշակի անցնելուց երեք ամիս անց։ Երբ ես ֆուտբոլիստ էի, ժամանակ չունեի ավելի լավ ճանաչելու նրան, բայց այս դեպքում մենք կարողացանք շատ բաներ քննարկել։ Եվ նա ինձ առաջարկ արեց, […]

̰
Մեր մարզադաշտը կդառնա ճարտարապետության մարգարիտ․ Լապորտա

15:08 02.03.2024

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն մասին, թե ինչպես է նա տեսնում ակումբի ապագան հինգ տարի անց։ «Մարզադաշտը կկառուցվի, մենք կվայելենք աշխարհի լավագույն մարզադաշտը, որը կդառնա ճարտարապետության մարգարիտ։ Ես տեսնում եմ հաջողություններ, բազմաթիվ մարզական հաջողություններ։ Մենք միշտ պայքարում ենք հաղթանակի համար։ Ես տեսնում եմ հիանալի «Բարսելոնա», որը փայլուն է և ուրախացնում է շատերին»,- Լապորտայի […]

̰
Ամռանը «Չելսի»-ն կարող է վաճառել 7 ֆուտբոլիստի

14:35 02.03.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի տրանսֆերային լիմիտին համապատասխանելու համար «Չելսին» առաջիկա ամռանը ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբին անհրաժեշտ է 100 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ ստանալ (117 միլիոն եվրո): Ընդգծվում է, որ կվաճառվեն հետևյալ խաղացողները․ հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Արմանդո Բրոյան, ձախ պաշտպաններ՝ Յան […]

̰
BACK_TO_TOP