20:33 21.01.2024
«Ուրարտուն» իր պաշտոնական կայքում հայտնել է նոր տրանսֆերի մասին։ Երևանյան ակումբին է միացել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, որի գլխավոր թիմում չորս հանդիպման է մասնակցել։ Պուցկոն խաղացել է նաև «Ուֆայում», «Ախմատում» և Կալինինգրադի «Բալթիկայում»։ Պաշտպանը, որի տրանսֆերային արժեքը transfermarkt-ը գնահատում է 350 հազար եվրո, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 94 հանդիպում է […]
19:57 21.01.2024
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Օռլեանին»։ Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել է 4:1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։ Մրցակցի դարպասը գրավել են նաև Գոնսալու Ռամուշը և ֆրանսիացի Սենի Մայուլուն։ Այսպիսով ՊՍԺ-ն դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
19:26 21.01.2024
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Վերոնային»։ Հռոմեական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Դանիելե Դե Ռոսիի նորամուտը հաղթական էր։ «Ռոման» առավելության հասավ 2:1 հաշվով Ռոմելու Լուկակուի և Լորենցո Պելեգրինիի գոլերի շնորհիվ։ «Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 17 միավորով։
18:52 21.01.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտեց ելույթները թենիսի կանանց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Երրորդ շրջանում լեհ թենիսիստուհին 3 սեթում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 50-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովայից՝ 6-3, 3-6, 4-6։ 1/8 եզրափակիչում 19-ամյա Նոսկովայի մրցակիցը կլինի ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան։ Չեխ թենիսիստուհին առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջանում։ 22-ամյա Իգա Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի […]
18:01 21.01.2024
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նորամուտն է նշել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։ MLS-ի ներկայացուցիչը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացրել Սալվադորի հավաքականի հետ։ Գրանցվել է 0-0 հաշիվը։ 36-ամյա Սուարեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջմանը։ «Ինտեր Մայամիի» կազմում առաջին խաղակեսին մասնակցել են նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։ […]
17:36 21.01.2024
Ռուսաստանի նախորդ 5 տարիների չեմպիոն «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել: Ակումբն այդ դիրքում ցանկանում է տեսնել Ռուսաստանի քաղաքացի կամ ռուսական Պրեմիեր լիգայում լեգիոնական չհամարվող խաղացողի: Sport24-ը գրում է, որ «Զենիթի» ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Թիկնիզյանն է: Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 5 […]
17:07 21.01.2024
Հյուսիսային Կորեայի Գունգվոն քաղաքում մեկնարկել են պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերը։ Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի երկու մարզաձևում՝ դահուկավազք և լեռնադահուկային սպորտ։ Դահուկավազքում հանդես կգան Արմեն Մարգարյանը (Աշոցք) և Ֆենյա Գալստյանը (Աշոցք), իսկ լեռնադահուկային սպորտում՝ Հակոբ Հակոբյանը (Ծաղկաձոր): Խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր Հակոբ Հակոբյանը։
16:32 21.01.2024
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբը գլխավորելուն, հայտնում է Asharq Al-Awsat-ը: Պորտուգալացի մասնագետն արդեն բանավոր համաձայնության է հասել: Սաուդյան լիգայի պաշտոնյաները ևս հավանություն են տվել նշանակմանը: Մոուրինյուն Ալ-Ռիադ կմեկնի մոտ օրերս։ Նա ասել է, որ հասկանում է Սաուդյան Արաբիայի սպորտային նախագիծը և կներկայացնի հատուկ ծրագիր, որով Եվրոպայում հանդես […]
16:02 21.01.2024
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հավաքականում Մեսսիի ապագայի մասին: «Լեոն կխաղա այնքան, որքան ցանկանա։ Կարծում եմ՝ նա կշարունակի խաղալ, որովհետև երջանիկ է խաղադաշտում: Նա պետք է շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ իրեն լավ է զգում: Կարիերայի ավարտից հետո նրա համար բարդ է լինելու։ Մեզ համար էլ հեշտ չի լինի, երբ […]
15:22 21.01.2024
Այսօր՝ հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը դարձավ 35 տարեկան: Նրա ծննդյան օրը շնորհավորել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Մխիթարյանի առաջին ակումբը՝ «Փյունիկը» և ներկայիս թիմը՝ «Ինտերը»: Երևանյան ակումբը գրել է. «Հենո՜, դու մեզնից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է «Փյունիկում, Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի […]
14:54 21.01.2024
Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է մի շարք ակումբների առաջարկներ, հայտնում է Sky Sports-ը։ 15 ակումբ ցանկություն է հայտնել վարձակալել Ռանոսին, սակայն թե՛ ֆուտբոլիստը, թե՛ «Բորուսիան» չեն տվել իրենց համաձայնությունը։ Ակումբներից մեկը հոլանդական «Նեյմեգենն» է։ 20-ամյա Ռանոսը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել գերմանական ակումբ՝ կնքելով չորս տարվա […]
14:19 21.01.2024
Կայացավ Globe Soccer Awards-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների մեջ ընդգրկված էին 30 ֆուտբոլիստներ։ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը նախորդ տարվա ընթացքում անգլիական ակումբի հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Լավագույն դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Էդերսոն Մորաեսը, իսկ […]
13:46 21.01.2024
Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը պարտվեց Յանիկ Սիներին: Աշխարհի չորրորդ ռակետն առավելության հասավ 6:4, 7:5, 6:3 հաշվով: Կարենը երրորդ սեթում թվիներ տեսակի սուպերհարվածով միավոր հաղթեց, բայց խաղի արդյունքի վրա դա չազդեց: Խաչանովը կարիերայում 5-րդ անգամ հանդիպեց Սիների հետ: Այս ընթացքում Կարենը հաղթել է միայն 2020 թվականի US Open-ում: Սիները քառորդ եզրափակիչում մրցելու է […]
13:14 21.01.2024
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, հայտնել է հավաքականի մամուլի ծառայությունը: Թիմը կնախապատրաստվի աշխարհի գավաթի առաջին և երկրորդ փուլերին, որոնք կանցնեն փետրվարի 13-ից 19-ը Կահիրեում և 20-ից 26-ը Կոտբուսում: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
12:30 21.01.2024
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և […]
21:53 20.01.2024
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի՝ տղամարդկանց 84-րդ, կանանց՝ 79-րդ առաջնությունները: Կանանց պայքարում վերջին խաղափուլում միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը սևերով առավելության է հասել Մելինե Հարությունյանի նկատմամբ և դարձել չեմպիոն: Սա Գաբոյանի կարիերայում 3-րդ չեմպիոնությունն է (2015, 2021): Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը կարիերայում 2-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջին խաղափուլում նա […]
19:52 20.01.2024
Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այս մասին հայտնում է հրաձգության ֆեդերացիան: Մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով. Ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան և հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչը կլինի` […]
19:29 20.01.2024
Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է: Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2011 թվականին: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև կանանց […]
19:09 20.01.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աջակցել է թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը մի քանի կոնֆլիկտային իրավիճակների մեջ է հայտնվել «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի խաղում (4:2): «Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ երեքշաբթի։ Ես շնորհակալություն եմ հայտնել իր կատարած աշխատանքի և Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում հեթ-տրիկի համար: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան […]
18:41 20.01.2024
«Նյուքասլը» դիտարկում է «Էվերթոնի» բելգիացի կիսապաշտպան Ամադու Օնանային ձեռք բերեկու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է մոտ 58 միլիոն եվրո։ «Կաչաղակները» ցանկանում են նվազեցնել տրանսֆերի գինը կամ դիտարկել՝ վարձակալության տարբերակը հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով: Նշվում է, որ Օնանան պատրաստ է հեռանալ թիմից։ Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստով […]
18:18 20.01.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը միացավ «Արարատ-Արմենիա»-ին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է. Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում […]
17:54 20.01.2024
Հայաստանի կանանց շախմատի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց` գերազանցելով Մելինե Հարությունյանին: Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի այս տարվա առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է: Սուսաննա Գաբոյանը […]
17:15 20.01.2024
Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջան: Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ալկարասը մրցեց աշխարհի 140-րդ ռակետ, չին Ցզյուչեն Շանի հետ: Երկրորդ սեթից հետո չինացին հրաժարվեց հետագա պայքարից և Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի […]
15:20 20.01.2024
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» 3։0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հանդիպումից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում։ «Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է 34-ամյա կիսապաշտպանը։ Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլի»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
13:16 20.01.2024
Իտալիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» ընդունել է «Լացիոյին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել նրա դարպասն ու դուրս եկել եզրափակիչ: Միլանցիների կազմում աչքի են ընկել Թյուրամը, Չալհանօղլուն և Ֆրատեսին՝ Մխիթարյանի փոխանցումից հետո: Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
20:52 19.01.2024
«Բավարիան» մոտ ապագայում կարող է պայմանագիր կնքել պաշտպան Կիրան Տրիպյեի հետ: Լրագրող Նաթան Գիսինգի խոսքով՝ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել 33-ամյա ֆուտբոլիստին այս ամիս։ «Բավարիան» շարունակում է հետաքրքրված լինել նաև «Պարի Սեն Ժերմենից» Նորդի Մուկիելայով, սակայն հունվարին այդ տրանսֆերն իրականացնելն այնքան էլ հեշտ չի լինի, որքան Տրիպիենը:
20:20 19.01.2024
Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը վարձակալական հիմունքներով ռումինական «Կլուժից» վերադառնում է «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: Լուկան ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ին օգնել էր առաջնության մեկ խաղում և մասնակցություն ունեցել ամռանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Յուրիչիչը 5 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ: Օգոստոսին Լուկան միացավ ռումինական «Կլուժին», որի կազմում 17 խաղ է անցկացրել և մրցակիցներին տխրեցրել է երկու անգամ: Յուրիչիչը բացի նախորդ ամռանը գրանցած ցուցանիշներից իր գոլերով […]
19:53 19.01.2024
Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը կկայանա Դալլասի «AT&T» մարզադաշտում։ Այս արենան կարող է տեղավորել մինչև 80 հազար հանդիսական։ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հաջորդ ամիս կբացահայտի աշխարհի գալիք առաջնության ավելի շատ մանրամասներ։ Արդեն հայտնի է, որ աշխարհի այս առաջնությունը կանցկացվի նոր համակարգով։
19:35 19.01.2024
Դավիդե Անչելոտին, ով ներկայումս աշխատում է հոր՝ Կարլո Անչելոտիի հետ Մադրիդի «Ռեալում», հայտարարել է եվրոպական ակումբներից մեկում գլխավոր մարզիչ դառնալու ցանկության մասին։ Ինչպես սոցցանցերում նշում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը, Սաուդյան Արաբիայից մի քանի ակումբներ դիմել են նրան, սակայն մերժում են ստացել։ Դավիդե Անչելոտին Եվրոպայից է հետաքրքիր առաջարկի սպասում արքայական ակումբի շտաբը լքելու և […]
19:16 19.01.2024
Փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ: Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երիտասարդների ընտրությունը պայմանավորված է հավաքականի հիմնական կազմի անդամների վնասվածքներով: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան […]