TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

ՍՊՈՐՏ

Իտալիայի Սուպերգավաթի գոլերն ու հույզերը

21:41 26.01.2024

Իտալիայի նորընծա սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» գեղեցիկ տեսանյութով ամփոփել է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ «Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց այս տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել էր չեմպիոն «Նապոլիին»։

̰
Հայտնի են Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը

21:18 26.01.2024

Մադրիդում կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ «Ռեալ Սոսյեդադը» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Մալյորկայի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»։ Հաղթողները կորոշվեն երկխաղյա մրցավեճում։ Կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են փետրվարի 6-7-ին ու 27-28-ին։ Իսպանիայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է, որին 1/8 եզրափակիչում հաղթել էր «Աթլետիկոն»։

̰
«Բարսելոնան» չի հեռացնի Չավիին

20:53 26.01.2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը չքննարկել գլխավոր մարզչի պաշտոնից իսպանացի Չավիի հեռացման հարցը, հաղորդում է Sport.es-ը։ Կատալոնական թիմն արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, ձախողվել է նաև Իսպանիայի Սուպերգավաթում, սակայն շարունակում է պայքարը ՉԼ-ում։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կմրցի Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։ Իսպանիայի առաջնությունում 20 խաղից հետո […]

̰
Եզրափակչում կխաղան Մեդվեդևը և Սիները. Australian Open

20:35 26.01.2024

Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում աշխարհի երրորդ ռակետը դժվարին պայքարում հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին: 5 սեթում գրանցվեց 5:7, 3:6, 7:6, 7:6, 6:3 հաշիվը: Մրցախաղը տևեց 4 ժամ 21 րոպե: Ռուս թենիսիստը կարիերայում 6-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում։ Դանիիլ Մեդվեդևը եզրափակչում կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի […]

̰
Իմ վատագույն խաղերից մեկն էր. Ջոկովիչը՝ Սիներին պարտվելու մասին

20:11 26.01.2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Յաննիկ Սիններից կրած պարտության մասին. «Նա լիովին գերազանցեց ինձ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իմ վատագույն խաղերից մեկն անցկացրի: Անկեղծ ասած, մրցաշարի ընթացքում ես չեմ ցուցադրել իմ խաղամակարդակը: Ոմանք կասեն, որ կիսաեզրափակիչը հիանալի արդյունք է, բայց ես միշտ ինձնից առավելագույնն եմ սպասում, իսկ այսօր դա տեղի […]

̰
Ի վերջո, Կիլիանը կխաղա «Ռեալում». Ռոբեր Պիրես

19:47 26.01.2024

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոբեր Պիրեսն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագային. «Ի վերջո, Կիլիանը կխաղա «Ռեալի» կազմում: Ես ֆրանսիացի եմ, սիրում եմ ՊՍԺ-ն և Լիգա 1-ը, բայց եթե Մբապեն ցանկանում է աճել, ապա պետք է գնա Մադրիդ», – Պիրեսի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը: Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև […]

̰
Յուրգեն Կլոպը կհեռանա «Լիվերպուլից»

19:30 26.01.2024

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից։ Գերմանացի մասնագետը տեսաուղերձում նշել է, որ ուժասպառ է եղել և հանգստի կարիք ունի։ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմյեր լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, Անգլիայի […]

̰
Լեբրոն Ջեյմսը 20-րդ անգամ կմասնակցի բոլոր աստղերի խաղին

19:16 26.01.2024

NBA-ի պատմության գլխավոր ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն ընդգրկվել է 2024 թվականի NBA-ի բոլոր աստղերի խաղի արևմուտքի թիմի մեկնարկային հնգյակում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Լեբրոնը 20-րդ անգամ կմասնակցի բոլոր աստղերի խաղին: Նա NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը այսպիսի նվաճման է հասնում: NBA-ի բոլոր աստղերի խաղը կկայանա 73-րդ անգամ և կանցկացվի փետրվարի […]

̰
Պեպ Գվարդիոլան պատասխանել է ՈւԵՖԱ-ի նախագահին

17:52 26.01.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերին: «Որպես իրավաբան ՈւԵՖԱ-ի նախագահը պետք է հարգի ընթացակարգը և սպասի, հետո կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Նա շատ գործեր ունի անելու ՈւԵՖԱ-ում: Իրավաբանները պետք է հարգեն ընթացակարգը և հասկանան, որ […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահին

17:44 26.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության […]

̰
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Արարատից»

16:35 26.01.2024

Ռաֆայել Նազարյանն ավարտել է աշխատանքը Երևանի «Արարատում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի և մարզիչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը դեկտեմբերին էր նշանակվել «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 48-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» […]

̰
Ֆրանսիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը կարող է ստանձնել Կոտ դ’Իվուարի ընտրանու ղեկը

15:40 26.01.2024

Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է մինչև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ֆրանսիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարին, հայտնում է L’Equipe-ը: Ռենարի հետ կարող է կնքվել վարձակալական պայմանագիր, քանի որ 55-ամյա մասնագետը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ունի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆրանսիացի մասնագետը Կոտ դ’Իվուարի հավաքականը գլխավորել […]

̰
Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել և վրիպել է 11 մետրանոցից

15:12 26.01.2024

Լեհական «Պոգոնը» Թուրքիայում ընթացող հավաքի հերթական ստուգողական խաղում 6-1 հաշվով հաղթել է ավստրիական «Շտուրմին»։ Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից։ 64-րդ րոպեին նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ 77-րդ րոպեին չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը։ Հիշեցնենք, որ «Պոգոնի» նախորդ ընկերական խաղում Վահան Բիչախչյանը գրավել էր սլովենական «Ցելյեի» դարպասը։ […]

̰
Նովակ Ջոկովիչը պարտվեց. Australian Open

14:56 26.01.2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Կիսաեզրափակիչում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը 4 սեթում պարտվեց չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիներին՝ 1-6, 1-6, 7-6, 3-6: Սերբ թենիսիստը 2018 թվականից հետո առաջին անգամ պարտվեց Australian Open-ում։ Ավարտվեց 33 խաղից բաղկացած հաղթական շարքը։ Բացի դրանից Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Ավստրալիայի […]

̰
Արինա Սաբալենկան տիտղոսը կվիճարկի առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած մրցակցի հետ. Australian Open

12:49 26.01.2024

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան ու 15-րդ ռակետ, չինուհի Չժեն Ցինվենը։ Կիսաեզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 7-6, 6-4 հաշվով հաղթել էր ամերիկուհի Կորի Գաուֆին։ Չժեն Ցինվենը եզրափակիչի ուղեգիրը վիճարկել է ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայայի հետ պայքարում ու հաղթել 6-4, 6-4 հաշվով։ 21-ամյա չինուհին առաջին անգամ […]

̰
«Աթլետիկոն» ևս կիսաեզրափակչում է. Copa del Rey

12:23 26.01.2024

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Մադրիդի «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ: Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում հաղթական գոլը խփեց Մեմֆիս Դեպայը, իսկ Անտուան Գրիզմանն առաջին խաղակեսում չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին ձեռք բերել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Մայլորկան» և «Աթլետիկը»:

̰
Բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը

10:35 26.01.2024

Ուսումնական տարվա սկզբին «Իրական դպրոց»-ի ուսանողների ջանքերով դպրոցում բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը։ Նետաձգությունը զարգացնում է տարբեր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, համբերատարությունը, տոկունությունը, կարգապահությունը և այլն։ «Սա այն մարզաձևերից է, որն անկախ ֆիզիկական հնարավորություններից և տարիքից՝ թույլ է տալիս մարդկանց վարել առողջ ապրելակերպ՝ մարզելով մարմինն ու միտքը»,- նշում է Հայաստանում առաջին՝ «Նաիրի» նետաձգության […]

̰
ՊՍԺ-ն Մբապեին կտրամադրի անհրաժեշտ ժամանակ Եվրո-2024-ին  Օլիմպիական Խաղերին պատրաստվելու համար, եթե նա երկարաձգի պայմանագիրը

09:33 26.01.2024

ՊՍԺ-ն 25-ամյա Կիլիան Մբապեին կտրամադրի անհրաժեշտ ժամանակ, որպեսզի նա պատրաստվի և մասնակցի ամռանն անցկացվելիք Եվրո-2024-ին և Փարիզի Օլիմպիական խաղերին, հետո էլ բավարար հանգիստ ունենա, եթե նա երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը։ Այդպիսի երաշխիքներ Մբապեն ստացել է միայն ՊՍԺ-ից։ Մբապեի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է […]

̰
Քեն չեմ պահում, արդեն մոռացել եմ կատարվածը. Լերոյ Սանեն՝ Բյելիցայի հետ միջադեպի մասին

08:55 26.01.2024

Մյունխենի «Բավարիայի» խաղացող Լերոյ Սանեն «Ունիոնի» դեմ հետաձգված խաղում հաղթանակից հետո խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Նենադ Բյելիցայի հետ միջադեպի մասին: «Պարզապես ցանկանում էի վերադարձնել գնդակը՝ արագ գրոհ սկսելու համար: Հետո եղավ այդ խելագարությունը. նա բռնեց իմ դեմքից: Քեն չեմ պահում. արդեն մոռացել եմ կատարվածը: Հասկանում եմ, որ Բյելիցան փոքր-ինչ անհանգստացած էր մեր տուգանային հրապարակում […]

̰
Անդրեյ Շևչենկոն՝ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

08:11 26.01.2024

Իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» ու Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն ընտրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ուկրաինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը միակ թեկնածուն էր։ 47-ամյա Շևչենկոյի օգտին քվեարկել է 93 մարդ, եղել է մեկ ձեռնպահ։ 2016–2021 թվականներին Անդրեյ Շևչենկոն եղել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը։ 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի հունվար նա մարզել է իտալական «Ջենոան»։ […]

̰
Չավիի գլխավոր խնդիրը Լևանդովսկին է. Կապելո

23:43 25.01.2024

«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն խոսել է «Բարսելոնայի» գլխավոր խնդրի մասին։ «Չավիի գլխավոր խնդիրը «Բարսելոնայում» այն է, որ այս մրցաշրջանում իր խաղամակարդակից ցածր է հանդես գալիս Ռոբերտ Լևանդովսկին։ Իսկ դա շատ կարևոր պահ է»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։ Լևանդովսկին 2022թ․ ամռանն է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։ […]

̰
Հավատում եմ, որ Լա Լիգայի տիտղոսի հավակնորդ ենք. «Բարսելոնայի» նախագահ

23:14 25.01.2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի, որ թիմը կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Բարսելոնան» դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Բիլբաոյի «Աթլետիկին»։ «Ես հավատում եմ, որ մենք շարունակում ենք լինել Լա Լիգայի տիտղոսի հավակնորդ։ Շատ բարդ կլինի, բայց ես հավատում եմ։ Ես միշտ աջակցում եմ Չավիին և վստահ եմ, որ մրցաշրջանի երկրորդ […]

̰
Ուկրաինացի ֆուտբոլիստը իռլանդական «Կորկ Սիթիից» տեղափոխվել է «Ուրարտու»

22:41 25.01.2024

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկում» ու «Վորսկլայում», 2 մրցաշրջան անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում: Կրավչուկն «Ուրարտու» է տեղափոխվել է իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։

̰
Կարող ենք հպարտանալ, քանի որ պայքարեցինք մինչև վերջ. Չավի

22:07 25.01.2024

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» 2-4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել խաղի մասին: «Կարող ենք հպարտանալ, քանի որ պայքարեցինք մինչև վերջ: Երիտասարդ խաղացողներով շատ լավ մրցակցում էինք լավ թիմի դեմ, որը հիանալի է խաղում տանը: «Աթլետիկը» շատ ինտենսիվ ֆուտբոլ խաղաց: Հիմա մենք պետք է կենտրոնանանք Լա լիգայի […]

̰
Australian Open-ից դուրս մնալուց հետո Ալկարասը դիմել է երկրպագուներին

21:31 25.01.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն Australian Open-2024-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Զվերևից կրած պարտությունից հետո գրառում է կատարել՝ դիմելով երկրպագուներին: «Պարտությունից հետո բարդ է, բայց ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Կհանդիպենք շուտով, Ավստրալիա»,- գրել է թենիսիստը: Ալեքսանդր Զվերևը 3 ժամ 8 րոպե տևած խաղում հաղթել էր Ալկարասին 6-1, 6-3, […]

̰
Ռիո Ֆերդինանտը ցանկանում է, որ Ժոզե Մոուրինյուն վերադառնա Պրեմիեր լիգա

21:00 25.01.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը ցանկանում է, որ իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վերադառնա Պրեմիեր լիգա: «Կարծում եմ՝ «Չելսիի» ղեկավարները չեն բերի Ժոզեին: Ամերիկացիներն այդպիսի քայլեր չեն կատարում, նրանք չեն վերադարձնում հին մարզիչներին: Սակայն ես շատ կցանկանայի Մոուրինյուին նորից տեսնել «Չելսիում»: Նշանակե՛ք Ժոզեին, եթե Պոչետինոյի մոտ չստացվի: Եթե ոչ […]

̰
23-ակի օլիմպիական չեմպիոնի ընտանիքում ծնվել է չորրորդ տղան

20:44 25.01.2024

Լեգենդար ամերիկացի լողորդ, պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոն ու 26-ակի աշխարհի չեմպիոն, աշխարհի 37-ակի ռեկորդակիր, 38-ամյա Մայքլ Ֆելփսի ընտանիքում ծնվել է չորրորդ տղան, որին ծնողները անվանել են Նիկո։ Այդ մասին Ինստագրամում գրառում է արել Մայքլ Ֆելպսը։

̰
Էրլինգ Հոլանդն ու Հաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել են Աբու Դաբիում

20:33 25.01.2024

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը Աբու Դաբիում հանդիպել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Էրլինգ Հոլանդը նրա հետ լուսանկար է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Հրաշալի է, որ ես հանդիպեցի այս լեգենդին Աբու Դաբիում»։ «Մանչեսթեր Սիթին» Աբու Դաբիում   հավաք է […]

̰
«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվողը ներողություն է խնդրել երկրպագուներից

20:10 25.01.2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 16-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն է խնդրել երկրպագուներից գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Բիլբաոյի` «Աթլետիկից» կրած պարտության համար. «Ներողություն եմ խնդրում ֆանատներից սխալների համար։ Մենք պետք է շարունակենք աշխատել․ այլ ճանապարհ ես չգիտեմ»,- գրել է Յամալը։ «Աթլետիկի» դեմ խաղում Լամին Յամալը իսպանացի Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի պատճառով չեղարկվել է «Ալ Նասր»- «Շանհայ Շենհուա» հանդիպումը

19:54 25.01.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և չինական «Շանհայ Շենհուայի» ընկերական հանդիպումը Չինաստանում չեղարկվել է «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի պատճառով։ Երկրպագուներին կվերադարձվի հանդիպման տոմսերի համար վճարած ամբողջ գումարը, կփոխհատուցվեն հատուկ հանդիպման համար Շանհայ ժամանած երկրպագուների՝ ինքնաթիռի տոմսերի և հյուրանոցի ծախսերը, հաղորդում է «Ալ Նասրի» մամուլի ծառայությունը։ Հետաձգվել է նաև չինական «Չժեցզյան Գրինթաունի» հետ […]

̰
BACK_TO_TOP