TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.71 oC

ՍՊՈՐՏ

Այսօր մրցագորգ դուրս կգան Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ․ ԵԱ

13:02 13.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը կսկսեն Հայաստանը ներկայացնող ևս 5 ըմբիշները։ 2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի հույն Իլիաս Զաիրակիսի հետ։ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի շվեդ Նիկլաս Օեհլենը։ Աշոտ Խաչատրյանը (72 […]

̰
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

11:44 13.02.2024

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար: Կիսաեզրափակչում 77 կգ քաշային հայ ըմբիշը գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 2:1 հաշվով առավելության հասել: Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ են մտնում 55 կգ քաշային կարգում մրցող կանայք

11:22 13.02.2024

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց հավաքականն ունի երկու ներկայացուցիչ: 55 կգ քաշային կարգում կմրցեն Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Ալեքսանդրա Գրիգորյանը միայն 6-րդն […]

̰
«Նոան» ամփոփել է կատարյան հավաքի արդյունքները

09:48 13.02.2024

«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ընդառաջ ավարտել է ուսումնամարզական հավաքը Կատարում: Հայկական ակումբը հավաքի ընթացքում 7 ընկերական հանդիպում է անցկացրել, տարել երեք հաղթանակ և չորս խաղում գրանցել ոչ-ոքի: «Նոայի» ֆուտբոլիստները 8 գոլ են խփել, բաց են թողել երեքը: «Նոան» մրցել է Կատարի Աստղերի լիգան ներկայացնող 5 թիմերի հետ, նաև հանդիպել է Կատարի Երկրորդ լիգայի […]

̰
Արմեն Պետրոսյանը պարտվել է Ռոդոլֆո Վիեյրային․ UFC

08:54 13.02.2024

Հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը UFC Vegas 86 մրցաշարում պարտվել է բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրային: Միջին քաշային կարգի մենամարտի ելքը վճռվել է առաջին ռաունդում, որի ավարտից վայրկյաններ առաջ Վիեյրան խեղդող հնարքով հաղթել է Պետրոսյանին: Սա 32-ամյա հայ մարտիկի համար երկրորդ պարտությունն է UFC-ում, նա ունի նաև երեք հաղթանակ:

̰
Կանխազգացում ունեի, որ Ալեքսը նոկաուտով կպարտվի Մախաչևին․ Յուջին Բեյրման

08:24 13.02.2024

UFC-ի ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկիի մարզիչ Յուջին Բեյրմանը խոստովանել է, որ ինքը կանխազգացել է իր մարզիկի պարտությունը ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտում: «Անկեղծ ասած՝ մենք հաղթելու մեծ շանսեր չունեինք: Ես նույնիսկ ժամանակ չունեի Աբու Դաբի մեկնելու համար, որպեսզի ներկա լինեի մենամարտին: Ես արդեն կազմել էի այդ օրվա հետ կապված ծրագրեր, որոնք չէի կարող չեղարկել: […]

̰
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում

23:44 12.02.2024

Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում: Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում Սիմոնյանն ընթացքից կատարած հարվածով գրավել է Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «Ալանիայի» դարպասը: «ԲՄԱ-Խաբարովսկը» հաղթել է 2-1 հաշվով: Հիշեցնենք, որ 28-ամյա Սիմոնյանը նախորդ տարվա փետրվարից է խաղում «ԲՄԱ-Խաբարովսկում»:

̰
Լեգենդար Օվեչկինը կարիերայում 57-րդ անգամ է գրավել դատարկ դարպասը

23:13 12.02.2024

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բոստոն Բրյուինզին»: «Վաշինգտոնի» կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը: Լեգենդար ռուս հոկեյիստը գրավել է մրցակցի անպաշտպան մնացած դարպասը: 38-ամյա հոկեյիստը կարիերայում 57-րդ անգամ է գրավել դատարկ դարպասը, այս ցուցանիշով Օվեչկինը NHL-ում գերազանցել է […]

̰
Հայ լողորդները մասնակցում են աշխարհի առաջնությանը

22:41 12.02.2024

Հայաստանի առաջատար լողորդները սկսել են պայքարը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում: Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր բատերֆլայ մրցաձևի որակավորման փուլում զբաղեցրել է 31-րդ տեղը, մրցմանը մասնակցել են ևս 42 լողորդներ: 20-ամյա լողորդուհին չի կարողացել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա նաև նույն մրցաձևի 50 մետր տարածությունում։ Աշոտ Չախոյանն էլ բրաս մրցաձևի […]

̰
Բիչախչյանի  «Պոգոնը» հաղթել է արտագնա խաղում

22:15 12.02.2024

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Շլյոնսկին»: Գոլը 72-րդ րոպեին խփել է նորվեգացի 31-ամյա կիսապաշտպան Ֆրեդրիկ Ուլվեստադը: «Պոգոնի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվել է 62-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստն Էքստրակլասայի 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: […]

̰
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

21:48 12.02.2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուի հետ: Ամոյանը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Ամոյանի մրցակիցը եզրափակիչում կլինի թուրք Էմրե Բասարը: 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի […]

̰
«Ռեալը» արդեն 5 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»

21:30 12.02.2024

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 24-րդ տուրում կատալոնական «Ժիրոնային» 4-0 հաշվով հաղթելուց հետո 61 միավորով ամրապնդվել է առաջին տեղում։ Մադրիդյան թիմը արդեն 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»: «Արքայական ակումբի» կազմում դուբլ էր գրանցել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլ էլ խփել էին բրազիլացի հարձակվողներ Վինիսիուսն ու Ռոդրիգոն:  

̰
Կատարի հավաքականը՝ Ասիայի կրկնակի գավաթակիր

21:10 12.02.2024

Ֆուտբոլի Կատարի ազգային հավաքականը երկրորդ անգամ նվաճել է Ասիայի գավաթը: Տնային առաջնության վճռորոշ խաղում կատարցիները 3-1 հաշվով հաղթել են Հորդանանի հավաքականին, որն առաջին անգամ էր դուրս եկել մրցաշարի եզրափակիչ: Կատարի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ երկիրը ներկայացնող «Ալ Սադ» ակումբի հարձակվող Ակրամ Աֆիֆը, որը երեք գոլերն էլ խփել է 11-մետրանոցից: Կատարցիները նախորդ անգամ […]

̰
Հանսի Ֆլիկը ցանկանում է  «Բարսելոնայում» փոխարինել Չավիին

20:44 12.02.2024

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ցանկանում է «Բարսելոնայում» փոխարինել Չավիին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գերմանացի մասնագետն ուրախ կլինի աշխատանքի անցնել կատալոնական ակումբում և պատրաստ է ընդունել մարտահրավերը։ 58-ամյա գերմանացին այժմ իսպաներեն է սովորում։ Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո Չավին կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

̰
Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Սլովանի» կազմում

20:27 12.02.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 8-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում: Գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» 19-րդ տուրում հյուրընկալվել էր «Ժիլինային» և հաղթել է 4-0 հաշվով, 30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել է հաշիվը: «Սլովանը» 48 միավորով Սլովակիայի առաջնության առաջատարն է, «Ժիլինան» 38 միավորով երկրորդն է:  

̰
Ալեքսանդր Կովալենկոն առաջին գոլն է խփել «Զենիթի» կազմում

20:10 12.02.2024

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն առաջին գոլն է խփել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն ընկերական խաղում գեղեցիկ հարվածով գրավել է կատարական «Ալ Ռայանի» դարպասը: Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթը» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում պարտվել է 2-4 հաշվով: «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Զենիթում»:

̰
ՊՍԺ-ն կամային հաղթանակ է տարել

19:50 12.02.2024

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 21-րդ տուրում ընդունել էր «Լիլին» և կամային հաղթանակի է հասել 3-1 հաշվով: Լուիս Էնրիկեի թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Գոնսալու Ռամուշը և Ռանդալ Կոլո Մուանին, «Լիլից» էլ սեփական դարպասը գրավել է Ալեքսանդրո Ռիբեյրոն: Ֆրանսիայի գործող չեմպիոնը 50 միավորով առաջատարն է և 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Նիսին»:

̰
Հայ բռնցքամարտիկները մեկ մեդալ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

19:26 12.02.2024

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը (60 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում 0-5 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, ուզբեկ Աբդուլմալիկ Խալոկովին: Արսեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ) մեդալ չեն նվաճել: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հիմնական կազմով չի մասնակցել Ստրանջայի մրցաշարին, քանի որ […]

̰
Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մարսելի մրցաշարի եզրափակիչ

19:05 12.02.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մարսելում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում աշխարհի 18-րդ ռակետը պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին (13-րդ ռակետ)։ Դիմիտրովը հաղթել է 3 սեթում՝ 6:7, 6:4, 7:6 հաշվով: Մարսելի մրցաշարի եզրափակչում Դիմիտրովը կհանդիպի աշխարհի 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ։

̰
«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» մարզիչները դեմ են կապույտ քարտի կիրառությանը

18:46 12.02.2024

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է կապույտ քարտի կիրառությանը: «Մենք պետք է հնարավորինս հեշտացնենք մրցավարների գործը։ Հանդիպումներից հետո շատ դյուրագրգիռ ենք դառնում, երբ խոսում ենք կատարվածի մասին։ Նոր քարտի կիրառությունը նրանց սխալվելու հավանականությունը մեծացնելու է։ Շատ բարդ է լինելու։ Ես արդեն 56 տարեկան եմ և չեմ հիշում Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) ընդունած վերջին […]

̰
Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի և եզրափակչի գնդակը

18:24 12.02.2024

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի և եզրափակչի գնդակը, որը ստացել է UCL Pro Ball London անվանումը։ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 13-ին։ 1/8 եզրափակչի առաջին խաղերում կմրցեն «Կոպենհագեն»-«Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ»-«Ռեալ» զույգերը։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

̰
Դավիթ Օվասապյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ․ Ըմբշամարտի ԵԱ

17:54 12.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Դավիթը որակավորման փուլում հաղթահարել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Հոսեին Ալիշահի արգելքը՝ 6-0։ 1/8 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր սերբ Բորիս Պետրուշիչին, սակայն քառորդ եզրափակչում 0-5 հաշվով պարտվել է աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալպին։ Այսօր […]

̰
Գոռ Մինասյանը` Ասիայի փոխչեմպիոն

17:35 12.02.2024

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիայի փոխչեմպիոն ու ապահովել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) 29-ամյա գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել է 443 կգ (207+236) արդյունք։ Մինասյանը մեկ կիլոգրամ է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Ման Ասադին՝ 444 կգ (192+252)։ Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը […]

̰
Հայտնի են Մանվել Խաչատրյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակչում․ Ըմբշամարտի ԵԱ

17:16 12.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայտնի դարձան 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի և 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակչում։ Մանվելը կմրցի մոլդովացի Արտյոմ Դելեանուի հետ։ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը նույնպես մոլդովացի է՝ Ալեքսանդրին Գուտուն։

̰
Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող

16:40 12.02.2024

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու […]

̰
Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

16:20 12.02.2024

Այսօր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 77 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևի հետ: Մալխասը հաղթել է 3։2 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ):

̰
«Բարսելոնան»  ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ

09:50 12.02.2024

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Գրանադային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ 14-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Լամին Յամալը։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Սանչեսը։ Երկրորդ կեսի սկզբում արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ֆակունդո Պելիստրին։ 3 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց խաղի հաշիվը։ «Բարսելոնան» 51 միավորով 3-րդ […]

̰
«Սալերնիտանան» նոր մարզիչ ունի

23:59 11.02.2024

Իտալական «Սալերնիտանան» գլխավոր մարզիչ է նշանակել Ֆաբիո Լիվերանիին։ ««Սալերնիտանան» հայտարարում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ֆաբիո Լիվերանիի հետ, և նրան է վստահվել գլխավորել առաջին թիմը»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լիվերանին նախկինում մարզել է «Ջենովան», «Լեյթոնը», «Տերնանան», «Լեչչեն» և «Կալյարին»՝ հեռանալով 2022 թվականի դեկտեմբերին։

̰
«Արսենալը» տարավ Պրեմիեր լիգայում իր պատմության ամենամեծ արտագնա հաղթանակը

22:28 11.02.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 24-րդ տուրի լոնդոնյան դերբիում «Արսենալ» ֆուտբոլային ակումբը արտագնա հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Հանդիպումը կայացավ «Օլիմպիյսկի» մարզադաշտում և ավարտվեց 6։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Գոլերը խփեցին Ուիլյամ Սալիբան (32-րդ րոպե), Բուկայո Սական (41-րդ, 11 մետրանոց, 63-րդ), Գաբրիել Մագալհեսը (44-րդ), Լեանդրո Տրոսարդը (45+2) և Դեկլան Ռայսը (65-րդ): «Վեսթ Հեմը» կրեց Անգլիայի առաջնությունում իր […]

̰
Հայ շախմատիստը՝ Իրանի միջազգային մրցաշարի հաղթող

20:28 11.02.2024

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը: Ռադիկ Աբրահամյանը դարձավ B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: Ռադիկը 176 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

̰
BACK_TO_TOP