TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Խաչանովը Դուբայում հանդիպել է Դինամոյի ֆուտբոլիստների հետ

19:00 04.02.2024

Հայազգի թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը համատեղ լուսանկար է հրապարակել «Դինամոյի» ֆուտբոլիստներ Ֆյոդոր Սմոլովի և Սերգեյ Պարշիվլյուկի հետ։ «Հաճելի հանդիպում Դուբայում»,- սոցցանցում մակագրել է Խաչանովը։ «Օ, այս ներդրողները», — մեկնաբանել է Սմոլովը գրառումը: «Բիզնես-գործընկեր»,- պատասխանել է Խաչանովը։ «Դինամոն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում։

̰
Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»

17:45 04.02.2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարոյանը տեղափոխվեց չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ: Հարոյանը չինական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: «Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին: 2023 թվականի չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի […]

̰
Չեմ կարծում, որ Ռոնալդուն ինձնից լավն է ֆուտբոլային առումով. Ազար

16:29 04.02.2024

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը պատասխանել է այն հարցին, թե ով է իրենից ուժեղ ֆուտբոլային տաղանդով. «Ո՞ր խաղացողն է ինձնից լավը ֆուտբոլային տաղանդով: Անհատապես Մեսսին թերևս միակն է։ Ինձ դուր էր գալիս նրան «Բարսելոնայում» հետևելը․ նա պատմության մեծագույն խաղացողն է: Անհնար է նրանից խլել գնդակը, նա ուղղակի անհավանական է։ Կրիշտիանուն ավելի խոշոր խաղացող է, […]

̰
Հայտնի է՝ երբ կհայտարարվի Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

14:30 04.02.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, տարբեր հեղինակավոր աղբյուրների համաձայն, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, հայտնի ֆրանսիացի լրագրող Լորեն Ժյուլիենը հայտնել է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ Մբապեն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում կհայտարարի Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին։ Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվողը […]

̰
4 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայում կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

19:45 03.02.2024

Հայ բռնցքամարտիկները Արթուր Մելքումյանի գլխավորությամբ մեկնել են Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Բուլղարիայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։

̰
Անհամբեր սպասում եմ «Լիվերպուլի» հետ խաղին․ Արտետա

19:20 03.02.2024

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլի» հետ սպասվող խաղի մասին. «Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես խաղացինք նրանց դեմ վերջին երկու հանդիպումներում: Մենք արդյունավետ էինք այն դրվագներում, որոնք որոշեցին խաղի ընթացքը։ Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, միշտ հիանալի է պատրաստվել «Լիվերպուլի» դեմ խաղին: Կլոպի թիմը գերակայում է […]

̰
Հայտնի է՝ որքան աշխատավարձ կստանա Պյոտր Զիելինսկին «Ինտերում»

18:50 03.02.2024

Հայտնի են դարձել կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու պայմանագրի մանրամասները: Ամռանը ֆուտբոլիստը «Նապոլիից» ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ 29-ամյա լեհը միլանյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ հարկերից հետո 4,5 մլն եվրո աշխատավարձով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» ֆուտբոլիստին դուրս է թողել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակից։

̰
«Արարատ»-ը ստուգողական խաղում հաղթել է «Վան»-ին

18:15 03.02.2024

Երևանի «Արարատ»-ը Ձորաղբյուրի մարզաբազայում փետրվարի 3-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Վան»-ի հետ և հաղթանակ տարել 3:0 հաշվով: Խաղն անցել է հետևյալ ձևաչափով՝ չորս խաղակես՝ 30-ական րոպե տևողությամբ: Առաջին երկու կեսերից հետո «Արարատ»-ը երկու գնդակի առավելություն է ստացել Ռանսոմ Իբեհի և Կասիմ Հաջիի գոլերի շնորհիվ: Երրորդ և չորրորդ կեսերում «Արարատ»-ը խաղացել է հիմնականում երկրորդ թիմի ֆուտբոլիստներով և […]

̰
«Արարատ Արմենիա»-ն ոչ-ոքի է խաղացել բուլղարական ակումբի հետ

17:52 03.02.2024

Երևանի «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել Բուլղարական «Բոտեվի» հետ։ Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ «Արարատ Արմենիա»-ի կազմում գոլերը հեղինակել են Տենտոն Յեննեն ու Արմեն Համբարձումյանը։

̰
Մարուան Ֆելաինին ավարտել է կարիերան

17:26 03.02.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա բելգիացու վերջին ակումբը չինական «Շանդունն» էր։ Ֆելաինին նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Էվերթոնում» և «Ստանդարտում»: Բելգիայի հավաքականի կազմում անցկացրած 87 խաղում նա խփել է 18 գոլ։

̰
Մեր նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները․ Էնրիկե

16:41 03.02.2024

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Ստրասբուրին» (2:1) հաղթելուց հետո խոսել է այս մրցաշրջանում թիմի առաջադրանքների մասին։ «Ես գտել եմ թիմի առաջընթացի ճանապարհը: Մարտին ավելի վատ կլինի, ապրիլին՝ ավելի լավ, մայիսին՝ ոչ այնքան լավ, հունիսին՝ ավելի լավ։ Մեր նպատակն է մինչև հունիսի 1-ը նվաճել բոլոր տիտղոսները: Ահա թե որքան համարձակ ենք […]

̰
«Ռեալ»-ը պայմանագիր է կնքել ուկրաինացի 17-ամյա դարպասապահի հետ

15:08 03.02.2024

«Ռեալը» հայտարարել է Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռայո Մախադաոնդա» ակումբի դարպասապահ Իլյա Վոլոշինի տեղափոխության մասին։ 17-ամյա ուկրաինացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Դարպասապահը կխաղա հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեալ Մադրիդ C»-ում։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Բենֆիկան» և «Յուվենտուսը»: Վոլոշինը, որի հասակը 202 սմ է, «Դնեպր-1» ակումբի սան է։ Նա […]

̰
Բենրահման տեղափոխվել է «Լիոն»

14:08 03.02.2024

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Սաիդ Բենրահման պայմանագիր է կնքել «Լիոնի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 28-ամյա ալժիրցու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ֆրանսիական ակումբը վարձավճարի համար վճարել է 6 մլն եվրո և կարող էգնել խաղացողի լրիվ տրանսֆերը մրցաշրջանի ավարտին՝ 14,4 մլն եվրոյով։ Ավելի վաղ «Լիոնը» հայտնել էր, որ Բենրահմայի […]

̰
Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է

11:20 03.02.2024

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք ստացավ մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։ Փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը: Վահե Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ […]

̰
Արտուրո Վիդալը արքայական ընդունելության է արժանացել

08:10 03.02.2024

Չիլիական «Կոլո-Կոլոն» շքեղ շնորհանդես է կազմակերպել թիմ վերադարձած Արտուրո Վիդալի համար։ Չիլիացի կիսապաշտպանն ուղղաթիռով վայրէջք է կատարել ստադիոնում, այնուհետև արքայի հանդերձանքով ձիով պտույտ է կատարել խաղադաշտում և ողջունել երկրպագուներին։ 36-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է ակումբ, որտեղ սկսվել է նրա կարիերան։ Վիդալի նախորդ ակումբն էր բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեն», որին նա միացել էր 2023-ին։ Եվրոպայում չիլիացին խաղացել է […]

̰
Լապորտան հայտարարել է, որ արդեն 12 ակումբ կա Սուպերլիգայում

23:48 02.02.2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է ակումբներ, որոնք համաձայն են ՈւԵՖԱ-ից անկախ եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։ «Եթե 2024-2025 թվականների մրցաշրջանում չմեկնարկի Սուպերլիգան, ապա կլինի մեկ տարի հետո։ Ինձ համար միեւնույն է, եթե անգլիական ակումբները չմասնակցեն։ Սուպերլիգան ամեն ակումբին մասնակցության համար առաջարկում է 100 միլիոն եվրո։ Անգլիական ակումբները չեն կարողանա այդքան պարգևավճար ստանալ, եթե նույնիսկ […]

̰
Անչելոտին գերազանցեց Զիդանի ցուցանիշը

23:14 02.02.2024

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 125-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի Լա Լիգայում։ Այդ ցուցանիշով Անչելոտին գերազանցեց արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, Զինեդին Զիդանին, հաղորդում է Լա Լիգայի թվիթերյան էջը։ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալն» իսպանացի հարձակվող Խոսելուի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության էր մատնել «Խետաֆեին»։

̰
Գրեթե մեկ տարի ապրել ենք Ռոնալդուի տանը․ Անդերսոն

22:41 02.02.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդերսոնը պատմել է, թե ինչպես է ապրել Կրիշտիանու Ռոնալդուի տանը։ «Ես ու Նանին գրեթե մեկ տարի ապրել ենք Կրիշտիանու Ռոնալդուի տանը։ Մարզումը սկսվում էր 9:30-ին, բայց երբեմն ստիպված էինք լինում գնալ 6:30-ին, քանի որ Ռոնալդուն ակումբում էր, և մենք գնում էինք նրա հետ: Եթե ​​ես ունենայի Ռոնալդուի մտածելակերպի 5%-ը, ապա կհայտնվեի […]

̰
Մբապեն կլքի ՊՍԺ-ն

21:57 02.02.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն այս ամիս կհայտարարի փարիզյան ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին, հաղորդում է իսպանական Marca-ն։ Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում կլքի Լուիս Էնրիկեի թիմը։ Մբապեն այժմ բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ։ Կողմերը մոտ են համաձայնության և քննարկում են ֆինանսական հարցերը։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 27 հանդիպման, […]

̰
ԱՊԼ-ի չեմպիոնության համար 3 թիմ է պայքարում․ Գվարդիոլա

21:40 02.02.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր հավակնորդների մասին։ «Չեմպիոնական պայքարում 3 թիմ եմ տեսնում։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կպայքարեն նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»։ «Ասթոն Վիլային» և «Տոտենհեմին» ևս պետք չէ մոռանալ։ Ամեն ինչ կարող է փոխվել՝ կապված տարբեր հանգամանքներից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sports Brief-ը։ ԱՊԼ-ի 22-րդ […]

̰
Բրայան Սարագոսան տեղափոխվել է «Բավարիա»

21:21 02.02.2024

22-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրայան Սարագոսան միացել է Մյունխենի «Բավարիային», տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Իսպանական «Գրանադայի» ֆուտբոլիստը «Բավարիային» պետք է միանար ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց Կինգսլի Կոմանի ստացած վնասվածքը մյունխենյան ակումբին դրդել է ավելի արագ գործել։ «Շնորհակալ եմ «Գրանադային» միասին անցկացրած հիանալի ժամանակի համար: «Գրանադայում» եղած ժամանակահատվածը երբեք չեմ մոռանա: Տեղափոխվել եմ «Բավարիա» […]

̰
Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը տեղափոխվում է «Ֆերարի»

21:00 02.02.2024

Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պայմանգիր է կնքել «Ֆերարիի» հետ: «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդը «Ֆերարիի» կազմում հանդես կգա 2025 թվականի մրցաշրջանից: Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում: Մրցաշրջան-2023-ում Հեմիլթոնը զբաղեցրել էր 2-րդ տեղը: Հաղթող էր դարձել «Ռեդ Բուլի» նիդերլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը:

̰
Ես երբեք չեմ մտածել Չավիին հեռացնելու մասին․ Ժոան Լապորտա

20:40 02.02.2024

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Չավիին, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է պաշտոնից, հայտնում է RAC1-ը: «Ես երբեք չեմ մտածել Չավիին հեռացնելու մասին: Նա այժմ ավելի մոտիվացված է, քան երբևէ և իրեն ազատ է զգում: Ցանկանում եմ, որ Չավին շարունակի մինչև մրցաշրջանի ավարտը: Կարծում եմ՝ սա լավագույն տարբերակն է։ Նա արժանի […]

̰
Հայտնի են Վանաձորում անցկացված աթլետիկայի ձմեռային բաց առաջնության չեմպիոնները

20:24 02.02.2024

Նոր մրցաշրջանում աթլետիկայի առաջին խոշոր ստուգատեսն անցկացվել է Վանաձորում: Ամենամյա ձմեռային բաց առաջնությանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Վանաձորի ավելի քան 100 մարզիկ-մարզուհիներ: Հաղթողներ են դարձել վազորդներ Գայանե Չիլոյանը / Երևան, 50մ. / Միլենա Գրիգորյանը / Արտաշատ, 400մ. / Էլլադա Ալավերդյանը / Վանաձոր, 800մ. / , Մարի Սարգսյանը / Գյումրի , 1500մ. /, […]

̰
Հորդանանի թիմը դուրս է եկել Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ

20:05 02.02.2024

Ֆուտբոլի Հորդանանի հավաքականը դուրս է եկել Քաթարում անցկացվող Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հորդանանի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Տաջիկստանի հավաքականին, որի պաշտպան Վահդատ Խանոնովը 66-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը։ Հորդանանի թիմը կիսաեզրափակչում կմրցի Ավստրալիայի և Հարավային Կորեայի դիմակայության հաղթողի հետ։ 1/4 եզրափակչի մյուս զույգերն են՝ Իրան-Չապոնիա, Քաթար-Ուզբեկստան։

̰
«Ռեալը» կրկին առաջատարն է

19:48 02.02.2024

Իսպանական Լա լիգայում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Խետաֆե» -«Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի Խոսելուն։ Կառլո Անչելոտիի թիմը Լա լիգայում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ 33-ամյա Խոսելուն Իսպանիայի առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 7-ի, ինչպես նաև ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ «Ռեալը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ Մադրիդյան թիմը այժմ […]

̰
Մանչինին կարող է հեռանալ Սաուդյան Արաբիայի հավաքականից

19:30 02.02.2024

Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շուտով կարող է զրկվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Իտալացին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է նախորդ տարվա օգոստոսի 27-ից։ Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները չափազանց դժգոհ են ազգային հավաքականի ցուցադրած խաղից Ասիայի գավաթ 2024-ում։ Հավաքականը դուրս է մնացել մրցաշարի 1/8 եզրափակչում հետխաղային […]

̰
Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների անունները

19:16 02.02.2024

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների անունները՝ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ: 1․ Հայկ Մարտիրոսյան 2681 2․ Գաբրիել Սարգսյան 2671 3-4․ Սամվել Տեր-Սահակյան 2640 3-4․ Հրանտ Մելքումյան 2640 5․ Շանթ Սարգսյան 2637 6․ Կարեն Գրիգորյան 2629 7․ Մանուել Պետրոսյան 2620 8․ Արամ Հակոբյան 2619 9․ Ռոբերտ Հովհաննիսյան 2611 10․ Սերգեյ Մովսեսյան 2608

̰
Լևոն Բաբուջյանը երկրորդ տեղն է գրավել Իրանում անցկացված մրցաշարում

18:42 02.02.2024

Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը: A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Վլադիմիր Շահինյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը։ Մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը:

̰
Մեքսիկայում խաղի ժամանակ ֆուտբոլիստի են սպանել

18:16 02.02.2024

Մեքսիկայում ֆուտբոլային հանդիպաման ժամանակ գնդակահարել են Սերխիո Խորեգիին, հայտնում է Antena 3-ը։ Կուաուտլայում կայացած սիրողական խաղում 31-ամյա ֆուտբոլիստը մոտեցել է պահեստայինների նստարանին ջուր խմելու: Այդ պահին նրան է մոտեցել մի տղամարդ ու 6 անգամ կրակել նրա ուղղությամբ։ Մարզադաշտում ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ չեն եղել, և մարդասպանին հաջողվել է մոտոցիկլով փախչել: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին և […]

̰
BACK_TO_TOP