16:37 14.02.2024
Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։ Գոռը Եվրոպայի գործող չեմպիոնն է, նաև նախորդ տարում նա դարձել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Գոռի նախնական պատվիրած քաշը՝ 320 կգ, ամենաբարձրն է այսօր A խմբում մասնակցող ծանրամարտիկների հայտերում։ Նշենք, որ հենց այս քաշով Գոռը անցած տարի Երևանում դարձավ Եվրոպայի […]
16:13 14.02.2024
«Բարսելոնան» հետզհետե կրճատում է նոր գլխավոր մարզչի թեկնածուների ցանկը: Կատալոնական ակումբն այժմ ընտրություն է կատարում երեք մարզիչների միջև: Ռոմերոյի տեղեկությամբ՝ այդ մասնագետներն են Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն, անգլիական «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին և «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ ամռանը հեռանալու […]
09:56 14.02.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սակայի մասին։ «Բուկայոն հիանալի մրցաշրջան է անցկացնում այս մրցաշրջանում, շատ է խաղում, բայց դա բավարա՞ր է թոփ խաղացող համարվելու համար: Սական հիանալի խաղացող է, ինձ սխալ մի հասկացեք: Բայց առայժմ նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ չէ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերոել Daily Mail-ը։
09:24 14.02.2024
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1). «Իմ թիմը համարձակ խաղաց։ Շատ բաներ իրագործեցինք, որ պլանավորել էինք։ Ընդմիջումից հետո նրանք հիանալի գոլ խփեցին, քանի որ մենք նրան շատ տարածություն թողեցինք։ Սա պետք է ընդունենք։ Մենք ինքներս լավ հնարավորություններ ունեինք, բայց չիրացրեցինք մեր պահերը»,- Ռոզեի […]
09:00 14.02.2024
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է մադրիդյան ակումբի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղով։ «Ես Ջուդ Բելինգհեմի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Նա անհավանական ֆուտբոլիստ է, նա անհավանական բաներ է անում խաղադաշտում: Հիմա մենք ցանկանում ենք, որ նա տիտղոսներ նվաճի Մադրիդի «Ռեալի» հետ»,- Զիդանի խոսքերն է մեջբերել Madrid Universal-ը։
08:37 14.02.2024
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) գրանցել է ռուսաստանցի մարզիկների 834 հնարավոր խախտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ARD-ին: Նշվում է, որ այդ դեպքերից 409-ն առանց մեղադրանքի փակվել են, ներկայում քննվում է 145 գործ: Հիշեցնենք, որ 2019 թվականին WADA-ն՝ Ռուսաստանի ազգային հակադոպինգային կազմակերպությունը, ճանաչել էր հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող կառույց։ Նախորդ տարվա սեպտեմբերին միջազգային կազմակերպությունը վերահաստատել էր […]
08:12 14.02.2024
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ազգային պատկանելության պատճառով սպանել են բասկետբոլի Ուկրաինայի պատանեկան հավաքականի խաղացող Վլադիմիր Երմակովին։ Բասկետբոլի Կևի ֆեդերացիան հայտնում է, որ 17-ամյա խաղացողին և նրա ընկերոջը դանակահարել են Դյուսելդորֆի փողոցներից մեկում փետրվարի 10-ի երեկոյան։ Վոլոդյան և նրա ընկերը` Արտյոմ Կոզաչենկոն, հանդես էին գալիս Դյուսելդորֆի ART Giants-ի երիտասարդական թիմում։ Հերթական հանդիպման […]
23:43 13.02.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունը համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլերի հետ: «Էրլինգը խաղում է աշխարհի ամենաբարդ դիրքում, որտեղ նրան 4-5 մրցակից է հսկում: Ես նրան ասել եմ, որ գոլեր խփելու համար հանգստություն է հարկավոր, նա պետք է ոգևորի թիմակիցներին: Մենք երբեք նրա վրա ճնշում […]
23:09 13.02.2024
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գևորգ Ղարիբյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ) չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում նրանք պարտություններ են կրել։ Այսօր կիսաեզրափակիչ է դուրս եկել միայն Արթուր Ալեքսանյանը։ Հիշեցնենք նաև, որ երեկոյան Մանվել Խաչատրյանը (55 կգ) կպայքարի բրոնզե, իսկ Մալխաս Ամոյանը (77 կգ)՝ ոսկե մեդալների […]
22:37 13.02.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձել է Էր-Ռիյադ: «Բարի վերադարձ Էր-Ռիյադ՝ մեր բրազիլացի հրաշագործ»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում: 32-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 3-ից հետո վնասվածքի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել: Նեյմարն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, […]
21:20 13.02.2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանն մեր թիմի առաջին մեդալն է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ 19-ամյա հայ մարզուհուն երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան […]
20:40 13.02.2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել խաչատրյանը մրցեց Ստեֆան Գրիգորովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 8:0 հաշվով: Քիչ ավելի ուշ Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար […]
20:25 13.02.2024
Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը վթարի է ենթարկվել Գերմանիայում, հայտնում է Bild-ը։ Լայպցիգի օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով թիմը փետրվարի 12-ին Մադրիդից մեկնել է Էրֆուրտ, որտեղից ավտոբուսով ուղևորվել է Լայպցիգ։ Ճանապարհին իսպանական ակումբի ավտոբուսը հարվածել է Toyota Avensis մակնիշի ավտոմեքենայի: Տուժողներ չկան: Վնասի չափը գնահատվում է 3 հազար եվրո։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի […]
19:40 13.02.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չկայացած տեղափոխության մասին. «Նաիրը մեր ֆուտբոլիստն է, որը վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ես նրան ճանաչում եմ գրեթե մանկուց։ Թիկնիզյանն անցել է զարգացման բոլոր փուլերով, իսկ նրա` Մոսկվայի ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխությունը տեղի ունեցավ մեր աչքի առջև։ Թիկնիզյանը զարգանում […]
19:20 13.02.2024
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Գերմանիայում անցկացվող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Արոնյանը հաղթել է գերմանացի Վինսենթ Կեյմերին։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։ Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը և աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Ֆիշերի շախմատը ստեղծել է […]
19:05 13.02.2024
Կոտ դ՛Իվուարի հավաքականը երրորդ անգամ դարձավ Աֆրիկայի գավաթակիր։ Կոտ դ՛Իվուարում կայացած մրցաշարի եզրափակչում տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Նիգերիայի հավաքականի նկատմամբ: 81-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Ալեն: Կոտ դ՛Իվուարի հավաքականն Աֆրիկայի գավաթակիր դարձել էր նաև 1992 ու 2015 թվականներին։
18:45 13.02.2024
AMC Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը մեկնաբանել է հայ մարտիկ Արմեն Պետրոսյանի` UFC Vegas 86 մրցաշարում բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայից կրած պարտությունը. «Ըմբշամարտն Արմենի համար միշտ երկրորդական է եղել։ Նա շատ առաջադիմեց Դաղստանում, սակայն դա բավարար չէր։ Ի՞նչ կլինի հետագայում։ Եթե չեմ սխալվում, մինչև այս նա երկու հաղթանակ էր տարել և արդեն հաստատվել էր UFC-ում։ Նա, […]
18:30 13.02.2024
Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը երկու գոլ խփելով «Գարանդայի» դեմ խաղում սահմանել է ռեկորդներ։ Յամալը դարձել է Իսպանիայի առաջնությունում դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Բացի դրանից, նա պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի ընթացքում «գոլ+գոլային փոխանցում» հաշվարկով հավաքել է 10 միավոր։ Յամալը «Գրանադայի» հետ հանդիպման օրը եղել է 16 տարեկան 213 օրական։ […]
18:10 13.02.2024
Իտալիայի Ա Սերիայի հետնապահ «Սալերնիտանան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: Նրա գլխավորությամբ իտալական ակումբն անցկացրել է 18 հանդիպում, տարել երեք հաղթանակ, գրանցել չորս ոչ-ոքի և պարտվել 11 խաղում: «Սալերնիտանան» Իտալիայի ընթացիկ առաջնության 24 խաղից հետո 13 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
17:55 13.02.2024
Թուրինի «Յուվենտուսի», «Պարմայի», ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին միջին մասնագիտական կրթության ատեստատ է գնել։ «Ես շատ սխալներ եմ թույլ տվել, հատկապես, երբ երիտասարդ էի։ Ամենաշատը զղջում եմ 18 տարեկանում միջին մասնագիտական կրթության ատեստատ գնելու համար։ Այժմ, միանշանակ, այդպես չէի վարվի, քանի որ դա ոչ կոռեկտ քայլ է։ Ես […]
17:28 13.02.2024
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։1 հաշվով պարտության էր մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։ Իսկ 1/4 եզրափակչում Արթուրը հաղթել է Նիդերլանդները ներկայացնող Տայրոն Ստերկենբուրգին։ Կիսաեզրափակչում Արթուրը կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես […]
17:07 13.02.2024
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում 7 գոլ է բաց թողել հետնապահներ «Ալմերիայի» և «Գրանադայի» դեմ խաղերում։ Կատալոնական ակումբը 24-րդ տուրում 3-3 հաշվով էր ավարտել հանդիպումը «Գրանադայի» հետ։ «Բարսելոնան» անդալուզյան ակումբի դեմ կայացած արտագնա խաղում նույնպես չէր հաղթել, արձանագրվել էր 2:2 հաշիվը։ 18-րդ տուրում Չավիի գլխավորած թիմը տնային խաղում 3-2 հաշվով առավելության էր հասել «Ալմերիայի» […]
16:50 13.02.2024
Հարավային Ամերիկայում ավարտվել է ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի որակավորման փուլը, որին մասնակցել են լատինաամերիկյան բոլոր 10 երկրների մինչև 23 տարեկանների հավաքականները։ Թիմերը բաժանվել էին երկու խմբի` 5-ական մասնակցով։ Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու հավաքականները դուրս են եկել եզրափակիչ հատված։ Եզրափակիչ հատվածից էլ օլիմպակական խաղերի ուղեգիր են նվաճել առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ Եզրափակիչ փուլ էին […]
16:34 13.02.2024
Պորտուգալացի անվանի մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի և ցանկանում է գլխավորել Մյունխենի «Բավարիան», հայտնում է Bild-ը: «Ես լսել եմ, որ նա սկսել է գերմաներեն սովորել: Նախկինում Մոուրինյուն արդեն շփվել է «Բավարիայի» ղեկավարության հետ և պատրաստ է գլխավորել մյունխենյան ակումբը»,- նշել է Bild-ի լրագրողը: 61-ամյա Մոուրինյուն 2024թ. հունվարին է հեռացվել իտալական «Ռոմայի» գլխավոր […]
16:22 13.02.2024
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հաղթանակով մեկնարկեց նաև 2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ)։ նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին։ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) ևս մեկնարկեց 1/8 եզրափակչից և 3-6 հաշվով պարտվեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
16:10 13.02.2024
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հաղթանակով մեկնարկեցին նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ)։ Սլավիկը ժամանակից շուտ 12-4 հաշվով հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակչում 8-6 հաշվով պարտության մատնեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին։ Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև […]
14:53 13.02.2024
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 9։1 հաշվով պարտության մատնեց թուրք մրցակցին՝ Բեյտուլա Կայիսդագին։
13:56 13.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան կանանց թիմի հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Ալեքսանդրա Գրգորյանը և Իզաբելա Յայլյանը: Նրանց մրցելույթը նախատեսված է ժամը 19:00-ից: Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը. Կանայք 55 կգ- Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան՝ փետրվարի […]