17:14 15.02.2024
Մյունխենի «Բավարիան» փորձում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Diaro Sport-ը գրում է, որ գերմանական ակումբը առաջարկ է կատարել «Բարսելոնային» և պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնել 70 մլն եվրոյով։ «Բավարիան» նաև պատրաատ է կրկնապատկել Արաուխոյի աշխատավարձը, որը նա այժմ ստանում է «Բարսելոնայի» կազմում։ Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» չի ցանկանում վաճառել Արաուխոյին, […]
16:54 15.02.2024
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հանդիպել են Սաուդյան Արաբիան ներկայացնող երկու ակումբներ՝ «Ալ Նասրը» և «Ալ Ֆայհան»: «Ալ Նասրն» արտագնա հաղթանակ է տարել 1-0 հաշվով: Գոլը խաղի վերջնամասում խփել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:
16:39 15.02.2024
Լևոն Արոնյանն ավարտել է ելույթը Գերմանիայում անցկացվող «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային: Հաղթողը որոշվել է «Արմագեդոնում»՝ 7-րդ պարտիայում: 6 պարտիայից հետո հաշիվը հավասար է եղել: Մյուս կիսաեզրափակչում աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 1,5-0,5 հաշվով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Հիշեցնենք, որ առաջին փուլում Լևոն […]
16:20 15.02.2024
Բուխարեստում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը: Հիշեցնենք՝ երեկ գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ և 7 -րդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նախօրեին էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնությունը՝ […]
16:00 15.02.2024
Թուրքիայում հավաք անցկացնող Երևանի «Փյունիկը» ստուգողական խաղում մրցել է Ուզբեկստանը ներկայացնող «Պախտակորի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը խփել է 29-ամյա նիդերլանդացի հարձակվող Սեմ Հենդրիքսը 58-րդ րոպեին։ 83-րդ րոպեին Սայիդումարխոն Սայիդնուրալաևը հավասարեցրել է հաշիվը:
15:43 15.02.2024
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Լացիոն» 1-0 հաշվով տնային հաղթանակ է տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։ Հաղթական գոլը 69-րդ րոպեին խփել է 33-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ Դրանից 2 րոպե առաջ խաղադաշտից հեռացվել էր «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն: Վերջին 13 տարում «Լացիոն» «Բավարիային» եվրագավաթներում հաղթած առաջին իտալական ակումբն է։ Օրվա մյուս […]
14:21 15.02.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի […]
09:20 15.02.2024
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է Տուխելին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, որը թափուր կմնա ընթացիկ մրցաշրջանի ավարտին Չավիի հեռանալուց հետո։ Կատալոնացիները պատրաստ են համագործակցություն առաջարկել գերմանացի մասնագետին, եթե նա ամռանը հեռանա «Բավարիայից»։
08:46 15.02.2024
Թուրինի «Յուվենտուսի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է վերջին հանդիպումներում թիմի անհաջող ելույթների մասին. «Ոչ ոք չէր սպասում, որ «Յուվենտուսը» միավոր կվերցնի այս երեք խաղերում։ Եկել է անկման պահը, պետք է նորից սկսել։ Մենք ոչնչով չզիջեցինք «Ուդինեզեին»: Կիեզան լավ խաղաց. նրանից կարևոր բաներ են սպասում, ես գոհ եմ նրանից և ամբողջ թիմից»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է […]
00:05 15.02.2024
Իսպանիայի բռնությունների դեմ պայքարի կոմիտեն առաջարկել է 6 հազար եվրո տուգանել «Ռայո Վալյեկանոյի» այն երկրպագուին, որը Լա լիգայի 23-րդ տուրի մրցավեճում աչքի էր ընկել «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի նկատմամբ տգեղ արարքով: Առաջին շարքում նստած անչափահաս երկրպագուն տգեղ արարք էր թույլ տվել, երբ Օկամպոսը պատրաստվել էր գնդակը եզրից մտցնել խաղի մեջ: Բացի տուգանքից, կոմիտեն առաջարկել է […]
23:44 14.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 311 կգ արդյունք։ Սահակյանը չեմպիոն էր դարձել նաև 2023-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը։
22:52 14.02.2024
Փետրվարի 16-ին Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Այաքս» (Նիդերլանդներ)-«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) հանդիպումը։ Այս հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
22:27 14.02.2024
55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանի չեմպիոնությանը անդրադարձել է ծանրամրտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Հոդվածում նաև մեջբերում կա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչից։ Իտալիայի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստիանո Կորբուն ասել է, որ Ալեքսանդրա Գրիգորյանը վերջին փորձի ժամանակ հրաշք է գործել։ Մարզիչը շատ գոհ է եղել իր սանի՝ Դելիայի ելույթից։ Նշվում է, որ 19-ամյա Գրիգորյանը յոթ […]
21:40 14.02.2024
Ֆրանսիայի չեմպիոն, ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մայրը որդուն համոզում է չհեռանալ փարիզյան ակումբից, հաղորդում է Cadena Ser-ը։ Ֆայզա Լամարին Կիլիան Մբապեի ֆուտբոլային գործակալն է և բանակցում է փարիզյան ակումբի հետ Մբապեի պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու հարցով։ Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններում կողմերը համաձայնության չեն հասել ֆինանսական պայմանների շուրջ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել […]
21:20 14.02.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը բացատրել է, թե ինչու են խնդիրներ ծագել Քոնոր Մաքգրեգորի օկտագոն վերադարձի հարցում. «Նախ, նա վերականգնվում է սարսափելի վնասվածքից հետո: Հիշում եք, թե որքան ժամանակ պահանջվեց, որպեսզի շարք վերադառնան Անդերսոն Սիլվան և Քրիս Վայդմանը: Սա առաջին խնդիրն է: Եվ հետո, Մաքգրեգորը գումարի կարիք չունի: Բարդ է վերադառնալը, երբ ֆինանսական խնդիրներ չունես: Հաբիբին […]
21:00 14.02.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 3-6 հաշվով պարտվել է «Կոլորադոյին»: «Վաշինգտոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը՝ աչքի ընկնելով 6-րդ խաղում անընդմեջ։ 38-ամյա հոկեյիստը 836-րդ գոլն է խփել NHL-ում: Ռուս հոկեյիստին 58 տափօղակ է բաժանում կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի ռեկորդից: Ընթացիկ առաջնությունում Օվեչկինը անցկացրել է […]
20:41 14.02.2024
Միլանի «Ինտերը» 2024/25 մրցաշրջանի համար երկու տրանսֆեր է համաձայնեցրել։ Լիսաբոնի «Պորտուի» իրանցի կենտրոնական հարձակվող Մեհդի Թարեմին և իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կտեղափոխվեն միլանյան ակումբ։ Թարեմին պայմանագիրը կնքելու է 2 տարով, իսկ Զելինսկին` 3+1 ձևաչափով։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Ինտեր» կտեղափոխվեն անվճար. նրանց համաձայնագրերն ակումբների հետ ավարտվում են 2024թ. հունիսի 30-ին: Թարեմին 2023/24 մրցաշրջանի 25 […]
20:17 14.02.2024
Հունգարական «Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն Տամաշ Հայնալը պատմել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը վերաբերվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին․ «Ստանկովիչը Սևիկյանին մեծ տաղանդ է համարում: Նա հասկանում է, որ Էդգարին դեռ ժամանակ է հարկավոր թիմին ու պայմաններին հարմարվելու համար: Գլխավոր մարզիչը տեսնում է, որ մեր նորեկը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի «Ֆերենցվարոշին» համապատասխանելու […]
19:40 14.02.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ռեալ Սոսիեդադի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն ՉԼ 1/8 եզրափակչում։ «Ամեն ինչ շատ պարզ է․ պետք է շատ արագ խլենք գնդակը, հետո էլ ձգտենք չկորցնել այն։ «Ռեալ Սոսիեդադը» շատ քիչ է գոլ բաց թողել, ագրեսիվ պրեսինգի է դիմում։ Խմբային փուլում նրանք հրաշալի են խաղացել և […]
19:26 14.02.2024
Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել սոցցանցերում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում գերազանցել է 50 միլիոն հետևորդի շեմը: «Ռեալը» առաջին մարզական ակումբն է, որին հաջողվել է նման ցուցանիշի հասնել սոցցանցերում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել գերմանական «Լայպցիգի» նկատմամբ:
19:12 14.02.2024
Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը հավաքականի ճամբարում խաղընկերների հետ վիճաբանության ժամանակ վնասել է ձեռքի մատը, հայտնում է The Sun-ը: Կոնֆլիկտը տեղի է ունեցել Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի նախօրեին: Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստներն արագ ավարտել են թիմային ընթրիքը, որպեսզի սեղանի թենիս խաղան: Թիմի ավագ Սոնը դժգոհ է մնացել նման պահվածքից և խաղընկերներին խնդրել է […]
18:56 14.02.2024
«Բավարիայի» ֆուտբոլիստներ Յոզուա Կիմիխը, Լեոն Գորեցկան և Մատեյս դե Լիխտը ամռանը մտադիր են հեռանալ ակումբից, հայտնում է Bild-ը: Նրանք դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մեթոդներից և չեն վստահում նրան: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» 50 միավորով երկրորդն է ու 5 միավոր զիջում է առաջատար «Բայերին»։ Նախորդ տուրում Լևերկուզենի թիմը 3 անպատասխան գնդակ […]
18:44 14.02.2024
Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Անտվերպենի նավահանգստով թմրանյութերի 2 խմբաքանակ անցկացնելու համար, հայտնում է Voetbal international-ը: Դատավարության ընթացքում Ամստերդամի դատարանը 1362 կգ անօրինական կոկաին տեղափոխելու գործով մեղավոր է ճանաչել 32-ամյա ֆուտբոլիստին: Պրոմեսը հանցագործ խմբավորման անդամ է եղել, իսկ դատարանը կարծում է, որ նա նույնիսկ գլխավորել է այդ ցանցը: Կվինսի […]
18:31 14.02.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն աշխատանքի է անցել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ «Ուրարտուի» նախկին կիսապաշտպանը նշանակվել է ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ 2023թ․ նոյեմբերին Օզբիլիզը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, իսկ դեկտեմբերին մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրությանը։ Նրան նախագահի պաշտոնում առաջադրել էր «Ուրարտուն»։ Արաս […]
18:16 14.02.2024
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբների ռեկորդ է սահմանել, հայտնում է Squawka-ն: Պեպ Գվարդիոլայի թիմը 9 անընդմեջ հաղթանակ է տարել (7 հաղթանակ այս մրցաշրջանում, 2-ը՝ նախորդ): Սա անգլիական ակումբների շրջանում հաղթանակների ամենաերկար շարքն է ՉԼ-ում: Ի դեպ, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ թիմն է, որը 7 անընդմեջ խաղում 3 […]
17:52 14.02.2024
Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն հայտարարել է, որ ցանկանում է թիմի կազմում տեսնել ազգային հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին: «Բոլորն էլ տեղյակ են իմ ու Լեոյի ընկերության մասին: Մեսսիի պես ֆուտբոլիստի համար թիմի դռները միշտ բաց են, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից և ակումբի առջև պարտավորություններից»,- մարզիչի խոսքերն […]
17:40 14.02.2024
Հայաստանի թիմի ներկայացուցիչները տոնել են Մալխաս Ամոյանի երրորդ չեմպիոնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության օլիմպիական 77 կգ քաշային կարգում։ ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզապալատից։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 2021թ. աշխարհի չեմպիոնը 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Յունուս Բասարի նկատմամբ: 25-ամյա Մալխաս Ամոյանը չորրորդ մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնություններում: […]
17:16 14.02.2024
Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը սփոփիչ գոտեմարտում 6-2 հաշվով հաղթել է ֆինն Միկայել Մանիլային։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի թուրք Մուրատ Ֆիրատի հետ։ Սլավիկ Գալստյանը փետրվարի 13-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 2 րոպե 9 […]
17:00 14.02.2024
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։ Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ […]