00:00 07.02.2024
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկել է թենիսի WTA-250 շարքի մրցաշարը: Առաջին փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (61-րդ ռակետ) 6:4, 7:6 հաշվով հաղթել է Թամարա Կորպաչին (Գերմանիա, 77-րդ ռակետ): Մրցախաղը տևլ է 2 ժամ 3 րոպե: Ավանեսյանը դուրս է եկել մրցաշարի երկրորդ փուլ և կմրցի Անաստասիա Սևաստովա (Լատվիա, 656-րդ ռակետ) – Քրիստինա-Անդրեա Միտու (Ռումինիա, 216-րդ […]
23:30 06.02.2024
Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ամենաշատն է վազել Թուրինի «Յուվենտուսի» դեմ 23-րդ տուրի կենտրոնական խաղում, որն ավարտվել էր միլանցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 35-ամյա կիսապաշտպանը վազել է 12.806 կմ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Հաքան Չալհանօղլուն է՝ 12.617 կմ, ապա Պավարը՝ 11.654 կմ, Բարելլան՝ 11.585, Մարտինեսը՝ 10.860 կմ, հաղորդում է Fcinterdata-ն։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր […]
23:00 06.02.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունն իրեն կօգնի անհատական մրցանակներ նվաճելու հարցում։ El Debate-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ չի կարող պայքարել «Ոսկե գնդակի» ու ՖԻՖԱ-ի The Best մրցանակների համար, քանի դեռ խաղում է ՊՍԺ-ում։ Նա վստահ է, որ անհրաժեշտ է տեղափոխվել «Ռեալի» կարգի ակումբ, որպեսզի ունենա պատվավոր մրցանակների […]
22:47 06.02.2024
Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա ԱՄՆ-ում։ Խաղը կընդունի Իստ-Ռատերֆորդ քաղաքի «Մեթլայֆ-Սթեդիումը»։ Նյու Ջերսի նահանգի ամենամեծ մարզական կառույցը տեղավորում է 82 500 հանդիսական։ ԱՄՆ-ում կկայանա նաև բրոնզե մեդալի համար հանդիպումը, որը կընդունի Մայամիում գտնվող «Հարդ Ռոք Սթեդիումը», հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Մունդիալ-2026-ի բացման հանդիպումը կկայանա Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկ» ստադիոնում, որն ունի 83 […]
22:23 06.02.2024
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է TeamTalk-ը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը շատ դժգոհ է թիմի արդյունքներից այս մրցաշրջանում։ ԱՊԼ-ի նախորդ տուրում «Չելսին» 2-4 հաշվով տնային պարտություն էր կրել «Վուլվերհեմփթոնից» և այժմ 11-րդ տեղում է։ Այդ պարտությունը շատ է զայրացրել ակումբի ղեկավարությանը։ Արգենտինացի մասնագետը 2023թ․ մայիսից է գլխավորում լոնդոնյան ակումբը։
21:56 06.02.2024
Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը դիտարկում է կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու տարբերակը։ Bild-ը գրում է, որ Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչը սկսել է իսպաներեն սովորել, ինչն ավելի է մեծացնում նրա նշանակման հավանականությունը։ 2023թ․ սեպտեմբերից Ֆլիկն աշխատանք չունի։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
21:07 06.02.2024
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կարող է աշխատանքի անցնել իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբում։ La Repubblica-ի համաձայն՝ «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն վերջին մի քանի ամսվա ընթացքում դիտարկում է սերբ թենիսիստին ակումբի հոգեբան-մարզիչի պաշտոնում նշանակելու տարբերակը։ Կարդինալեն կարծում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կարող է ֆուտբոլիստներին օգնել հոգեբանական խնդիրները հաղթահարելու հարցում։
20:43 06.02.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիին։ «Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը, հաղորդում է BeksFCB-ն։ Ավելի վաղ Մեսսին քննադատության թիրախում էր հայտնվել Հոնկոնգում։ Ի տարբերություն իր ակումբակիցների, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չէր ցանկացել լուսանկարվել ու […]
20:21 06.02.2024
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը կարիերան կշարունակի Իտալիայում։ 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել D Սերիան ներկայացնող «Ջոյեզե 1918» ակումբի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։ Այս մրցաշրջանի առաջին հատվածում Սերոժ Թիթիզյանը խաղում էր Երևանի ԲԿՄԱ-ում։ Թիթիզյանը ֆրանսիական «Մեց» ակումբի սան է։
19:55 06.02.2024
Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» լեգենդար դարպասապահ Պետր Չեխն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է հյուսիսիռլանդական «Բելֆաստ Ջայանթս» հոկեյի ակումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մեծ Բրիտանիայի գործող չեմպիոնը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել 41-ամյա Չեխի հետ: Նախորդ տարվա աշնանը նա նույնպես կարճ ժամանակով տեղափոխվել էր «Բելֆաստ Ջայանթս», որի կազմում նորամուտը նշել էր «Գլազգո […]
19:40 06.02.2024
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում հյուրընկալվել էր «Բրենթֆորդին» և կամային հաղթանակի է հասել 3-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը: Գվարդիոլայի թիմն այս հաղթանակից հետո 49 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: Առաջատար «Լիվերպուլը», որն […]
19:20 06.02.2024
Իտալիայի Ա սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 23-րդ տուրի տեսությունը և բոլոր գոլերը։ Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Ինտերը» 1-0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին» և 4 միավոր առաջ անցել երկրորդ տեղում գտնվող թուրինյան ակումբից, որը մեկ հանդիպում էլ ավելի է անցկացրել։ Մխիթարյանը մասնակցել էր այս խաղին:
19:04 06.02.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը ներկայացրել է լուսադիոդային խաղահրապարակի մասին տեսանյութը: Այս խաղահրապարակում է անցկացվելու Բոլոր աստղերի հանդիպումը: Աստղային խաղը կկայանա փետրվարի 18-ին Ինդիանապոլիսում:
18:47 06.02.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 6-ին անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնության կազմը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն […]
18:32 06.02.2024
«Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատմել է, թե ինչու է 2018-ին հեռացել իտալական ակումբից 8 տարվա աշխատանքից հետո։ Նա անդրադարձել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին։ «Պետք է խոստովանեմ, որ հրաշալի ժամանակահատված եմ անցկացրել «Յուվենտուսում»։ Սակայն, երբ ակումբի սեփականատերերը որոշում են ընտրել զարգացման այլ մարտավարություն, մենեջերը պետք է հետ քայլ կատարի։ Արդարացի էր հարգել ակումբի […]
18:15 06.02.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նոր նժույգ է գնել աճուրդում, հաղորդում է Daily Mail-ը։ Կոլդուել Փոթեր անունով 6-ամյա նժույգը վաճառվել է 633 հազար ֆունտ ստերլինգով։ Դա բաց աճուրդում վաճառված ամենաթանկ մրցավազքի նժույգն է պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019-ին, երբ Ինտերքոնեկքթեդ անունով նժույգի համար վճարել էին 620 հազար ֆունտ։ Շոտլանդացի անվանի […]
17:52 06.02.2024
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը, եթե ակումբին չհաջողվի պայմանավորվել ավելի անվանի մասնագետի հետ, հաղորդում է Sport.es-ը։ Այն բանից հետո, երբ Չավին հայտարարեց մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու սպորտային տնօրեն Դեկուն կազմեցին զարգացման ճանապարհային քարտեզ։ Ըստ այդ ծրագրի՝ Իսպանիայի չեմպիոնը […]
17:00 06.02.2024
Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Երևանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի թիմին, իսկ հունիսի 7-ին՝ Ղազախստանի հավաքականին: Երկու հանդիպումներն էլ կկայանան «Հանրապետական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի թիմին, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հավաքականին:
16:28 06.02.2024
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը նվաճել է «Երևանյան գիշերներ» մրցաշարի հաղթողի կոչումը։ Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ» (12-2), «Արևային արջեր» (11-0) և «Ռոսպրեսա» (10-1) թիմերի նկատմամբ։ Երկրորդ տեղը գրավել է Մոսկվայի «Ռոսպրեսան», որի կազմում խաղում են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչյովը և Ռոման Շիրոկովը, […]
15:33 06.02.2024
Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է ուզբեկական «Կիզիլկումին»: Միակ գոլը խփել է նիգերիացի հարձակվող Սոդիկ Ֆաթայը: Սա «Ալաշկերտի» չորրորդ անընդմեջ հաղթանակն էր ուսումնամարզական հավաքի ընթացքում: «Ալաշկերտը» Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո 32 միավորով 5-րդն է:
20:35 05.02.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին. «Շատ դժվար է Լուկայի նման լեգենդին նորից ու նորից թողնել պահեստայինների նստարանին: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել է մադրիդյան ակումբում իմ աշխատելու ընթացքում։ Ինձ իսկապես հիասթափեցնում է, որ Լուկան այս օրերին այնքան էլ հաճախ չի […]
19:09 05.02.2024
Արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ խաղադաշտից դուրս Հոնկոնգի ֆուտբոլիստների հետ շփվելու դժկամությունը հիասթափեցրել է «Հոնկոնգ ХI» ակումբի որոշ ներկայացուցիչների, հաղորդում է South China Morning Post-ը, փոխանցում է armsport.am-ը: Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը մերժել է լուսանկարվելու խնդրանքը և չշփվող է եղել, ի տարբերություն թիմակիցների, ովքեր շապիկներ են ստորագրել և ակումբի համասեփականատեր Դեյվիդ […]
17:54 05.02.2024
Փետրվարի 5-15-ը ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավար, որոնք սպասարկում են IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները: Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն […]
16:40 05.02.2024
Աշոցքում օրերս անցկացվել է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը, որի արդյունքներով կանանց ու տղամարդկանց պայքարում չեմպիոններ են հռչակվել Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը: Կանանց 5 կմ ազատ ոճում Կատյա Գալստյանը ոսկե մեդալներ է նվաճել ազատ և դասական ոճերում և արագավազքում: Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում մրցանակային տեղեր են զբաղեցրել Աշոցքի ներկայացուցիչները: Միքայել Միքայելյանը նվաճել է […]
16:00 05.02.2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը […]
15:04 05.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»: Ըստ նոր փոփոխության՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք խմբերի՝ 1-ին խումբ` հենակետային (ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, […]
09:50 05.02.2024
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տան ընդունել է «Յուվենտուս»-ին: Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում 37-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Գատին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա […]
09:00 05.02.2024
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է վնասվածքից ապաքինմանը։ Տեր Շտեգենը և վինգեր Ռաֆինյան վնասվածքներից հետո առաջին անգամ միասին մարզվել են ընդհանուր խմբում: Երկու ֆուտբոլիստներն էլ շարունակում են ապաքինվել։ Դեկտեմբերին գերմանացին ցավերի պատճառով մեջքի վիրահատության էր ենթարկվել։ Բրազիլացին հունվարին վնասել էր ազդրը։
23:22 04.02.2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են եղել Սահակյանի համար, բայց 3-րդ […]
22:11 04.02.2024
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է, թե ինչպես է հարմարվել թիմին Անգլիայում իր առաջին մրցաշրջանում և խոսել է իր նորամուտի մրցաշրջանի արդյունքների մասին։ «Ես պլանավորում էի հնարավորինս արագ հարմարվել, ճանաչել մարդկանց, ակումբին, ինչ է խաղում թիմը և ինչպես է խաղում: Ընդհանուր առմամբ, նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն էր։ Սա էր նպատակը, ես դա բարձրաձայնեցի, երբ […]