18:40 19.01.2024
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» մրցել էր «Ունիոնիստասի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել: Կատալոնական թիմի մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի հաղթանակը․ «Մենք գոհ ենք, երկրորդ խաղակեսը գերազանց ստացվեց։ Ընդհանուր առմամբ, մենք տիրում էինք գնդակին, չնայած առաջին խաղակեսում այնքան էլ հեշտ չէր»,- Չավիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ նախորդ անգամ «Բարսելոնան» հաղթել […]
18:14 19.01.2024
Լեգենդար իսպանացի ավտոարշավորդ Կառլոս Սայնս ավագը նվաճեց Սաուդյան Արաբիայում անցկացված «Դաքար» բազմօրյա ավտոարշավի հաղթողի տիտղոսը ամենագնացների դասում։ 61-ամյա Կառլոս Սայնսը չորրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Նա հանդես է գալիս Audi թիմում։ «Դաքարում» նա հաղթել է նաև 2010, 2018, 2020 թվականներին։ Նշենք, որ Կառլոս Սայնսի որդին Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի ավտոարշավորդ է։
17:42 19.01.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել է ղազախական «Աստանայից» հեռանալու պատճառների մասին: «Ցանկանում էի մնալ «Աստանայում», բանակցություններ էինք վարում։ Բայց մեր կարծիքները չհամընկան, և ես որոշեցի չմնալ։ Խոսակցություններ կան, որ կարող եմ Ղազախստանում մնալ, բայց դեռ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող։ Կցանկանայի մնալ այս առաջնությունում, 6 տարի Ղազախստանում եմ։ Ընտանիքիս համար հեշտ էր ընտելանալ։ […]
17:20 19.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) պարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։ Երրորդ մրցախաղում 21-ամյա թենիսիստուհին 6-2, 4-6, 4-6 հաշվով զիջեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին: Մրցախաղը տևեց 2 ժամ 33 րոպե։ Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 3 սեթում հաղթել էր Չժոսուան Բային, իսկ երկրորդ շրջանում սենսացիոն […]
16:28 19.01.2024
«Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ թիմի նորեկ Էդգար Սևիկյանը կկարողանա իր նորամուտի հանդիպումն անցկացնել ակումբի կազմում։ «Էդգարն արդեն մարզում է անցկացրել թիմի հետ, նա պատրաստվում է։ Մարզիչը կորոշի նրա մասնակցության հարցը հունվարի 21-ին կայանալիք «Մյոլդեի» դեմ ընկերական հանդիպմանը»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։ Հունվարի 17-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորդից» տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»։
16:05 19.01.2024
Կարիմ Բենզեման հունվարին չի հեռանա «Ալ-Իթիհադից», հայտնում է L’Equipe-ը։ Հակառակ բազմաթիվ լուրերի, ֆրանսիացին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա արաբական ակումբում։ Հաղորդվում է, որ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայում իր կյանքից և ցանկանում է վերադառնալ Եվրոպա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը հեռացվել է «Ալ-Իթիհադի» հետ մարզումից։ Այս մրցաշրջանում Բենզեման Սաուդյան Արաբիայի […]
15:40 19.01.2024
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր համազգեստը։ Այն նվիրված է չինական հորոսկոպով Վիշապի տարվան։ «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է։
15:20 19.01.2024
Իսպանական «Էյբարի» դարպասապահ Լուկա Զիդանը խոսել է հոր՝ Զինեդին Զիդանի մարզչական նախապատվությունների մասին։ «Տաբու չէ Մարսելում հորս հնարավոր աշխատանքի մասին խոսելը։ Միայն նա կարող է ընդունել որոշում, թե որ թիմը մարզել։ Ինչ էլ տեղի ունենա, մենք ուրախ կլինենք նրա որոշմանը։ Մի փոքր բարդ կլինի պատկերացնել հորս ՊՍԺ-ում»,- Լուկա Զիդանի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ Զինեդին […]
14:55 19.01.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյից» 2:4 հաշվով կրած պարտությունը։ «Մենք շատ լավ խաղացինք, պայքարեցինք մինչեւ վերջին պահը, բայց թույլ տվեցինք սխալներ։ Մենք արժանի չէինք պարտության։ «Աթլետիկոն» նույնպես պայքարեց մինչեւ վերջ։ Վինիսիուսը լավ մակարդակ ցուցադրեց։ Խաղի առաջին կեսը շատ բարդ ստացվեց նրա համար»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում […]
14:37 19.01.2024
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ունիոնիստաս դե Սալամանկային»։ Չավիի գլխավորած թիմն առաջինն է գոլ բաց թողել, հետո հասել է կամային հաղթանակի 3:1 հաշվով։ Կատալոնական թիմից աչքի են ընկել Ֆերան Տորեսը, Ժյուլ Կունդեն և Ալեքս Բալդեն։ «Բարսելոնան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
14:10 19.01.2024
Իտալական «Ռոմայից» հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Իտալիայի չեմպիոն «Նապոլին», հաղորդում է Sport Mediaset-ը։ Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցում է «Նապոլիի» նախագահ Աուերլիո Դե Լաուրենտիսի հետ։ Նշանակմանը կարող են խանգարել Մոուրինյուի բարձր պահանջները աշխատավարձի հարցում։ Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Նապոլին» 31 միավորով 8-րդն է, «Ռոման» 9-րդն է՝ 29 միավոր։
13:51 19.01.2024
«Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Ferrari Purosangue ավտոմեքենա, որի գինը 466 հազար եվրո է, հաղորդում է Marca-ն։ Ռոնալդուն ունի նաեւ Bugatti Chiron, Bugatti Veyron Grand, Ferrari Monza եւ McLaren Senna ավտոմեքենաներ։ Ռոնալդուն «Ալ Նասրում» է հանդես գալիս 2023 թվականից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
13:35 19.01.2024
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Արթուր Դավթյանը՝ Էրիկ Չաքրյանին։ 7 տուրից հետո 3 շախմատիստներ՝ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը ունեն 4,5-ական միավոր։ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 4-ական միավոր։ Կանանց մրցաշարում 7-րդ տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն […]
12:58 19.01.2024
Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակչում «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Ռեալին» և հաղթել է 4-2 հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում տանտերերի կազմում աչքի են ընկել Անտուան Գրիզմանը և Ռոդրիգո Ռիքելմեն: Հունվարի 10-ին թիմերը հանդիպել էին նաև Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում, որտեղ «Ռեալը» առավելության էր հասել 5-3 հաշվով:
12:15 19.01.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է չորս տարվա պայմանագիր, որի ընդհանուր գումարը 400 միլիոն եվրո է, հաղորդում է RMC Sport-ը։ Փարիզյան ակումբը պատրաստ է Մբապեին վճարել տարեկան 100 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո։ Այդ գումարի մեջ չեն մտնի գովազդային եւ իմիջային եկամուտները։ Նշվում է, որ հիմա Մբապեի տարեկան վարձատրությունը չի հասնում […]
11:50 19.01.2024
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացավ Իտալիայի սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչը: Երկրի գործող չեմպիոն «Նապոլին» 3-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ինտեր» – «Լացիո» զույգի հաղթողի հետ: Նեապոլիտանական ակումբի կազմում փոխարինման մտնելուց հետո դուբլի հեղինակ դարձավ Ալեսիո Ձերբինը, իսկ «Ֆիորենտինայի» կազմում առաջին խաղակեսի վերջում Ժոնաթան Իկոնեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Մյուս կիսաեզրափակիչը կկայանա […]
11:31 19.01.2024
Իտալիայի սուպերգավաթի «Ինտեր» – «Լացիո» խաղից առաջ հեղինակավոր Sky Sport պարբերականն անդրադարձել է միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն ընթացիկ մրցաշրջանում թիմի ամենաշատ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստն է: «Միկի, Միկելե կամ Պիպո Ֆրանկոյի կրկնօրինակը, անվանեք նրան ինչպես ուզում եք, բայց Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար դառնում է անփոխարինելի: Հայ ֆուտբոլիստն «Ինտերի» մեկնարկային կազմում է եղել Ա Սերիայի 20 […]
11:15 19.01.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Երրորդ շրջանում աշխարհի 15-րդ ռակետը 4 սեթում առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Թոմաշ Մահաչի նկատմամբ՝ 6:4, 7:6, 4:6, 7:6: Մրցախաղը տևեց 3 ժամ 28 րոպե: 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները:
11:04 19.01.2024
Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չի շարունակի պայքարը Հայաստանի կանանց ընթացիկ առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է շախմատիստը: «Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի՝ ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով։ Այս պահին հույս ունեմ շուտ կազդուրվելու և Հայաստանից գոնե […]
00:00 19.01.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի 2024 թվականի Սուպերգավաթի խաղում իր թիմի հավակնությունների մասին։ «Սուպերգավաթը մրցաշրջանի առաջին նպատակն է: «Ինտերը» հաղթել է վերջին երկու տարիներին: Մենք ցանկանում ենք կրկին նվաճել այս գավաթը։ Ամեն ինչ կանենք դրա համար։ Այժմ թիմի բոլոր մտքերը կենտրոնացած են միայն «Լացիոյի» հետ խաղի վրա։ Ես հանգիստ եմ, «Ինտերը» նույն […]
23:37 18.01.2024
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում խուզարկություն է անցկացվել բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Նշվում է, որ իրավապահ մարմինները հետաքննում են Նեյմարի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը, որը տեղի է ունեցել 2017թ-ին: Տեղափոխությունը կարող է իրականացված լինել հարկային օրենսդրության շրջանցմամբ։ Նեյմարը ՊՍԺ-ում անցկացրել է 6 տարի, իսկ անցած ամառ տեղափոխվել է Սաուդյան […]
22:44 18.01.2024
ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր վարձատրության մասին։ «Անկեղծ ասած՝ ես ստույգ չգիտեմ, թե ինչքան գումար եմ վաստակում։ Բայց կարծում եմ, որ արժանի եմ այն գումարին, որը վաստակում եմ։ Ես ոչ մեկից այդ գումարը չեմ գողանում։ Այդպես է աշխարհի կարգը։ Ես միշտ վստահ եմ եղել, որ կդառնամ համաշխարհային սուպերաստղ»,- Մբապեի խոսքերը մեջբերում է […]
22:08 18.01.2024
«Ռոմայի» անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյուին։ «Շնորհակալ եմ Մոուրինյուին և նրա մարզչական թիմին նախորդ երեք տարիների ընթացքում մշտական աջակցության համար։ Բայց հիմա Դանիելե Դե Ռոսիին ակումբ վերադառնալու առթիվ շնորհավորելու ժամանակն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք մտադրություն չեմ ունեցել հեռանալ […]
20:53 18.01.2024
«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Անդեր Բարենեչեան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sun Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը» պատրաստ են պայքարել 22-ամյա խաղացողի համար։ Երկու ակումբներն էլ կարող են առաջարկ անել «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությանը արդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսպանացի ֆուտբոլիստը Սան Սեբաստիան քաղաքի «Անտիգուոկո» թիմի սան է։ 2013 թվականին Բարենեչեան տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։
20:24 18.01.2024
«Չելսին» պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Արմանդո Բրոյայից, հայտնում է The Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆուլհեմը», «Վուլվերհեմփթոնը», «Վեսթ Հեմը», ինչպես նաև այլ երկրների ակումբներ։ Կապույտները պատրաստ են 50-60 մլն ֆունտով վաճառել Բրոյային։ Ֆուտբոլիստին գնահատելիս ակումբն առաջնորդվել է այլ հարձակվողների՝ Ռասմուս Հոյլունդի (72 մլն ֆունտ) և Էվան Ֆերգյուսոնի (100 մլն ֆունտ) […]
20:05 18.01.2024
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի հետ մասնակցել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության «Լացիոյի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման նախախաղային ասուլիսին: «Առաջին անգամ եմ խաղալու այս ձևաչափով: Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար: Ուզում եմ ևս մեկ գավաթ նվաճել: Հեշտ չի լինելու, բայց մենք կպայքարենք: Ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին ու ինքներս մեզ: […]
19:44 18.01.2024
Արգենտինացի հարձակվող Ալվարո Վելյեզը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է արգենտինական «Վիլա Դալմինե» և «Դեպորտիվո Մաիպու» ակումբներում։ Վելյեզի նախորդ ակումբը եղել է «Դեպորտիվո Պաիպուն»։ Ակումբը ողջունել է ֆուտբոլիստին և մաղթել հաջողություններ:
19:02 18.01.2024
Սաուդյան Արաբիայում մեկնարկում է ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի մրցաշարը՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ ձևաչափով։ Առաջին օրը չեմպիոն «Նապոլին» կմրցի Իտալիայի գավաթի անցած խաղարկության եզրափակչի մասնակից «Ֆիորենտինայի» հետ, երկրորդ օրը գավաթակիր և սուպերգավաթակիր «Ինտերի» մրցակիցը կլինի փոխչեմպիոն «Լացիոն»։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 22-ին:
18:06 18.01.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտարարել է ղազախական «Աստանայից» հեռանալու մասին։ «Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Երջանիկ ու հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն յուրաքանչյուր թիմակցիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Շնորհակալություն չեմպիոնության ու եվրագավաթների համար։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։ Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից […]
17:31 18.01.2024
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կարիերան վերսկսելու աննախադեպ առաջարկից, ասել է MMA-ի նախկին մարտիկ Դանիել Կորմյեն։ Ռուս անպարտելի մարտիկին երկու տարի առաջ UFC վերադառնալու համար առաջարկվել է 40 միլիոն դոլար: Նուրմագոմեդովը, սակայն, մերժել է առաջարկը: «Խաբիբն ասաց, որ UFC վերադառնալու համար իրեն առաջարկվել է 40 միլիոն դոլար, սակայն հրաժարվել է: […]