TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.13 oC

ՍՊՈՐՏ

«Չելսին» դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ

13:38 24.01.2024

«Չելսին» Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում ջախջախիչ հաշվով հաղթել է «Միդլսբրոյին»: Առաջին խաղում 0-1 հաշվով պարտվելուց հետո Պոչետինոյի թիմը պատասխան մրցավեճում առավելության է հասել 6-1 հաշվով: Եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Լիվերպուլ»-«Ֆուլհեմ» զույգի հաղթողը: Այդ դիմակայության առաջին խաղում Կլոպի թիմը հաղթել է 2-1 հաշվով:  

̰
Սալահի գործակալը խոսել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին

10:09 24.01.2024

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբասը պատմել է, թե որքան ժամանակ է ֆուտբոլիստը անցկացնելու հիվանդանոցում։ «Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկությունում հանդես գալու նրա լավագույն հնարավորությունը Մեծ Բրիտանիայում ինտենսիվ վերականգնողական փուլ անցնելն է և մարզավիճակի հասնելուն պես թիմ վերադառնալը»,-Աբբասի խոսքերը մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոյի պաշտոնական էջը: Սալահը վնասվածք էր ստացել հունվարի 18-ին Գանայի […]

̰
«Նյուքասլի» պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխությանը

09:00 24.01.2024

«Նյուքասլի» և «Բավարիայի» ներկայացուցիչները բանակցություններ են ծրագրել, որտեղ կարող են քննարկել «կաչաղակների» աջ պաշտպան Կիրան Տրիպյեի՝ մյունխենյան ակումբ տեղափոխության պայմանները։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Այս հանդիպումը կլինի վերջինը ակումբների միջև բանակցային գործընթացում։ Պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին։

̰
Ես արդեն ամեն ինչ որոշել եմ․ Օսիմհեն

08:38 24.01.2024

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր կարիերայի ապագայի ծրագրերի մասին․ «Ես արդեն որոշել եմ, թե որն է լինելու իմ հաջորդ քայլն այս մրցաշրջանի վերջում։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ ինձ համար։ Ես ծրագիր ունեմ, հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում անել, գիտեմ, թե ինչ քայլ եմ ուզում անել հետո։ Ցանկանում եմ մրցաշրջանն […]

̰
Միլների տպավորիչ ցուցանիշն ԱՊԼ-ում

08:15 24.01.2024

«Բրայթոնի» 38-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլներն Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաշատ հանդիպումներն անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել։ Միլները ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպմանը «ճայերի» մեկնարկային կազմում էր։ Սա թույլ տվեց Միլներին շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսին՝ Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում ամենաշատ հանդիպումների քանակով: Միլներն այժմ Պրեմիեր լիգայում ունի 633 խաղ, իսկ Գիգսը՝ 632։ […]

̰
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սպորտային տարատեսակ միջոցառումներ են նախատեսվում

22:05 23.01.2024

2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:

̰
«Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆեր է նախատեսել

19:51 23.01.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավիոյի տրանսֆերային մրցավազքում։ Սավիոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Տրուային»։ «Տրուան» և «Ժիրոնան» պատկանում են City Football Group հոլդինգին։ Այս փաստը «Մանչեսթեր Սիթին» դարձնում է առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։ Ըստ The Sun-ի՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել 10 միլիոն ֆունտով (11,7 միլիոն եվրո)։ Transfermarkt-ը […]

̰
Սուպերլիգան խոստացել է բոլոր հանդիպումները հեռարձակել անվճար

19:34 23.01.2024

Սուպերլիգայի ղեկավարությունը մեկնաբանել է մրցաշարի ֆուտբոլային հանդիպումներն անվճար հեռարձակելու հայտարարությունը: Սուպերլիգայի գործադիր տնօրեն Բերն Ռայհարտը խոստացել էր, որ եթե մրցաշարի գաղափարը կյանքի կոչվի, ապա բոլոր հանդիպումները կհեռարձակվեն անվճար: «Ինչու ամսական վճարել 40, 50, 60 կամ 170 եվրո, որպեսզի հնարավորթյուն ունենաս ֆուտբոլ նայել: Gmail-ը, WhatsApp-ը և Instagram-ն անվճար են, սակայն նրանք լուրջ գումարներ են վաստակում յուրաքանչյուր […]

̰
«Արարատը» բրազիլացի նորեկ ունի

19:10 23.01.2024

Բրազիլացի 21-ամյա դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տիագո Գոմեսը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ինc   բրազիլական Սալվադոր քաղաքում: Մինչև «Արարատ» տեղափոխվելը նա հանդես է եկել «Բահիա» ակումբի երիտասարդական թիմում: «Ես շատ ուրախ և մոտիվացված եմ, որ կրելու եմ այս մարզաշապիկը։ Հուսով եմ, որ կկարողանամ […]

̰
ԱՄՆ-ում հիասթափված են, որ Մախաչևը չի մասնակցելու UFC 300-ին

18:50 23.01.2024

MMA-ի կազմակերպիչները հիասթափված են, որ UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևը հրաժարվել է մասնակցել ապրիլին կայանալիք UFC-300 հոբելյանական մրցաշարին: «Մենք UFC 100-ում և UFC 200-ում աստղային հզոր կազմ հավաքեցինք: Այս անգամ նույնպես փորձում ենք դա անել, բայց ոչինչ դեռ չի ստացվում: Հույս ունեինք մրցաշարում տեսնել Մախաչևին և Հաբիբ Նուրմագոմեդովին, սակայն ինձ ասացին, որ այդ ժամանակ Ռամադանի տոնն […]

̰
Մեսսիի «Ինտեր Մայամին» պարտվել է ընկերական խաղում

18:28 23.01.2024

MLS-ի նոր մրցաշրջանին պատրաստվող ամերիկյան «Ինտեր Մայամին» ընկերական խաղում պարտվել է «Դալասին»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի երրորդ րոպեին խփել է Խեսուս Ֆերեյրան: «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել են կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։ Մեսսին, Սուարեսը ու Բուսկետսը փոխարինվել են 64-րդ րոպեին, իսկ Ալբան մասնակցել է […]

̰
Ձեր դիմաց նստած է քաղցած մարզիչ, որը գլխավորում է Սենեգալի հավաքականը․ Ալիու Սիսե

18:10 23.01.2024

Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Սենեգալի հավաքականում աշխատանքի վերջին վեց ամիսների ընթացքում իրեն աշխատավարձ չեն վճարել։ «Կարողացա՞նք լուծել այս հարցը Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ձեր դիմաց նստած է քաղցած մարզիչ, որը գլխավորում է Սենեգալի հավաքականը»,-Սիսեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ սա […]

̰
Սաուդյան Արաբիայի առաջնությունը կշարունակի աճել առաջիկա 10 տարիներին․ Ռոնալդու

17:57 23.01.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի զարգացման հեռանկարները։ «Ես երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում։ Այստեղ ինձ լավ են վերաբերվում, այս առաջնությունն ունի հսկայական ներուժ և կշարունակի աճել։ Շատերը մտածում են, որ այս ամենը նման է մի քանի տարի առաջ Չինաստանում տեղի ունեցածին, բայց Սաուդյան Արաբիայում ամեն […]

̰
«Լիվերպուլի» հարձակվողը գրանցել է 10+10 ցուցանիշ

17:06 23.01.2024

«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, դուբլի հեղինակ դառնալով «Բորնմութի» դեմ խաղում, ընթացիկ մրցաշրջանում 10-րդ գոլը խփեց ակումբային մակարդակում։ Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում դարձել է նաև 10 գոլային փոխանցման հեղինակ։ Goal.com-ի համաձայն՝ Նունյեսը ԱՊԼ-ի առաջին խաղացողն է, որն ընթացիկ մրցաշրջանում 10+10 ցուցանիշ ունի «գոլ+գոլային փոխանցում» հաշվարկով։

̰
«Նոան» Կատարում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ

16:47 23.01.2024

Երևանի «Նոան» Կատարում կազմակերպած ուսումնամարզական հավաքի ժամանակ ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, հայտնել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին: Նախորդ անգամ «Զենիթն» ու «Նոան» ընկերական հանդիպում էին անցկացրել 2021-ին: Այդ ժամանակ ռուսական թիմը հաղթել էր 3:0 հաշվով: Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից «Նոան» 42 միավորով երկրորդ տեղում է։

̰
Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը և մտադիր է մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին

16:23 23.01.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մարզական կարիերան ու մտադիր է մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։ Insidethegames-ի համաձայն՝ 36-ամյա ըմբիշը փոխել է մարզական քաղաքացիությունը և 2024 թվականից ներկայացնում է Արգենտինան։ Վերջերս Ջուլֆալակյանը Ֆրանսիայում մասնակցել է Անրի Դեգլանի անվան Գրան պրիին, որտեղ 3 հաղթանակ տանելուց հետո դուրս […]

̰
Բելինգեմը որակազրկվել է և չի մասնակցի «Ռեալի» հաջորդ խաղին

15:47 23.01.2024

«Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չի մասնակցի հաջորդ խաղին։ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում Բելինգեմն ավելացված 11-րդ րոպեին ստացել էր դեղին քարտ, որը 5-րդն էր նրա համար ընթացիկ առաջնությունում։ Նա մեկ խաղով որակազրկվել է։ «Ռեալն» այդ խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ալմերիային»։ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալը» հունվարի 27-ին կմրցի «Լաս Պալմասի» հետ։

̰
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Australian Open

15:30 23.01.2024

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը չափեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ ու առավելության հասավ 7-6, 4-6, 6-2, 6-3 հաշվով։ Մրցախաղը տևեց 3 ժամ 48 րոպե։ Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Յաննիկ Սիներ (Իտալիա) – Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) զույգի հաղթողը։ Քառորդ […]

̰
Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից հետո և վերսկսել մարզումները

15:05 23.01.2024

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից հետո և վերսկսել է մարզումները Գվարդիոլայի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ESPN-ը։ «Մանչեսթեր Սիթին» այժմ մարզումային հավաք է անցկացնում Աբու Դաբիում։ Ոտքի վնասվածքի պատճառով Էրլինգ Հոլանդը դեկտեմբերի 9-ից խաղադաշտ դուրս չի եկել։ Ընթացիկ […]

̰
Մխիթարյանն ու Մարտինեսը ստացել են ամենաբարձր գնահատականը

14:29 23.01.2024

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականները ստացել են Հենրիխ Մխիթարյանը և Լաուտարո Մարտինեսը։ Չեմպիոն «Նապոլիի» դեմ եզրափակիչում երկու խաղացողների գործողություններն էլ գնահատվել են հավասար՝ 7 գնահատականով fcinternews.it-ի կողմից։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։

̰
Սուպերչեմպիոններ․ Մխիթարյանի գրառումը

13:59 23.01.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից գրել․ «Սուպերչեմպիոններ»։ Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։ […]

̰
Ինձագին ռեկորդ է սահմանել «Ինտերում»

13:41 23.01.2024

Իտալիայի սուպերգավաթը երրորդ տարին անընդմեջ նվաճելու շնորհիվ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մարզչական ռեկորդ է սահմանել ակումբի պատմության մեջ։ Նա ակումբի առաջին մարզիչն է, որի ղեկավարությամբ թիմը հաղթել է հինգ եզրափակիչներում, հաղորդում է Opta-ն։ Նախորդ երկու տարիներին «Ինտերը» Ինձագիի հետ դարձել էր նաեւ Իտալիայի կրկնակի գավաթակիր։ «Ինտերի» նախկին մարզիչներից եզրափակիչներում չորսական հաղթանակ ունեն Էլենիո Էրերան […]

̰
«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճում է Իտալիայի սուպերգավաթը

13:18 23.01.2024

Սաուդյան Արաբիայում կայացավ Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչը: Միլանի «Ինտերը» լարված պայքարում նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» և երրորդ տարին անընդմեջ նվաճեց սուպերգավաթը։ Թիմի կազմում հանդիպման հիմնական ժամանակի ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» ռմբարկուն ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 60-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել և դաշտից հեռացվել է «Նապոլիի» […]

̰
Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

13:01 23.01.2024

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում, որը կայացել է Ղազախստանում: Կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը: Մրցմանը մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ: 2015 թվականից անցկացվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, […]

̰
Նա սովորական մարզիչ չէ, նա յուրահատուկ է. Մենդեշը՝ Մոուրինյուի մասին

12:42 23.01.2024

Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, խոսել է Ժոզե Մոուրինյուի ապագայի մասին: Մենդեշը պորտուգալացի մասնագետի գործակալն է 2004 թվականից: «Ժոզեին ներկայացնելու կարիք չկա: Այն տիտղոսները, որոնք նա նվաճել է, ասում են ամեն ինչ: Նա սովորական մարզիչ չէ, նա յուրահատուկ է: Մոուրինյուն երբեք խնդիր չի ունեցել նոր ակումբ փնտրելու հարցում: Մի քանի ամիս առաջ նա հնարավորություն ուներ […]

̰
«Փյունիկը» պարտվել է «Շախտյորին»

11:46 23.01.2024

Երևանի «Փյունիկը» Անթալիայում մեկնարկած հավաքի առաջին ստուգողական խաղում մրցել է Դոնեցկի «Շախտյորի» հետ ու պարտվել 0-2 հաշվով։ Հաշիվն առաջին խաղակեսում բացել է Ալեքսանդր Զուբկովը, իսկ երկրորդ գոլն ընդմիջումից հետո խփել է Վիկտոր Ցուկանովը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Բորացի» հետ։

̰
Վահան Բիչախչյանի գոլը  փրկել է «Պոգոնին» պարտությունից

11:32 23.01.2024

Լեհական «Պոգոնը» Թուրքիայում ստուգողական հանդիպում է անցկացրել սլովենական «Ցելյեի» հետ ու պարտությունից խուսափել Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ։ Գրանցվել է 1-1 հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ցելյեն» բացել է հաշիվը, սակայն 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տուգանային հարվածով խփել է պատասխան գոլը։ Բիչախչյանը մասնակցել է միայն երկրորդ խաղակեսին։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում անցկացրել […]

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

11:13 23.01.2024

Հունվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ: Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և […]

̰
«Ռոմայի» երկրպագուներն աջակցել են Մոուրինյուին

10:04 23.01.2024

Իտալական «Ռոմայի» երկրպագուներն աջակցել են թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյուին։ «Վերոնայի» դեմ Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում (2-1) երկրպագուները տրիբունաներում պարզել են պորտուգալացի մասնագետին աջակցող պաստառներ։ «Հիշողությունները չունեն պայմանագրեր։ Ժպիտները, որոնք դուք եք մեզ պարգևել, ու այն ամենը, որ դուք թողել եք մեր ռոմանտիզմի մեջ, միշտ կլինեն հարգանքի արժանի։ Շնորհակալություն, Միստեր»,- նշված է […]

̰
«Ժիրոնան» հաղթել է խոշոր հաշվով և գերազանցել «Ռեալին»

09:24 23.01.2024

«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում 5-1 հաշվով հաղթել է «Սևիլիային»: 10-րդ րոպեին Այզեկ Ռոմերոյի գոլի շնորհիվ հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: Առաջին կեսում անդալուզյան ակումբի գոլին «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը 7 րոպեում պատասխանել է 3 գնդակով: Երկրորդ կեսում «Ժիրոնայի» մեկ այլ ուկրաինացի՝ Վիկտոր Ցիգանկովը, կատալոնական ակումբի չորրորդ գնդակն է ուղարկել «Սևիլիայի» […]

̰
BACK_TO_TOP