TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի հավաքականի առաջադրանքը Եվրո-2024-ը հաղթելն է․ Մբապե

21:28 17.01.2024

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմի հավակնությունների մասին ամռանը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում. «Ֆրանսիան Եվրոյի ամենասպասված թիմերից մեկն է: Թիմի բոլոր խաղացողները լավ են պատրաստված և վստահ են իրենց ուժերին: Մեր նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է։ Այո, մի քանի կարևոր խաղացողներ, ինչպիսիք են Լյորիսն ու Վարանը, ավարտեցին իրենց կարիերան հավաքականում, բայց […]

̰
Սուսաննա Գաբոյանը կանանց շախմատի առաջնության միանձնյա առաջատարն է

21:00 17.01.2024

Հայաստանի շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է: 2024 թվականի Հայաստանի կանանց առաջնության 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Ալվարդ Ստեփանյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեց Գրիգորյան-Կոբակ զույգը: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5 միավորով Սուսաննա Գաբոյանն է: 4-ական միավոր ունեն Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը: Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

̰
Հայտնի են դարձել Ժոզե Մոուրինյուի՝ «Ռոմայից» հեռացվելու պատճառները

20:30 17.01.2024

Հայտնի են դարձել Ժոզե Մոուրինյուի՝ «Ռոմայից» հեռացվելու պատճառները: Նախօրեին հռոմեական ակումբը հայտարարել էր պորտուգալացի մասնագետի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Ինչպես հայտնում է Get Italian Football News-ը, երեկ «Ռոմայի» սեփականատերեր Դան և Ռայան Ֆրիդկինները հանդիպում են անցկացրել Մոուրինյուի հետ, որի ժամանակ կողմերը դժգոհություններ են հայտնել միմյանց դեմ։ Ակումբի ղեկավարները հիասթափված էին այս մրցաշրջանի արդյունքներից, ինչպես […]

̰
Եթե ​​նպատակները չկատարվեն, ես կհեռանամ. Չավի

20:10 17.01.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ապագայի մասին: Իսպանացին նշել է, որ եթե չկարողանան հասնել ղեկավարության դրած նպատակներին, ապա ինքը կհեռանա ակումբից։ «Երբ ես եկա այստեղ, մեզ խնդրեցին զբաղեցնել չորրորդ տեղը, և մենք դարձանք երկրորդը: Անցյալ տարի նպատակը լիգան հաղթելն էր։ Այս տարի՝ նվաճել կարևոր տիտղոսներ, գավաթ, առաջնություն կամ Չեմպիոնների լիգա։ Եթե ​​նպատակները չկատարվեն, ես […]

̰
Միասին մենք ուժեղ ենք. Լապորտան հանդիպել է «Բարսելոնայի» խաղացողների հետ Սուպերգավաթում կրած պարտությունից հետո

19:55 17.01.2024

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այսօր հանդիպել է ակումբի խաղացողների հետ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ «Լապորտան ընդգծել է թիմի որակն ու տաղանդը՝ ասելով, որ նրանք ունեն ամեն ինչ իրավիճակը շտկելու համար։ Նա ֆուտբոլիստներին հիշեցրել է, որ մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերի՝ Իսպանիայի առաջնության, Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի գավաթի համար պայքարը դեռ ընթացքի մեջ է։ Ինչպես ասվում […]

̰
Էդգար Սևիկյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»

19:23 17.01.2024

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի հունգարական «Ֆերենցվարոշում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆերենցվարոշը» կվճարի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված հրաժարագինը, որը կազմում է 1,1 միլիոն եվրո: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական […]

̰
Էլինա Ավանեսյանը սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի 8-րդ ռակետի նկատմամբ

19:07 17.01.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) սենսացիոն հաղթանակով դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Երկրորդ մրցախաղում 21-ամյա թենիսիստուհին 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։ Հաղթանակի համար պահանջվեց 1 ժամ 43 րոպե։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը հունվարի 18-ին ուժերը կչափի աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի […]

̰
Աշխարհի չեմպիոն Դին Լիրենը պարտվել է 17-ամյա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհային. Tata Steel Chess

18:19 17.01.2024

Նիդերլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի չորրորդ տուրում աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենը մրցել է 17-ամյա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ և պարտություն կրել 62-րդ քայլին։ Ռամեշբաբու Պրագնանադհան 2,5 միավորով երրորդն է, Դին Լիրենը 8-րդն է՝ 2 միավորով։ Պրագնանադհան կլինի այս տարվա ապրիլին անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակից։ Միանձնյա առաջատարը 3,5 […]

̰
Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտին»

17:35 17.01.2024

Հայիթին ներկայացնող 26-ամյա հարձակվող Ջոնել Դեսիրեն միացել է «Ալաշկերտին», հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Դեսիրեն նախկինում հանդես է եկել Հայիթիի «Միրեբալեյսում», «Կապուազում» և ամերիկյան «Ռեալ Մոնարքսում»։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է Հայաստան և երկու մրցաշրջան հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրարտու»։ Այնուհետև խաղացել է Երևանի «Փյունիկում», Կիպրոսի «Օլիմպիակոսում», վրացական […]

̰
Ֆրանսիայի հանրահայտ ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հիմա Հայաստանում է ու հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում

17:14 17.01.2024

Ֆրանսիայի հանրահայտ ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հիմա Հայաստանում է ու հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում: Նա հայտնի է դարձել ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22։00-ին՝ «Հորիզոն» լրատվականի շրջանակում։

̰
«Ուրարտու»-ն 5 հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ում

17:06 17.01.2024

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ն հունվարի 25-ից փետրվարի 9-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երևանյան ակումբը հավաքի ընթացքում նախատեսում է անցկացնել 5 ստուգողական հանդիպում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Ուրարտու»-ն 34 միավորով չորրորդ տեղում է։

̰
16-ամյա ռուս թենիսիստուհին մեծ առավելությամբ հաղթել է աշխարհի 6-րդ ռակետին

16:40 17.01.2024

16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեևան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 47-րդ ռակետը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ և առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տևեց 55 րոպե։ Անդրեևայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարին, որը 7:5, 6։2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 90-րդ ռակետ, ռուսաստանցի […]

̰
Քրտինք, արյուն, արցունքներ…Մոուրինյուն մեկնաբանել է պաշտոնանկությունը

16:20 17.01.2024

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյուն սոցիալական ցանցերում 10 բառով մեկնաբանել է պաշտոնանկությունը։ «Քրտինք, արյուն, արցունքներ, ուրախություն, տխրություն, սեր, եղբայրներ, պատմություն, սիրտ, հավերժություն»,- գրել է Մոուրինյոն։ Մոուրինյոն «Ռոման» գլխավորել էր 2021թ․ ամռանը։ 2022-ին «Ռոման» նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ «Ռոմայում» նրան փոխարինել է ակումբի նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին։ […]

̰
Իսպանական ու իտալական ակումբները շարունակում են հետաքրքրվել  Թիկնիզյանով

16:00 17.01.2024

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել իսպանական ու իտալական ակումբները, հաղորդում է Metaratings-ը։ Այնուամենայնիվ, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ հստակ առաջարկ դեռ չի եղել։ Թիկնիզյանը պատրաստ է այս մրցաշրջանն անցկացնել Ռուսաստանում, եթե ձմռանը չունենա կարիերան այլ ակումբում շարունակելու լավ տարբերակ։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, […]

̰
Սոլոմոն Իմե Ուդոն տեղափոխվեց «Փյունիկ»

15:20 17.01.2024

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կազմում 18 հանդիպման մասնակցած նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Նրա նախորդ ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»: Ուդոն կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Կիսապաշտպանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ […]

̰
Լիոնել Մեսսին առաջին տեղում նշել էր Էրլինգ Հոլանդին. FIFA The Best

14:55 17.01.2024

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացած աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի») FIFA The Best-ի քվեարկությունում առաջին տեղում նշել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, երկրորդ տեղում՝ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, երրորդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաղորդում է AS-ը։ Հիշեցնենք, որ Մեսսին ու Հոլանդը հավաքել […]

̰
Մաթեուսը դժգոհ է, որ The Best մրցանակը ստացել է Մեսսին

14:34 17.01.2024

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն իր անհամաձայնությունն է հայտնել Լիոնել Մեսսիի՝ The Best տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու վերաբերյալ: «2023-ին Մեսսին Փարիզում ու Մայամիում էր: Նա որևէ մեծ տիտղոս չի նվաճել իր ակումբների հետ, ու ես չեմ հասկանում այս ընտրության իմաստը: Եթե դատենք տարվա ընթացքում գրանցած հաջողություններով, մրցանակը պետք է ստանար Էրլինգ Հոլանդը: Նա […]

̰
Մխիթարյանն «Ինտերի» հետ ժամանել է Սաուդյան Արաբիա

14:11 17.01.2024

Միլանի «Ինտերը» ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կմասնակցի Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը: Ինձագիի գլխավորած թիմի կազմում արաբական երկիր է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: Կիսաեզրափակիչում «Ինտերը» հունվարի 19-ին կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 18-ին կվիճարկեն «Նապոլին» և «Ֆիորենտինան»։ «Ինտերը» մրցաշարի գործող հաղթողն է:

̰
Փոթորկի պատճառով Բենզեման չի միացել «Ալ-Իթիհադի» հավաքին

13:47 17.01.2024

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման չի միացել իր ակումբի ուսումնամարզական հավաքին կլիմայական խնդիրների պատճառով, հայտնում է Marca-ն: Պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին Մավրիկիա կղզում է, որտեղ «Բելալ» անունով փոթորիկի ուժգնությունը գերազանցում է 120 կմ/ժ-ը: Կղզուց բոլոր չվերթները չեղարկվել են, Բենզեման ուշացումով կմիանա իր ակումբին, որը Դուբայում մի քանի ընկերական խաղեր կանցկացնի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման, հնարավոր […]

̰
Հայ լողորդները «Փարիզ-2024»-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում

13:33 17.01.2024

Փետրվարի 2-ից 18-ը Դոհայում կկայանա Լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը: Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի […]

̰
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Australian Open-ում

13:00 17.01.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։ Երկրորդ շրջանում աշխարհի 15-րդ ռակետը հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին՝ 6:4, 6:3, 4:6, 6:3 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 30 րոպե: Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի կամ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, կամ չեխ Թոմաշ Մահաչը:

̰
Ֆուտբոլում միայն հաղթանակներն են կարևոր․ Ալեգրի

10:30 17.01.2024

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի խոշոր հաշվով հաղթանակի մասին. «Բյանկոներիները Ա Սերիայի 20-րդ տուրում հաղթեցին «Սասուոլոյին»՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ «Յուվենտուսի» համար սա վեցերորդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում՝ 18-3 ընդհանուր գնդակների տարբերությամբ։ Ֆուտբոլում միայն հաղթանակներն են կարևոր։ Մենք շատ գոհ ենք, բայց պետք է շարունակել աշխատել և առաջ գնալ։ Այժմ […]

̰
Կվարացխելիան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

10:07 17.01.2024

«Մանչեսթեր Սիթին» կարող է համալրել կազմը «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական ակումբը կարող է ձեռք բերել նաև Պեդրո Նետոյին «Վուլվերհեմփթոնից» և Սավիոյին «Ժիրոնայից»: Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

̰
«Ռեալը» նոր պայմանագիր չի կնքի Մենդիի հետ

09:28 17.01.2024

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր չի կնքի պաշտպան Ֆերլան Մենդիի հետ։ Այս մասին հայտնում է  relevo.com-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մադրիդցիները գոհ են ֆրանսիացու խաղից, սակայն կողմերի միջև համագործակցության երկարացում չի սպասվում։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Մենդիին հաջորդ ամառ:

̰
«Վերոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Նապոլի»

09:05 17.01.2024

«Վերոնայի» հարձակվող Սիրիլ Նգոնգեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:  Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 19 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» վարձավճարով ձեռք կբերի «Բորնմութի» կիսապաշտպանին:

̰
Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

08:35 17.01.2024

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Էրիկ Չաքրյանը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը և Մելինե Հարությունյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Գասպարյան-Գաբոյան, Գևորգյան-Գրիգորյան, Ստեփանյան-Ավետիսյան պարտիաները: Մրցաշարային աղյուսակի առաջատարները […]

̰
Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին

08:12 17.01.2024

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմում նոր համալրում կա։ Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևի հետ։  Պանտելեևը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին»,  և Տուլայի «Արսենալ» ակումբներում, իսկ «Սպարտակ-2»-ի կազմում դարձել է Ռուսաստանի երկրորդ առաջնության հաղթող։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է ռուսական Տուլայի […]

̰
Դանիելե Դե Ռոսին՝ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ

21:42 16.01.2024

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին, որը հեռացվել էր այսօր՝ հունվարի 16-ին։ Դե Ռոսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։ Դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2002-2019 թվականներին՝ 616 խաղում խփելով 63 գոլ և կատարելով 60 […]

̰
Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվել է ՀԱՕԿ շքանշանով

19:55 16.01.2024

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ Օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի համար Վիկտոր Լուկաշենկոն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է «ՀԱՕԿ շքանշանով»։ Նշենք, որ Վիկտոր Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին է։ 2005-2021-ին նա եղել է Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը։ […]

̰
Ռոնալդուն չի մասնակցել The Best-ի քվեարկությանը

19:40 16.01.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը։ «Պորտուի» պաշտպան Պեպեն է մասնակցել քվեարկությանը որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ։ Ֆուտբոլիստն առաջին տեղում նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվային, երկրորդում՝ Էրլինգ Հոլանդին, երրորդում՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին։ Հիշեցնենք, որ «Մայամիի Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է ստացել ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն […]

̰
BACK_TO_TOP