13:04 08.02.2024
«Ինտեր Մայամին» Տոկիոյում ընկերական հանդիպում է անցկացրել ճապոնական «Վիսել Կոբեի» հետ ու պարտվել հետխաղային 11-մետրանոցներով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։ «Ինտեր Մայամի» կազմում 60-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Լիոնել Մեսսին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ հանդիպումը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չի մասնակցել 11-մետրանոց հարվածաշարին, որում ճապոնական ակումբը հաղթել է 4-3 […]
12:34 08.02.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լքել է թիմի մարզումը: Marca-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություն է ունեցել «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ: Մարզման առաջին հատվածը Բենզեման անցկացրել է ընդհանուր խմբի հետ, սակայն երկրորդ մասում մարզիչը «Ոսկե գնդակի» դափնեկրին հրահանգել է աշխատել անհատական ծրագրով: Բենզեմային դուր չի եկել այդ որոշումը, նա […]
12:11 08.02.2024
Կոտ դ’Իվուարում ավարտին մոտեցող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տանտերերը 1-0 հաշվով առավելության են հասել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի նկատմամբ։ Կոտ դ’Իվուարի հավաքականին հաղթանակ է պարգևել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Ալեի 65-րդ րոպեին խփած գոլը: Եզրափակիչում կոտդիվուարցիները կմրցեն Նիգերիայի հավաքականի հետ, որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ՀԱՀ-ի թիմին։
11:39 08.02.2024
Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն տնային խաղում 3-1 հաշվով առավելության է հասել «Բրեստի» նկատմամբ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ՊՍԺ-ի կազմում գոլի հեղինակ են դարձել Մբապեն, Պերեյրան և Ռամուշը, հյուրերից աչքի է ընկել Սթիվ Մունյեն։ 69-րդ րոպեին «Բրեստից» հեռացվել է Լիլիան Բրասյեն։
11:14 08.02.2024
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը Լոս Անջելեսում կմասնակցի ընկերական մրցաշարի, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։ ՀՀ հավաքականի մրցակիցները կլինեն Իռլանդիայի և Գվատեմալայի ընտրանիները։
10:53 08.02.2024
Հայտնի դարձան Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը։ Անգլիայի գավաթ՝ 1/8 եզրափակիչ․ «Բլեքբերն Ռովերս» – «Նյուքասլ Յունայթեդ» «Չելսի» – «Լիդս Յունայթեդ» «Բորնմուտ» – «Լեսթեր Սիթի» «Լիվերպուլ» – «Սաութհեմփթոն» «Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Վուլվերհեմփթոն» – «Բրայթոն» «Քովենթրի Սիթի» – «Մեդսթոն Յունայթեդ» «Լուտոն Թաուն» – «Մանչեսթեր Սիթի» 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 26-28-ին։
09:49 08.02.2024
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) անդրադարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ֆավորիտներին։ «57 կգ քաշային կարգում կփորձի հաղթական ուղի վերադառնալ Զաուր Ուգիևը։ Բուխարեստում հաղթելու դեպքում նա կդառնա Փարիզ-2024-ի չեմպիոնության գլխավոր ֆավորիտը, եթե մեկնի Օլիմպիական խաղերին։ Սակայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նույնպես կձգտի նվաճել չեմպիոնի կոչումը։ 61 կգ […]
09:30 08.02.2024
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի մենամարտի անցկացման նոր օր է նշանակվել: Մենամարտը պետք է կայանար փետրվարի 17-ին, սակայն այն կանցկացվի մայիսի 18-ին: Մենամարտի վայրը չի փոխվել և կայանալու է Սաուդյան Արաբիայում, տեղեկանում ենք The MMA Hour-ից: Չեմպիոնական մենամարտի հովանավոր Տուրկի Ալ Էշ-Շեյխը խոստացել է 10 միլիոն դոլարով տուգանել այն բռնցքամարտիկին, ով […]
09:10 08.02.2024
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: ESPN-ն գրում է, որ ֆրանսիացին առաջիկա օրերին կհայտարարի իսպանական ակումբին ամռանը միանալու մասին: 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ հիմա ճիշտ պահն է «Ռեալ» տեղափոխվելու համար: Սպասվում է, որ Մբապեն կմերժի ՊՍԺ-ի նոր առաջարկը զգալի բարձրացված աշխատավարձով: Նա նաև հրաժարվելու է 100 միլիոն եվրո պարգևավճարից: Ֆրանսիայի հավաքականի […]
08:51 08.02.2024
Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսին թանկարժեք ժամացույց է նվիրել ծննդյան 30-րդ տարեդարձի առթիվ։ Ջորջինան ժամացույցի լուսանկարը հրապարակել է սոցցանցերի էջերում` գրելով. «Շնորհակալ եմ, սեր իմ»: Goal.com-ը հայտնում է, որ Jacob and Co ապրանքանիշի ադամանդապատ ժամացույցը գնահատվում է 100 հազար դոլար։
08:31 08.02.2024
«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային մի շարք նպատակներ ունի 2024թ. ամառային պատուհանի ժամանակ: Ակումբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» երկու առաջատար ֆուտբոլիստների՝ Կիմիխի և Մուսիալայի ծառայություններով: Այդ մասին գրում է The Athletic-ը: Գվարդիոլայի գլխավորած թիմ տեղափոխվելուն մոտ է ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Տրուայի» բրազիլացի ֆուտբոլիստ Սավիոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Ժիրոնայում»:
08:11 08.02.2024
«Ռոմայի» գլխավոր մարզչի` պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյուն խիստ նեղացած է իտալական ակումբի ղեկավարությունից։ TuttomercatoWeb-ը գրում է, որ պորտուգալացին Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակի առթիվ ստացած մատանին թողել է «Ռոմայի» հանդերձարանում։ Այն գտել են Լորենցո Պելեգրինիի դարակում։ Այդ մատանին «Ռոմայի ֆուտբոլիստները Մոուրինյուին նվիրել էին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում` նիդերլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո։ 60-ամյա Մոուրինյուն իտալական ակումբը գլխավորում էր […]
23:50 07.02.2024
«Փյունիկը» շարունակում պատրաստվել 2023/24 մրցաշրջանի գարնանային հատվածին: Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում երևանյան թիմը ընկերական հանդիպում անցկացրեց Կարագանդայի «Շախտյորի» դեմ՝ և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին Միխայիլ Կովալենկոն ու Սերգեյ Վակուլենկոն:
23:26 07.02.2024
Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում «Ֆերենցվարոշը» սեփական մարզադաշտում մրցեց ՄՏԿ-ի հետ և վստահ հաղթանակ տարավ 5-1 հաշվով։ Տանտերերից պոկերի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ 29-ամյա Բարնաբաս Վարգան։ «Ֆերենցվարոշի» կազմում հանդիպմանը հայտավորված էր նաև թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը վաստակեց 39 միավոր և շրջանցելով մեկ հանդիպում […]
22:59 07.02.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ «Ալավեսի» դեմ խաղում մրցավար Խուան Մարտինես Մունուերան սխալմամբ է կարմիր քարտ ցույց տվել կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեին: «Բոլորդ էլ տեսաք, որ սա սխալ է: Ես միայն խնդրում եմ մեզ թույլ տալ հավասար պայմաններում պայքարել: Այսօր հերթական կոպիտ սխալը տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ: Բողոքարկելու ենք այդ որոշումը: […]
22:21 07.02.2024
Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Կատարի հավաքականը մրցեց Իրանի ընտրանու դեմ: Գոլառատ պայքարում Կատարի թիմը հաղթեց 3-2 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ: Կատարի հավաքականը եզրափակիչում կմրցի Հորդանանիընտրանու դեմ: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին:
21:40 07.02.2024
«Բոկա Խունիորսի» նախագահ Խուան Ռոման Ռիկելմեն հաստատել է, որ արգենտինական ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի ծառայություններով. «Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք հետաքրքրում են մեզ: Մեզ դուր է գալիս նաև Լուկաս Սելարայանը, սակայն, մենք չենք կարող նրան վճարել համապատասխան գումար»,- արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է planetabj.com-ը: Լուկաս […]
21:22 07.02.2024
Դուբայում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում ռուսական «Կրասնոդարը» մրցել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբի» հետ ուհաղթել Էդուարդ Սպերցյանի միակ գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաղթական գոլը 15-րդ րոպեին խփել է 11-մետրանոց հարվածով։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ ու փոխարինվել 83-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման է մտել […]
21:03 07.02.2024
Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերակառուցված «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի բացման օրը հանդիպում անցկացնել «Ալ Նասրի» հետ, հայտնում է Saudiworldfootball-ը: Մադրիդցիները առաջարկ են ուղարկել սաուդյան ակումբին: «Ռեալի» ղեկավարները կարծում են, որ «Ալ Նասրը» կատարյալ մրցակից է վերակառուցված տնային արենայում առաջին հանդիպման համար: Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն «արքայական ակումբի» կազմում […]
20:44 07.02.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է The Athletic-ը: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը»: Արաբական ակումբը պատրաստ է 234 միլիոն եվրո առաջարկել Սալահի տրանսֆերի համար: Եթե տեղափոխությունը կայանա, ապա Սալահի տրանսֆերը կդառնա ամենաթանկարժեքը և կգերազանցի Նեյմարի տրանսֆերի արժեքը: 2017 թվականին ֆրանսիական […]
20:28 07.02.2024
Մադրիդի «Ռեալը» չի շնորհավորել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն, «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան տարեդարձը: Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր 39 տարեկան: Ռոնալդուի բոլոր նախկին ակումբները սոցցանցերում հիշել էին նրան, սակայն «արքայական ակումբը» լուռ է մնացել: Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան գրանդի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին և 438 խաղում դարձել է 450 գոլի […]
20:09 07.02.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Էվանդեր Հոլիֆիլդի հետ և վերհիշել, թե ինչպես է ժամանակին կծել 2 քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնի ականջը: «Մենք երկար ճանապարհ ենք անցել այդ ժամանակվանից»,- գրել է Մայքը: Հոլիֆիլդը մեկնաբանություն է թողել լուսանկարի տակ: «Մայք, ես քեզ սիրում եմ»,- գրել է լեգենդար մարզիկը: […]
19:55 07.02.2024
Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքը հայտնվել է բարդ իրավիճակում: Իտալիայի Կալաբրիա մարզի մաֆիան գումար է պահանջում 46-ամյա մասնագետի ընտանիքից: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը: Իտալացի մարզիչի հայրը մտադիր է եղել իրեն պատկանող հողամասում տեղադրել ֆոտոէլեկտրական համակարգ, որի համար ստացել է 80 հազար եվրո ֆինանսավորում: Մաֆիայի ներկայացուցիչները սպառնալիքների միջոցով Գատուզոյի հորից փորձել են գումար […]
19:26 07.02.2024
Հայտնի են դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալին» ներկայացրած ֆինանսական պահանջները, տեղեկացնում է Cadena SER-ը: Մբապեն ցանկանում է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում: Ֆրանսիացին ցանկանում է նաև 120 միլիոն եվրոյի բոնուս ստանալ ակումբից ու էլի տարբեր բոնուսներ՝ իմիջային իրավունքների համար: Հիշեցնենք, որ փարիզյան ակումբում […]
19:02 07.02.2024
Կատարում շարունակվող Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Հորդանանի հավաքականը մրցել է Հարավային Կորեայի թիմի հետ և հաղթել 2-0 հաշվով: Հորդանանցիները պատմական նվաճման են հասել` առաջին անգամ դուրս գալով Ասիայի գավաթի եզրափակիչ: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Կատարի և Իրանի հավաքականները: Այդ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան:
18:21 07.02.2024
Կատարում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում «Նոան» մրցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Զենիթի» դեմ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին և կմրցի Կատարի Աստղերի լիգան ներկայացնող «Ում Սալալ» ակումբի Մ23 թիմի հետ:
17:55 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է՝ դիտարկվում […]
09:58 07.02.2024
Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), Մ18 (C դիվիզիոն), Մ20 (B դիվիզիոն) և կանանց Մ16, Մ18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Պարզ են դարձել նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի մրցակիցները։ Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ […]
09:21 07.02.2024
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ըստ Anything Liverpool-ի՝ գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել հանգստից՝ «Բարսելոնայի» հետ աշխատելու համար։ Աղբյուրի համաձայն՝ Կլոպը պատրաստ չէ մոտ ապագայում դիտարկել այլ ակումբների առաջարկները։ Հունվարի 26-ին գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։
08:54 07.02.2024
Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի մարզիկների համար մրցաշրջան 2024-ը լինելու է հագեցած, հայտնում է մարզաձևի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ինչպես Հայաստանի մեծահասակների հավաքականը, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն մի շարք հավաքների, սեմինարների միջազգային մրցաշարերի։ Հայաստանում նախատեսվում է անցկացնել մի շարք մրցաշարեր՝ այդ թվում, արդեն ավանդական դարձած «Արարատ գավաթ» անվանումը կրող միջազգային խոշոր մրցաշարը։ Փետրվարի վերջին Ավանդական Կարատե-դո […]