19:06 29.02.2024
Կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուների հարցում, Diario Sport-ը։ Իսպանիայի չեմպիոնի կարճ ցուցակում են Թոմաս Տուխելը («Բավարիա»), Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»), Յուլիան Նագելսմանը (Գերմանիայի հավաքական) և Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետները դեմ չեն գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկար մտածել և վերջնական որոշում […]
18:06 29.02.2024
Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չինական «Քինդաո Ուեստ Քոսթի» կազմում հանդես է գալու 33 համար մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա պաշտպանը վերջերս է տեղափոխվել Չինաստան` ակումբի հետ կնքելով 1 տարվա պայմանագիր։ Չինաստանի Սուպերլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է մարտի 1-ին։
17:10 29.02.2024
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որպեսզի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մնա ակումբում, հայտնում է Sport.es-ը: Լապորտան իսպանացի մասնագետի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշել է, որ ցանկանում է մարզչին տեսնել թիմի ղեկին նաև 2024-25 մրցաշրջանի ընթացքում: Չավին վերջերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ ակումբին փոփոխություններ են պետք։ «Բարսելոնան» Լա […]
16:41 29.02.2024
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է L’Equipe-ը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատժվել է անպարկեշտ ժեստ ցուցադրելու համար: Դա տեղի է ունեցել «Ալ Շաբաբի» դեմ խաղի ժամանակ: Սաուդյան Արաբիայի առաջնության արտագնա հանդիպման ժամանակ մրցակցի երկրպագուները վանկարկել էին Լիոնել Մեսսիի անունը, իսկ Ռոնալդուն պատասխանել էր […]
16:06 29.02.2024
Կենտրոնական հարձակվող Դիոմերսի Մբոկանին հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 38-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսին էր միացել «Նոային»: Նա հայկական ակումբում անցկացրել է 10 խաղ, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Մբոկանին ժամանակին խաղացել է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյի», գերմանական «Վոլֆսբուրգի», անգլիական «Նորվիչի», «Հալ Սիթիի», Ուկրաինայի բազմակի չեմպիոն Կիևի «Դինամոյի» […]
15:39 29.02.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը, հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային հավաքականի ավագին և «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել էր Կատարի 7-րդ էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Ելիսեյան պալատում կայացած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը չի խուսափել […]
15:18 29.02.2024
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» Միլանում 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ատալանտայի» նկատմամբ։ Գոլերը խփել են Մատեո Դարմիանը, Ֆեդերիկո Դիմարկոն, Դավիդե Ֆրատեզին և Լաուտարո Մարտինեսը։ Աշխարհի չեմպիոն Մարտինեսը նաև վրիպել է 11-մետրանոցից: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Դարմիանին։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվել […]
14:54 29.02.2024
ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն Մյունխենի «Բավարիային» տուգանել է 50 հազար եվրոյով իտալական «Լացիոյի» դեմ ՉԼ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ ակումբի երկրպագուների պահվածքի համար։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գերմանիայի չեմպիոնը տուգանվել է 40 հազար եվրոյով ակումբի երկրպագուների` դյուրավառ նյութեր օգտագործելու և 10 հազար եվրոյով` տարբեր իրեր Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտի խոտածածկին նետելու համար։ ՈւԵՖԱ-ն «Բավարիային» […]
14:31 29.02.2024
Բրազիլացի նախկին պաշտպան Դանի Ալվեսի հայրենի Ժուազեյրե քաղաքում ներկ են լցրել նրա արձանի վրա, գրում է Globo Esporte-ն։ Ալվեսի վերաբերյալ դատավճռի հրապարակումից հետո Ժուազեյրեի բնակիչները քաղաքապետարանին հորդորել են հեռացնել նրա արձանը, որը տեղադրվել է 2020 թ. հոկտեմբերին։ Քաղաքային իշխայությունները չեն ցանկացել որևէ քայլ ձեռնարկել մինչ դատարանի վերջնական վճիռի հրապարակումը, քանի որ այն դեռ կարող է […]
13:17 29.02.2024
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը ձեռք է բերել Mercedes-AMG One թանկարժեք մեքենան։ Dn.no-ն գրում է, որ մեքենայի արժեքը 36 մլն նորվեգական կրոն է (մոտ 3,2 մլն եվրո)։ Այս մոդելից աշխարհում կա ընդամենը 275 հատ։ Հոլանդը մեծ ավտոպարկ ունի, որտեղ կան Rolls Roys Cullinan, Audi RS6 Avant, Range Rover Sport, Mercedes-AMG GLE և […]
12:18 29.02.2024
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 […]
11:43 29.02.2024
Կանանց Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ջենիֆեր Էրմոսոն պատմել է, թե ինչ ազդեցություն է ունեցել իր վրա Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի մասնակցությամբ սկանդալը: «Այդ միջադեպից հետո շատ եմ փոխվել: Սկանդալն ինձ ավելի ուժեղ դարձրեց: Ես շատ բան սովորեցի և ամեն ինչ կանեմ, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի: Այժմ շարունակում եմ պաշտպանել […]
11:30 29.02.2024
Փետրվարի 25-ին Երևանում կայացավ «Mixfight 55» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որը համարվում է նաև UFC fight pass։ Փաստենք, որ նման ծավալի խոշոր ու լուրջ մրցաշար Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ։ Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդես եկավ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Այս անգամ հայ մարզիկը մենամարտեց ընդդեմ ուզբեկ […]
11:16 29.02.2024
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատժի Մադրիդի «Ռեալին» ակումբի հեռուստաալիքի եթերում հայտնված տեսանյութի համար, հայտնում է Carrusel Deportivo-ն: Ավելի վաղ մադրիդյան ակումբի հեռուստաալիքի մեկնաբանները Լա լիգայի 6-րդ տուրում կայացած դերբիի ժամանակ քննադատել էին հանդիպումը սպասարկող Խավյեր Ալբերոլա Ռոխասին: Միջադեպից հետո «Սևիլիան» դիմել էր Իսպանիայի թագավորական ֆեդերացիա՝ խնդրելով պատժել «Ռեալին»: Լա լիգաի նախագահ Խավիեր Տեբասն էլ հայտարարել […]
09:11 29.02.2024
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսն ակումբի հետ պայմանագրի երկարաձգումից հետո ցանկանում է վաստակել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հայտնում է Bild-ը։ Գերմանական ակումբը չի պատրաստվում կատարել կանադացի ֆուտբոլիստի այդ պահանջը։ Ամենայն հավանականությամբ, կողմերը չեն երկարաձգի 2025 թ. ամռանն ավարտվող համաձայնագիրը։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Նախնական տեղեկություններով` «Ռեալը» պայմանագրի հարցում բանավոր համաձայնության է […]
08:47 29.02.2024
«Բավարիայի» լեգենդ Լոտար Մատեուսը հայտարարել է, որ գերմանական «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսը միակ ճիշտ թեկնածուն է մյունխենյան թիմը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու համար: «Միակ մարդը, ում հիմա կվստահեի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, Սեբաստիան Հյոնեսն է: Նրա անունը խոսուն է, մնում է՝ աջակցություն լինի ակումբի կողմից: Այն ամենը, ինչ Հյոնեսն անում է «Շտուտգարտում», ամուր հիմք ունի»,- […]
08:18 29.02.2024
Հայտնի բասկետբոլիստ Տրեյսի Մակգրեյդին ասել է, թե որ թիմի չեմպիոնությունն է համարում NBA-ի պատմության մեջ ամենադժվարը: «Բասկետբոլի մեծագույն խաղազույգը՝ Շաքիլ Օ՛Նիլն ու Կոբի Բրայանտն էին: Նրանք երեք անգամ անընդմեջ չեմպիոն դարձան և գերիշխում էին 2000-ականների սկզբին: Եվ հանկարծ «Դետրոյթ Պիստոնսը» եզրափակիչ է դուրս գալիս և նրանց ջախջախում 4-1 հաշվով: Հաղթել Կոբիին և Շաքին շատ տպավորիչ […]
23:59 28.02.2024
Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը: «Կարծում եմ, որ Իսպանիայի առաջնություն է գալու մի ֆուտբոլիստ, որն առանձնահատուկ դեր կունենա թիմում։ Ընդ որում, էական չէ, թե որ ակումբ կտեղափոխվի նա. «Ռեալ», «Բարսելոնա», թե «Կորդոբա»։ Անչափ կարևոր է, որ Մբապեի մակարդակի ֆուտբոլիստները խաղան Իսպանիայի առաջնությունում»,- Սերեսոյի […]
23:36 28.02.2024
Լոնդոնի «Արսենալը» նախորդ տարվա համեմատ 52 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս է կրել, հայտնում է The Telegraph-ը: Այս մեծ կորուստն առաջին հերթին կապված է կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեի հետ: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնյան ակումբը 72 միլիոնով ձեռք էր բերել 2019-ին: Պեպեի հետ ակումբը պայմանագիր էր ստորագրել մինչև 2024 թվականը: Ամբողջական գործարքը ձևակերպելու համար «Արսենալը» 100 միլիոն […]
23:11 28.02.2024
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կրկին հայտնվել է ակումբի լեգենդների ցանկում, հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ «Բարսելոնան» Ալվեսին զրկել էր այդ կոչումից: Այդ փաստը մեծ աղմուկ էր բարձրացրել համաշխարհային լրատվամիջոցներում, ինչից հետո կատալոնական ակումբը բրազիլացուն կրկին ընդգրկել է ակումբի լեգենդների ցանկում: Դանի Ալվեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2008-16 և 2021-22 թվականների ընթացքում և […]
22:40 28.02.2024
Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության առնչությամբ։ «Զգացողություն ունեմ, որ Կիլիան Մբապեն տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»»,- Խավիեր Տեբասի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը և այս մրցաշրջանի վերջում ազատ գործակալի […]
22:26 28.02.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի և հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հարաբերությունները սրվել են, հայտնում է Daily Mail-ը: Հոլանդացի մասնագետը դադարել է շփվել անգլիացի ֆուտբոլիստի հետ Բելֆաստում տեղի ունեցած միջադեպից հետո: «Յունայթեդի» ղեկավարներն անհանգստացած են այդ փաստով և մտավախություն ունեն, որ իրավիճակը չի հաջողվի շտկել: Ավելի վաղ 26-ամյա Ռեշֆորդը բաց էր թողել թիմի մարզումը […]
22:13 28.02.2024
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Լութոն Թաունի» դեմ խաղում խփած 5 գոլերի շնորհիվ կրկնել է Ջորջ Բեսթի ռեկորդը։ Նախկինում միայն լեգենդար Բեսթին էր հաջողվել 5 գոլի հեղինակ դառնալ մրցաշարի մեկ խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը ռեկորդը գրանցել էր 1970 թվականին, հաղորդում է Opta Sports-ը։ 23-ամյա Հոլանդը 2022թ․ հուլիսին «Մանչեսթեր Սիթիի» կազմում նորամուտը նշելուց հետո […]
21:36 28.02.2024
Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Manchester Evening News-ը: Ակումբի նոր սեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կարծում է, որ թիմին նոր գլխավոր մարզիչ է հարկավոր, իսկ իտալացի մասնագետը լավ թեկնածու է: 44-ամյա Դե Ձերբիի ծառայություններով հետաքրքրված է նաև Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Վերջինիս ղեկավարությունը Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում […]
21:12 28.02.2024
Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կարծիք է հայտնել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի՝ երևանյան ակումբ տեղափոխվելու մասին: «Դենիսը լավ ֆուտբոլիստ է: Լավ է, որ նա տեղափոխվել է «Ուրարտու» և կօգնի թիմին: Գիտեմ, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, բայց Դուբայում վերջերս կայացած հավաքները ցույց տվեցին, որ հայկական ու ռուսական թիմերի միջև […]
20:50 28.02.2024
«Քլիվլենդ Կավալիերսի» պաշտպան Մաքս Սթրուսը 3 միավորանոց գեղեցիկ հաղթական նետում է կատարել «Դալաս Մավերիքսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում։ Հանդիպման ավարտից մեկ վայրկյան առաջ 27-ամյա ամերիկացին 118-119 հաշվի ժամանակ մրցակցի օղակը գրավել է սեփական կիսադաշտից։ Խաղն ավարտվել է 121-119 հաշվով՝ հօգուտ «Քլիվլենդ Կավալիերսի»։ StatMamba-ի համաձայն՝ դա NBA-ի պատմության մեջ երկրորդ […]
20:30 28.02.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության վերաբերյալ։ Ըստ հաշվարկների՝ մրցաշարային աղյուսակն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է The Sun-ը։ Սուպերհամակարգիչը հաշվել է, որ Միկել Արտետայի գլխավորած թիմն առաջնությունը կավարտի 85 միավորով։ «Լիվերպուլը» կզիջի 1 միավոր և կգրավի երկրորդ տեղը, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կլինի երրորդը։ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետո […]
20:10 28.02.2024
Լոնդոնի «Չելսին» փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համար։ Daily Mail-ը հայտնում է, որ անգլիական ակումբը չի դիտարկում արգենտինացի մասնագետին մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը պաշտոնանկ անելու տարբերակը, սակայն, նա աստիճանաբար կորցնում է ղեկավարության վստահությունը։ 51-ամյա մասնագետի ապագան կախված է Անգլիայի գավաթում մրցելույթներից, քանի որ «Չելսին» եվրագավաթային մրցաշարի ուղեգիր կարող է նվաճել միայն այդ […]
19:54 28.02.2024
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Matchtv.ru-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին: «Էդուարդ Սպերցյանը և Նաիր Թիկնիզյանը Հայաստանի հավաքականի առաջատարներն են: Նրանք նորմաուտի առաջին րոպեից բարձր մակարդակ են ցույց տվել: Առանց այդ ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը կթուլանա, որովհետև նրանք մեկ գլուխ […]