TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.45 oC

ՍՊՈՐՏ

Ցավալի է․ Քեյնը՝ «Բայերից» կրած պարտության մասին

18:50 11.02.2024

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է Լևերկուզենի «Բայերի» հետ Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման մասին. «Մենք լավ չէինք տիրում գնդակին: Կարծում եմ, որ առաջին և նույնիսկ երկրորդ խաղակեսում մենք լավ պրեսինգ էինք անում, բայց շատ արագ նրանց տվեցինք գնդակը։ Սա թույլ տվեց «Բայերին» թափ հավաքել: Ցավալի է, մենք այլ արդյունք էինք ուզում, բայց պետք […]

̰
«Կատարյալ կիրակնօրյա տրամադրություն». Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել

15:10 11.02.2024

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցում լուսանկարներ է հրապարակել: «Կատարյալ կիրակնօրյա տրամադրություն։ Կենտրոնանում ենք հաջորդ հանդիպման վրա»,-լուսանկարներին կից գրել է Մխիթարյանը։    

̰
Գրետա Վարդանյանը Դուբայում կմասնակցի Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարի

12:00 11.02.2024

Պարա ծանրամարտի միջազգային օրացուցային պլանի համաձայն Պարալիմպիկ խաղերի 2024 թվականի որակավորման փուլի առաջին մրցաշարը տեղի կունենա Դուբայում, փետրվարի 29-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հավաքականի առաջատար Գրետա Վարդանյանին հայտավորել է մասնակցելու Աշխարհի գավաթի նշված առաջնությանը։ Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնության […]

̰
«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

10:20 11.02.2024

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ռոմա»-ի հետ: Հռոմում կայացած խաղում` «Ինտեր»-ն առավելության հասավ «գայլերի» նկատմամբ 2:4 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Աչերբին, Տյուրամը և Բաստոնին, «Ռոմա»-ից էլ ինքնագոլ խփեց Անխելինյոն: «Ռոմա»-ից գոլերը խփեցին Մանչինին ու Էլ-Շարավին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: […]

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն

00:00 11.02.2024

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։ Հավաքականի գլխավոր մարզիչ […]

̰
Ֆուտբոլիստը կախարդական հնարք է ցուցադրել հենց հանդիպման ընթացքում

23:50 10.02.2024

Քաթարի հարձակվող Աքրամ Աֆիֆը կախարդական հնարք է կատարել 2024 թվականի Ասիայի գավաթի խաղարկության` Հորդանանի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում։ Այս մասին հայտնում է «Չեմպիոնշիփ»-ը։ 27-ամյա ֆուտբոլիստը 22-րդ րոպեին իրացրել է 11 մետրանոցը և առաջ մղել Քաթարին: Աֆիֆը գոլը տոնել է քարտային հնարք կատարելով։ Աքրամը լեգինսներից հանել է քարտերի մի տախտակ: Հետո նա ցույց է տվել իր […]

̰
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի եզրային Ստեֆան Աշկովսկին տեղափոխվեց «Ալաշկերտ»

21:20 10.02.2024

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի եզրային Ստեֆան Աշկովսկին տեղափոխվեց «Ալաշկերտ». այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլիստը հանդես է եկել Բելգրադի «Պարտիզանում»,Նիդերլանդների «Ֆորտունայում», Սոֆիայի «Սլավիայում», ռումինական «Բոտոշանիում» և «Սեպսիում», հունական «Լամիայում» և այլ ակումբներում: 31-ամյա Աշկովսկին Սերբիայի չեմպիոն և Ռումինիայի գավաթակիր է:

̰
Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

20:16 10.02.2024

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ Գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և […]

̰
Մեկնարկել է սուսերամարտի Մ21 տարեկանների Հայաստանի առաջնությունը․ այն ընտրական է ԵԱ-ի և ԱԱ-ի համար

19:41 10.02.2024

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեկնարկել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը․ Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի՝ 2024 թվականի առաջին մարզական միջոցառմանն ավելի քան 100 մարզիկ է հայտավորվել ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի մասնագիտացված մարզադպրոցներից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Սուսերամարտի երիտասարդական առաջնության մրցումներին այսօր հետևել են Հայաստանի սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, […]

̰
Գոռ Ներսիսյանը կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության եզրափակչում է

18:55 10.02.2024

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ Գոռ Ներսիսյանը -84կգ քաշային կարգում հաղթելով 5 մենամարտ` դուրս է եկել եզրափակիչ : Եզրափակիչ մենամարտը տեղի կունենա փետրվարի 11-ին:

̰
Անտոնիո Ռյուդիգերը վնասվածք է ստացել

18:16 10.02.2024

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վնասվածք է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղից առաջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ Ռյուդիգերը ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Խաղը կկայանա Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»:

̰
Կրոսը կարող է հեռանալ մադրիդյան թիմից

17:53 10.02.2024

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է հեռանալ մադրիդյան թիմից։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ գերմանացի կիսապաշտպանի ներկայացուցիչներն առաջարկել են «Յուվենտուսին» իրենց հաճախորդի ծառայությունները։ Թուրինցիները, ամենայն հավանականությամբ, կցանկանան պայմանագիր կնքել 34-ամյա կիսապաշտպանի հետ ազատ գործակալի կարգավիճակով:

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը

17:22 10.02.2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ժամանակացույցը (Երևանի ժամանակով): Կանայք 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան-փետրվարի 13, ժամը` 19:00 81 կգ Լիանա Գյուրջյան-փետրվարի 18, ժամը`19:00 87 կգ Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան-փետրվարի 19, ժամը` 22:00 Տղամարդիկ 67 կգ Գոռ […]

̰
Իտալական գրանդները կողմ են Ա Սերիայի մասնակից թիմերի քանակի կրճատմանը

16:17 10.02.2024

«Ինտերը», «Յուվենտուսը» և «Միլանը» կողմ են Ա Սերիայի մասնակից թիմերի քանակը 20-ից 18-ի կրճատելուն։ Ըստ Fcinter1908.it-ի՝ Ջուզեպե Մարոտան (Ինտերի գործադիր տնօրեն), Մաուրիսո Սկավանվինոն (Յուվենտուսի գործադիր տնօրեն), Ֆրանցիսկո Կալվոն (Յուվենտուսի տնօրեն) և Պաոլո Սկարոնին (Միլանի նախագահ) հանդիպել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ։ Գաբրիելե Գրավինայի հետ նրանք քննարկել ենք այս հարցը։ 2004/05 մրցաշրջանից սկսած Ա Սերիայում […]

̰
«Ռոմա»-ն կարող է նոր սեփականատեր ունենալ

15:32 10.02.2024

Սաուդյան Արաբիայից ներդրողները ցանկանում են գնել իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, հայտնում է La Repubblica-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են, հռոմեական ակումբի ներկայացուցիչը գտնվում է Ռիադում։ Սաուդյան Արաբիայի ներդրողները պատրաստ են 900 միլիոն եվրո առաջարկել ակումբի համար, ինչպես նաև ևս 300 միլիոն եվրո հատկացնել նոր մարզադաշտի կառուցման համար։ «Ռոմայի» սեփականատերերից […]

̰
Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մարսելի մրցաշար

13:51 10.02.2024

Աշխարհի 18-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մարսելում (Ֆրանսիա) ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ խաղում Խաչանովը վստահորեն հաղթեց աշխարհի 50-րդ ռակետ չինացի Չժան Չժիչժենին։ Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:1 հաշվով։ Խաղը տևեց 1 ժամ 1 րոպե։ Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ, աշխարհի 13-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովի հետ:

̰
Տեղի է ունեցել Արմեն Պետրոսյանի ու Ռոդոլֆո Վիեյրայի կշռման արարողությունը․ UFC

09:38 10.02.2024

Բրազիլական Սան Պաուլուում կայացել է խառը մենամարտերի UFC Fight Night 231 մրցաշարի կշռման արարողությունը։ Կշռվել են նաև միջին քաշային կարգում հանդես եկող Արմեն Պետրոսյանն ու Ռոդոլֆո Վիեյրան։ Արմեն Պետրոսյանը MMA-ում անցկացրել է 11 մենամարտ, տարել 9 հաղթանակ ու կրել 2 պարտություն։ UFC-ում նա ունի 3 հաղթանակ և մեկ պարտություն: Ռոդոլֆո Վիեյրան UFC-ում մասնակցել է 6 […]

̰
«Ցրվենա Զվեզդայի» նախկին դարպասապահը կխաղա «Վանում»

09:08 10.02.2024

Չարենցավանի «Վանը» հայտարարել է սերբ դարպասապահ Միլոշ Չուպիչի տրանսֆերի մասին: 24-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում է համալրել հայկական ակումբի կազմը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը: Չուպիչը նախկինում խաղացել է սերբական «Զլատիբոր», «Գրաֆիկա», «Բելգրադ», «Ցրվենա Զվեզդա» ակումբներում։ Նա նաև հանդես է եկել Սերբիայի Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում:

̰
Մեր խմբում որոշ թիմեր Մոլդովայի մակարդակի են․ Ֆարերյան կղզիների հավաքականի գլխավոր մարզիչ

08:43 10.02.2024

Ֆարերյան կղզիների հավաքականի գլխավոր մարզիչ Հոկան Էրիկսոնը կարծիք է հայտնել Ազգերի լիգայի վիճակահանության մասին: Նրա թիմը մրցելու է Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ: «Մենք չենք կարող դժգոհ լինել վիճակահանությունից, բայց գոհ էլ չենք: Ազգերի լիգայում պետք է չկրկնենք Եվրո-2024-ի որակավորման փուլի մեկնարկում թույլ տված սխալները: Պետք է միանգամից հաջող մեկնարկենք: Մենք շատ անգամ […]

̰
Անդրե Սպայթ-Մկրտչյանը մասնակցել է Լատինական Ամերիկայի   Չեմպիոնների լիգայի խաղին

08:13 10.02.2024

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Անդրե Սպայթ-Մկրտչյանն արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբի կազմում արդյունավետ հանդիպում է անցկացրել Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգայում: Բրազիլական «Սեսի Ֆրանկայի» դեմ խմբային փուլի տնային խաղում Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 20 միավոր: «Օբրաս Սանիտարիասը» հաղթել է 97-96 հաշվով:

̰
«Ինտերն» ու  Մարտինեսը չեն կարողանում համաձայնության գալ

23:52 09.02.2024

Միլանի «Ինտերը» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագրով տարեկան 8 միլիոն եվրո առաջարկել նրան։ Այնուամենայնիվ, կողմերը վստահ են, որ շուտով կկարողանան պայմանավորվել։ Մարտինեսը 2018 թվականից […]

̰
2023 թվականին ամենաշատ եկամուտ ստացած մարզիկները

23:26 09.02.2024

Sportico ամսագիրը ներկայացրել է 2023 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը: Մեկ տարվա ընթացքում ամենաշատը գումար վաստակել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 275 միլիոն դոլար (255,3 միլիոն եվրո): 39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի 137 միլիոն եվրո ստացել է արաբական ակումբից, իսկ մնացած գումարը վաստակել է գովազդների միջոցով։ Պորտուգալացին համագործակցում […]

̰
Ռաֆայել Նադալը կմասնակցի մեծ մրցաշարի

22:52 09.02.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մասնակցելու է տարվա առաջին «Մասթերսին»: 37-ամյա թենիսիստը հայտավորվել է Ինդիան Ուելսի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Իսպանացին գրեթե 1 տարի բաց թողնելուց հետո 2023 թվականի դեկտեմբերի 31-ին կորտ էր վերադարձել, սակայն հունվարի 7-ին վնասվածք էր ստացել և դադարեցրել ելույթները: Ինդիան Ուելսի «Մասթերսը» կայանալու է մարտին: Մինչև այդ […]

̰
Ֆրենկի դե Յոնգը որոշել է հեռանալ «Բարսելոնայից»

22:22 09.02.2024

«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ կատալոնական ակումբից, հաղորդում է Esport3-ը։ Հաշվի առնելով ակումբի վիճակն ու գլխավոր մարզիչ Չավիի հայտարարությունը՝ 26-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է «Բարսելոնայի» ղեկավարությունից ու դիտարկում է հեռանալու տարբերակը։ Նախկինում կատալոնական ակումբը փորձել է բաժանվել նրանից, սակայն կիսապաշտպանը չէր ցանկացել հեռանալ, քանի որ իր ընտանիքը հարմարավետ է […]

̰
Էլինա Ավանեսյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց մրցաշարից

21:37 09.02.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (61-րդ ռակետ) ավարտեց ելույթները Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Երկրորդ շրջանում 21-ամյա Ավանեսյանը մրցեց Լատվիան ներկայացնող Անաստասիա Սևաստովայի (656-րդ ռակետ) հետ և երրորդ սեթում հրաժարվեց պայքարից վնասվածքի պատճառով։ Առաջին սեթում Սևաստովան հաղթեց 6-2 հաշվով, իսկ երկրորդում հայ մարզուհին ուժեղ գտնվեց թայ-բրեյքում՝ 7-6։ Երրորդ սեթում Էլինան չկարողացավ շարունակել […]

̰
Ինչ որոշում էլ կայացնես, ինչ-որ մեկը կմնա դժգոհ․ Կովալենկո

21:12 09.02.2024

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ շփվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ, որի անունը չի նշել: «Այո, ես ընկերացել եմ ՀՖՖ ներկայացուցչի հետ, մենք շփվում ենք ոչ միայն ֆուտբոլային թեմաներով։ Իրավիճակը ծայրահեղ բարդ է. ես հայկական ընտանիքից եմ, հաճախ եմ այնտեղ գնում։ Բայց ծնվել եմ Ռուսաստանում, այստեղ […]

̰
Հայ բռնցքամարտիկներն առաջին մեդալն են ապահովել Ստրանջայի մրցաշարում

20:51 09.02.2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է ապահովել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում: Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը (60 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ և հաղթել 4-1 հաշվով։ Եզրափակիչի ուղեգրի համար Սահակյանը կմրցի ուզբեկ Աբդումալիկ Խալակովի հետ։

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է վոլեյբոլի առաջնությունը

20:27 09.02.2024

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը: Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը: Առաջնության եզրափակիչ խաղին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով մասնակիցներին և գոհունակություն հայտնելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար` նախարար […]

̰
Սուպերլիգան ՈւԵՖԱ-ից կպահանջի հսկայական փոխհատուցում

20:10 09.02.2024

Եվրոպական Սուպերլիգան վնասի փոխհատուցման հայց կներկայացնի՝ ՈւԵՖԱ-ից պահանջելով 3,5 միլիարդ եվրո, հայտնում է իսպանական AS-ը: Սուպերլիգայի ղեկավարությունը վստահ է, որ նախագծի մեկնարկի ձգձգումը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի սահմանափակումների ու սպառնալիքների պատճառով և լուրջ տնտեսական վնաս է պատճառել իրենց։ Նախագծի ղեկավարները ֆինանսական կորուստներ են ունեցել այն վարկի պատճառով, որը համաձայնեցվել էր JP Morgan բանկի հետ՝ մրցաշարը […]

̰
Ստեփան Օգանեսյանը վնասվածքի պատճառով տևական ժամանակ դուրս չի գա խաղադաշտ

19:50 09.02.2024

«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը տևական ժամանակ կբացակայի խաղադաշտից: Ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Դեոգրասիան հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի, գրում է «РБ Спорт»-ը: Սպասվում է, որ Օգանեսյանը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 խաղի, դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2023-ի աշնանը Մոսկվայի «Սպարտակի» սանը […]

̰
BACK_TO_TOP