TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.13 oC

ՍՊՈՐՏ

Անդրե Սպայթ Մկրտչյանը մասնակցել է Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը

08:57 23.01.2024

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթները արգենտինական «Օբրաս Սանիտարիասում»: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ունիվերսիդադ դե Կոնսեպսոնի» դեմ խաղում Մկրտչյանը վաստակել է 27 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։ Հանդիպումն ավարտվել է 67-96՝ […]

̰
Ֆերան Տորեսի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» հաղթանակը

08:34 23.01.2024

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Բետիսի» դեմ արտագնա խաղում դժվարին հաղթանակի է հասել 4-2 հաշվով: Առաջին կեսում և երկրորդ կեսի մեկնարկում Ֆերան Տորեսը 2 գնդակ է խփել։ Աակայն Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իսկոյի դուբլը չեզոքացրել է այդ առավելությունը: Կատալոնական ակումբը խաղավերջում կարողացել է երկու գոլ խփել ու հաղթանակի հասնել: Հաղթական գոլն 90-րդ րոպեին խփեց Ժոաու […]

̰
«Ռեալի» գերկամային հաղթանակը հետնապահի նկատմամբ

00:03 23.01.2024

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում ընդունել էր «Ալմերիային» և գերկամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո «Ռեալը» պարտվում էր 0-2 հաշվով: Երկրորդ կեսում՝ Ջուդ Բելինգեմը 11-մետրանոցից կրճատել է հաշվի տարբերությունը: 10 րոպե անց Վինիսիուս Ժունիորը Չուամենիի փոխանցումից հետո հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Դանի Կարվախալը գոլով է եզրափակել Ջուդ […]

̰
Որքա՞ն գումար է «Լոկոմոտիվը» պահանջում Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի դիմաց

23:37 22.01.2024

Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ մանրամասներ։ Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է, որ մոսկովյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 10-12 միլիոն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել և ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր […]

̰
Մոուրինյուն կբանակցի «Նապոլիի» հետ

23:06 22.01.2024

Ժոզե Մոուրինյուն, ով օրեր առաջ հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսի բանակցել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ղեկավարության հետ, հաղորդում է The Sunday Times-ը: 60-ամյա մասնագետը Իտալիայի առաջնությունից հեռանալու մտադրություն չունի: Նա դեռևս չի ցանկանում դիտարկել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների առաջարկները: Հիշեցնենք, որ Մոուրինյուին «Ռոմայում» փոխարինել է Դանիելե Դե Ռոսին, որի գլխավորությամբ առաջին […]

̰
Պորտուգալիայի հավաքականը կարող է նվաճել Եվրո-2024-ի տիտղոսը․ Ռոնալդու

22:26 22.01.2024

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է պորտուգալացիների հնարավորությունները ամռանը Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ում։ «Պորտուգալիան ունի հավաքական, որը կարող է նվաճել Եվրո-2024-ի գավաթն այնպես, ինչպես 2016-ի Եվրոպայի առաջնությունում։ Այն ժամանակ մենք ֆավորիտ չէինք համարվում։ Հիմա Պորտուգալիայի հավաքականին այլ կերպ են վերաբերվում։ Մենք պետք է մեկնենք այն տրամադրվածությամբ, որ կհաղթենք և պետք […]

̰
«Ռեալը» Մբապեին առաջարկել է 10 համարը

21:52 22.01.2024

Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է խաղային 10 համարը, որով այժմ հանդես է գալիս խորվաթ Լուկա Մոդրիչը, հաղորդում է Sports Zone-ը։ Ակումբի և Մբապեի ներկայացուցիչների բանակցությունները շարունակվում են։ Կողմերը մոտ են սկզբունքային համաձայնության։ Մբապեն կշարունակի բանակցությունները նաև ՊՍԺ-ի հետ, որը նրան առաջարկել է չորս տարվա պայմանագիր, տարեկան 100 միլիոն եվրո վարձատրությամբ։ […]

̰
Մոուրինյուն մեղադրել է «Ռոմայի» ղեկավարությանը խոստումները չկատարելու մեջ

21:22 22.01.2024

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին բարկացրել է իր պաշտոնանկությունը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ 60-ամյա մասնագետը զայրացել է, երբ նրան հայտնել են աշխատանքից ազատվելու մասին։ Ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինը Մոուրինյուի հետ զրույցում մատնանշել է իր աշխատանքի թերությունները: Ի պատասխան՝ պորտուգալացին Ֆրիդկինին մեղադրել է, որ նա չի կատարել իր խոստումները։ Հաղորդվում […]

̰
Սևիկյանի հեռանալուց հետո «Նիժնի Նովգորոդը» պայմանագիր է կնքել Վալերի Ծառուկյանի հետ

20:50 22.01.2024

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը համալրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդի» կազմը, հաղորդում է ակումբի կայքը: 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե տրանսֆերի համար «Նիժնի Նովգորոդը» կհատկացնի մոտ 22 միլիոն ռուբլի: Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ծառուկյանն անցկացրել է 20 խաղ, […]

̰
Սպերցյանն ու Հարությունյանը «Կրասնոդարի» հետ ԱՄԷ-ում կմասնակցեն ձմեռային առաջին մարզական հավաքին

20:22 22.01.2024

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» հետ ԱՄԷ-ում կմասնակցեն մարզական հավաքի, որն ակումբի համար առաջինն է 2024 թվականին: Մարզական հավաքը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 8-ը Դուբայում: Առաջին շրջանից հետո «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող «Զենիթին» գերազանցում է 2 միավորով:

̰
10 ակումբ ցանկանում է հրավիրել Ռանոսին

20:05 22.01.2024

Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է կես տարով փոխել թիմը: Sky-ը տեղեկացնում է, որ 10 ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու հարցում: Այդ ակումբներից ամենաակտիվը Նիդերլանդների առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցնող «ՆԵԿ Նեյմեգենն» է: Այդուհանդերձ, Ռանոսը չի ցանկանում հեռանալ «Բորուսիայից»: Նա մտադիր է պայքարել ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Գերմանական ակումբի […]

̰
Հայտնի են Australian Open-ի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

19:30 22.01.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը։ Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը երեք սեթում հաղթանակ տարավ աշխարհի 60-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ՝ 6-4, 6-4, 6-0։ Կիսաեզրափակչի ուղեգիրն Ալկարասը կվիճարկի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս զույգերն են Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թեյլոր Ֆրից (ԱՄՆ), Յաննիկ Սիներ […]

̰
Ըմբշամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ի համար

18:56 22.01.2024

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք Եվրոպայի առաջնության կազմերը։ ՀՀ հավաքականները հայտավորել են ամբողջական կազմեր։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը […]

̰
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում

18:33 22.01.2024

Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլին» օգնել է հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Կրայովային»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 15-րդ րոպեին մասնակցել է «Ֆարուլի» գոլային գրոհին, իսկ խաղակեսի վերջնամասում կատարել է գոլային փոխանցում։ Ռումինիայի առաջնությունում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 8-րդ հանդիպումն ու կատարել առաջին արդյունավետ գործողությունը։ Այդ հաղթանակից հետո «Ֆարուլը» 33 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։ […]

̰
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին»

17:57 22.01.2024

Մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում մրցել է «Շիրակի» հետ։ Վարդան Մինասյանի թիմը հաղթել է 3:0 հաշվով։ Հունվարի 24-ին «Արարատ-Արմենիան» կմեկնի Կիպրոս` ուսումնամարզական հավաքի։

̰
Աննա Բադալյանը 3 ոսկե մեդալ է նվաճել Նորվեգիայում

17:27 22.01.2024

Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը հաջող մասնակցություն է ունեցել Նորվեգիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության The northern lights 2024 մրցաշարին։ Հայ մարզուհին նվաճել է երեք ոսկե մեդալ։ Նա հաղթել է բազմամարտում, օղակների և գուրզերի վարժություններում, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

̰
«Բավարիան» տանը անակնկալ պարտություն է կրել

16:52 22.01.2024

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի տնային խաղում 0-1 հաշվով անակնկալ պարտություն է կրել Բրեմենի «Վերդերից»: Խաղի միակ գոլը երկրորդ կեսում խփել է գերմանացի կիսապաշտպան Միտչել Վայզերը: «Վերդերն» առաջին կեսում նույնպես գոլ էր խփել, որը չեղարկվել էր կանոնների խախտման պատճառով: Երկրորդ տեղում գտնվող «Բավարիայի» ու առաջատար Լևերկուզենի «Բայերի» միջև միավորների տարբերությունը հասավ 7-ի: «Վերդերը» 20 […]

̰
«Ոսկե գնդակը» և «The Best»-ը կորցնում են հեղինակությունը․ Ռոնալդու

16:28 22.01.2024

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է ֆուտբոլում ամենահեղինակավոր անհատական մրցանակները: ««Ոսկե գնդակը» և «The Best»-ն ինչ-որ առումով կորցնում են հեղինակությունը: Պետք է գնահատեն ամբողջ մրցաշրջանը: Դա չի նշանակում, որ Մեսսին արժանի չէր մրցանակին: Նույնը նաև Հոլանդը կամ Մբապեն: Պարզապես այլևս չեմ հավատում այդ մրցանակներին: Դա կապված չէ Globe Soccer Awards-ում իմ հաղթանակի […]

̰
Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ

13:47 22.01.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն: Քվեարկության արդյունքներին […]

̰
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ

12:24 22.01.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Ֆուտզալի Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։ 18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Էկիտիկեն մոտ է «Այնտրախտ» տեղափոխվելուն

08:50 22.01.2024

ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն մոտ է 6-ամսյա վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում: Էկիտիկեն պատրաստ է 4 միլիոն եվրոյով կրճատել իր աշխատավարձը՝ գերմանական թիմ տեղափոխվելու համար։ Ակումբների միջև վերջնական բանակցությունները շուտով կսկսվեն։ Նշվում է, որ «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրյոշեն շատ է հետաքրքրված 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։ […]

̰
Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը 2024 թվականի առաջնությունը գերլարված համարեց

23:59 21.01.2024

Հայաստանի կանանց շախմատի առաջնության նորընծա չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ամբողջ առաջնության ընթացքը լարված որակեց: «Ինչպես միշտ, այս տարի ևս Հայաստանի առաջնությունը շատ լարված ստացվեց: Լարվածությունն առկա էր մինչև վերջին տուրը: Ինձ համար անհաջող ընթացք ունեցավ նախավերջին տուրի պարտիան, բայց ինձ հաջողվեց պարտված դրությունում հասնել ոչ-ոքի արդյունքի: Կապահովեի չեմպիոնությունը վաղաժամ, եթե հաղթեի 8-րդ տուրում: Բայց որոշիչ եղավ […]

̰
Սելարայանը մերժել է «Բոկա Խունիորսի» առաջարկը

23:05 21.01.2024

Արգենտինական «Բելգրանոյի» նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն նշել է, որ Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը պատրաստվում է վերադառնալ նախկին ակումբ։ «Հաջորդ տարի մենք պայմանագիր կկնքնենք Լուկաս Սելարայանի հետ։ Նա ցանկանում է վերադառնալ։ Լուկասը ևս մեկ տարի կխաղա «Ալ Ֆաթեհում», որից հետո կտեղափոխվի մեր ակումբ»,- նշել է Արտիմեն։ Արգենտինական ԶԼՄ-ները նաև […]

̰
Ջուդ Բելինգեմը՝ 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

22:30 21.01.2024

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Բելինգեմից բացի թեկնածուների թվում են եղել նաև «Ալ Հիլալի» ֆուտբոլիստ Սաուդ Աբդուլհամիդը, «Ալ Ահլիի» ֆուտբոլիստ Ֆիրաս Ալ-Բուրայկանը, «Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան […]

̰
Մեսսին ու Դի Մարիան ցանկանում են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին

22:00 21.01.2024

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ու կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում են մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին, հաղորդում է Direct Sports-ը։ Եթե Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականը նվաճի օլիմպիական ուղեգիր, Մեսսին ու Դի Մարիան թիմի հետ կպատրաստվեն Փարիզի Խաղերին։ Բանն այն է, որ օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկանները, սակայն […]

̰
Ես գիտեմ, որ դեռ կարող եմ շատ գոլեր խփել «Ալ Նասրում» և Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդու

21:37 21.01.2024

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է փաստը, որ 54 գոլով դարձել է 2023թ․ աշխարհի լավագույն ռմբարկուն։ «Ես զարմացած չեմ իմ խաղամակարդակից, քանի որ գիտեմ՝ դեռ շատ ուժ ու էներգիա ունեմ։ Ես գիտեմ, որ դեռ կարող եմ շատ գոլեր խփել «Ալ Նասրում» և Պորտուգալիայի հավաքականում, սակայն անհավանական է, որ հաջողվեց […]

̰
«Բորուսիայի» մարզիչը նշել է, որ Ռանոսը մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին

21:06 21.01.2024

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեաոնեն հայտարարել է, որ գերմանական ակումբը մտադիր չէ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով այլ ակումբի տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին։ «Հրանտ-Լեոնը մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին։ Թե որքան խաղաժամանակ կստանա, կախված է մարզումների ընթացքում նրա ցուցադրած արդյունքներից»,- շվեյցարացի մասնագետի խոսքերը մեջբերում է Gladbach LIVE-ը։ Ավելի վաղ լուրեր […]

̰
Մոսկվայի «Սպարտակի» սանը տեղափոխվեց «Ուրարտու»

20:33 21.01.2024

«Ուրարտուն» իր պաշտոնական կայքում հայտնել է նոր տրանսֆերի մասին։ Երևանյան ակումբին է միացել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, որի գլխավոր թիմում չորս հանդիպման է մասնակցել։ Պուցկոն խաղացել է նաև «Ուֆայում», «Ախմատում» և Կալինինգրադի «Բալթիկայում»։ Պաշտպանը, որի տրանսֆերային արժեքը transfermarkt-ը գնահատում է 350 հազար եվրո, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 94 հանդիպում է […]

̰
ՊՍԺ-ն դուրս է եկել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

19:57 21.01.2024

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Օռլեանին»։ Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել է 4:1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն։ Մրցակցի դարպասը գրավել են նաև Գոնսալու Ռամուշը և ֆրանսիացի Սենի Մայուլուն։ Այսպիսով ՊՍԺ-ն դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

̰
Դե Ռոսիի նորամուտը «Ռոմա» հաղթական էր

19:26 21.01.2024

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Վերոնային»։ Հռոմեական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Դանիելե Դե Ռոսիի նորամուտը հաղթական էր։ «Ռոման» առավելության հասավ 2:1 հաշվով Ռոմելու Լուկակուի և Լորենցո Պելեգրինիի գոլերի շնորհիվ։ «Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 17 միավորով։

̰
BACK_TO_TOP